18:17 06.10.2023
ՀՀ պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ռ. Բ-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի և ՀՀ ՊՆ կարիքների համար ներկրվող միջոցների ընդունման համար ստեղծված հանձնաժողովի նախագահի պաշտոնը, շահադիտական նպատակով […]
17:56 06.10.2023
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզպետի, համայնքապետի ուղեկցությամբ շրջայց է կատարել Վանաձորում, այցելել հյուրանոցներում, բնակարաններում, կեցության համար հարմարեցված այլ վայրերում տեղակայված բռնի տեղահանված արցախցիներին։ Նախարարը ծանոթացել է պայմաններին, լսել նրանց կարիքները, պատասխանել է բռնի տեղահանվածներին հուզող բոլոր հարցերին, իրազեկել այս պահին գործող աջակցության ծրագրերի մասին, բացատրել դրանցից օգտվելու կարգը։ Հյուրանոցներում տեղակայված քաղաքացիներին նախարարը հորդորել […]
17:42 06.10.2023
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր հերթական խորհրդակցությունն է անցկացրել՝ այս անգամ Շիրակի մարզում։ Նախարարը շնորհակալություն է հայտնել մարզպետին, համայնքապետերին, նրանց աշխատակազմերին՝ առաջին օրերին բռնի տեղահանված քաղաքացիների տեղավորման աշխատանքները պատշաճ կատարելու համար` հավելելով, որ այդ փուլը կարելի է համարել ավարտված և ժամանակն է անցնել հաջորդ փուլին. «Հիմա սկսում ենք հավաքագրել այն բոլոր տվյալները, թե որտեղ […]
17:36 06.10.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մանջուրուլ Քարիմ Խան Չոդուրին (նստավայրը՝ ք. Թեհրան): Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և արդյունավետ աշխատանք մաղթել դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում: «Բանգլադեշի հետ մենք ակտիվորեն համագործակցում ենք միջազգային հարթակներում տարբեր նախաձեռնությունների շուրջ և հուսով եմ, որ Ձեր նշանակումն էլ կնպաստի […]
17:11 06.10.2023
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը, որի կազմում են եղել Եվրոպայի և Ասիայի գործերով ԱՄՆ ՄԶԳ ղեկավարի տեղակալ Ալեքս Սոկոլովսկին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն և ԱՄՆ ՄԶԳ Արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգող Մայք Լամբրայթը: Պատվիրակության անդամները Հայաստան են այցելել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների գնահատման նպատակով: Այս […]
17:06 06.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչին: Վարչապետը ողջունել է դժվարին իրավիճակում պարոն Լենարչիչի այցը Հայաստան և նշել, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով առաջացած ճգնաժամի հաղթահարման նպատակով անհրաժեշտ է նաև միջազգային հանրության աջակցությունը, այդ թվում՝ ֆինանսական: Նիկոլ […]
19:53 05.10.2023
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ Հայաստանի տարբեր մարզերում իր կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների նախնական արդյունքները։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ Հայաստանի տարբեր մարզերում իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքները, ինչպես նաև […]
19:20 05.10.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին նախագահը մասնավորապես ասել է. «Նախևառաջ ուզում եմ ընդգծել անգլիկան և առաքելական եկեղեցիների եղբայրական հարաբերությունները և բարձր գնահատել դրանք. մեզ համար այդ հարաբերությունները շատ կարևոր են: Առաքելական եկեղեցին իր յուրահատուկ տեղն ու դերն ունի մեր կյանքում և երկու եկեղեցիների համագործակցությունը միտված է […]
18:20 05.10.2023
Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարճատև զրույցի նպատակով ընդունել է Հայաստան ժամանած ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման՝ Ժնևի գրասենյակի ղեկավար և ներկայացուցիչ Մոհան Ռամեշ Ռաջասինգհամի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Միրզոյանը զրուցակցին է հայտնել ՀՀ հիասթափությունը Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի առնչությամբ ամիսներ շարունակ ՄԱԿ-ի փաստացի անգործության առնչությամբ, ինչպես նաև՝ խիստ դժգոհությունը հոկտեմբերի 1-ին Ադրբեջանում ՄԱԿ […]
18:06 05.10.2023
Գրանադայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակին, տարածաշրջանային իրադրությանը և Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Ուրսուլա Ֆոն դեր Լայենը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին` ԼՂ հայության հումանիտար խնդիրների լուծմանն օժանդակելու նպատակով: Նշվել […]
