TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+22.09 oC

Արխիվ

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն

16:06 03.10.2023

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչներն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Այցի շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվել այնտեղ բուժում ստացող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքներին և սոցիալական վիճակին, նրանց փաստաթղթերին […]

̰
ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի հետ

19:10 02.10.2023

Հոկտեմբերի 2-ին Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր և շեշտել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունն ու կարևորությունը: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ բազմոլորտ համագործակցությանը և մասնավորապես կարևորել տնտեսական փոխգործակցությունը:

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը

18:30 02.10.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը, ողջունելով հյուրերին շեշտել է, որ բարձր է գնահատում երկու երկրների, այդ թվում՝ խորհրդարանների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունն ու Կիպրոսի խորհրդականների գործունեությունն՝ ի աջակցություն Հայաստանի. «Հավատացած եղեք, որ ձեր աջակցության կարիքը մենք ունենք և էլի ունենալու ենք, […]

̰
Վարչապետն ընդունել է Կիպրոսի խորհրդարանական պատվիրակությանը

17:58 02.10.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Կիպրոսի խորհրդարանի պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել երկու երկրների միջխորհրդարանական համագործակցությունն ու քաղաքական երկխոսության մակարդակը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ ընդունված բանաձևի փաստը և շնորհակալություն հայտնել […]

̰
Միջազգային հանրությունից պետք են արձագանքի ձևով հստակ գործողություններ. Արգենտինայի դեսպանը՝ Ալեն Սիմոնյանին

17:53 02.10.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Արգենտինյան Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիանո Վերգարային: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ-արգենտինյան հարաբերությունների զարգացման գործում դեսպանի անգնահատելի ներդրումն ու սրտացավ հետեւողականությունը: ՀՀ ԱԺ խոսնակը երախտագիտություն է հայտնել Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին բարձր ամբիոններից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանն անդրադառնալու, ծանր պահին […]

̰
Արցախից բռնի տեղահանված ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել ՀՀ բուհերում

17:22 02.10.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից շրջաբերական գրություն է ուղարկվել բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավարներին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Շրջաբերականում, մասնավորապես, նշվում է. «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ բռնի տեղահանված ուսանողների կրթության շարունակականությունն ու անընդհատությունն ապահովելու նպատակով առաջարկվում է […]

̰
Միջազգային հանրությունը, մասնավորապես ՄԱԿ-ը ճիշտ ժամանակին չձեռնարկեցին հասցեական թիրախային գործողություններ՝ կանխելու այս արհավիրքը. Միրզոյանը՝ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը

16:52 02.10.2023

Հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի՝ տարբեր խմբակցություններ ներկայացնող պատվիրակության հետ, որը ղեկավարում էր ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների, այդ թվում՝ սեպտեմբերի 19-ի լայնածավալ ռազմական հարձակման […]

̰
Վարչապետն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

16:36 02.10.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիսի Մարագոսին: Վարչապետը շնորհավորել է պարոն Մարագոսին նոր պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը տարբեր ուղղություններով, հատկապես մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն առաջ մղելու համատեքստում: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարության բարեփոխումների հագեցած օրակարգը […]

̰
Ադրբեջանի գործողությունները չեն սահմանափակվում ԼՂ-ով, այլ տարածվում են Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա. Ալեն Սիմոնյանը՝ Ֆինլանդիայի դեսպանին

16:24 02.10.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին: ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի եւ մեր ինքնիշխանության դեմ Ադրբեջանի ունեցած նկրտումներին, տեղեկացրել է, որ հանդիպումից րոպեներ առաջ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ. ՀՀ ՊՆ

16:20 02.10.2023

Հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ. ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն կտրամադրի ավելի ուշ: Ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված շուրջ 4500 թափուր աշխատատեղերին

16:16 02.10.2023

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ ԼՂ-ից բռնի տեղահանված և աշխատանք փնտրող անձինք առցանց կարող են ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված, ՀՀ-ում այս պահին առկա շուրջ 4500 թափուր աշխատատեղերին (հղում՝ https://workforall.am/gorc-vacancy/index) կամ կարող են հաշվառվելու նպատակով մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն (հասցեները՝ https://socservice.am/offices): Հաշվառումից հետո կիրականացվի կարիքների գնահատում և […]

̰
Պետությանը պատճառվել է 11 մլրդ դրամի վնաս. դատախազը ներկայացրել է գույքային հայց՝ վնասը բռնագանձելու պահանջով

19:06 29.09.2023

Ա.Բ.-ն, 2021 թվականի հունիսից մինչև 2021 թվականի հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայում գտնվող ակումբի տարածքի առանձնասենյակում, առանց պետական գրանցման և լիցենզիայի, իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն: Ինչպես տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից, ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ա.Բ.-ն շահույթ ստանալու նպատակով կազմակերպել և խաղավարներ Մ.Բ.-ի ու Ա.Դ.-ի օժանդակությամբ` պարբերաբար անցկացրել է «Պոկեր» տեսակի շահումով խաղեր: […]

̰
Փոխվարչապետն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարին

18:51 29.09.2023

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Շնորհավորելով դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ երկուստեք ջանքեր կգործադրվեն դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Փոխվարչապետը զրուցակցին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքները, ինչպես նաև Կառավարության […]

̰
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է պորտուգալացի գործընկերոջը

18:17 29.09.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Պորտուգալական Հանրապետության Ասամբլեայի նախագահ Աուգուշտու Սանտուշ Սիլվային: Կողմերն ընդգծել են վերջին ժամանակներում բազմակողմ հարթակներում մեր երկրների միջեւ շփումների ակտիվացման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան: Կողմերը խոսել են տարածաշրջանում տիրող իրավիճակից եւ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների կոպիտ ոտնահարման խնդիրներից: Պորտուգալացի գործընկերը նշել է, որ խորապես ծանոթ է […]

̰
Առաջիկա օրերին ավելի հստակ կներկայացվի, թե երբ, ինչպես և որտեղից կարելի է ստանալ 100 հազար դրամ միանվագ աջակցությունը

18:12 29.09.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացրել են վերջին տվյալները Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց վերաբերյալ և Հայաստանի կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության ընթացքը: Մամուլի քարտուղարի ներկայացմամբ՝ Ժամը 12:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 91 448 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն, և Հակարիի կամուրջն այդ պահի դրությամբ հատել է 19 […]

̰
Արցախցիների մասնակցության հնարավորության ստեղծման նպատակով ՀՀ ՔԿ-ն երկարաձգում է քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու մրցույթի ընդունելության ժամկետը

17:42 29.09.2023

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն սույն թվականի սեպտեմբերի 6-ին հայտարարել է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց՝ քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու մրցույթ։ Մրցույթին մասնակցելու համար դիմումները և պահանջվող փատաթղթերը ներկայացվելու վերջնաժամկետ էր սահմանվել սեպտեմբերի 29-ը, իսկ գրավոր քննության անցկացման օր էր նշանակվել 2023թ. հոկտեմբերի 11-ը։ Հաշվի առնելով Արցախում ստեղծված իրավիճակը, արցախահայության բռնի տեղահանության և դրանից ածանցվող սոցիալական հետևանքների […]

̰
Հայաստանի տարածքային ամբողջականությունն առաջնային է մեզ համար. Էստոնիայի խորհրդարանի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին

17:37 29.09.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսսարին: Նա նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Էստոնիայի հետ դինամիկ զարգացող բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության եւ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Կողմերն ընդգծել են երկկողմ օրակարգում միջխորհրդարանական համագործակցությունը՝ կարեւորելով խորհրդարանական բարեկամական խմբերի նշանակալի դերը: ՀՀ ԱԺ նախագահն […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով կազմվել է առաջնորդող ուղեցույց

17:31 29.09.2023

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով կազմվել է առաջնորդող ուղեցույց, որը քայլ առ քայլ ներկայացնում է բոլոր ընթացակարգերը՝ հաշվառումից մինչև տարբեր կարիքների ապահովում: ✅ Հայաստան մուտք գործելը և հաշվառվելը Քայլ 1. Հայաստան մուտք գործելուն պես Ձեզ կդիմավորեն ՀՀ սահմանապահները, ավտոմեքենաների գրանցումից հետո կուղղորդեն հաշվառում անցնել Գորիսում կամ Վայքում: Քայլ 2. Գնալ Գորիսի Պետական Դրամատիկական Թատրոնի […]

̰
Սարգիս Խանդանյանը բրիտանացի գործընկերոջը ներկայացրել է ԼՂ ժողովրդի բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը

17:26 29.09.2023

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը սեպտեմբերի 29-ին հանդիպել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամ, Երեխաների եւ ընտանիքի նախկին նախարար Էդվարդ Թիմփսոնի եւ «Խնամք երեխաների համար» ՀԿ հիմնադիր նախագահ Ռոբերտ Գլովերի հետ: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում ակտիվ է եղել համագործակցությունը Մեծ Բրիտանիայի խորհրդարանականների […]

̰
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է մայրաքաղաքի տարբեր բուժկենտրոններ՝ տեսակցելու բուժում ստացող մեր հայրենակիցներին

18:16 28.09.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր այցելել է «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն», որտեղ այս պահին բուժում են ստանում սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով տուժած անձինք։ Պաշտպանը զրուցել է բժշկական անձնակազմի հետ, ծանոթացել վիրավորների առողջական վիճակին։ Այնուհետև պաշտպանն այցելել է նաև «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ առանձնազրույցներ է ունեցել Լեռնային Ղարաբաղից Հայաստան […]

̰
Հանրապետության 64 համայնքում ստեղծվել են տեղակայման կենտրոններ, որոնք 24 ժամ աշխատում են. Գնել Սանոսյան

17:41 28.09.2023

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը: Ժամը 14:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թիվը, որոնք հատել են Հայաստանի Հանրապետության սահմանը, կազմում է 70 500: Նրանցից 50 866-ը հաշվառված է: Նազելի Բաղդասարյանը […]

̰
ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային և հումանիտար առկա իրավիճակը

17:09 28.09.2023

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Զիմբաբվեի նորանշանակ դեսպան Բրայթ Կուպեմբային՝ (նստավայրը՝ ք. Թեհրան) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, շնորհավորելով դեսպան Կուպեմբային կարևոր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և Զիմբաբվեի միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը։ Երկուստեք արձանագրվել է, […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանատուն

16:46 28.09.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանատուն՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 74-ամյակի կապակցությամբ: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Ֆան Յոնին և ի դեմս նրա՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով հաջողություն ու ամենայն բարիք: Նախագահը գրառում է կատարել դեսպանատան պատվավոր հյուրերի մատյանում, որից հետո առանձնազրույց ունեցել դեսպանի հետ:

̰
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը հանդիպել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հետ

16:26 28.09.2023

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը հանդիպել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հետ: Ողջունելով դեսպանին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և ներկայացրել Կոմիտեի նախորդ երկու տարվա գործունեության արդյունքները: Սասուն Խաչատրյանը, մասնավորապես, անդրադարձել է կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում արձանագրված ցուցանիշներին՝ նշելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի […]

̰
ՔԿ նախագահի տեղակալը Չինաստանում հանդիպումներ է ունեցել ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարի և նրա տեղակալի հետ

16:21 28.09.2023

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը, չինական կողմի հրավերով, մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Լիանյունգան քաղաքում անցկացված Հանրային անվտանգության համագործակցության համաշխարհային ֆորումի 2023թ. համաժողովին։ Ֆորումի շրջանակներում քննարկվել են համաշխարհային և հանրային անվտանգության ժամանակակից մարտահրավերները, անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում միջազգային համագործակցության արդյունավետության բարձրացման հեռանկարները։ Ազգային պատվիրակությունների ընդունելության շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի […]

̰
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում մասնակցելու է Եվրոպական խորհրդարանական մեծամասշտաբ գագաթնաժողովին

18:14 27.09.2023

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում է` մասնակցելու Եվրոպական խորհրդարանական մեծամասշտաբ գագաթնաժողովին: Գագաթնաժողովին մասնակցում են Եվրոպայի խորհրդի 46 անդամ պետությունների խորհրդարանների խոսնակներ, դիտորդ երկրների խորհրդարանականներ, ինչպես նաեւ միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներ: Ընդհանուր առմամբ միջոցառմանը ներկա կլինի շուրջ 400 պատվիրակ: Եվրոպական համաժողովը տեղի է ունենում երկու տարին մեկ` Ստրասբուրգում տեղակայված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի […]

̰
Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների հետ

18:09 27.09.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:

̰
Հայ և իտալացի խորհրդարանականները քննարկել են տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը

17:55 27.09.2023

Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Իտալիայի Սենատի արտաքին եւ պաշտպանության հարցերով հանձնաժողովի առցանց համատեղ նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Ողջունելով իտալացի գործընկերներին` հայ խորհրդարանականները ներկայացրել են Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակն ու տարածաշրջանի անվտանգային իրադրությանը: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը բարձրաձայնել […]

̰
Դավիթ Սարգսյանն ազատվել է Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից

17:50 27.09.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Սարգսյանն ազատվել է Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Դավիթ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասվում է որոշման մեջ:

̰
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերին

17:17 27.09.2023

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: ««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Հարկային ծառայության մասին» օրենքի 8.1-ին հոդվածը, ինչպես նաեւ 39-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, հաշվի առնելով […]

̰
BACK_TO_TOP