TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

Արխիվ

Մայիսի 5-ից Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի լիազորությունները դադարեցվել են․ ոստիկանության պարզաբանումը

19:56 01.06.2023

Այսօր լրատվամիջոցներով տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, որ ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ծեծում է մի տղայի: Ոստիկանությունից Հայտնում են, որ վերոհիշյալ դեպքի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկատվություն էր ստացվել, որ 2023 թ. ապրիլի 10-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը Դիլիջանի ռեստորանային համալիրներից […]

̰
Ոլորտային օրենսդրության համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին. «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագծի հիմնական լուծումները

17:24 01.06.2023

Արդարադատության նախարարության խորհրդական Էլինա Գեղամյանը և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության փորձագետ Վահագն Դալլաքյանը հեռավար ձևաչափով հանդիպում են ունեցել Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ Մեթյու Շարդոնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագծի շրջանակում առաջարկվող հիմնական լուծումները՝ շեշտը դնելով առաջարկվող հարկադիր կատարման նոր միջոցների, առանձին խումբ կատարողական վարույթների առանձնահատկությունների, կատարողական վարույթի մասնակիցների տնօրինչական […]

̰
Գնել Սանոսյանը Երևան ՋԷԿ-ի աշխատակազմին է ներկայացրել նոր գլխավոր տնօրենին

17:14 01.06.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Երևան ՋԷԿ ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել նոր գլխավոր տնօրեն Արամ Ղազարյանին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել արդեն նախկին տնօրեն Արսեն Գրիգորյանին կատարած աշխատանքի համար և հաջողություններ է մաղթել հետագա աշխատանքում։ Նախարարը շնորհավորել է Արամ Ղազարյանին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ առաջադրված խնդիրներին կտրվեն արագ և արդյունավետ լուծումներ։ […]

̰
Կապահովվի Երևանի մետրոպոլիտենի ուղևորների տեղափոխման անվտանգությունը

16:30 01.06.2023

Գործադիրը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություն ու լրացում նախկինում ընդունած որոշման մեջ՝ «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում» միջոցառմանը 111 մլն դրամ հատկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Մետրոպոլիտենը հայտարարել է մրցույթ՝ գնացքի անվազույգերի ձեռքբերման համար: Ըստ հիմնավորման՝ գնացքի անվազույգերի ձեռքբերումը շատ կարևոր և հրատապ է մետրոպոլիտենի բնականոն և անվտանգ աշխատանքն ապահովելու համար։ Ներկայումս շահագործվող անվազույգերն ավելի քան տասը […]

̰
Կառավարությունը սահմանել է միասնական հաշվում առկա գումարների վերադարձը հարկային մարմին ներկայացված այլ հաշվին իրականացնելու դեպքերը և կարգը

16:14 01.06.2023

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Կառավարությունը սահմանել է միասնական հաշվում առկա գումարների վերադարձը հարկային մարմին ներկայացված այլ հաշվին իրականացնելու դեպքերը և կարգը: Ըստ հիմնավորման՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի համապատասխան հոդվածով սահմանվել է, որ միասնական հաշվից գումարների վերադարձն իրականացնում է գանձապետարանը՝ […]

̰
Դատախազներն այցելել են «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն

16:09 01.06.2023

Ի կատարումն Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության տարեկան ամփոփման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրված հանձնարարության՝ 2023 թվականի մայիսի 31-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալը և վարչական շրջանների դատախազության երկու դատախազներ չհայտարարված այց են կատարել Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպություն: Այս մասին տեղեկացնում […]

̰
Մոսկվայում խորհրդակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխարտգործնախարարների միջև

20:24 31.05.2023

Մայիսի 31-ին Մոսկվայում խորհրդակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովի միջև։ «Ռուս-ադրբեջանական համագործակցության վիճակը և հեռանկարները, ներառյալ ընթացիկ օրակարգի ամենաարդիական հարցերը, դիտարկվել են առարկայական և դաշինքային ոգով»,-ասվում ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։։ Մայիսի 25-ին Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի շրջանակներում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի […]

̰
ՀՀ նախագահը ՌԱԿ ատենապետին է ներկայացրել երկրի ներքին կյանքում և արտաքին ճակատում տիրող իրադրությունը

19:28 31.05.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Միքայել Խարապեանի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է կուսակցության ատենապետին և նորընտիր ղեկավար կազմին ՌԱԿ 29-րդ համագումարի արդյունավետ աշխատանքի և կուսակցության նոր ղեկավարության ընտրության կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում և Սփյուռքում առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ […]

̰
Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող ԵԽԽՎ զեկուցող Փոլ Գավանի հետ

18:14 31.05.2023

Մայիսի 31-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԵԽԽՎ իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանին, ով «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքների հասցեագրումը» թեմայով զեկույցի նախապատրաստման նպատակով փաստահավաք առաքելությամբ գտնվում է Հայաստանում: Կարևորվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետևանքով մարդու իրավունքների խախտումներն արձանագրող զեկույցը և այդ համատեքստում Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը:

̰
Քրեադատավարական կանոնները խախտելու համար զբաղեցրած պաշտոնից ազատվել է երկու քննիչ. ՔԿ

17:54 31.05.2023

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը համակարգում գործառութային պարտականությունները անփույթ ու անբարեխիղճ կատարելու դրսևորումների, թույլ տրվող կարգապահական կոպիտ խախտումների դեմ։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին միջնորդել է ՀՀ ՔԿ տարածքային երկու ստորաբաժանումներում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի (քննիչի) նկատմամբ կիրառել օրենքով սահմանված ամենախիստ կարգապահական տույժի տեսակը՝ «պաշտոնից ազատում»-ը։ […]

̰
ԱԳՆ-ում տեղի է ունեցել «Հայկական Բուենոս Այրես» պատկերագրքի շնորհանդեսը

17:46 31.05.2023

Մայիսի 31-ին ԱԳՆ-ում կայացել է Արգենտինայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ ԱԳՆ աջակցությամբ հրատարակված «Հայկական Բուենոս Այրես» պատկերագրքի շնորհանդեսը: Գիրքը ներկայացնում է արգենտինահայ համայնքի պատմությունը և Արգենտինայի Բուենոս Այրես նահանգում և մայրաքաղաքում առկա հայկական ժառանգությունը, ներառյալ՝ հայկական անվանումներ կրող հրապարակներն ու պուրակները, հայկական եկեղեցիները, Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձանները, խաչքարերն ու կոթողները, կրթական հաստատությունները, […]

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

17:14 31.05.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 31-ին ընդունել է Արգենտինայի խորհրդարանի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Արգենտինայի հետ փոխադարձ հարգանքի եւ ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները: Նա առանձնահատուկ ընդգծել է երկկողմ միջխորհրդարանական համագործակցության դերը` շեշտելով, որ առաջին անգամ հնարավոր դարձավ Արգենտինայի […]

̰
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Սլովենիայի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը

19:44 30.05.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է տիկին Զուպանչիչի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու երկրների համագործակցության հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական համագործակցության ընդլայնումը: Վարչապետն անհրաժեշտ է համարել խորհրդարանական մակարդակում ակտիվ փոխգործակցությունը, այդ […]

̰
Նախագահ Խաչատուրյանը և Վրաստանի դեսպանը անդրադարձել են ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնմանը և տնտեսական կապերի ամրապնդմանը

19:40 30.05.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին մայիսի 26-ի՝ Վրաստանի անկախության և հանրապետության հռչակման տոնի կապակցությամբ և հաջողություններ մաղթել Վրաստանին և վրաց ժողովրդին: Դեսպան Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության և շնորհավորանքի համար և ասել, որ փոխադարձաբար շնորհավորում է Հանրապետության նախագահին և հայ ժողովրդին […]

̰
ՆԳ նախարարը և Նիդերլանդների Թագավորության դեսպանը քննարկել են իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումների աջակցությանն ուղղված ծրագրերը

19:37 30.05.2023

Մայիսի 30-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։ Ողջունելով հյուրին և բարձր գնահատելով ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ Վահե Ղազարյանը կարևորել է մայիսին մեկնարկած ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Լիտվայի և Լատվիայի Հանրապետությունների կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը, […]

̰
ՀՀ ՄԻՊ-ը Վալենբերգի ինստիտուտի տնօրենի գլխավորած պատվիրակությանը ներկայացրել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

19:07 30.05.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 30-ին, ընդունել է Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի տնօրեն Մորթեն Կյերումի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը հատուկ ընդգծել է 2022 թվականի դեկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Շվեդիայի Լունդ քաղաքի Ռ. Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի կարևորությունը։ Անահիտ Մանասյանը նշել […]

̰
Քրեակատարողական ծառայության պետը Հանրապետության տոնի առթիվ պարգևատրել է մի շարք ծառայողների

18:52 30.05.2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն․ Հանրապետության տոնի առթիվ ծառայողական պարտականությունները և հանձնարարականները բարեխղճորեն կատարելու համար քրեակատարողական ծառայության մի շարք քաղաքացիական և քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվել են խրախուսանքի տեսակներ: Ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը ծառայողներին պարգևատրել է հուշանվերներով և «10 տարի անբասիր ծառայության համար», «15 տարի անբասիր […]

̰
ԿԳՄՍՆ-ում անցկացվում են «Էրազմուս+» ծրագրի տեղեկատվական օրերը

18:24 30.05.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մեկնարկել են «Էրազմուս+» ծրագրի մրցույթում հաղթած հայաստանյան նախագծերի տեղեկատվական օրերը: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի կողմից: Ներկա են եղել ԿԳՄՍ նախարար տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, բուհերի, հասարակական կազմակերպությունների և այլ […]

̰
Արցախի ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական բանակի ականանետային կրակի տեսանյութը

18:11 30.05.2023

Արցախի Պաշտպանության նախարարությունը հրապարակել էադրբեջանական բանակի ականանետային կրակի տեսանյութը Հիշեցնենք, մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։ Ժամը 11։40- ի սահմաններում ադրբեջանական կողմը նախնական տվյալներով 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին […]

