Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+13.09 oC

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստ

19:28 02.12.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը հիշեցրել է, որ դեկտեմբերի 3-ին նշվում է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը և հավելել, որ այսօրվա նիստը անցկացվում է նաև այդ հանգամանքը հաշվի առնելով:

«Պիտի ընդգծեմ, որ նախորդ հանդիպման ժամանակ որոշակի պայմանավորվածություններ էինք ձեռք բերել և, կարծես, դրանց իրականացումն ընթացքի մեջ է: Մասնավորապես հիշում եմ, որ պայմանավորվել էինք վավերացնել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը, և դա արդեն տեղի է ունեցել Ազգային ժողովում:

Ուզում եմ ասել հետևյալը. հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության առումով քաղաքական կամքի բացակություն կամ պակասություն մենք չունենք: Եվ ցանկանում եմ ընդգծել, որ նաև իմ անձնական ընկալմամբ և ընդհանրապես մեր կառավարության մոտեցմամբ մենք հարցը չենք դիտարկում բարեգործության տրամաբանության մեջ, որովհետև խոսքը մեր երկրում մարդկանց ներուժի լիարժեք զարգացման և օգտագործման մասին է: Եվ այս առումով, չգիտեմ ինչքանով է դա լավ կամ վատ հնչում, իմ և մեր կառավարության վերաբերմունքը չի տարբերվում, որովհետև խոսքը մեր երկրում մարդկային պոտենցիալը զարգացնելու և դա ի նպաստ մեր երկրի զարգացմանը ներդնելու համար պատշաճ պայմաններ ստեղծելու մասին է:

Նաև գործնական քայլեր կան, որ առաջիկայում մենք կանենք: Մասնավորապես, տեղյակ եք, որ այժմ Զինված ուժերում և մի շարք այլ ծառայություններում բարեփոխումներ ենք իրականացնում: Նկատեցի, որ օրինակ շատ ծառայություններում որոշակի սահմանափակումներ կան մարդկանց ծառայության մեջ ներգրավելու: Ես հանձնարակական եմ տվել, որպեսզի Զինված ուժերում, Ոստիկանությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, Արտաքին հետախուզական ծառայությունում, Արտակարգ իրավիճակների նախարարությունում նկատի ունենալ և հաշվի առնել, որ ակնհայտորեն կան հաստիքներ, աշխատատեղեր, որոնց պարագայում սահմանափակումներ մտցնելու որևէ տրամաբանություն չկա:

Հետևաբար, հույս ունեմ, որ այս առումով էլ առաջիկայում մենք որոշակի փոփոխություններ կունենանք: Օրինակ՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունում կառուցակարգային լուծումների ենք գնացել, որպեսզի հնարավոր լինի այն մարդկանց համար, ովքեր լիարժեք կարող են աշխատել ոլորտում՝ աշխատեն, oրինակ, նույն Ճգնաժամային կառավարման կենտրոնում: Նույն էլ հիմա ժամանակակից պայմաններում բոլոր ոլորտներում կա հնարավորություն, և մենք պետք է հարցի դիտանկյունը փոխենք և հակառակը սկսենք:

Հանրակրթության ոլորտում բարեփոխումների մեր նպատակն այն է, որ մենք հենց նախադպրոցական կրթությունից նպաստենք երեխայի պոտենցիալի լիարժեք զարգացմանը և բացահայտմանը: Եվ մեր քաղաքականության մեջ որևէ ձևով չպետք է այս առումով տարբերակենք հաշմանդամություն ունեցող երեխաներին հաշմանդամություն չունեցող երեխաներից: Բոլոր երեխաներն էլ առանձնահատուկ մոտեցման կարիք ունեն, որովհետև մեկն ավելի չար է, մյուսը պակաս: Հարցի մեր ընկալումը տեղավորվում է այս շրջանակում:

Իհարկե, կան բազմաթիվ հարցեր՝ սկսած ենթակառուցվածքայինից, վերջացրած սոցիալ-հոգեբանական: Հանրային հոգեբանության մեջ էլ կա փոփոխություններ բերելու անհրաժեշտություն: Բայց նաև սա այն հարցը չէ, որ մենք պիտի հույս ունենանք, որ մի շաբաթում կլուծենք: Մյուս կողմից էլ՝ մենք այս ճանապարհին ոչ մի վայրկյան կանգ առնելու իրավունք չունենք: Եվ հույս ունեմ, որ կկարողանանք դինամիկա ունենալ և այդ դինամիկայով առաջ շարժվել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անցնելով օրակարգային հարցերին՝ նիստի մասնակիցները քննարկել են Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացումից հետո նախատեսվող քայլերն ու գործողությունները: Նիստի մասնակիցները ողջունել են արձանագրության վավերացումը և նշել, որ այս գործընթացը ձգվում էր ավելի քան 12 տարի:

Նիստում անդրադարձ է կատարվել նաև Հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմանը, մասնավորապես, բազմաբնակարան շենքերում, հասարակական նշանակություն ունեցող հաստատություններում մատչելիության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին:

Վարչապետն ընդգծել է, որ այս առումով կառավարությունը շարունակելու է հետևողական քայլերի իրականացումը և պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 30-ին

10:18 30.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 30-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...

Մ-4 միջպետական ճանապարհի՝ Սևանի տարածաշրջանով անցնող հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներ

10:09 30.04.2025

Մ-4 միջպետական ճանապարհի՝ Սևանի տարածաշրջանով անցնող հատվածում կատարվում են գծանշման աշխատանքներ

Մ-4 միջպետական ճանապարհի՝ Սևանի տարածաշրջանով անցնող հատվածում ճանապարհների ընթացիկ պահպանման շրջանակում կատարվում են գծանշման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

WSJ. ԱՄՆ-ը Եգիպտոսին հայտնել է, որ ցանկանում է ազատ անցում կատարել Սուեզի ջրանցքով

10:00 30.04.2025

WSJ. ԱՄՆ-ը Եգիպտոսին հայտնել է, որ ցանկանում է ազատ անցում կատարել Սուեզի ջրանցքով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի սկզբին իր եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին ասել է, որ ցանկանում է ապահովել ամերիկյան նավերի ազատ անցումը Սուեզի ջրանցքով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով աղբյուրներին։ Հրատարակությունը նշում է, որ Սպիտակ տան ղեկավարի գաղափարը հնչել է Կարմիր ծովում նավերի վրա «Անսար Ալլահ» ապստամբական շարժման կողմից Եմենի […] ...

Սրբուհի Գալյանն Իտալիայի դեսպանին է ներկայացրել նախարարության բարեփոխումների օրակարգը

09:52 30.04.2025

Սրբուհի Գալյանն Իտալիայի դեսպանին է ներկայացրել նախարարության բարեփոխումների օրակարգը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Սրբուհի Գալյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության բարեփոխումները՝ սահմանադրական, դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար […] ...

Yonhap․Հարավային Կորեայի դատախազները խուզարկել են նախկին նախագահ Յուն Սեոկ-Յուլի տունը

09:50 30.04.2025

Yonhap․Հարավային Կորեայի դատախազները խուզարկել են նախկին նախագահ Յուն Սեոկ-Յուլի տունը

Դատախազները խուզարկել են Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սեոկ Յոլի և նրա կնոջ՝ հարավային Սեուլի բնակելի համալիրում գտնվող բնակարանը։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ Խուզարկության պատճառը շաման Ջոն Սոնգ Բայի հետ կապերի կասկածներն էին, ում շուրջ սկանդալ էր ծագել։ Ենթադրվում է, որ նա ստացել է ադամանդե վզնոց և թանկարժեք պայուսակ Միասնական եկեղեցու ներկայացուցչից […] ...

Մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ»

09:39 30.04.2025

Մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ»

«Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակում մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ», այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Ապրիլի 28-ից թեստ-երիզները շահառուներին տրամադրվել են եռամսյակային կտրվածքով 12 տուփ` նախկին 6 տուփի փոխարեն: Ծրագրի շրջանակում թեստ-երիզների ավելացումը միտված է շաքարային դիաբետի ընթացքի վերահսկման բարելավմանը, ինչը կնպաստի սուր և […] ...

BACK_TO_TOP