TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+24.09 oC

Արխիվ

Արման Եղոյանը կարեւորել է ԵՄ օժանդակությունը Հայաստանին

17:53 26.09.2023

Դուք Հայաստանում եք մեզ համար դժվարին ժամանակներում. Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջեւ. այս մասին ասել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ ողջունելով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար Վասիլիս Մարագոսին: Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին, որին մասնակցել են նաեւ ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը, ԵՄ առաքելության ղեկավարի տեղակալ […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Բելգիայի նորանշանակ դեսպանը

17:22 26.09.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում: «Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ: Մենք դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել 1991 թվականի վերջին օրը: Հիմա արդեն ունենք լիարժեք ներկայացվածություն հանձինս Ձեզ: Սա […]

̰
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին

16:33 26.09.2023

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։ Քննարկվել են քաղաքաշինության բնագավառում համագործակցության մի շարք հարցեր: Արմեն Ղուլարյանը դեսպանին ներկայացրել է կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները, քաղաքաշինության ոլորտում իրականացվող աշխատանքներն ու նախաձեռնությունները: Անդրադառնալով Հայաստանում իրականացվող շինարարական լայնածավալ աշխատանքներին՝ նա տեղեկացրել է, որ կոմիտեն ՀՀ կառավարության կողմից իրականացվող […]

̰
Հավաքի մասնակիցներից մեկը ոտքերով և ձեռքերով հարվածել է փողոցը բացել փորձող տարեց կնոջը. նախաձեռնվել է քրեական վարույթ

16:10 26.09.2023

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն, ըստ առցանց հարթակում հրապարակված տեսանյութի, Երևան քաղաքի Մաշտոց-Պուշկին խաչմերուկում սեպտեմբերի 22-ին ճանապարհը փակելու հարցի շուրջ բողոքի ակցիա իրականացնողների և այլ անձանց միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում ակցիայի մասնակիցներից մեկը, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, ցուցադրաբար անտեսելով համակեցության կանոնները, խոչընդոտելով ճանապարհի այդ հատվածով […]

̰
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը

19:55 25.09.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը: Վարչապետը ողջունել է տիկին Փաուերի այցը մեր երկիր այս դժվար ժամանակաշրջանում: «Կարծում եմ, տեղյակ եք ընդհանուր իրավիճակից, քանի որ հնարավորություն ենք ունեցել քննարկել այս իրավիճակն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամների հետ, երկու […]

̰
Քննարկվել են ՀՀ 2023թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման ծրագրային ցուցանիշները

17:55 25.09.2023

ՀՀ 2023 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 105.1 տոկոսով` կազմելով 1,160.7 մլրդ դրամ, ծախսերի գծով` 83.4 տոկոսով` կազմելով 1,026.4 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնված պարտավորությունների ամբողջական եւ ժամանակին կատարումը: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե […]

̰
ԵՊՀ-ում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել. ՔԿ

17:47 25.09.2023

2023թ. սեպտեմբերի 25-ի առավոտյան ԵՊՀ-ից Ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք մուտք են գործել ԵՊՀ շենք և կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ սկսել են բղավել, հարվածել ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակի դռանը՝ այդ կերպ խաթարելով համալսարանի բնականոն աշխատանքը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանների կողմից դեպքի վայրից […]

̰
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպանին

16:48 25.09.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանարապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու առիթով և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան-Իրան հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանում ստեղծված դժվարին ժամանակաշրջանում երկու երկրները պետք է պահպանեն ակտիվ հաղորդակցություն: Վարչապետը […]

̰
Մեկնարկել է ուսուցիչների՝ 2023 թվականի կամավոր ատեստավորումը

16:00 23.09.2023

Մեկնարկել է ուսուցիչների՝ 2023 թվականի կամավոր ատեստավորումը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ատեստավորման փուլի առաջին օրը՝ սեպտեմբերի 23-ին, Երևանի և ՀՀ մարզերի գիտելիքի ստուգման ավելի քան 15 կենտրոնում իրականացվել է օտար լեզուների՝ «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն» և «Գերմաներեն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը: Կոտայքի մարզի Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցում ուսուցիչների կամավորման ատեստավորման ընթացքին հետևել է […]

̰
Մայրաքաղաքում իրականացվող զանգվածային հավաքների ընթացքում մասնակիցների կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 49 անձի նկատմամբ. 5 անձ կալանավորվել է. ՔԿ

15:48 23.09.2023

Սեպտեմբերի 19-ից Երևան քաղաքում սկսված զանգվածային հավաքների, երթերի, այլ գործողություններ կատարելու ընթացքում դրանց մասնակիցների կողմից առերևույթ կատարված հանցավոր արարքների դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում ընդհանուր առմամբ նախաձեռնվել է 26 քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Դրանք վերաբերել են զանգվածային անկարգությունների մասնակցությանը և դրան ուղղված կոչեր հնչեցնելուն, բռնություններ գործադրելուն և բռնությունների արդարացմանն […]

