17:39 20.04.2023
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 20-ին ընդունել է Չինաստանի արտասահմանյան ձեռնարկությունների զարգացման ասոցիացիայի (China Overseas Development Association, CODA) նախագահ Հե Չժենվեյի գլխավորած պատվիրակությանը։ CODA-ն կազմակերպություն է, որն անմիջականորեն կառավարվում է Չինաստանի բարեփոխումների և զարգացման պետական կոմիտեի կողմից: Ասոցիացիան ծառայություններ է մատուցում չինական ձեռնարկություններին արտերկրում ներդրումներ կատարելու և բիզնես զարգացնելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են […]
17:30 20.04.2023
Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ։ Հանրապետության նախագահն ու Լիտվայի վարչապետը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով և ընդգծել հայ-լիտվական բարեկամության ու համագործակցության կարևորությունը։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ բարձր է գնահատում Լիտվայի դիրքորոշումն ու ակտիվ աջակցությունը հայ-ադրբեջանական սահմանում քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկելու հարցում։ […]
17:23 20.04.2023
«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 20-ին՝ ժամը 10:00-ից դադարեցվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Անկախության, Բաղրամյան, Բաբաջանյան, Տոնականյան, Տուֆագործների, Պռոշյան, Սայաթ-Նովայի փողոցների գազասպառողների գազամատակարարումը։
17:16 20.04.2023
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի գործունեության ընթացիկ հարցերի քննարկման նպատակով: Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացվել են մարմնի կողմից բնապահպանության և ընդերքի ոլորտում իրականացվող աշխատանքները և առկա խնդիրները: Ծավալվել է քննարկում բարձրացված հարցերի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը […]
16:14 20.04.2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աշխատողների հարցերով բյուրոյի տնօրեն Մարիա-Հելենա Անդրեին, ԱՄԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի աշխատողների հարցերով գրասենյակի տնօրեն Սերգեյուս Գլովացկասին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը: Փոխվարչապետ Խաչատրյանը գործընկերների հետ քննարկել է երկուստեք […]
18:59 19.04.2023
Տ.Բ.-ն, 2013 թվականի օգոստոսի 8-ից մինչև 2018 թվականի հունիսի 19-ը, զբաղեցնելով Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, պաշտոնեական անփութության հետևանքով, ՀՀ մշակույթի նախարարությունից մասնագիտական եզրակացության և համաձայնության բացակայության պայմաններում, կառուցապատում իրականացնող «Օլդ Սիթի» ՓԲ ընկերությանը 2017 թվականի օգոստոսի 18-ին թույլատրել է շինարարական աշխատանքներ իրականացնել Երևան քաղաքի Արամի փողոցում գտնվող, ««Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցացիա» բարեգործական հասարակական […]
18:30 19.04.2023
Դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելուն ուղղված հանրային քննարկումները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում են ԲԴԽ-ից: Այսօրվա քննարկման թեման վերաբերում էր ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում առկա խնդիրների վերհանմանը և դրանց վերաբերյալ օրենսդրական կարգավորումներին: Նախատեսվող բարեփոխումներով, ի թիվս այլնի, առաջարկվում է լրացնել առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի շրջանակը, սահմանել դատական վարույթի դռնբաց կամ դռնփակ կարգով անցկացման հնարավորությունը, […]
18:23 19.04.2023
Լիտվայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանն իր պաշտոնակից Գիտանաս Նաուսեդայի հետ մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովի պաշտոնական բացման արարողությանը, որի ընթացքում նախագահները հանդես են եկել բացման խոսքով: Նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթը. «Ուրախ եմ ողջունել հայ-լիտվական գործարար համաժողովի բոլոր մասնակիցներին: Երախտագիտություն եմ հայտնում լիտվական կողմին այսօրվա միջոցառման կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար։ Ֆորումի նկատմամբ […]
18:08 19.04.2023
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում և ընդգծել է ԵԽ երևանյան գրասենյակի հետ Կոմիտեի փոխգործակցության կարևորությունը կառույցի կարողությունների զարգացման առումով։ Արգիշտի Քյարամյանն արժևորել է […]
17:54 19.04.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությանը՝ Հարավային Կովկասում ԶՖԳ ներկայացուցչական գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն: Զրուցակիցները քննարկել են ԶՖԳ կողմից իրականացվող ծրագրերն ու համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: Դեսպանը նշել է, որ ԶՖԳ-ն առավել քան երբևէ ներկա է Հայաստանում և […]
17:36 19.04.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը ս.թ. ապրիլի 20-ին աշխատանքային այցով մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին:
19:20 18.04.2023
Գլխավոր դատախազությունը ապրիլի 17-ին տեղեկացրել էր, որ Ադրբեջանի քաղաքացիներ Ագշին Բաբիրովի և Հուսեյն Ախունդովի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նրանք կալանավորվել են: ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել է նաև, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Հուսեյն Ախունդովը 2023 թվականի ապրիլի 12-ին, հասնելով Սյունիքի մարզի Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «Զանգեզուրի […]
18:48 18.04.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, հաշվի առնելով 2023 թվականի ապրիլի 20-ին ժամը 10:00-ից մինչև 17:00-ն Արցախի Հանրապետությունը լրիվությամբ հոսանքազրկվելու հանգամանքը, հաստատել է կառավարության որոշում, որի համաձայն՝ 2023 թվականի ապրիլի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվել է 2023 թվականի ապրիլի 22-ը՝ շաբաթ օրը: Հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։
18:40 18.04.2023
ՀՀ պետական ֆինանսավորմամբ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում պաշտոնապես բացվել է հայագիտական առաջին ամբիոնը, որին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարի տեղակալը տեղում ծանոթացել է հայապահպանությանն առնչվող խնդիրներին, քննարկվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավասությունների շրջանակում դրանց հնարավոր լուծումները, ինչպես նաև գործող մեկօրյա դպրոցներին համապատասխան գրականությամբ և օժանդակ ուսումնական […]
18:12 18.04.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 18 ապրիլի, N 426-Ա որոշմամբ Աշխեն Շիրվանյանը նշանակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աշխեն Շիրվանյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
17:17 18.04.2023
Ապրիլի 18-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Քարտուղարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք ի շահ հայ-հնդկական հարաբերությունների խորացման: Ա. Գրիգորյանն ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-հնդկական համագործակցության օրակարգն ավելի է ընդլայնվել՝ ներառելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր ոլորտները: Դեսպանը շնորհակալություն է հայտնել […]
17:10 18.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ֆիլիպ Մորրիս Ինտերնեշնլ» ընկերության գլխավոր փոխնախագահ Գրեգուար Վերդոյին: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ծխելու դեմ պայքարի լայն արշավ և այդ ուղղությամբ աշխատանքները կրում են շարունակական բնույթ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում «Ֆիլիպ Մորրիս Ինտերնեշնլ»-ի կողմից գիտահետազոտական ծրագրերի իրականացումը, ընկերության գիտահետազոտական կենտրոնի գործունեությունը, քանի որ տեխնոլոգիական և գիտական […]
16:14 18.04.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել նրան՝ Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ գործընկերության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված հանձնառության և ջանքերի համար։ Մհեր Գրիգորյանը մաղթել է Պավել Չեպլակին նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ: Հանդիպման ընթացքում […]
19:30 17.04.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին Սիրիայի Ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Հայաստանում բարձր են գնահատում հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ ամրապնդված փոխօգնության բազմաթիվ օրինակներով: Լիահույս եմ, որ Սիրիայի ժողովուրդն իր տոկունության և համբերատարության շնորհիվ կհաղթահարի առկա ճգնաժամը և ձեռնամուխ կլինի երկրի վերակառուցմանը: Մաղթում […]
18:27 17.04.2023
Որպես Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը հյուրընկալող կողմ լուրջ մտահոգությամբ ենք ընդունել ապրիլի 14-ին առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի Հանրապետության պետական դրոշի հետ կապված միջադեպը, նշում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ տարածած հայտարարության մեջ։ «Միջադեպը, որն արարողության ժամանակ անմիջապես հարթվել է և որևէ կերպ չի խոչընդոտել բնական ընթացքին, չի արտահայտում Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումը և դատապարտելի […]
17:40 17.04.2023
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու հարցը: Հաշվի առնելով, որ 2023 թվականի ապրիլի 11-ից ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը թափուր է՝ Աննա Վարդապետյանը, համաձայն «Դատախազության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգի, Կոլեգիայի անդամներին է ներկայացրել Գլխավոր դատախազության Միջազգային–իրավական համագործակցության […]
17:26 17.04.2023
Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետ համատեղ մշակել և շահագործման է հանձնել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվող անձանց պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի ստացումն ամբողջությամբ էլեկտրոնային ինքնաշխատ եղանակով ստանալու գործիքակազմը։ Այսուհետ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվող անձանց՝ հարկադիր կատարման ենթակա պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքը կստանա ինքնաշխատ, էլեկտրոնային եղանակով՝ թղթային տարբերակով հարցում […]
16:55 17.04.2023
Ապրիլի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպական ու Եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնին: Ինչպես տեղեկացնում են ԱԽ գրասենյակից, զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան՝ փաստելով վերջին շրջանում առավել ակտիվացած փոխայցերը: Քննարկվել են հայ-ամերիկյան համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը և մի շարք ոլորտներում համագործակցության հնարավոր հեռանկարները: Կողմերը կարևորվել են հայ-ամերիկյան […]
16:27 17.04.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 36-ամյա տղամարդու կողմից մոր նկատմամբ սպանության փորձ կատարելու առերևույթ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023 թվականի ապրիլի 16-ին Երևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի փողոցում գործող հյուրանոցի աշխատակցից ահազանգ է ստացվել այն մասին, որ հիշյալ հյուրանոցում մի կին և տղամարդ, […]
16:14 17.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության օրվա առթիվ մասնակցել է Ոստիկանության կոլեգիայի նիստին: Մինչ նիստը՝ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Ոստիկանության շենքի բակում տեղադրված հուշատախտակին և հարգանքի տուրք մատուցել հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհած բոլոր ոստիկանների հիշատակին: Կառավարության ղեկավարը շրջայցի ընթացքում ծանոթացել է Ոստիկանության տրանսպորտային նոր միջոցներին, այդ թվում՝ էլեկտրամոբիլներին: Կոլեգիայի նիստում Վարչապետը հանդես է եկել ելույթով, […]
20:34 16.04.2023
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ ապրիլի 16-ին, այցելել է Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի Հանրապետությունում կալանավորված զինծառայողներին։ Պաշտպանը ծանոթացել է վերջիններիս պահման պայմաններին և նրանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցերին, այդ թվում՝ առողջության պահպանման իրավունքին։ Առանձնազրույցների ընթացքում պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից խոշտանգումների, վատ վերաբերմունքի այլ ձևերի, այդ թվում՝ հոգեբանական ճնշումների վերաբերյալ որևէ […]
16:28 16.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ապրիլի 16-ին Դիլիջանում՝ Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում, շարունակվել և ամփոփվել են ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի երկօրյա նիստի աշխատանքները։ Նիստի երկրորդ օրը քննարկվել են տնտեսական ակտիվության և ներդրումային միջավայրի վրա փոխարժեքի տատանումների ազդեցությանը, արտահանման ոլորտում տեղի ունեցող գործընթացներին, աշխատուժի որակավորման բարձրացմանը և ընթացիկ տնտեսական միտումներին վերաբերող հարցեր: Օրակարգով նախատեսված հարցերի […]
19:14 15.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ այսօր Դիլիջանում մեկնարկել են ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի երկրորդ նիստի աշխատանքները, որոնք ընթանալու են ապրիլի 15-16-ը՝ ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում: Նիստին մասնակցում են Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, վերոնշյալ խորհրդի փոխնախագահ, «Տնտեսական հեռանկարների կենտրոն-հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Ֆինանսների նախարար […]
16:17 15.04.2023
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թվականների միջոցառումների ծրագիրը մշակելու նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Նիստին բացման խոսքով հանդես է եկել նախարարի տեղակալը, ներկայացրել է քննարկման առարկա օրակարգային հարցերը: Նիստին քննարկվել են Կոռուպցիայի հակազդման ուղղությամբ իրականացված աշխատանքները, առկա միջազգային պարտավորությունները և այդ ուղղությամբ առկա առաջարկները: […]