17:42 05.10.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայի ազգային տոնի՝ Միասնության օրվա առիթով ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Շնորհավորելով հյուրին և իր բարեմաղթանքները փոխանցելով Գերմանիայի բարեկամ ժողովրդին և ղեկավարությանը՝ նախագահը շեշտել է, որ Գերմանիայի և Հայաստանի բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգացում ունեն անցած 30-ից ավելի տարիների ընթացքում: «Մենք Գերմանիայի աջակցությունը զգացել ենք անկախացումից անմիջապես […]
17:30 05.10.2023
Կառավարության որոշմամբ, կհստակեցվեն կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում ՀՀ օրենսդրական կարգավորումները, միասնական երթուղային ցանցի ներդրման գործընթացը արագացնելու և ավարտին հասցնելու նպատակով կլրացվեն առկա օրենսդրական բացերը, կապահովվեն հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտի մատչելիությունը։ Որոշմամբ, վերանայվում են կարգավորումները՝ 1․Կանոնավոր երթուղիները սպասարկող օպերատորների ընտրության մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպության հետ նրա կողմից հայտ-պարտավորությամբ նախատեսված տրանսպորտային միջոցները ժամանակացույցով սահմանված ժամկետում չներկայացնելու պատճառով […]
17:16 05.10.2023
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման սկզբում Վահան Քերոբյանն ընդգծել է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացման կարևորությունը։ Այնուհետև կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի և ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում Բոլատ […]
17:04 05.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իսպանական Գրանադա քաղաքում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին: Ավելի քան չորս տասնյակ երկրների ղեկավարներին միջոցառման վայրում դիմավորել է Իսպանիայի Թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը, որից հետո սկսվել են գագաթնաժողովի աշխատանքները: Վարչապետ Փաշինյանը մասնակցել է նաև «Բազմակողմանիություն, ներառյալ անվտանգային և աշխարհաքաղաքական խնդիրներ» թեմայով կլոր սեղան քննարկմանը: Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույցներ […]
16:45 05.10.2023
Հոկտեմբերի 2-ին կայացավ Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի մի խմբի այց, որի հաղորդագրությունը չափազանց մտահոգիչ էր: Այս առնչությամբ մեկնաբանություն է արել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը. «Հայաստանը խոր մտահոգությամբ և հիասթափությամբ է ընդունել տեղեկատվությունն Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղ այցի և դրա «արդյունքներով» արված մամուլի հաղորդագրության վերաբերյալ: ՀՀ ԱԳ նախարարը խնդրի մասին բարձրաձայնել է հոկտեմբերի […]
16:40 05.10.2023
Կառավարությունը հաստատել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը: Որոշմամբ, սահմանվում բարեփոխումների օրակարգ, որի տեսլականն է՝ ձևավորել անվտանգ և դիմակայուն պետություն ու անվտանգության մշակույթ՝ աղետների ռիսկից ապահովելով անհատի, համայնքի և հասարակության անվտանգությունը և նպաստելով ռիսկի գիտակցմամբ պայմանավորված կայուն զարգացմանը: Սահմանված տեսլականին հասնելու ճանապարհը ռազմավարական հետևյալ նպատակի […]
16:12 05.10.2023
Կառավարության որոշմամբ, արտադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների շաբաթական ծանրաբեռնվածությունը 1 դրույքի համար (անկախ կազմակերպաիրավական կարգավիճակից) կլինի միասնական և կունենա պետության կողմից կազմակերպական և ֆինանսական հստակ հիմքեր։ Վերոնշյալ փոփոխությունները միտված են ուսուցիչների բեռնվածության թեթևացմանը և կհանգեցնի նաև ֆինանսական վիճակի բարելավման: Մինչ զեկույցին անցնելը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նախ շնորհավորել է բոլոր ուսուցիչներին՝ […]
18:44 04.10.2023
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնությունում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից որոշ իրավակարգավորումներում կատարվել են փոփոխություններ (վերաբերում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի Հանրապետություններից տարբերվող երկրների ապրանքների արտահանման մաքսատուրքերին), որոնց արդյունքում ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 304-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի հիմքով Ռուսաստանի Դաշնությունից ցամաքային տրանսպորտով Հայաստանի Հանրապետություն այդ ապրանքները տեղափոխելու դեպքում դրանց «Մաքսային տարանցում» […]
18:17 04.10.2023
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ։ Հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ տնտեսության ոլորտի որոշ ուղղություններով Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորվել է արդյունավետ համագործակցություն և հարկավոր է ընդլայնել առևտրատնտեսական հարաբերությունները։ Այնուհետև Վահան Քերոբյանը մատնանշել է այն ոլորտները, որոնցում առկա է փոխգործակցության մեծ ներուժ՝ առևտուր, […]
