TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+18.09 oC

Արխիվ

Փոխվարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

17:09 29.03.2023

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համակարգմամբ եւ շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի ու ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի […]

̰
Ֆինանսների նախարարը Շվեդիայի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է ներդրումային միջավայրի բարելավման հնարավորություններին

19:28 28.03.2023

Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը։ Վահե Հովհաննիսյանը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել «Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության» («Sida») հետ ընթացիկ համագործակցության մակարդակը և գոհունակություն հայտնել նախաձեռնողական բյուջետավորման համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Նախարարը դեսպանին է ներկայացրել ՀՀ տնտեսական ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև […]

̰
Նախարար Ռոբերտ Խաչատրյանը և ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը քննարկել են տիեզերական տեխնոլոգիաների, ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված  փոխգործակցության հեռանկարները

18:47 28.03.2023

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մարտի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջև առկա համագործակցությունն արդյունավետ և շարունակական կլինի: Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, անդրադարձել «Ինժեներական […]

̰
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դատախազության հայցադիմումն ընդունվել է դատարանի վարույթ

18:27 28.03.2023

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ:   Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին փողերի լվացման մեջ մեղադրվող Ս.Մ.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝   Կենտրոն վարչական շրջանի Բայրոն փողոցում գտնվող բնակարանը և ավտոկայանատեղին, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, որն […]

̰
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Տալլինում գործընկերներին ներկայացրել է Հայաստանի անվտանգային սպառնալիքները

18:16 28.03.2023

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն Էստոնիայի Հանրապետությունում հանդիպումներ է ունեցել Էստոնիայի վաչապետի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդատու Լիիս Լիպրե-Յարմայի, Արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Կիլիկե Սիլաստե-Էլինգի, ինչպես նաև Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ (այժմ՝ անդամ) Մարկո Միհկելսոնի հետ։ Հանդիպումների ընթացքում կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված բարձր մակարդակով հանդիպումների անցկացումը, ինչպես նաև ԵՄ առաքելության ներկայությունը […]

̰
ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը

17:49 28.03.2023

Մարտի 28-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 16-րդ նիստը։ Բացելով նիստը և ողջունելով մասնակիցներին՝ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն ընդգծել է երկկողմ ռազմատեխնիկական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման կարևորությունը: Պաշտպանության նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ նիստի ընթացքում համագործակցության հեռանկարներին առնչվող արդյունավետ քննարկումներ կլինեն։

̰
Ազգային փոքրամասնության պատգամավորը կամուրջ է տվյալ համայնքի և պետական ապարատի միջև. Ալեքսեյ Սանդիկով

16:55 28.03.2023

Ազգային փոքրամասնության պատգամավորը տվյալ համայնքի եւ Կառավարության միջեւ իրական կապող օղակն է. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստանում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը խորհրդարանում փորձաշրջան անցնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպմանը: Նա անդրադարձել է խորհրդարանի ազգային փոքրամասնության պատգամավորների ընթացիկ գործունեությանը, կարեւորել այն մեծ օրենսդրական աշխատանքը, որ նրանք կատարում են ի պաշտոնե, […]

̰
15 մլն 172 հազար 500 դրամի վնաս՝ ապօրինի անտառահատումների հետևանքով

16:36 28.03.2023

Բ.Պ.-ն, 2020 թվա­կա­նի նոյեմբերի 24-ից մինչև 2021 թվականի հուլիսի 22-ը զբաղեցնելով «­Հա­յան­տառ» ՊՈԱԿ-ի «Դ­սե­ղի ան­տառտն­տե­սութ­յուն» մաս­նաճ­յու­ղի Դ­սե­ղի ան­­տառ­պե­տութ­յան 5-րդ պա­հա­բաժ­նի ան­տա­ռա­պա­հի պաշ­տո­նը, իր վրա դրված պար­տա­կա­նութ­յուն­նե­րը պատ­շաճ չկա­տա­րելու հետևանքով՝ կազմա­կեր­պության ու պե­տութ­յան իրավունքներին և օրինա­կան շահե­րին անզ­գու­շութ­յամբ պատ­­ճա­ռել է ծանր հետևանք՝ 15 մլն 172 հազար 500 դրա­մի վնաս: Մասնավորապես՝ Բ.Պ.-ն նշված պա­հա­բաժ­նում պար­­բե­րա­բար շրջայ­ցեր չի […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Իսպանիայի դեսպանի հետ

16:16 28.03.2023

Մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին (նստավայրը՝ ք․ Մոսկվա): Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Իսպանիայի միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան, մտքեր փոխանակել քաղաքական երկխոսության խորացման հեռանկարների շուրջ: Քննարկվել են մի շարք, այդ թվում՝ տնտեսական ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ընդլայնման […]

̰
Երկու ուսումնական տարվա ընթացքում 1164 ուսանողի պետությունը վերադարձրել է 550 մլն դրամ. ՊԵԿ

16:09 28.03.2023

2020-2021 և 2021-2022 թվականների ուսումնական տարիների համար ուսման վարձի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձի հնարավորությունից օգտվել է 1164 ուսանող։ 2020-2021թթ․ ուսումնական տարվա համար վերադարձվել է ավելի քան 263,6 մլն ՀՀ դրամ, իսկ 2021-2022թթ․ ուսումնական տարվա համար՝ 286,4 մլն ՀՀ դրամ գումար։ ՊԵԿ-ը հիշեցնում է․ «Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ կառավարության հաստատած մասնագիտություններից (ՀՀ կառավարության […]

̰
Բացահայտվել են Երևան քաղաքում կատարված բնակարանային գողության և գողության փորձի բազմաթիվ դեպքեր

18:44 27.03.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննությամբ բացահայտվել են Երևան քաղաքում կատարված բազմաթիվ բնակարանային գողությունների և մեկ գողության փորձի դեպքեր: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 43-ամյա բնակիչը, հափշտակություն կատարելու շուրջ նախապես համաձայնության գալով 42-ամյա տղամարդու, առանձին դեպքերում՝ […]

̰
Քիշնևի քաղաքապետի հետ հանդիպմանը Տիգրան Ավինյանը կարևորել է համատեղ ծրագրերի իրականացումը

17:50 27.03.2023

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանին: Ողջունելով հյուրին՝ փոխքաղաքապետն ընդգծել է Երևանի և Քիշնևի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ հաշվի առնելով երկու մայրաքաղաքների քաղաքապետարանների միջև դեռևս 2000 թվականին կնքված համագործակցության պայմանագիրը: Տիգրան Ավինյանը կարևորել է համատեղ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ եվրոպական տարբեր նախագծերի շրջանակներում, նաև փորձի փոխանակումը քաղաքային տնտեսության […]

̰
Գնել Սանոսյանն ընդունել է Քիշնևի քաղաքապետի պատվիրակությանը

17:47 27.03.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Իոն Չեբանը ներկայացրել է Քիշնևի կառավարման իրենց մոդելը, քաղաքային ծրագրերը, առկա դժվարությունները։ Նախարարը խոսել է ԱԼԳ գործընկերության շրջանակում Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերի մասին՝ մասնավորապես «Կանաչա քաղաք», էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ, «Խելացի […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանին

17:40 27.03.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանին: Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է, որ կարևորում է Սահմանադրական դատարանի և նախագահական ինստիտուտի սերտ համագործակցությունը, որի գլխավոր նպատակը երկրում Սահմանադրության և սահմանադրականության երաշխավորումն է: «Կարծում եմ՝ Սահմանադրական դատարանի և նախագահականի կարևորագույն գործառույթը կայանում է նրանում, որ կարողանանք հետևել, թե Սահմանադրությունն ինչքանով է Հայաստանի Հանրապետությունում […]

̰
Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

17:21 27.03.2023

Մարտի 27-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, չեխականը՝ ԱԳՆ եվրոպական հարցերով գլխավոր տնօրեն Յարոսլավ Կուրֆյուրստը: Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական երկկողմ օրակարգի հարցերին առնչվող լայն շրջանակի։ Կողմերը գոհունակությամբ ընդգծել են առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և […]

̰
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հունաստանի դեսպանին

17:07 27.03.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին: Ողջունելով հյուրին նախագահը շնորհավորել է Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ: «Սրտանց շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ: Ձեզ և հույն ժողովրդին սովորական խոսքեր չեն, որ ուզում եմ փոխանցել, որովհետև, ըստ էության, ինչ-որ առումով մենք ևս նմանատիպ ճակատագիր ենք ունեցել: Ճիշտ է մենք ավելի […]

̰
Վարժական հավաքների առաջին հոսքի պահեստազորայիններն ավարտել են 25-օրյա հավաքները

19:47 25.03.2023

Նոր ձևաչափով անցկացվող վարժական հավաքների առաջին հոսքի պահեստազորայինները մարտի 25-ին ավարտել են իրենց 25-օրյա հավաքները։ Այդ կապակցությամբ ՀՀ ՊՆ զորամիավորումներից մեկում անցկացվել է հանդիսավոր միջոցառում։ Տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Ողջունելով վարժական հավաքներին ներգրավված պահեստազորայիններին՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն իր և պաշտպանության նախարարի անունից շնորհակալություն է հայտնել հավաքներին մեծ […]

̰
Հայաստանի հարավային ռազմական օկրուգի հատուկ ջոկատայինները բարձր լեռնային շրջաններում հետախուզում են իրականացրել

19:25 25.03.2023

Հայաստանի հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաբազայի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները պլանային վարժանքի ընթացքում անցկացրել են հետախուզում «Ալագյազ» բարձրլեռնային պոլիգոնի տարածքում։ Տեղեկացնում են  ՀՌՕ մամուլի ծառայությունից։ Պարապմունքն անցկացնելու համար հատուկ ստորաբաժանումը 10 կիլոմետրանոց երթ է իրականացրել նախապես որոշված ​​երթուղով։ Զորավարժարանի տարածքում զինծառայողները անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կիրառմամբ իրականացրել են տարածքի հետախուզում, որոնց օգնությամբ նկարահանվել և տեսագրվել […]

̰
Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց ստորաբաժանման և ժամկետային ծառայող կանանց ուսումնական կենտրոնի համար նախատեսված N զորամասի տարածք

16:34 25.03.2023

Մարտի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց ստորաբաժանման և ժամկետային ծառայող կանանց ուսումնական կենտրոնի համար նախատեսված N զորամասի տարածք, շրջել տարածքում, տեղում ծանոթացել շենքային պայմաններին։ ՊՆ կապիտալ շինարարության և անձնակազմի բնակավորման վարչության պետի պաշտոնակատարը նախարար Պապիկյանին զեկուցել է զորամասի շենք-շինությունների սեյսմակայունությանը, ինչպես նաև վերակառուցման և նորոգման ենթակա շինությունների վերաբերյալ մանրամասներ: Պաշտպանական գերատեսչության […]

̰
Կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացմամբ, վաճառքով զբաղվող հանցավոր խմբի 8 անդամ

16:11 25.03.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննիչների և ոստիկանության ծառայողների կողմից իրականացված քննչական և օպերատիվ համակարգված և պլանավորված գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների առուվաճառքով, իրացմամբ զբաղվող հանցավոր մեծ խումբ։ Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ Վ․ Հ․-ն 2023թ․ փետրվար-մարտ ամիսներին, հանցավոր համաձայնության գալով մի […]

̰
Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ

16:05 25.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով շարունակվող ճգնաժամային իրավիճակին։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, խաղաղության պայմանագրի, տարածաշրջանի հաղորդուղիների վերագործարկման հարցերի շուրջ։ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի առնչությամբ, ինչը խոչընդոտում […]

̰
Ստեփանակերտ քաղաքի երկու բնակիչ պարբերաբար վարձատրության դիմաց Ադրբեջանին են փոխանցել գաղտնի և հույժ գաղտնի տեղեկություններ

15:44 25.03.2023

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում սույն թվականի մարտ ամսում վարույթ է ընդունվել՝ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունում ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործեր, որոնց նախաքննությամբ պարզվել է, որ ԱՀ Ստեփանակերտ քաղաքի երկու բնակիչ սոցիալական ցանցերի միջոցով կապ են հաստատել Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայութունների ներկայացուցիչների հետ, շահեկան առաջարկության և […]

̰
Լեռնապատի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները հյուրընկալվել են խորհրդարանում

14:09 25.03.2023

«Մասնագիտություն ընտրելիս ճիշտ կլինի հասկանալ՝ ի՞նչն է ավելի հոգեհարազատ։ Տարիների ընթացքում կարելի է սովորել եւ ձեռք բերել նոր մասնագիտություն»,- այս մասին խոսել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Լոռու մարզի Լեռնապատի Երվանդ Դալլաքյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Աշակերտների այն հարցին, թե ինչպես ճիշտ […]

̰
Օգտագործելով զենք-զինամթերք տեղափոխելու կեղծ թեզը՝ ադրբեջանական կողմը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը․ ԱՀ ՏԿԵՆ

20:22 24.03.2023

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարության կեղծ պնդումների վերաբերյալ տարածել է  հայտարարություն, որում ասվում է․ «Մարտի 24-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրենց կողմից Արցախում արձանագրվել է Ստեփանակերտ- Ղայբալիշեն- Լիսագոր նոր ճանապարհի շինարարության փաստը՝ ինժեներական և հատուկ տեխնիկայի ներգրավմամբ։ Ադրբեջանական կողմն այս փաստն օգտագործել է այն համատեքստում, թե իբր հայկական կողմը […]

̰
Վարչապետը հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

20:07 24.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպել է  արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը:

̰
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն անդրադարձել է Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությանը և հանձնառությունների խախտումներին

20:06 24.03.2023

Մարտի 23-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստի օրակարգ է բերվել «Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ իրավիճակի սրմանն ուղղված Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը և ստանձնած պարտավորությունների խախտումները» ընթացիկ հարցը: ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը նիստի ընթացքում հանգամանորեն անդրադարձել է Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը, Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում իրավիճակի […]

̰
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է Աշխատանքային օրենսգրքի նախագիծը

18:37 24.03.2023

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը եւ հանձնաժողովի անդամներ Մարիամ Պողոսյանը, Գայանե Եղիազարյանը եւ Աղվան Վարդանյանը մարտի 24-ին հանդիպել են Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի ներկայացուցիչների հետ: Աշխատանքային քննարկման հիմքում նախորդ շաբաթ ԱԺ նիստում քննարկված եւ առաջին ընթերցմամբ ընդունված Աշխատանքային օրենսգրքի նախագիծն էր, որի շրջանակում առաջացել են որոշ հարցեր, որոնք բիզնես ոլորտի […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

18:26 24.03.2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարային ուղղությունները, այդ թվում առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև առաջիկայում կայանալիք Հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նստի […]

̰
Վարչապետին ներկայացվել է փոխվարչապետերի գրասենյակների 2022թ. կատարողականը

17:45 24.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Տիգրան Խաչատրյանի գրասենյակների՝ 2022թ. գործունեության հաշվետվությունները: Փոխվարչապետերից բացի, խորհրդակցությանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, փոխվարչապետերի գրասենյակների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է իր գրասենյակի կողմից 2022թ. կատարված աշխատանքները: Նշվել է, որ ՀՀ-ԱՄՆ զարգացման գործընկերության […]

̰
Իրացնելու նպատակով մեծաքանակ թմրամիջոցներ՝ ավտոմեքենայի պահեստային անվադողի մեջ

17:08 24.03.2023

2022թ․ մայիսի 5-ին՝ ժամը 13:25-ին, բուժհաստատությունից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակից մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ քաղաքացու մահը վրա է հասել սուր սրտային անբավարարությունից՝ բնական և սինթետիկ կաննաբինոիդների և բենզոդիազեպինների խառնուրդով սուր թունավորման հետևանքով: Դեպքի առթիվ 2022թ․ մայիսի 12-ին ՀՀ […]

̰
BACK_TO_TOP