TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+9.09 oC

Արխիվ

Ամփոփվել են ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացման ուղղությամբ կատարված աշխատանքները

17:08 05.04.2023

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի նիստը: «Ծանրամարտի Եվոպայի առաջնության բացմանը մնացել է 10 օր, և այս հավաքով մենք կամփոփենք արված աշխատանքները, կտրվեն վերջին հաձնարարականները: Այս ընթացքում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հետ աշխատել ենք միջոցառման կազմակերպման ուղղությամբ: Երեկ այցելել […]

̰
Վերաբացվել է ԱԺ նորացված թանգարանը

19:51 04.04.2023

Շատ կարեւոր է այն աջակցությունը, որը թույլ տվեց նորացնել թանգարանը: Հետագայում այն մեծացնելու մտադրություն կա: Հայաստանի Հանրապետության խորհրդարանի շենքն իր ուրույն պատմությունն ունի, եւ այն, ոչ միայն իմ կարծիքով, համարվում է ամենագեղեցիկ եւ ամենաներկայանալի շենքերից մեկն ամբողջ աշխարհում: Եվ բնական է, որ նման թանգարանի գոյությունը, կարելի է ասել, ինքնին պարտադրված է: Ասել է ՀՀ ԱԺ […]

̰
Վարչապետը և Ռուսաստանի փոխվարչապետը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր

19:20 04.04.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի Ալեքսեյ Լոգվինի, Ողջունում եմ Ձեզ և շատ ուրախ եմ մեր հանդիպման համար: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների միջև շփումների բարձր ինտենսիվություն ունենք, և […]

̰
ԱԽ քարտուղարն ընդունել է Իտալիայի Արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարարին

19:17 04.04.2023

Ապրիլի 4-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իտալիայի Հանրապետության Արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կողմերը կարևորել են Հայասատնի և Իտալիայի միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը և դրա հետևանքներին, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը կարևորել է Լաչինի միջանցք և Լեռնային […]

̰
ՀՀ ՊԵԿ նախագահը և Վրաստանի դեսպանը կարևորել են հարկային և մաքսային ոլորտներում նախաձեռնությունները

19:13 04.04.2023

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է  Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: ՀՀ ՊԵԿ նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ կողմերի միջև ձևավորված արդյունավետ փոխհամագործակցությունն ավելի կընդլայնվի և կնպաստի հայ-վրացական փոխհարաբերությունների հետագա զարգացմանը: Հանդիպմանը կարևորվել են տնտեսական կապերի ընդլայնումը երկու երկրների միջև և հարկային ու […]

̰
Քննարկվել են «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» միջազգային գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքները

19:05 04.04.2023

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի նախագահությամբ Կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով միջազգային գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցել է նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ում նախաձեռնությամբ գագաթնաժողովը կհյուրընկալվի Երևանում՝ ս.թ. հոկտեմբերի 19-20-ը: Միջոցառումն անցկացվում է «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային ցանցի հետ համատեղ: […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահի հետ հանդիպմանը շեշտել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման հրամայականը

18:45 04.04.2023

Ապրիլի 4-ին Բուխարեստում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահ Իոն-Մարչել Չոլակուի հետ։ Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր: Երկուստեք արժևորվել է Ռումինիայի խորհրդարանում հայկական համայնքի ներկայացվածությունը, ինչպես նաև բարձր է գնահատվել ռումինահայ համայնքի՝ որպես երկու երկրները կապող յուրօրինակ կամրջի դերը: Գոհունակությամբ նշվել է նախօրեին Պարգամավորների պալատում […]

̰
Ադրբեջանի ապօրինի գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ջանքերը. ԱԳ նախարարի տեղակալ

18:14 04.04.2023

Ապրիլի 4-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունեց Սլովակիայի Հանրապետության Ազգային Խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալը բարձր  գնահատեց Սլովակիայի խորհրդարանական պատվիրակության այցը՝ ընդգծելով խորհրդարանական շփումների  և դիվանագիտության կարևորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-սլովակյան երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ներառելով երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությունը: Նախարարի տեղակալը ներկայացրեց Հայաստանի […]

̰
Հրաչյա Սարգսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական

18:08 04.04.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հրաչյա Սարգսյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- նշված է որոշման մեջ։  

̰
Խորհրդարանում հյուրընկալվել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը

17:40 04.04.2023

Խորհրդանշական է, որ ձեր այցը մեր երկիր տեղի է ունենում Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Այս տարիների ընթացքում Հայաստանը եւ Սլովակիան զարգացրել են հարաբերությունները, սակայն մի շարք բնագավառներում առկա է չօգտագործված ներուժ: Այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի […]

̰
Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարությունները Երևանում անցկացրել են քաղաքական խորհրդակցություններ

17:30 04.04.2023

Ապրիլի 4-ին Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունները Երևանում անցկացրին քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը։ Հայկական կողմից խորհրդակցությունները ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ իտալական կողմից՝ Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելին։ Կողմերը քննարկեցին փետրվարին Հռոմում անցկացված վերջին խորհրդակցությունների արդյունքները և բարձր գնահատեցին երկու երկրների […]

̰
Սլովակիայի Ազգային խորհրդի պատվիրակությունը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ

17:12 04.04.2023

«Մենք պետք է հիշենք զոհերի մասին. իրավունք չունենք մոռանալու հայ ժողովրդի հետ կատարված դժբախտությունը: Պետք է շարունակենք ապացուցող աշխատանքներն ապագա սերունդների համար»,-այսպիսի գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի արտաքին հանձնաժողովի նախագահ Մարիան Քերին: Նրա գլխավորած պատվիրակությունն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ ապրիլի 4-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: […]

̰
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ՄԻՊ-ի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը

16:55 04.04.2023

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 4-ի արտահերթ նիստում քննարկել է ՀՀ մարդու իրավուքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը: Այամ ասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Հանձնաժողովականները նախ հաստատել են քննարկման հատուկ ընթացակարգը: ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցություններն այդ պաշտոնում առաջադրել են Էդգար Ղազարյանի թեկնածությունը: ԱԺ […]

̰
Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկան ընդունել է Արարատ Միրզոյանին

16:46 04.04.2023

Ապրիլի 4-ին Բուխարեստում Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկան ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Զրուցակիցներն արձանագրել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները՝ գոհունակությամբ նշելով, որ երկար ընդմիջումից հետո ԱԳ նախարարի մակարդակով կազմակերպված պաշտոնական այցը կարող է այդ ուղղությամբ կարևոր խթան հանդիսանալ: Երկուստեք ընդգծվել է տնտեսական համագործակցության և գործարար կապերի զարգացման ուղղությամբ համատեղ […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իտալիայի Արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարարին

16:21 04.04.2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իտալիայի Արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելիի ղեկավարած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն և Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-իտալական քաղաքական, մշակութային և տնտեսական համագործակցությունը, որը վերջին տարիներին էլ ավելի է խորացել: Երկուստեք ընդգծել են հայ և իտալացի […]

̰
Պարույր Հովհաննիսյանը կուբացի դիվանագետին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը

16:08 04.04.2023

Ապրիլի 4-ին Հայաստանի Հանրապետությունում Կուբայի Հանրապետության նորանշանակ դեսպան Օսկար Սանտանա Լեոնը (նստավայրը՝ Աստանա) ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը: Շնորհավորելով նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին մաղթեց արդյունավետ աշխատանք: Կուբայի դեսպանն իր հերթին նշեց, որ կանի առավելագույնը նպաստելու երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը: Հանդիպման շրջանակներում զրուցակիցներն անդրադարձան երկկողմ օրակարգի զարգացման հարցերին, կարևորեցին […]

̰
Առաջին ատյանի 220 դատավորների աշխատավարձերը կբարձրանան

19:52 03.04.2023

ՀՀ արդարադատության նախարարությունը՝ առաջնորդվելով Դատաիրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարությամբ, ելնելով դատավորի անկախությունը երաշխավորելու և առաջին ատյանի դատարանների դատավորների առկա թափուր պաշտոնները համալրելու նպատակներից, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող մասնագետների համար գրավչություն ապահովելու անհրաժեշտությունից, մշակել է նախագիծ, որով նախատեսվում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության՝ քրեական, քաղաքացիական, վարչական և սնանկության բոլոր դատարանների՝ 220 դատավորների աշխատավարձերի հավելում՝ պաշտոնային դրույքաչափի […]

̰
Վահե Ղազարյանը և Վլադիմիր Կոլոկոլցևը քննարկել են համագործակցության հետագա խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը մի շարք ոլորտներում

19:27 03.04.2023

Ապրիլի 3-ին Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի հրավերով Մոսկվա է մեկնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը: Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է օպերատիվ-ծառայողական գործունեության ոլորտում ՀՀ ՆԳ նախարարության և ՌԴ ՆԳՆ համագործակցության հարցերի լայն շրջանակ: Վահե Ղազարյանը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարեփոխումների […]

̰
Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառված 14 մլն 243 հազար դրամը վերականգնվել է

18:46 03.04.2023

Ա.Մ.-ն, 2017 թվականից լինելով «Տագառ» ՍՊ ընկերության տնօրեն, Կաքավաձորի տուֆի հանքավայրի հյուսիս-արևելյան տեղամասում ընդերքօգտագործման աշխատանքներ կատարելիս, խախտելով 2016 թվականի սեպտեմբերի 2-ին 21 տարի ժամկետով կնքված օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրի կետերը, ընդհանուր 2900.1 քառակուսի մետր մակերեսով տարածքում մինչև 2020 թվականի դեկտեմբերն ապօրինի օգտագործել է ընդերքը, քանդել և տեղահանել է 26973.4 խորանարդ մետր տուֆանման լեռնային […]

̰
Ռուբեն Ռուբինյանը Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը ներկայացրել է իրադրությունը տարածաշրջանում

18:35 03.04.2023

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 3-ին ընդունել է Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Խորվաթիան ունեն պատմական եւ մշակութային ընդհանրություններ: Հայ-խորվաթական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում ԱԺ փոխնախագահը կարեւորել է բարեկամական խմբերի փոխայցերը, արդյունավետ փոխգործակցությունը: Զրուցակիցներն արժեւորել են միջազգային […]

̰
Մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրումը

18:17 03.04.2023

Ապրիլի 15-ից մեկնարկում է 2022- 2023 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2023 թվականի բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը: Պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչև ապրիլի 15-ը գրավոր դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին։ Ուսումնական հաստատության տնօրենը ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը պետական […]

̰
ԱԳ նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը

17:56 03.04.2023

Ապրիլի 3-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգելի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-լեհական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փոխգործակցության հեռանկարներին առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային […]

̰
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է

17:48 03.04.2023

Ապրիլի 3-ին Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի հրավերով Մոսկվա մեկնեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը: Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվեց օպերատիվ-ծառայողական գործունեության ոլորտում ՀՀ ՆԳ նախարարության և ՌԴ ՆԳՆ համագործակցության հարցերի լայն շրջանակ: Վահե Ղազարյանը գործընկերներին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարեփոխումների արդյունքները՝ անդրադառնալով Պարեկային […]

̰
Կարևոր է որոշում կայացնողների խոսքում և գործում փոփոխությունը՝ հաշվի առնելով, որ Հայաստանը և Արցախը մշտապես ագրեսոր Ադրբեջանի գործողությունների թիրախում են. Հայկ Մամիջանյան

17:17 03.04.2023

Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ Հայաստան-Խորվաթիա բարեկամական խմբի ներկայացուցիչները մանրամասներ են հայտնել Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքների, Ադրբեջանում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների, Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի եւ Լեռնային Ղարաբաղում բնակվող 120.000 հայերին սպառնացող վտանգների ու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության մասին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից, […]

̰
Սոցիալական ապահովության ծառայության Արագածի տարածքային բաժնում կաշառք ստանալու վերաբերյալ վարույթով մեղադրանք է ներկայացվել 5 անձի

16:38 03.04.2023

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության Արագածի տարածքային բաժնում տեղի ունեցած առերևույթ կոռուպցիոն հանցագործության դեպքի առթիվ 2021թ. ապրիլի 12-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության Արագածի տարածքային բաժնի […]

̰
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան պատգամավորական խմբի պատվիրակության հետ

16:24 03.04.2023

Ապրիլի 3-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան պատգամավորական խմբի պատվիրակությանը՝ խմբի նախագահ Բյորն Սյոդերի գլխավորությամբ։ Ողջունելով շվեդ խորհրդարանականների այցը Հայաստան՝ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է միջխորհրդարանական ակտիվ շփումների դերը հայ-շվեդական երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող հարցերում բարեկամական խմբի դիրքորոշումը և […]

̰
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

16:09 03.04.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը և ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը: Ողջունելով հյուրերին Հանրապետության նախագահը կարևորել է հայ-շվեդական միջխորհրդարանական հարաբերությունների դինամիկ զարգացումը: «Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում և, իհարկե, […]

̰
Վարչապետը ծանոթացել է Արագածոտնի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությանը

12:58 03.04.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Վարչապետը նախ այցելել է մարզկենտրոն Աշտարակ, որտեղ կայացած խորհրդակցության շրջանակում ներկայացվել է Արագածոտնի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետարանի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Վարչապետին զեկուցվել […]

̰
ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այցով կգտնվի Ռումինիայում

19:19 02.04.2023

Ապրիլի 3-4-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռումինիայում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը: Նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուի հետ, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը կունենա նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ, այդ թվում՝ Ռումինիայի օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ։ […]

̰
«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարը մարդկային կամքը փառաբանելու մասին է. Նիկոլ Փաշինյան

18:33 02.04.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այսօր Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում ներկա են գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին: Արդեն երկրորդ անգամ անցկացվող սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2023թ. սիրողական մրցաշարերը: Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը հետևել են մրցաշարի 4 եզրափակիչ խաղի ընթացքին, որոնք անցկացվել […]

̰
BACK_TO_TOP