16:26 02.04.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 2-ին Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել 2016թ. ապրիլին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի զոհերի հիշատակին։ Նախագահ Հարությունյանին ուղեկցում էին ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչներ:
15:51 02.04.2023
Արցախի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան քառօրյա պատերազմի 7-րդ տարելիցի կապակցությամբ. «2016 թ․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, կոպտորեն խախտելով 1994 թ. Կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին համաձայնագիրը, Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակման անցան Արցախի Հանրապետության դեմ՝ օգտագործելով իրենց ողջ հարձակողական զինանոցը, այդ թվում՝ ծանր զրահատեխնիկա, հրետանի և ռազմական […]
13:57 02.04.2023
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները Բյորն Սյոդերի գլխավորությամբ ապրիլի 2-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նրանց ուղեկցել է ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:
19:53 01.04.2023
Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Արցախի 4-րդ նրբանցքի 10-րդ հանրակացարանային, 10/1 և սպորտդահլիճի շենքերում այսօր 64 ընտանիք է ապրում: 4-րդ կարգի վթարայնության այս շենքերի խնդրի լուծման հարցում քաղաքային իշխանությունը հստակ առաջարկ ունի: Մանրամասները՝ տեսանյութում։
17:40 01.04.2023
Հաղորդումներ են ստացվել այն մասին, որ 2023թ․ մարտի 31-ին ժամը 21:50-ից 22։00-ն ընկած ժամանակահատվածի սահմաններում ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի տարածքում հրազենային վիրավորումներ են ստացել մեկ պայմանագրային և մեկ ժամկետային զինծառայող, որոնց հետևանքով ժամկետային զինծառայողը՝ Հրաչյա Սարուխանյանը, ստացած՝ կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներից մահացել է։ Ստացված հաղորդումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային […]
16:42 01.04.2023
Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի անդամ, պատգամավոր Լիլիթ Մինասյանի ուղեկցությամբ Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 1-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Բարեկամական խմբի անդամները եղել են նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները: […]
15:12 01.04.2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթով կատարված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Նոյեմբերյանի տարածքային կենտրոնի աշխատակից Լ. Ա.-ն Տավուշի մարզի երկու բնակիչների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, այդ թվում՝ պետական […]
14:00 01.04.2023
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում մարտի 28-ին ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Մասիսի նախկին քաղաքապետ Ս.Հ.-ից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ • 15 անշարժ գույք Արարատի մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն […]
13:42 01.04.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին Ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ: Ուղերձում ասվում է. «Հայ և ասորի ժողովուրդների բարեկամությունն ու պատմամշակութային առնչությունները սկիզբ են առնում վաղնջական ժամանակներից: Դարեր շարունակ ապրելով կողք կողքի՝ մենք նույն սրտացավությամբ սատարել ենք միմյանց բոլոր փորձությունների և դժվարությունների ժամանակ: Հայաստանում ասորիներն օգտվում են ազգային ինքնության, մշակույթի […]
19:08 31.03.2023
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 31-ին մասնակցել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ և մասշտաբային TOON EXPO 2023 ցուցահանդեսին: Էքսպոյին մասնակցում է մոտ 100 ընկերություն, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտներ, մասնավորապես՝ կառուցապատում, անշարժ գույք, բանկային համակարգ, շինարարական նյութեր և տեխնիկա, ճարտարապետություն և նախագծում, վերանորոգում, ինտերիեր և էքստերիեր դիզայն, գնահատում և չափագրում, անվտանգության համակարգեր, […]
18:48 31.03.2023
Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 30-ին և 31-ին աշխատանքային հանդիպումներ է ունեցել Լիտվայի նախագահի խորհրդական Կեստուտիս Բուդրիսի, Լիտվայի վարչապետի ազգային անվտանգության և կոռուպցիայի կանխարգելման հարցերով խորհրդական Կեստուտիս Լանչինսկասի, ինչպես նաև Արտաքին գործերի փոխնախարարներ Յովիտա Նելյուպշիենեի և Մանտաս Ադոմենասի հետ։ Հանդիպումների ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների բարեկամական […]
17:31 31.03.2023
2023թ. մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովից ահազանգ, այնուհետև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորից ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. մարտի 31-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի 3-րդ հարկի թիվ 314 նիստերի դահլիճում պատգամավորների մասնակցությամբ կազմակերպված փակ աշխատանքային քննարկման ընթացքում «Հայաստան դաշինք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է կատարել ՀՀ […]
17:26 31.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի խորհրդի նախագահ Լորան Վոքիեին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը երկօրյա այցով գտնվում էր Սյունիքի մարզում: Ողջույնի խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է «Հարգելի պարոն Վոքիե, Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում և ուրախ եմ կրկին հանդիպելու համար: Մենք նաև ուրախությամբ ենք արձանագրում, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները բարձր […]
17:09 31.03.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ մասնակցել է համայնքային սոցիալական աշխատանքի վերաբերյալ՝ «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի համատեքստում հանդիպում-քննարկմանը։ Միջոցառմանը ՀՀ բոլոր մարզերից և Երևանից մասնակցել է համայնքային ավելի քան 60 սոցիալական աշխատող, ներկայացուցիչներ՝ ՏԿԵ և ԱՍՀ նախարարություններից, տեղական և միջազգային կազմակերպություններից։ ՏԿԵ […]
22:12 30.03.2023
Կառավարությունը որոշել է Հրազդան մարզահամալիրին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի, Հրազդանի կիրճ հ. 4 հասցեում գտնվող անշարժ գույքն ու հողամասը նվիրաբերել Երևան համայնքին՝ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր մարզաբազայի կառուցման նպատակով: Որոշման ընդունման արդյունքում՝ Երևան համայնքը կունենա ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող մարզադպրոց՝ ստորգետնյա ավտոկայանատեղիով, գեղարվեստական մարմնամարզության և սպորտային […]
20:51 30.03.2023
Մարտի 30-ին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպական միության Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը: Հանդիպման ընթացքում քննարկվեց ԱլԳ 2023թ. տարեկան աշխատանքային պլանը: ԱլԳ և ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները կիսվեցին իրենց առաջարկություններով և իրենց գոհունակությունը հայտնեցին աշխատանքային պլանով նախատեսված ծրագրերի վերաբերյալ: Արա Մարգարյանն ընդգծեց ԱլԳ ծրագրերի ներառողականությունը որպես ծրագրի իրականացման հիմնական նախապայման: Իր […]
19:54 30.03.2023
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող ճանապարհին ադրբեջանական կողմի առաջխաղացման մասին: Պարզաբանման մեջ նշվում է․ 1․ Համաձայն 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների, 2023թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն […]
19:40 30.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ձևաչափով ելույթ է ունեցել Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող՝ «Լրատվամիջոցների ազատությունը որպես ժողովրդավարության անկյունաքար» խորագրով միջոցառմանը: Իր ելույթում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Գերազանցություններ, Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Խոսելով ազատ մամուլի մասին՝ մենք կարևորում ենք նրա՝ պետությունից անկախ գործելու արժեքը, որը երբեմն տրամադրում է տեղեկություններ այն հարցերի վերաբերյալ, որոնք կառավարությունները […]
18:24 30.03.2023
Մարտի 30-ին Մալթայում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ։ Նախարարներն արձանագրել են, որ Հայաստանի ու Մալթայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական տարին նշանավորվում է հայկական կողմից Մալթա կատարված առաջին երկկողմ պաշտոնական բարձրաստիճան այցով: Արարատ Միրզոյանը և Իեն Բորջը պատրաստակամություն […]
18:08 30.03.2023
Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու միջոցառմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կենսաթոշակառուների կողմից իրականացվող անկանխիկ առևտրի տեմպը շարունակում է աճել. «Օրինակ փետրվարին մեր սիրելի թոշակառուները անկանխիկ եղանակով իրականացրել են 3,4 մլրդ դրամի առևտուր։ Ուզում եմ հիշեցնել, որ 2022 թ. այս ցուցանիշը ըստ էության ձգտում էր զրոյի, […]
17:00 30.03.2023
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումներին, Ադրբեջանի կողմից շարունակվող սադրիչ գործելակերպին, տարածաշրջանում խաղաղության ապահովման ուղղությամբ միջազգային պատշաճ երաշխիքային մեխանիզմների գործարկման հարցին: Վարչապետը կառավարության այսօրվա […]
16:09 30.03.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) Եվրոպայի և Հյուսիսատլանտյան տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Նիկոլաս Ռալլոյին: Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն ոլորտում առկա վիճակը, խնդիրները և գործադիր իշխանության կողմից ոլորտում իրականացվող բարեփոխումները։ Մհեր Գրիգորյանը Նիկոլաս Ռալլոյին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանություններում կատարվող կառուցվածքային փոփոխություների, ոլորտում որակավորված մասնագետներ ներգրավվելու նպատակով […]
19:58 29.03.2023
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԳԴՀ Սաքսոնիա երկրամասի վարչապետ Միխայել Կրեչմերը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Գերմանիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը կարեւոր է Հայաստանի համար: «Որպես օրինակ ունենալով Հայաստանի եւ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի միջեւ ձեւավորված հարաբերությունները՝ ուրախությամբ ենք նշում, որ Գերմանիայի տարբեր երկրամասերի հետ համագործակցության խթանումն ու […]
19:22 29.03.2023
Մարտի 29-ին կայացել է ԵԽ Նախարարների խորհրդի հերթական հանդիպումը, որին տեղի է ունեցել մտքերի փոխանակում Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) նախագահ Ալան Միտչելի հետ։ ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը անդրադարձել է Բաքվի բանտերում անօրինական կերպով գտնվող հայ ռազմագերիների և այլ անձանց խնդրին։ Դատապարտելի է համարել, […]
19:07 29.03.2023
Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ իրականացվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» հնգամյա (2022-2027) ծրագիրը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսյա Սվաջյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Քելլի Սթրիքլենդը, այլ միջազգային և տեղական գործընկերներ, կրթական ոլորտի ներկայացուցիչներ։ Նախարար […]
18:45 29.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում տնտեսական աճի միտումների և զարգացման ծրագրերի վերաբերյալ: Թեմայի առնչությամբ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Նախորդ օրը Վիճակագրության կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բարձր ակտիվության իրավիճակում: Մենք խնդիր ենք առաջադրել նաև 2023թ. ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ: Առաջարկում եմ քննարկել տնտեսական […]
18:30 29.03.2023
Վճռաբեկ դատարանը 2023 թվականի մարտի 22-ին բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը. «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող ամբաստանյալ Ժ.Բ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Վերաքննիչ դատարանը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին մասնակիորեն բավարարել էր պաշտպանների բողոքը, ամբաստանյալ Ժ.Բ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր գրավը՝ 10 մլն դրամի չափով, ինչպես […]
18:26 29.03.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հարկ է համարում պարզաբանել բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանի՝ ԶԼՄ-ներում տարածված դժգոհություններն առ այն, թե չի ստացել պետության կողմից իրեն հատկացված ֆինանսական աջակցությունը՝ գրանցած մարզական հաջողությունների համար: «Տեղեկացնում ենք, որ ԿԳՄՍ նախարարի տարբեր հրամաններով մարզիկը, ի թիվս ՀՀ մարզական պատիվը միջազգային հարթակներում բարձր պահած […]
17:45 29.03.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գլխավոր տնօրենի տեղակալ Հյահոնգ Յանգի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ՀՀ-ում ԱԶԲ առաքելության ղեկավար Պաուլո Սպանտիգատին: Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ընդգծել է ՏԿԵ նախարարության և ԱԶԲ-ի միջև առկա համագործակցության կարևորությունը։ Վաչե Տերտերյանը ներկայացրել է մի շարք ոլորտներում […]
17:26 29.03.2023
Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանման հետ կապված ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) հայտարարության կապակցությամբ ՀՀ ՍԱՏՄ-ն տեղեկացնում է, որ սննդամթերքի անվտանգության՝ մարդու կյանքին և առողջությանը սպառնացող որևէ խնդիր չի հայտնաբերվել։ Կաթնամթերքի արտադրությունները, ինչպես նաև սննդամթերքի արտադրության ողջ շղթան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից պատշաճորեն վերահսկվում է՝ համապատասխան իրավական ակտերով վերապահված գործառույթների։ Հրապարակման […]