20:32 17.05.2023
Մայիսի 17-ին Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակի հետևանքով զոհված զինծառայողն է՝ Էդգար Վահանի Սուլեյմանյանը (2003թ.): Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:
20:13 17.05.2023
Մայիսի 16-ին Ստոկհոլմում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Շվեդիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև։ Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ ԱԳՆ եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը, շվեդականը՝ Շվեդիայի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Անդրեաս ֆոն Բեքերաթը: Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արժևորելով երկու երկրների միջև ձևավորված կառուցողական երկխոսությունը և հարաբերությունների […]
19:31 17.05.2023
Մայիսի 17-ին Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է: Վիրավորում ստացած բուժակի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
18:55 17.05.2023
Կից լուսանկարներում շտապօգնության մեքենան է, որի ուղղությամբ այսօր՝ ժամը 16:15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող: Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ […]
18:49 17.05.2023
ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի Հանձնարարագրով «Հայփոստ» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա արձանագրվել են շուրջ 4,1 մլրդ դրամի խախտումներ։ Ուսումնասիրվել են 2017-2021 թվականների ընթացքում «Հայփոստ» ՓԲԸ-ի կառավարման արդյունավետության հետ կապված հարցեր, որոնց թվում եկամուտներն ու ծախսերը, դեբիտորական պարտքերը, գույքերը, վարձակալությունները, ինչպես նաև իրականացված շինարարական աշխատանքները, գնումների գործընթացները և այլն: Հատկանշական է այն հանգամանքը, որ […]
18:25 17.05.2023
2020 թվականին Ար. Մ.-ն, զբաղեցնելով ՊԵԿ «Հյուսիսային մաքսատուն» վարչության «Բավրա» մաքսային կետի մաքսային տեսուչի պաշտոնը, իր հերթափոխի տեսուչ Ա. Մ.-ի և նույն հերթափոխի պետ Դ. Հ.-ի հետ, մաքսային ստուգման չի ենթարկել մաքսակետ մուտք գործած բեռնատարը և չի արձանագրել 22 մլն 272 հազար 895 դրամ արժեքով չհայտարարգրված ապրանքների առկայությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, Ազգային […]
18:16 17.05.2023
Մայիսի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ: ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել Բրյուսելում տեղի ունեցած բանակցությունների մանրամասները: Կողմերը քննարկել են Քիշնևում կայանալիք հնգակողմ հանդիպման օրակարգին վերաբերող հարցեր:
18:06 17.05.2023
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բացվել է միջազգային չափանիշներին համապատասխան հատուկ սենյակ, որի նպատակն է առցանց տեսակապի միջոցով ապահովել ազատազրկված անձ-հանրային պաշտպան անխոչընդոտ շփումը: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Բացման արարողությանն Արդարադատությանը նախարարի տեղակալ Լևոն Բալյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավար Ալեքսիս Հաֆթվանիին և Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության […]
17:32 17.05.2023
Արդարադատության նախարարության կողմից մշակվել և հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2023-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» նախագիծը: Ներկայացվող նախագծով առաջարկվում է՝ բարելավել քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի օրենսդրությունը, պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումներ իրականացնել, բարեփոխել պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը, բարելավել անչափահասների և կին դատապարտյալների պահման […]
17:26 17.05.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում կարճատև հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: Վարչապետի աշխատանքային այցն Իսլանդիայի Հանրապետություն ավարտվել է:
17:22 17.05.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելայի հետ: Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հետևանքով ստեղծված իրավիճակը և կարևորել միջազգային հանրության շարունակական ու հետևողական արձագանքը: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի […]
19:37 16.05.2023
ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) միջև գործակցությունը թևակոխում է որակապես նոր շրջափուլ։ Տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Մայիսի 16-ին ՀՀ քննչական կոմիտեում երկու կառույցների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որն ստորագրել են մի կողից ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, մյուս կողմից՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ […]
18:59 16.05.2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում բացահայտվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներից կաշառք ստանալու բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ […]
18:33 16.05.2023
ՀՀ քաղաքացիներ Գ.Ն.-ն և Հ.Ք.-ն, 2022 թվականի հունիս-հուլիս ամիսներին, կեղծել են իրավաբանական նշանակություն ունեցող պաշտոնական փաստաթղթեր, պատրաստել են կեղծ կնիքներ, որոնց հիման վրա՝ խաբեության եղանակով, պետական բյուջեից հափշտակել են 558 մլն 200 հազար դրամ: Բացի այդ, հանցավոր ճանապարհով ստացված՝ պետությունից խարդախությամբ հափշտակված 558 մլն 200 հազար դրամի հանցավոր ծագումը, տնօրինման եղանակը, տեղաշարժը թաքցնելու (փողերի […]
18:16 16.05.2023
«Միջազգային կրթություն և վարժանք» ծրագրի շրջանակներում (IMET), ամերիկյան կառավարության աջակցությամբ, ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ում ստեղծված լինգաֆոնային լսարանի բացման արարողությանը մասնակցելու նպատակով մայիսի 16-ին ՊԱՀՀ են այցելել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը, բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ։ Հանդիպմանը մասնակցել են ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը: Դեսպան Քվինին ներկայացվել են […]
17:40 16.05.2023
