16:14 13.04.2023
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը եւ պատվիրակության անդամներն ապրիլի 13-ին հանդիպել են ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Աժ-ից: Ողջունելով Բույար Օսմանիին` Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ, ցավոք, ԵԱՀԿ գործող նախագահի […]
16:06 13.04.2023
ԱՄՆ այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը, որում ընդգրկված էին Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Լիլիթ Մակունցը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը և ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը, հանդիպել է ԱՄՆ գանձապետարանի քարտուղարի տեղակալ Ուոլլի Ադեյեմոյին: Կողմերն ընդգծել են ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության բարձր մակարդակը հարցերի լայն շրջանակի շուրջ, այդ […]
18:51 12.04.2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացման խորհրդի հերթական՝ 20-րդ նիստը։ Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, պետական գերատեսչությունների մի շարք ներկայացուցիչներ։ Ողջունելով ՓՄՁ զարգացման խորհրդի անդամներին՝ փոխվարչապետն ընդգծել է ինչպես խորհրդի […]
18:30 12.04.2023
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Տիգրան Արեյանն ընդունել է Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության կառավարության ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությանը: Տիգրան Արեյանը բացման խոսքում բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության ու Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության երկկողմ համագործակցությունը: Այցի նպատակն է եղել սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել տեղեկատվության ազատության, անձնական տվյալների պաշտպանության, թվայնացման և հարակից ոլորտում Հայաստանի Հանրապետության հաջողված փորձը: Այդ նպատակով Անձնական տվյալների […]
18:16 12.04.2023
Ապրիլի 12-13-ն աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին: Ապրիլի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Բույար Օսմանիի հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի ասուլիս: Այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և այլ պաշտոնատար անձանց հետ:
18:06 12.04.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին նախագահը, մասնավորապես, ասել է. «Լիոնն այն քաղաքն է, որտեղ մենք ունենք շատ բարեկամներ, կա բավականին ներկայացուցչական և կազմակերպված հայկական համայնք: Դա չէր լինի, եթե, իհարկե, չլիներ Ֆրանսիայի և տեղական իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը: Համոզված եմ, որ մեր սերտ և բարեկամական հարաբերությունները, ակտիվ […]
17:16 12.04.2023
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեին ու նրա գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես տեղեկացնում են Արցախի ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են պատերազմից հետո Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, անդրադարձել Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին։ Լիոնի քաղաքապետն իր անվերապահ աջակցությունն է […]
17:14 12.04.2023
Ապրիլի 11-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին, և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցություններով ավագ խորհրդատու Լու Բոնոյին։ Կողմերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը, Հայաստանում և տարածաշրջանում անվտանգությանը, ինչպես նաև ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների ընթացքին առնչվող հարցեր։
21:36 11.04.2023
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ապրիլի 11-ին, ժամը 16.00-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և […]
21:12 11.04.2023
Ապրիլի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Քորին Ֆլայշերին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ՊՀԾ համագործակցության լայն օրակարգը, մասնավորապես՝ Հայաստանում պարենային անվտանգության ոլորտում իրականացվող համատեղ ծրագրերը և հեռանկարային նախագծերը: Անդրադարձ է կատարվել պարենային անվտանգության ոլորտում առկա գլոբալ և […]
20:04 11.04.2023
Ժամը 19:55-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ: Հորդորում ենք չհրապարակել հայկական կողմի կորուստների վերաբերյալ չճշտված տեղեկություններ: Պաշտպանության նախարարությունը հայկական կողմի կորուստների վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: Իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները կլինեն շարունակական:
19:49 11.04.2023
Ժամը 19:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ: Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով:
19:26 11.04.2023
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ 19:00-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունն էականորեն նվազել է: Վարդենիսի ուղղությամբ այս պահին գնդակոծության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հիշյալ ուղղությամբ այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ իրանական […]
17:55 11.04.2023
Հայաստանի եւ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի միջեւ ձեւավորված ջերմ հարաբերություններին են անդրադարձել ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, խմբակցության անդամներ Միքայել Թումասյանն ու Շիրակ Թորոսյանը՝ ապրիլի 11-ին հյուրընկալելով ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերին: Հանդիպմանը մեծապես կարեւորվել են Հայաստան-Գերմանիա բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը: Այս համատեքստում կողմերը երկկողմ փոխգործակցության շարունակականության […]
17:49 11.04.2023
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ ք. Վաշինգտոնում (ԱՄՆ) հայկական պատվիրակության կազմում մասնակցում է Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի Կառավարիչների խորհուրդների 2023 թվականի գարնանային հանդիպումներին: Աշխատանքային այցի առաջին օրը մեկնարկել են Համաշխարհային բանկի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպումները: Պատվիրակությունն առանձին հանդիպումներ է ունեցել ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ փոխնախագահ […]
17:41 11.04.2023
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Էլդար Ալիշերովի հետ, որին մասնակցում էին ՀՀ ԷՆ Արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը, Հայաստանի մի շարք բիզնես ասոցիացիաների և կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մաքսային իրավահարաբերությունների կարգավորմանը, ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններին, լոգիստիկ ծառայությունների […]
17:20 11.04.2023
Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
17:07 11.04.2023
Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներ ժամանած ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցում է Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի Կառավարիչների խորհուրդների 2023 թվականի գարնանային հանդիպումներին: Աշխատանքային այցի առաջին օրը մեկնարկել են Համաշխարհային բանկի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպումները: Պատվիրակությունն առանձին հանդիպումներ է ունեցել ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ փոխնախագահ […]
16:44 11.04.2023
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ժ. Վ.-ն, Է. Ս.-ն և Հ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՃՈ Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչի և տեսուչի պաշտոնները, վարորդական վկայական ստանալու համար դիմած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար Ս. […]
16:39 11.04.2023
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն այցելել են Արդարադատության ակադեմիա՝ ծանոթանալու ակադեմիայի գործունեությանն ու քննարկելու առաջիկա անելիքների տեսլականը: Գրիգոր Մինասյանը Սերգեյ Առաքելյանի հետ քննարկել է նաև Ակադեմիայի կառավարման խորհրդի գործունեության մանրամասները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ակադեմիայի գործունեության արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու համար նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, որոնք բխում են 2022-2026 թթ. դատաիրավական […]
19:30 10.04.2023
2023թ. ապրիլի 10-ին ՀՀ վարչապետի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայր կատարվող այցի ընթացքում ժամը 13:15-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի նոր կառուցված 8-րդ, 14-րդ և Կենտրոնական փողոցների խաչմերուկ է մոտեցել 47-ամյա մի կին։ Վերջինս, չենթարկվելով ոստիկանության ծառայողների կողմից բազմիցս ներկայացված օրինական պահանջներին և անտեսելով վերջիններիս հորդորները, ժամը 14:40-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի առանձնատներից մեկի բակում, ՀՀ […]
19:13 10.04.2023
Ապրիլի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի արտահանման կառավարման գծով քարտուղարի օգնական Թեա Քենդլերին: ԱԽ քարտուղարն ընդգծել է երկկողմ հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան և շեշտել տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ առևտրի, ներդրումների, էներգետիկայի և գործարար միջավայրի բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացմանը և համագործակցության խորացմանը:
18:50 10.04.2023
Վայոց ձորի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Եղեգնաձորում մարզային նոր հիվանդանոցի, թիվ 1 հիմնական դպրոցի եւ համակարգչային տոմոգրաֆիայի կենտրոնի կառուցման ընթացքին: Այս մասին տեղեկացնում է վարչապետի ֆեյսբուքյան էջը։
18:44 10.04.2023
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից շարունակվում է հարկադիր կատարման ոլորտի թվայնացման գործընթացը։ Կատարելագործվել է կատարողական վարույթների միասնական էլեկտրոնային համակարգը։ Ծառայության վարչական շենքում այսօր հարկադիր կատարողների համար կազմակերպվել էր դասընթաց, որի նպատակն էր ներկայացնել ներդրված նոր գործիքակազմերի կիրառության առանձնահատկություններն ու տեխնիկական հնարավորությունները։ –Համակարգային փոփոխություններ ենք կատարում ամբողջական։ Ընդհանուր աշխատանքը՝ հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներին մեկ պատուհանով կարողանանք […]
17:57 10.04.2023
ՀՀ Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 10-ին գումարել է նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ ապրիլի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Ապրիլի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի […]
17:46 10.04.2023
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Դե Ուիթին: Հանդիպմանը քննարկվել են Կառավարության հանրային հաղորդակցության կարողությունների զարգացմանն ու շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել է Կառավարության ռազմավարական հաղորդակցության դպրոցի ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծմանն ուղղված ծրագրերի շուրջ: Վարչապետի աշխատակազմի […]
17:40 10.04.2023
Երևան քաղաքի բնակիչ Վ.Չ.-ն, թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու նպատակով, 2019 թվականի նոյեմբերից համացանցի «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծել և կառավարել է «Shoko.178», «Shoko 178» և նույնանուն այլ առցանց խանութ-հարթակներ, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Դրանցում որպես վաճառվող թմրամիջոցների համար գումարի ստացման վճարային գործիք՝ տեղադրել է այլ անձանց անուններով գրանցված, սակայն իր կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակների վերաբերյալ […]