20:47 23.03.2023
Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չելպակի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը, Լեհաստանի ներդրումների եւ առեւտրի գործակալության կառավարման խորհրդի անդամ Զդիսվավ Սոկալը, «Վոլտեր» ֆինանսական խորհրդատվական ընկերության հիմնադիր Մայքլ Վոլտերը, ինչպես նաեւ Վարշավայի ֆոնդային բորսայի ներկայացուցիչներ: Փոխվարչապետ Խաչատրյանը ողջունել […]
20:28 23.03.2023
Մարտի 23-ին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներն այցելել են Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոն: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Զորամասի հրամանատարը ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությանը ներկայացրել է որոշ մանրամասներ զորամասի պատմության, կառուցվածքի, խնդիրների և գործունեության վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել կցորդներին հետաքրքրող հարցերին: Ճեպազրույցից հետո ռազմական կցորդները շրջել են զորամասի տարածքում, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ուսումնանյութական բազային։
20:22 23.03.2023
Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն է տարածել ադրբեջանական ԶՈՒ կողմից Արցախի խաղաղ բնակչության թիրախավորման կապակցությամբ, որում ասվում է․ «Մարտի 22-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Սա մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորման արդեն երրորդ դեպքն է։ Հիշեցնենք, որ մարտի […]
19:32 23.03.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Մուրմանսկի շրջանի նահանգապետ Անդրեյ Չիբիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել են տարածաշրջանների համաչափ զարգացումն ու ապակենտրոնացված փոխգործակցությունը, ինչպես նաև համագործակցությունը արդյունաբերության, ենթակառուցվածքների զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում: Մտքեր են փոխանակվել գործարար շփումների, բիզնեսի ներկայացուցիչների միջև ուղիղ տնտեսական կապերի խորացման հարցերի, միջտարածաշրջանային զբոսաշրջության համատեղ ծրագրերի […]
19:21 23.03.2023
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը մարտի 23-ին հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: ՊԵԿ նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ կողմերի միջև ձևավորած արդյունավետ փոխհամագործակցությունն ավելի կընդլայնվի և շարունակական բնույթ կկրի։ Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը դեսպանին ներկայացրել է հարկային և մաքսային ոլորտներում ՀՀ կառավարության […]
14:14 23.03.2023
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով շարունակվող ճգնաժամին, այդ երկրի կողմից աճող ագրեսիվ հռետորաբանությանը, խաղաղության օրակարգին, բանակցային հուսալի միջազգային մեխանիզմների գործարկմանը վերաբերող և այլ հարցերի: Գործադիրը հավանություն […]
19:35 22.03.2023
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մարտի 22-ին ընդունել է հայ oպերային երգիչ, բաս, Հայաստանի ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին և Վիեննայի Բեթհովեն կոնսերվատորիայի տնօրեն Սիրանուշ Գալոյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Սիրանուշ Գալոյանը մասնագիտությամբ երաժիշտ է, երկար տարիներ ապրում է Ավստրիայում: Երկու տարի առաջ Ավստրիայի մայրաքաղաքում […]
18:23 22.03.2023
Մարտի 22-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, գոհունակությամբ ընդգծել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, անդրադարձել Հայաստանի և Իրանի միջև քաղաքական, առևտրատնտեսական, […]
18:16 22.03.2023
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից` կա՞ էսկալացիայի վտանգ, թե՞ ոչ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն ավելի շատ է դիմում սադրիչ գործողությունների: Արարատ Միրզոյանը նշել է. «Այո’, ագրեսիայի վտանգ մշտապես կա` անկախ բանակցություններից, անկախ այդ բանակցություններում ՀՀ-ի կողմից դրսևորվող կառուցողական մոտեցումից»: Մանրամասները` ԱԺ […]
17:50 22.03.2023
Ի՞նչ քննարկումներ են եղել ԵՄ և միջազգային այլ գործընկերների հետ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ. ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: «Առաքելության մանդատը հստակ ամրագրված է համապատասխան որոշմամբ, որոշումը հրապարակային է, առաքելությունը` քաղաքացիական: Հայաստանի համար այս առաքելությունը եւս մեկ կարեւոր գործիք է, որը պետք է ծառայեցվի […]
17:30 22.03.2023
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվել է ԱԳ նախարարի դիրքորոշմամբ՝ կապված թուրքալեզու երկրների գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահի հնչեցրած ուղերձների հետ, որոնք սպառնալիքներ են պարունակում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Պատգամավորը հետաքրքրվել է և Հայաստանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի վերջին դիտարկումներով: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ վերոնշյալ երևույթը […]
17:18 22.03.2023
«Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել են նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Ներկայիս կարգավորումներով հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին արգելվում է աշխատանքային գործունեությունն իրականացնելու հետ կապված նվերներ ընդունել: Վերջիններս պարտավոր են նաև միջոցներ ձեռնարկել, որ իրենց ընտանիքի անդամները ևս այդպիսի նվերներ չընդունեն: Թույլատրելի նվերներ […]
19:44 21.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի անդամներին՝ խմբի փոխնախագահ Թաբեա Ռյոսների գլխավորությամբ: Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ գործընկերությունը, և իր՝ ս.թ. մարտի 2-3-ը ԳԴՀ այցից կարճ ժամանակ անց Բունդեսթագի պատվիրակության այցը Հայաստան վկայում է, որ երկու երկրների փոխհարաբերությունները դինամիկ զարգանում են: Անդրադառնալով ԳԴՀ […]
19:11 21.03.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների տեղական մարմնի («Հայաստան հիմնադրամ Նիդերլանդներ») ատենապետ Հարություն Սիմոնյանին և տեղական մարմնի ծրագրերի համակարգող Նշան Սարիջյանին: Հանդիպմանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով հյուրերին շեշտել է, որ միշտ պատրաստակամ է հնարավորության դեպքում հանդիպել հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչների հետ և […]
18:37 21.03.2023
Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, որում ասվում է․ «Արդեն 100 օր է, ինչ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական շրջափակումը, որի վերջնական նպատակն է ոչնչացնել Արցախի ժողովրդին որպես այդպիսին՝ վտարելով նրան պատմական հայրենիքից: Ուղեկցելով իր գործողություններն ուժի կիրառմամբ և ահաբեկչությամբ՝ Ադրբեջանը վարում է Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքն […]
18:09 21.03.2023
Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի պատվիրակությանը՝ խմբի փոխնախագահ Թաբեա Ռյոսների գլխավորությամբ։ ԱԳ նախարարի տեղակալը, ողջունելով Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակության այցը Հայաստան, կարևորել է հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում միջխորհրդարանական շփումները։ Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Պարույր Հովհաննիսյանը, գերմանացի խորհրդարանականներին ներկայացնելով տարածաշրջանում անվտանգային […]
17:53 21.03.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը և քննարկել իրավապահ ոլորտում փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Գլխավոր դատախազը շնորհավորել է դեսպանին Հայաստանում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում դատախազություն-դեսպանություն փոխգործակցությունը կթևակոխի զարգացման նոր փուլ: Դեսպան Քվինը շնորհակալություն է հայտնել […]
17:49 21.03.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նամիբիայի Հանրապետության նախագահ Հագե Գեյնգոբին Նամիբիայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Նամիբիայի միջև գործակցությունը կխորանա և կամրապնդվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Նամիբիայի […]
17:22 21.03.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիին իրանական Ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ բնության զարթոնքի գեղեցիկ տոնի՝ Նոուրուզի առթիվ։ Իրանի Իսլամական Հանրապետության համար նոր տարին թող նշանավորվի հաջողություններով և կայուն խաղաղությամբ։ Բազմադարյա պատմության և փոխադարձ հարգանքի վրա խարսխված երկկողմ բարեկամական հարաբերություններն […]
17:12 21.03.2023
Առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով հրագործական արտադրատեսակների ներկրումը, պահեստավորումը, կիրառումը կբերվի լիցենզավորման դաշտ, ինչը հնարավորություն կտա վերահսկողության ավելի գործուն միջոցներ ձեռնարկելու եւ լիցենզիաների տրամադրման ելակետային չափորոշիչներ եւ պարտադիր պահանջներ սահմանելու համար: Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ մարտի […]
16:48 21.03.2023
Նշանակալի փոփոխություններ են տեղի ունեցել, կարելի է ասել՝ օրենքը նոր խմբագրությամբ է շարադրվել. ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը: Նշվել է, որ նախագծի մշակումը եւ ընդունումը բխում է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված […]
16:36 21.03.2023
Մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ։
16:08 21.03.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել մակրոտնտեսական կայունության պահպանմանն ուղղված Կառավարության բարեփոխումների առաջընթացը, ինչպես նաև մտքեր են փոխանակել տնտեսական կայուն աճի պահպանմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ: Քննարկվել են պետական մասնակցությամբ […]
19:51 20.03.2023
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների Դաշնային Բյուրոի (ՀԴԲ) ՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ տիկին Հեդեր Բերգեյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել ԱՄՆ ՀԴԲ Վրաստանի գրասենյակի վարչական օգնական Ռեյչլ ՄՔԴերմոթը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածաշրջանային անվտանգության ծառայության բաժնի հետաքննիչ Տիգրան Պետրոսյանը։ Ողջունելով հյուրերին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի […]
19:11 20.03.2023
Մարտի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» հասարակական կազմակերպության ատենապետ Հայր Մայքլ Թոմսենին և կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ Ինգրիտ Ֆանդերբրիղեն Բիերեին՝ ուղեկցությամբ գործադիր տնօրեն Արշավիր Գաբուճյանի: Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց բարեգործական կազմակերպության պատասխանատուներին Հայաստանում իրականացվող սոցիալական և կրթական ծրագրերի առնչությամբ: […]
18:45 20.03.2023
ՀՀ ՊՎԾ-ն շարունակում է պետական միջոցների կառավարման գործընթացների վերահսկողությունը սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում. Շիրակի մարզի Անի համայնքում հայտնաբերվել են առերևույթ խախտումներ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկում է իրականացրել, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աշխատակազմ» […]
18:38 20.03.2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննությունն ավարտված քրեական վարույթով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ. Թ.-ն, զբաղեցնելով «Բուրաստանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը, Ռ. Գ.-ի, Ա. Ջ.-ի, Լ. Մ.-ի, Մ. Ա.-ի և Ս. Զ.-ի դրդմամբ կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ առանց կորոնավիրուսային հիվանդության դեմ փաստացի պատվաստման, մեկ տասնյակից ավելի […]
18:22 20.03.2023
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կատարի պետության հանրային առողջության նախարար Հանան բինթ Մուհամմադ Ալ-Քուվարիի հրավերով գտնվում է Դոհայում: «Մասնակցել եմ Միջին Արևելքի առողջապահության ոլորտում որակի և անվտանգության ֆորումին: Ուրախ եմ, որ մեր երկու երկրների միջև ձևավորվում է սերտ համագործակցություն առողջապահության ոլորտում: Շարունակելու ենք գործակցությունը մասնագետների վերապատրաստման, փորձի փոխանակման և այլ ուղղություններով: Առողջապահության որակի ու պացիետների […]
18:07 20.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման հեռանկարների շուրջ: ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին իր […]
17:56 20.03.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 20-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի փոխնախագահ Տաբեա Ռյոսների գլխավորած պատվիրակությանը: Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կլինի Գերմանիայում: Նա նշել է, որ Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի խոշորագույն առեւտրատնտեսական գործընկերն է` կարեւորելով Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին: Կարեւորվել է նաեւ ԵՄ-Հայաստան Համապարփակ […]