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի գործադիր քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ջեյմս Էփլգեյթի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը դրական է գնահատել ԱՄՆ գործընկերների հետ փոխգործակցության առկա մակարդակը, Դատախազության կարիքների շուրջ շարունակական երկխոսությունը և անդրադարձ է կատարել գործընկերության ընդլայնման հեռանկարներին: Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է ամերիկացի […]
17:26 16.05.2023
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարված քննությամբ բացահայտվել է օտարերկրյա քաղաքացիների կողմից իրենց համերկրացիներից կամ ՀՀ քաղաքացիներից համապատասխան երկիր փոխանցում կատարելու պատրվակով առանձնապես խոշոր չափերով խարդախություններ կատարելու հանցավոր մեխանիզմ։ Մասնավորապես, քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ կիրառվող պատժամիջոցների պայմաններում կոնկրետ երկիր դոլարային արտարժույթով փոխանցում կատարելու դժվարություններ ունենալու պայմաններում […]
17:20 16.05.2023
Մայիսի 16-ին տեղի է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությունը: Մասնակցել են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, ՀՀ կառավարության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ծրագիրն իրականացնում է Համաշխարհային Բանկը՝ Մեծ Բրիտանիայի […]
17:12 16.05.2023
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերել և կանխել են արգելված իրերի, թմրամիջոցների, ինչպես նաև թղթախաղերի շրջանառության փորձերը: Այսպիսով` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից խուզարկության է ենթարկվել կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցության եկած կինը: Խուզարկությամբ վերջինիս սպորտային պայուսակից հայտնաբերվել են 19 հատ տարբեր տեսակի բջջային հեռախոսներ, 9 ականջակալ, 10 […]
16:21 16.05.2023
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 16-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Լիլիթ Գալստյանի խոսքով նախագծի անհրաժեշտությունը բխում է Հայաստանում բնության, պատմության եւ […]
16:07 16.05.2023
«Գործող կարգավորումներն առաջացնում են կամավոր եւ օրինական աշխատանքի տարանջատման, կամավորություն իրականացնողների ու կամավորական կազմակերպությունների երաշխիքների բացակայության, օտարերկրյա կամավորական աշխատանքների իրականացնողների ներգրավման խնդիրներ»,- նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը: ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 16-ի նիստում քննարկվել է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը: […]
19:38 15.05.2023
Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից Արցախի նախագահին է փոխանցվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հավաքի մասնակիցների հայտարարությունը: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանսրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը․ «Ելնելով ԱՀ Սահմանադրությամբ իմ ստանձնած պարտավորություններից ու լիազորություններից, հավաքին մասնակցած մեր քաղաքացիների նկատմամբ հարգանքից, հաշվի առնելով լսված լինելու նրանց իրավունքը՝ որոշել եմ ընդառաջ քայլ […]
19:06 15.05.2023
Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից 2023 թվականի առաջին եռամսյակում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինժեներական-ճանապարհաշինարարական 45 տեխնիկաների պահեստամասերը ԶՈՒ ինժեներական զորքերի վարչությունը ձեռք է բերել առերևույթ ուռճացված գներով։ Հայտնում են ՀՀ դատախազությունից։ Պահեստամասերի գները համեմատվել են հայաստանյան շուկայում, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներում գործող կազմակերպությունների կողմից առաջարկվող գների հետ։ Շուրջ 700 […]
17:21 15.05.2023
12-ամսյա գնաճը 2022 թվականի մարտից զգալիորեն ավելացել է՝ երկրորդ եռամսյակի վերջին հասնելով 10.3 տոկոսի, իսկ այնուհետեւ, իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքում, աստիճանաբար նվազել է եւ տարեվերջին կազմել 8.3 տոկոս: Այս մասին փաստել է ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 15-ի նիստում՝ ներկայացնելով ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, […]
16:36 15.05.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոն (նստավայրը՝ Թբիլիսի): Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Աննա Մարիա Շիկոյին՝ դիվանագիտական հարաբերությունների երկարատև դադարից հետո Հայաստանում Հունգարիայի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ «Մենք մեծապես կարևորում ենք Ձեր նշանակումը: Հայաստանը և Հունգարիան՝ որպես դարավոր բարեկամ երկրներ շարունակելու են իրենց համագործակցությունը, և […]
16:28 15.05.2023
Մայիսի 15-ին Բրյուսել աշխատանքային այցի ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի Մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտե անդամների հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային միջավայրին առնչվող հարցեր: ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամը, որը պարունակում է էթնիկ զտման ռիսկեր: Ա. Գրիգորյանը կոչ է արել […]
16:25 15.05.2023
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը՝ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022 թվականի տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցի շնորհանդեսին, իր ելույթում նշել է, որ ԱՆ-ն ամփոփել է 2022 թվականի տարեկան մոնիթորինգի և գնահատման զեկույցը՝ համաձայն որի ունենք իրականացման էականորեն բարձր ցուցանիշ՝ 80.2%, ինչն ապացույցն է Կառավարության պատրաստակամությանը՝ կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի հարցում։ […]
16:17 15.05.2023
«Հաշվեքննիչ պալատը 2022 թվականին հավատարիմ է մնացել իր առաքելությանը եւ գործել է նպատակ ունենալով նպաստել հանրային ունեցվածքի կառավարումը բարելավելուն»,-ասել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 15-ի հերթական նիստում՝ ներկայացնելով ՀՀ հաշվեքննիչ պալատի 2022 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Նշվել է, որ […]
21:18 14.05.2023
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես […]