TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+17.09 oC

Արխիվ

Երևանն ու Լիոնը կընդլայնեն գործակցության ծրագրերը. Լիոնի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում է

17:22 10.04.2023

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Երևանի քաղաքապետարանում: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից: Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը, Երևանի փոխքաղաքապետներ Տիգրան Ավինյանը, Սուրեն Գրիգորյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը և «Լույս» խմբակցության […]

̰
Տիգրան Խաչատրյանը և Արայիկ Հարությունյանն ընդունել են ԱՄՆ առևտրի դեպարտամենտի պատվիրակությանը

17:16 10.04.2023

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարությունում ընդունել են ԱՄՆ առևտրի դեպարտամենտի արտահանման վարչարարության հարցերով փոխքարտուղար Թեա Ռոզման Քենդլերի գլխավորած պատվիրակությանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման, փոխգործակցության խթանման հնարավորությունների և […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին

16:17 10.04.2023

Ապրիլի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Նախարար Միրզոյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթել կարևոր առաքելության իրականացման ընթացքում: Զրուցակցիներն անդրադարձել են հայ-հնդկական բազմաշերտ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, մտքեր փոխանակել երկկողմ հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու ուղիների շուրջ: Երկուստեք գոհունակությամբ […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

16:06 10.04.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանրապետության նախագահը, ողջունելով նորանշանակ դեսպանին, շնորհավորել է պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել: Իր խոսքում նախագահը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեն Հնդկաստանի հետ հարաբերությունները: Պատահական չէ, որ անկախությունից հետո շատ կարճ ժամանակում Հայաստանն ու […]

̰
ՊԵԿ նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության միջազգային անվտանգության և զենքի չտարածման հարցերով առաջին փոխտեղակալին

13:11 08.04.2023

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարության միջազգային անվտանգության և զենքի չտարածման հարցերով առաջին փոխտեղակալ Էն Գենզերին։ Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ-ից, հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԱՄՆ պետդեպարտամենտի Արտահանման վերահսկողության և սահմանների անվտանգության ծրագրի (EXBS) տարածաշրջանային ղեկավարը, ինչպես նաև Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավարը։ ՀՀ ՊԵԿ նախագահը ողջունել […]

̰
Քննարկում է անցկացվել «Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանանց ներգրավման խթանումը» թեմայով

20:03 07.04.2023

Ապրիլի 7-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է «Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանանց ներգրավման խթանումը» թեմայով քննարկում։ Հնչել են ելույթներ կանանց զինվորական ծառայության խթանման, կին զինծառայողների դերի բարձրացման վերաբերյալ։ Ելույթները և դրանցում առկա առաջարկությունները կամփոփվեն և կներկայացվեն պաշտպանության նախարարին։

̰
Արթուր Աթաբեկյանն ու Արշակ Վարդանյանն ընտրվել են ԲԴԽ անդամներ

19:16 07.04.2023

Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվել է: Օրակարգում ներառված է եղել ԲԴԽ դատավոր անդամների ընտրության հարցը։ Այս մասին տեղեկացնում են ԲԴԽ-ից: Ըստ ամփոփված արդյունքների՝ ԲԴԽ անդամներ են ընտրվել Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը։ «Բարձրագույն դատական խորհուրդը շնորհավորում է նորընտիր անդամներին և մաղթում արգասաբեր աշխատանք»,-ասված է Բարձրագույն դատական խորհրդի հաղորդագրությունում:

̰
Համակարգչային հափշտակությունից տուժած քաղաքացին ինքն է դարձել համակարգչային խարդախության հանցակից. ՔԿ

19:06 07.04.2023

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ բացահայտվել է սոցիալական ցանցի օգտագործմամբ խոշոր չափերով խարդախության հերթական դեպքը: Ձեռք բերված փաստական տվյալներով ինքնությունները դեռևս չպարզված անձինք «Ֆեյսբուք» սոցիալական կայքում զետեղված «Natixis», «NATIXIS GROUP» և «CaixaBank» անվանումներով էջերում տեղադրել են «վարկի տրամադրման մատչելի պայմաններ» և համանման […]

̰
Երևանում կայացել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստը

18:22 07.04.2023

Երևանում ապրիլի 6-ից 7-ը կայացել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 41-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը: Ողջունելով մասնակիցներին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը վստահություն է հայտնել, որ 41–րդ նիստը ևս մեկ քայլ է՝ ուղղված ԵԱՏՄ անդամ […]

̰
Հայաստան է այցելել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի պատվիրակությունը

17:57 07.04.2023

Ապրիլի 5-ից 7-ը Հայաստան է այցելել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետի տեղակալ-վարժանքների և պատրաստության գծով վարչության պետ, բրիգադի գեներալ Պատրիկ Էլլիսի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ բրիգադի գեներալ Պատրիկ Էլլիսը քննարկել է անձնակազմի պատրաստության, համատեղ վարժանքների անցկացման, փորձի և գիտելիքների փոխանակման հնարավորությունները: Եվրոպայում ԱՄՆ […]

̰
Վրաստանում մեկնարկել է Հայաստան-Վրաստան գործարար համաժողովը

17:33 07.04.2023

Այսօր Վրաստանում մեկնարկել է Հայաստան-Վրաստան գործարար համաժողովը, որի ժամանակ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հանդես է եկել բացման ելույթով։ Նախարար Սանոսյանը ողջունել է գործարար համաժողովի բոլոր մասնակիցներին և շնորհակալություն հայտնել հայ և վրաց գործարար շփումների աշխուժացմանն ուղղված կարևոր աշխատաժողով կազմակերպելու համար։ «Համոզված եմ, որ այս ձևաչափով համաժողովը Հայաստանի և Վրաստանի գործարարներին հնարավորություն կընձեռի առավել հանգամանալից […]

̰
Խորհրդարանում նշվել է ճապոնական Հանամի տոնը

17:24 07.04.2023

Խորհրդարանի այգու մի գողտրիկ անկյունում, որտեղ ծաղկում են հայ-ճապոնական բարեկամությունը խորհրդանշող սակուրաները, ապրիլի 7-ին նշվել է ճապոնական մշակույթի հետաքրքիր մաս կազմող Հանամի տոնը: Հանամին ծաղկած սակուրաների ծաղիկների գեղեցկությամբ հիանալու լուսավոր տոն է: Ճապոնացիները մեծ խանդավառությամբ են նշում այս տոնը, պահում երազանքներ, հիանում ծաղկած բալենու գեղեցկությամբ: Ինչպես տեղեկացնում են ԱԺ-ից, միջոցառմանը մասնակցել են Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի […]

̰
ՆԳ նախարարը և փոխնախարարը կրթահամալիրում հետևել են պարեկային ծառայության դիմորդների հարցազրույցների ընթացքին

20:38 06.04.2023

Ապրիլի 6-ին ՆԳՆ ոստիկանության կրթահամալիր են այցելել ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Նրանք շրջայց են կատարել ոստիկանության կրթահամալիրում և տեղում ծանոթացել ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Մասնակցել են պարեկային ծառայության դիմորդների ընդունող հանձնաժողովի աշխատանքներին, միաժամանակ հավաստել, որ մասնակցությունը կրելու է շարունակական բնույթ։ ՆԳ Նախարարը վերահաստատել է, որ Ներքին գործերի նախարարության դիտակետում […]

̰
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչները և Շվեյցարիայի դեսպանն անդրադարձել են  Արցախում ստեղծված հումանիտար և անվտանգային խնդիրներին

20:08 06.04.2023

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ու խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանն ապրիլի 6-ին հանդիպել են ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի հետ: Ողջունելով դեսպանին` Հայկ Մամիջանյանը կարեւորել է հայ-շվեյցարական միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը, համագործակցությունը միջազգային հարթակներում: Խմբակցության ղեկավարն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին, Լաչինի միջանցքի փակման հետեւանքով ստեղծված հումանիտար եւ անվտանգային խնդիրներին: […]

̰
ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրակությունն այցելել է Վերին Լարսի անցակետ

19:50 06.04.2023

Վրաստան կատարած եռօրյա այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեի և Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Կվեշեթի-Կոբի 23 կիլոմետր երկարությամբ վերանորոգվող ճանապարհի՝ Կազբեկի թունելի շինարարական տեղամաս։ Հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։ Պատվիրակությանը դիմավորել են Մցխեթա-Մթիանեթի նահանգում Վրաստանի կառավարության ներկայացուցիչը և Կազբեկի քաղաքապետը։ Հայկական […]

̰
ՀՀ քննչական կոմիտեում քննարկվել են 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2024 թվականի բյուջետային հայտի նախագծերը

18:12 06.04.2023

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2024 թվականի բյուջետային հայտի նախագծերի հանրային քննարկում` քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկման շրջանակներում անդրադարձ է կատարվել հիշյալ նախագծերի հիմնական դրույթներին և ներկայացվել, որ հաջորդ տարվա տարեկան ֆինանսավորման հայտում ընդգրկված է մեկ հիմնական` «ՀՀ քննչական ծառայություններ» ծրագիրը, որի մեջ ներառված են հինգ առանձին […]

̰
Օրենսդրական նախաձեռնությամբ բարձրաստիճան պատվիրակությունները Հայաստան են ժամանելու նաև փոխվարչապետերի հրավերով

16:30 06.04.2023

««Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է «բարձրաստիճան պատվիրակությունների» հասկացությունում ներառել նաեւ ՀՀ փոխվարչապետերի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետերի գլխավորած պատվիրակությունները՝ հաշվի առնելով շատ երկրներում, այդ թվում՝ մեր երկրում, փոխվարչապետերի գործառութային եւ արարողակարգային ավելի մեծ դերակատարում ունենալու եւ այցերը պատշաճ մակարդակով եւ օպերատիվ կազմակերպելու հանգամանքը. ասել […]

̰
Կալանավորից և դատապարտյալից կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՔԿՀ պաշտոնյայի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

16:08 06.04.2023

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի ընթացքում բացահայտվել են ՀՀ քրեակատարողական ծառայության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Ա. Ա.-ի կողմից նույն ՔԿՀ-ի կալանավորից և դատապարտյալից կաշառք ստանալու դեպքեր: Նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա. Ա.-ն ՔԿՀ հիմնարկի դատապարտյալ Ա. Ս.-ի օգտին հովանավորչության և թողտվության, այն է՝ վերջինիս նկատմամբ բարեհաճ […]

̰
Ադրբեջանցիները Ասկերանի շրջանում կրակել են դաշտում աշխատող խաղաղ բնակչի ուղղությամբ

21:32 05.04.2023

Այսօր՝ ապրիլի 5-ին, ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, նշանառության տակ վերցրել Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի 48-ամյա բնակիչ Ռոբերտ Բեգլարյանին: Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից: «Վերջինս, ժամը 16:00-ի սահմաններում, Խնապատ գյուղի վարչական տարածքում իրեն պատկանող «Բելառուս-82» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների թիրախում: Մարտական դիրքերից հրաձգային տարբեր զենքերով կրակել […]

̰
Գնել Սանոսյանին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին

21:17 05.04.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին Վրաստան կատարած եռօրյա այցի շրջանակներում այսօր ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Հանդիպմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ինչպես նաև Վրաստանի ՏԿԵ նախարար Իրակլի Կարսելաձեն: Կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը և բարիդրացիական հարաբերություններին առնչվող հարցեր: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են […]

̰
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

21:11 05.04.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Խաչատուրյանը, ողջունելով հյուրներին, նշել է, որ Սլովակիան Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է, և մեր երկիրը պատրաստ է ընդլայնել համագործակցությունն այդ երկրի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ երկկողմ և միջազգային հարթակներում: «Անկախություն ձեռք բերելուց հետո, […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

20:46 05.04.2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային Բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին, ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Ջրային ոլորտի տնօրեն Ուիսթոն Յուին և նրա գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են ջրային ոլորտում նախատեսված բարեփոխումների իրականացման գործընթացում համագործակցության հնարավոր ուղղությունները: Քննարկվել են նաև ջրային ենթակառուցվածքների արդիականացմանն առնչվող մի շարք հարցեր: ՀԲ գործընկերները պատրաստակամություն են հայտնել […]

̰
ՊԵԿ նախագահը և Ճապոնիայի դեսպանը քննարկել են գործող թվային համակարգերը և դրանց զարգացման միտումները

19:17 05.04.2023

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: ՊԵԿ նախագահը կարևորել է երկու երկրի միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը և հույս հայտնել, որ այն կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը։ Հայաստանում Ճապոնիայի դեսպանը նշել է, որ կորոնավիրուսային համավարակի հաղթահարումից հետո ընկած ժամանակաշրջանում առավել մեծ կարևորություն են ստանում […]

̰
Կայացել է 2022 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխությունը

18:26 05.04.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել 2022 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Մրցանակաբաշխությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, բուհերի ռեկտորներ և ուսանողներ: ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթում հաղթող է ճանաչվել 33 ուսանող: 1-ին տեղը զբաղեցրել է 13 ուսանող, որոնց շնորհվել […]

̰
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան պատգամավորական խմբի պատվիրակության հետ

18:22 05.04.2023

Ապրիլի 5-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով խորվաթ խորհրդարանականների այցը Հայաստան՝ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է միջխորհրդարանական ակտիվ շփումների դերը հայ-խորվաթական հարաբերությունների զարգացման հարցում։ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող հարցերում բարեկամական խմբի դիրքորոշումը և այդ հարցերի […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Մեքսիկայի սենատորներին

18:07 05.04.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Մեքսիկայի սենատորներ Ալեխանդրա դել Կարմեն Լեոն Գաստելումին և Ինդիրա Կեմպիս Մարտինեսին: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում Մեքսիկայի Սենատի կողմից այս տարվա փետրվարի 8-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ փաստաթղթի ընդունումը և սենատորների անգնահատելի ավանդն այդ գործում: «Ուրախ եմ այս հանդիպման համար, որն առիթ […]

̰
Լիտվայի Սեյմի պատվիրակությունը հյուրընկալվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում

17:55 05.04.2023

Լիտվայի Հանրապետության Սեյմի պատվիրակության` Հայաստան այցի շրջանակում ապրիլի 5-ին պատվիրակության անդամները հյուրընկալվել են ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում: Նախորդ տարի ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությամբ աշխատանքային այցով եղել էր Լիտվայում` նպատակ ունենալով ուսումնասիրել սոցիալական պաշտպանության եւ աշխատանքի իրավունքի ոլորտում լիտվական փորձը: Հերիքնազ Տիգրանյանի գլխավորությամբ հանձնաժողովի անդամները ողջունել […]

̰
Հակոբ Արշակյանը ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալներ է հանձնել մեքսիկացի պատգամավորներին` Մեքսիկայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն օժանդակելու համար

17:38 05.04.2023

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 5-ին հանդիպել է Մեքսիկայի Սենատի անդամներ Ալեխանդրա դել Կարմեն Լեոն Գաստելումին եւ Ինդիրա Կեմպիս Մարտինեսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից: ԱԺ փոխնախագահի համոզմամբ Հայաստանը շահագրգռված է ակտիվացնելու եւ խորացնելու համագործակցությունը Մեքսիկայի հետ ու ողջունում է բարեկամական խմբերի սերտ աշխատանքը: Հակոբ Արշակյանը երախտագիտություն է հայտնել Մեքսիկական Միացյալ Նահանգների […]

̰
Բջջային հեռախոսների և այլ սարքերի վաճառքի և սպասարկման սրահներից կատարված տասնյակից ավելի գողության դեպքեր են բացահայտվել

17:26 05.04.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևանում գործող խանութ-սրահներից, վաճառքի և սպասարկման կենտրոններից կատարված գողության, գողության փորձի, կողոպուտի, կողոպուտի փորձի, ինչպես նաև շորթման բազմաթիվ դեպքեր: Քննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Երևանի 37-ամյա և […]

̰
Մեկնարկել է ՏԿԵ նախարարի գլխավորած պատվիրակության այցը Վրաստան

17:14 05.04.2023

Ապրիլի 5-ին մեկնարկել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակության եռօրյա այցը Վրաստան: Այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարարը առանձնազրույց է ունեցել Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեի հետ, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում: Ողջունելով հայկական պատվիրակությանը՝ նախարար Իրակլի Կարսելաձեն կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների հետևողական […]

̰
BACK_TO_TOP