̰
ԱԽ քարտուղարը Հիքմեթ Հաջիևին կոչ է արել զերծ մնալ առավելապաշտական նկրտումներից

17:36 30.05.2023

Մայիսի 30-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում՝ «GLOBSEC 2023 Bratislava Forum»-ի շրջանակներում, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ մասնակցել է պանելային քննարկման, որի ընթացքում ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ: ԱԽ քարտուղարը մասնավորապես անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների վերաբերյալ միջազգային մեխանիզմի, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանային […]

̰
Վարչապետն ընդունել է Արգենտինայի խորհրդարանական պատվիրակությանը

17:14 30.05.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արգենտինայի Սենատի և Պատգամավորների պալատի անդամներից բաղկացած խորհրդարանական պատվիրակությանը, որը ղեկավարում է Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադան: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել հայ-արգենտինական հարաբերությունների շարունակական զարգացումը: Վարչապետը գոհունակությամբ է նշել Արգենտինայի Սենատում Հայաստանի համար զգայուն հարցերի վերաբերյալ սկզբունքային դիրքորոշումների արտահայտումը, ինչը տեղի է ունենում նաև բարեկամական […]

̰
Ադրբեջանական ագրեսիան խանգարում է կառուցողական երկխոսությանը. Սլովենիայի Ազգային ժողովի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին

16:57 30.05.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Զուպանչիչի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը, մայիսի 30-ին ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է սլովենացի գործընկերոջ գլխավորած պատվիրակությանը: Ալեն Սիմոնյանի հետ առանձնազրույցից եւ ՀՀ ԱԺ հուշամատյանում գրառում կատարելուց հետո սլովենացի հյուրերը մասնակցել են ընդլայնված կազմով հանդիպմանը: Հանդիպմանը ՀՀ […]

̰
Կարեն Թամազյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ

16:20 30.05.2023

ՀՀ վարչապետի 2023 թվականի մայիսի 30-ի N 580-Ա որոշմամբ Կարեն Թամազյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Կարեն Թամազյանին նշանակել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»,-ասվում է որոշման մեջ:

̰
Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հերթական անգամ ընդգծված սպառնալիքներ են պարունակել Արցախի ժողովրդի հանդեպ․ Արցախի Աժ

18:35 29.05.2023

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը մեկնաբանություն է տարածելԱդրբեջանի նախագահի՝ մայիսի 28-ի հայտարարությունների վերաբերյալ։ «Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարությունները հերթական անգամ ընդգծված սպառնալիքներ են պարունակել Արցախի ժողովրդի և իշխանությունների հանդեպ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը և Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները: Այս անգամ պահանջելով Արցախի ժողովրդի կողմից ժողովրդավարական հիմունքներով ընտրված մարմինների՝ […]

̰
Գործարկվել է միգրացիայի և քաղաքացիության ոլորտի առցանց ծառայությունների migration.e-gov.am հարթակը

18:17 29.05.2023

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործարկել է migration.e-gov.am հարթակը: Տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։ Այն քաղաքացիներին հնարավորություն է տալիս առցանց տարբերակով ստանալու մի շարք տեղեկանքներ, մասնավորապես՝ – հաշվառման հասցեի վերաբերյալ, – հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ ինչպես քաղաքացու, այնպես էլ նրա անչափահաս զավակների համար, – անձը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ: Նշված տեղեկանքները Հարթակի միջոցով ստանալու համար […]

̰
Երկարաձգվել է կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների վերապատրաստման դիմում-հայտերի ժամկետը

17:52 29.05.2023

Կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների վերապատրաստման նպատակով դիմում-հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է. այն տևելու է մինչև հունիսի 5-ը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման՝ մեկ տարվա ընթացքում՝ համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների: Նշված արդյունքը ցուցաբերած […]

̰
ՀՀ ԱԽ քարտուղարը պանելային քննարկում է ունենալու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ

15:40 29.05.2023

Մայիսի 30-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մասնակցելու է «GLOBSEC 2023 Bratislava Forum»-ին, որի շրջանակներում նաև պանելային քննարկում է ունենալու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

̰
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ

15:12 29.05.2023

Մայիսի 29-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։ Էդվարդ Ասրյանն իր և իմ անունից ջերմորեն շնորհավորել է բրիգադի զինծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել՝ իրենց ծառայությունն ու […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սլովենիայի դեսպանի հետ

14:06 29.05.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Սլովենիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տոմաժ Մենցինին: Հանրապետության նախագահը ողջունելով հյուրին, մասնավորապես, նշել է. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել հայ-սլովենական հարաբերութունների զարգացման գործում Ձեր կատարած ներդրման համար: Մեր երկրները բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են փոխշահավետ համագործակցության և մեր ընդհանուր արժեքներին նվիրված լինելու վրա: Մենք […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին

19:11 28.05.2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ մասնակցել է Հանրապետության տոնի, Բաշ-Ապարանի ճակատամարտի և քաղաքի օրվա առթիվ Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառումներին: Փոխվարչապետը միջոցառման շրջանակներում շրջել է քաղաքում տեղադրված տաղավարներով, այնուհետև այցելել է Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիր, ծաղկեպսակ է դրել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի […]

̰
BACK_TO_TOP