̰
Զանգվածային ակցիաների մասնակիցը ձերբակալվել է՝ համակարգչային ակումբի գույքը վնասելու և ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով

13:58 23.09.2023

2023 թվականի սեպտեմբերի 22-ին քաղաքացուց Ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկի հատվածում մի քանի անձինք, խանութների տեսախցիկների լույսերը վնասելով, գնում են։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն: Ահազանգի հիման վրա դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողները: Նկատելով նրանց՝ թվով 5 անձինք դիմել են փախուստի, որի ժամանակ նրանցից […]

̰
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Տոյվո Կլաարին

18:56 22.09.2023

Սեպտեմբերի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Զրուցակիցներն անդրադարձել են սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակմանը և ներկայիս հումանիտար ծանր իրավիճակին: Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները:

̰
«Ալլադին քիդս քլաբ» մասնավոր մանկապարտեզի տնօրենին և մաքրուհուն մեղադրանք է ներկայացվել

18:25 22.09.2023

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ պարզվել են Ավան վարչական շրջանում գործող «Ալլադին Քիդս Քլաբ» մասնավոր մանկապարտեզում մանկահասակ երեխաների նկատմամբ գործադրված բռնության դեպքերի մի շարք հանգամանքներ: 2023 թվականի սեպտեմբերի 15-ին նշված մանկապարտեզի սաներից մեկի ծնողից հաղորդում է ստացվել՝ մանկապարտեզի ներքին տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունների ուսումնասիրությամբ սույն թվականի օգոստոսի 2-ին հիշյալ մանկապարտեզի մաքրուհու կողմից 2022թ. հունվարին ծնված […]

̰
Վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար և ռազմաքաղաքական իրավիճակին

11:37 22.09.2023

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար և ռազմաքաղաքական իրավիճակին: Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մինչ Կառավարության նիստի օրակարգին անդրադառնալը, ուզում եմ խոսել Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար և ռազմաքաղաքական իրավիճակի մասին: Իհարկե պետք է արձանագրել, որ իրադրությունը […]

̰
Պետք է արագ իրագործել այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան լուծել առաջնային խնդիրները. ԱՀ պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել

18:29 21.09.2023

ԱՀ պետական նախարար Արթուր Հարությունյանը սեպտեմբերի 21-ին պետական կառավարման համակարգի պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակն ու անելիքները: «Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված նոր ռազմական գործուղությունների հետևանքով վատթարացել է առանց այդ էլ ծանր ճգնաժամային պայմաններում գտնվող երկրի վիճակը։ Մեզանից պահանջվում է գործադրել բոլոր ջանքերը […]

̰
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալները հանդիպել են ՄԱԿ ԱԽ անդամ երկրների՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ

17:56 21.09.2023

Սեպտեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Վահան Կոստանյանը, Պարույր Հովհաննիսյանը և Մնացական Սաֆարյանը հանդիպումներ են ունեցել ՄԱԿ ԱԽ անդամ երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ, ՄԹ, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄԷ, Ճապոնիայի և Շվեյցարիայի՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալները դեսպաններին հանգամանալից ներկայացրել են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով […]

̰
Կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 28 մասնակից . ՔԿ

17:22 21.09.2023

2023թ. սեպտեմբերի 20-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն 1 հասցեի դիմաց անցկացվող զանգվածային հավաքի ընթացքում, զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրան մասնակցելու, զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի և 328-րդ հոդվածի […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ալբանիայի ԱԳ նախարարի հետ

16:06 21.09.2023

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի ԱԳ նախարար Իգլի Հասանիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր: Անդրադառնալով սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիային՝ նախարար Միրզոյանը նշել է, որ այն հաջորդում է Ադրբեջանի կողմից […]

̰
Սեպտեմբերի 19-ին կատարված իրադարձություններով պայմանավորված՝ 4 անձ ձերբակալվել է սահմանադրական կարգը տապալելու կոչերի կամ ապօրինի կերպով սառը զենք կրելու կասկածանքով. ՔԿ

17:55 20.09.2023

2023թ․սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կատարելու, այդպիսի կոչեր հնչեցնելու դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված և քննվող քրեական վարույթից բացի, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում և ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվել է համացանցում, սոցիալական ցանցերի օգտագործմամբ հրապարակայնորեն բռնության […]

̰
Լիահույս եմ, որ Եվրոպական Միությունը և անդամ պետությունները համարժեք գնահատականի կարժանացնեն Ադրբեջանի գործողությունները. Գրիգոր Մինասյանը՝ ԵՄ դեսպանին

17:16 20.09.2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր ընդունել է Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսին: Հաշվի առնելով տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և Ադրբեջանի հերթական լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ` նախարարը հույս է հայտնել, որ թե՛ Եվրոպական միությունը, թե՛ միության անդամ պետությունները համարժեք գնահատականի կարժանացնեն Ադրբեջանի գործողությունները և խստագույնս կդատապարտեն դրանք: Դեսպան Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և […]

̰
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

17:54 19.09.2023

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Քննարկվել է Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Երկուստեք ընդգծվել է ուժի կիրառման անթույլատրելիությունը եւ դեէսկալացիայի համար միջազգային մեխանիզմերի կիրառման անհրաժեշտությունը:

̰
Այս պահի դրությամբ կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է. Արցախի ՊՆ

17:27 19.09.2023

Այս պահի դրությամբ կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։

̰
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի թեմայով տեղի է ունենում արտահերթ նիստ

17:12 19.09.2023

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի թեմայով տեղի է ունենում արտահերթ նիստ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

̰
Արցախի նախագահը շտապ հրավիրել է ԱԽ նիստ և քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները

16:38 19.09.2023

Հերթական անգամ խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի նախագահի աշխատակազմը: «Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան էթնիկ զտման […]

̰
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ

16:40 18.09.2023

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին հանդիպել է 2020 թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Հադրութի շրջանից տեղահանված բնակչության մի խումբ ներկայացուցիչների հետ՝ շրջանի վարչակազմի ղեկավար Արթուր Բաղդասարյանի և Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի գլխավորությամբ: Քննարկվել են Արցախի շրջափակման հետևանքով տեղահանված բնակչության մոտ ստեղծված սոցիալական խնդիրները: Նախագահ Սամվել Շահրամանյանը նշել է, որ կառավարությունը կշարունակի շրջափակման […]

̰
Հյուսիսային Մակեդոնիայի պետական աուդիտի և պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանում

16:26 18.09.2023

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն ու ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը սեպտեմբերի 18-ին խորհրդարանում ընդունել են Հյուսիսային Մակեդոնիայի պետական աուդիտի եւ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությանը: Գեւորգ Պապոյանն ու Դավիթ Առաքելյանը բարձր են գնահատել համագործակցությունն ու գոհունակությամբ ընդգծել այն հանգամանքը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջոցով փորձի փոխանակման հնարավորություն է ընձեռվում: […]

̰
Գլխավոր դատախազությունում գործող աշխատանքային խումբն ամփոփել է աշխատանքների արդյունքները

23:03 17.09.2023

Գլխավոր դատախազությունում գործող աշխատանքային խումբն ամփոփել է Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրությունների քվեարկության օրը՝ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում կատարված առերևույթ ընտրական հանցանքների վերաբերյալ ստացված ահազանգերի, հաղորդումների, մշտադիտարկման միջոցով առանձնացված ԶԼՄ հրապարակումների քննարկման և դրանց ընթացքավորման աշխատանքների արդյունքները: Նշված ժամանակահատվածում, մասնավորապես, ընթացք է տրվել ստացված և նախնական ուսումնասիրության ենթարկված ընդհանուր 22 հաղորդման […]

̰
ՀՀ ՔԿ-ն ստացել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների քարոզարշավի և քվեարկության ընթացքում կատարված առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ընդհանուր 10 հաղորդում, որոնցից 8-ով նախաձեռնվել է քրեական վարույթ

21:46 17.09.2023

ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2023թ․ սեպտեմբերի 17-ին անցկացված Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի և քվեարկության ողջ ժամանակահատվածում, առերևույթ ընտրական հանցագործությունների, ինչպես նաև ընտրություններին առնչվող այլ բնույթի առերևույթ հանցագործությունների դեպքերի վերաբերյալ մինչև ժամը 20․00-ն ընկած ժամանակահատվածում ստացված հաղորդումների քրեաիրավական շարժընթացը և այդ կապակցությամբ կատարված աշխատանքները։ Ըստ այդմ՝ Երևան քաղաքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության […]

̰
Օրվա ընթացքում ամենահաճախը հնչած հարցերի առնչությամբ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներկայացրել է պարզաբանումներ

21:33 17.09.2023

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը կազմել և հրապարակել է Երևանի ավագանու հերթական ընտրությունների ընտրողների նախնական ու վերջնական ցուցակները: Ըստ վերջնական ցուցակների՝ ՏԻՄ ընտրություններին ընտրելու իրավունք ունեն 824 250 անձինք: Քվեարկության օրը՝ սեպտեմբերի 17-ին արձանագրվել է ընտրողների ցուցակներին առնչվող 38 անճշտության դեպք: 31-ի պարագայում ընտրողների՝ ընտրացուցակից դուրս մնալու պատճառը եղել է անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի […]

̰
ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 72 հեռախոսազանգ

20:35 17.09.2023

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին Երևանի ավագանու ընտրության օրը՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 72 հեռախոսազանգ: Խնդիրներից 23-ը պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում։ Պաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը նշված ժամանակահատվածում ուսումնասիրել է նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված 1586 հրապարակում։ Աշխատանքային խմբի կողմից վեր հանված խնդիրները հիմնականում […]

̰
BACK_TO_TOP