18:12 04.10.2023
Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Վոյչեխ Գերվելի հետ: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ՝ ինչպես ԵՄ, այնպես էլ երկկողմ ձևաչափերում:
18:07 04.10.2023
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը շարունակում է մարզային խորհրդակցությունները։ Այսօր նախարարը խորհրդակցություն է անցկացրել Վայոց ձորի մարզպետարանում, որին մասնակցել են մարզպետը, համայնքապետերը և մարզպետի աշխատակազմը։ Նախարարը կրկին կարևորել է հաշվառման գործընթացը, մարզում ապաստանած քաղաքացիների սեռատարիքային խմբի ճշգրտումը, նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, որպեսզի հնարավորինս արագ հնարավոր լինի նրանց ներգրավել կրթական պրոցեսում։ Նախարարը հանձնարարել է […]
17:56 04.10.2023
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Իրանի Իսլամական Հանրապետություն այցի ընթացքում հանդիպել է Իրանի Զինված ուժերի Գերագույն շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերինի հետ: ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը, կարևորել Իրանի դիրքորոշումը տարածաշրջանում սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ: Կողմերը կարևորել են խաղաղության հաստատումը տարածաշրջանում:
17:51 04.10.2023
Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարությունների համատեղ կոմիտեի անդրանիկ նիստը, որի աշխատանքները ղեկավարել են հայկական կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, իսկ իրանական կողմից՝ ԻԻՀ արդարադատության նախարարի տեղակալ Ասքար Ջալալիանը։ Կոմիտեի հիմնաքարը դրվել է 2021 թվականին արդարադատության նախարարի այցի շրջանակներում երկու երկրների արդարադատության նախարարների միջև ստորագրված փոխըմբռնման […]
17:56 03.10.2023
Հոկտեմբերի 3-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Խորհրդակցությունները վարել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Նիդերլանդների ԱԳ նախարարության քաղաքական տնօրենի տեղակալ Էրիկա Սխաուտենը։ Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները, ինչպես նաև […]
17:39 03.10.2023
Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի հետ։ Նախարար Միրզոյանն իր նորվեգացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի շարունակական ագրեսիվ և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները՝ անդրադառնալով խնդրի միջազգային քաղաքական և հումանիտար գործոններին: Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից 100.000-ից ավել բռնի տեղահանված բնակչության առաջնային […]
17:06 03.10.2023
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Քրեակատարողական ծառայության ղեկավարի տեղակալ Ամբակում Գրիգորյանը, Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ասքար Ջալալիանը և Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին այցելել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Կողմերը շրջայց են կատարել Քրեակատարողական հիմնարկում, ԻԻՀ արդարադատության նախարարի տեղակալը ծանոթացել է հիմնարկի պահման պայմաններին: […]
17:00 03.10.2023
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Հանրապետության հրապարակում ընթացող զանգվածային հավաքի ընթացքում ապօրինի կերպով սառը զենք կրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 18:10-ին, Հանրապետության հրապարակում ընթացող զանգվածային ակցիայի ժամանակ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները Երևան քաղաքի […]
16:48 03.10.2023
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը և Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են մանրամասներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Կառավարության աջակցության ծրագրերի վերաբերյալ: Ըստ Նազելի Բաղդասարյանի ներկայացրած տվյալների՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձան թիվը կազմում է 100 625, Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 195, հաշվառված անձանց թիվը կազմում է […]
16:22 03.10.2023
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակիչ Խ.Հ.-ն, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր օգտահաշվում, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին կատարել է իշխանությունը զավթելուն և ռազմական հեղաշրջում կատարելու միջոցով սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր: Ինչպես տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ […]