16:42 12.06.2019
Ազգային ժողովում արդեն մի քանի օր շարունակ նախաքննարկվում էր 2018 թվականի բյուջեի կատարումը, և հանձնաժողովները ընդունում էին ոլորտային պատասխանատու պաշտոնյաներին։ Այսօր այդ նիստերի վերջին օրն էր, ու վերջին քննարկմանը հետևում էր ընդամենը մեկ պատգամավոր՝ Վահագն Թևոսյանը։ Գործնականում այդ նիստին ներկա էր ավելի շատ մարդ, սակայն, քանի որ նիստի ժամանակ պաշտոնյաներին հարցեր տալու իրավունք ունեին միայն […]
14:50 12.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել են Հայաստանում ՌԴ դեսպանատուն: Նախագահ Սարգսյանը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին: Բարձր գնահատելով հայ-ռուսական ռազմավարական և գործընկերային հարաբերությունները՝ Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև […]
14:06 12.06.2019
Այսօր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է: Ինչպես տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը և այլք, այցելել են Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Անդրանիկ Մարգարյանը վարչապետի պաշտոնում պաշտոնավարել է 2000-2007 թվականներին: 1992-ից Հայաստանի Հանրապետությունում առաջին […]
12:41 12.06.2019
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում կատարել՝ հայտնելով, որ ընկերները սրբատեղի են սարքել այն վայրը, որտեղ զոհվել է Մոնթեն: «Խնամում են ծաղիկները, տարածքը մշտապես մաքուր ու կոկիկ պահում, անընդհատ այցելում և հարգանքի տուրք մատուցում մեր հայրենիքի լավագույն զավակներից մեկին։ ՀԳ. Լուսանկարը 1.5-2 ամիս առաջ եմ արել, այդ […]
12:10 12.06.2019
Ռեպեր ու երաժշտական պրոդյուսեր Տիմատին «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանի դստերը՝ Տաթևիկ Կարապետյանին, խորհուրդ է տվել, թե Հայաստանում որտեղ կարելի է այցելել: Instagram-ի իր էջում Տաթևիկը հրապարակել է լուսանկար Երևանից և հետևորդներից խորհուրդ հարցրել, թե Հայաստանում ուր կարելի է այցելել: Նկարի մեկնաբանություններում Տիմատին գրել է. «Լավ տուն կա լճի շրջակայքում»,- գրել է ռեպերը: Հազարավոր մեկնաբանությունների […]
11:51 12.06.2019
2018 թվականին առաջին անգամ Հայաստանում իրականացվել է նախկինից մնացած պոչամբարների ու հանքերի աղբակույտերի գնահատում։ Դրա հիման վրա նախատեսվում է իրականացնել նաև եռաչափ մոդելավորում՝ իսկական գնահատական տալու, և դրանից հետո ռեկուլտիվացիայի աշխատանքներ իրականացնելու համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Նա անդրադարձավ նաև Կապանում պոչամբարներից մեկից դեպի մոտակա գետ հոսող թափոնախառն […]
19:00 11.06.2019
Հյուրախաղերով Հայաստանում է Լիբանանի Համազգայինի հայ կրթական և մշակութային միության «Գասպար Իփեկյան» թատերախումբը։ Երեկ լիբանանահայ դերասանները Գյումրիի թատրոնի բեմում էին Նիլ Սայմոնի «Գութ դոկտոր» կատակերգությամբ: Մի քանի ամիս առաջ էլ Գյումրիի դրամատիկական թատրոնն էր Լիբանանում, որտեղ մեկ շաբաթվա ընթացքում խաղացին վեց ներկայացում: Աճեմյանցիների հյուրախաղերի պատասխան հանդիպումը Գյումրիում առաջինը չէր: «Գասպար Իփեկյան» թատերախմբի դերասաններն անցած տարի […]
18:22 11.06.2019
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել միասնական քննությունների մասին և նշել, որ շրջանավարտներն ավելի ինքնավստահ են դարձել. «Այսօր ներկա եմ գտնվել «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությանը: Երբ ես էի դիմորդ, լարվածությունն ավելի մեծ էր, իսկ հիմա շրջանավարտներն ավելի հանգիստ են, ավելի ինքնավստահ: Ինձ պատմեցին, որ լավ պատրաստված են: Մեծ մասը […]
18:20 11.06.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր ընդունել է հայ-իտալական գործարար համաժողովի պատվիրակությանը՝ Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վինչենցո Դել Մոնակոյի գլխավորությամբ: Տիգրան Պետրոսյանը, ողջունելով Շիրակի մարզ այցելած հյուրերին, հաջողություն է մաղթել համաժողովի աշխատանքներին և նշել. «Սիրելի´ հյուրեր, պետք է ուրախությամբ խոսեմ այս համաժողովի կարևորության մասին: Ուրախ ենք, որ համաժողովի աշխատանքային երկրորդ օրն անցկացվում է […]
17:30 11.06.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Maram Ava-ն լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է՝ Հայաստանում գտնվող օտարերկրացիները մաքրել են Գառնու տաճարի մոտով անցնող Ազատ գետի աղտոտված տարածքը: «Քիչ առաջ, էս երթուղայինի թեմաներից գժված, մտքերով, մտնում եմ «Ինստագրամ» ու իրանցի ընկերոջս սթորիում տեսնում եմ, որ շվեյցարացի, շվեդ, հնդիկ ծանոթներս այսօր գնացել են Գառնու տաճար, հետո իջել գետի մոտ ու տեսնելով […]
13:10 11.06.2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Չինաստանի Շանսի նահանգի Դատոնգ քաղաքում տեղի է ունեցել «Շանսի Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության խորհրդի արտահերթ նիստը. «Կարևոր հայտարարություն «Շանսի Նաիրիտ» ձեռնարկության թեմայով: Հունիսի 4-ին Չինաստանի Շանսի նահանգի Դատոնգ քաղաքում տեղի է ունեցել «Շանսի Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում […]
09:04 11.06.2019
Ադամ Հինդլին, որ ուսանողական տարիներին բավականին քաշ էր հավաքել, որոշել էր համալսարանն ավարտելուց հետո լրջորեն զբաղվել սեփական առողջությամբ: Հիմա նա 25 տարեկան է և ոչ մեկի մտքով անգամ չի անցնի, որ նա ժամանակին թմբլիկ տղա է եղել: Համալսարանից հետո նա շաբաթը երեք օր այցելել է մարզասրահ և մարզվել ընդամենը 45 րոպե: Երբ օրգանիզմը ընտելացել է […]
23:07 10.06.2019
Ժամանակները երբ երեխաները պարզ ու միամիտ էին, վաղուց են անցել: Հիմա նրանք խաղերի ու նախասիրությունների սեփական ճաշակն ունեն: Վառ օրինակը 3-ամյա Լյուսիան է՝ ԱՄՆ-ից: Մի անգամ նա տատիկի տանը պատահական մի սարսափ ֆիլմից դրվագ է դիտել: Նրան ցնցել է գլխավոր հերոսուհին: Լյուսիան հայտարարել է ծնողներին, որ ցանկանում է ամբողջ ֆիլմը դիտել: Ծնողները առարկել չեն համարձակվել […]
19:00 10.06.2019
Հունիսի 10-ին՝ ժամը 17-ն անց 30-ի սահմաններում, մի տղամարդ որսորդական հրացանով մտել է Նոր Նորքի Թոթովենցի փողոցում գործող բանկերից մեկի մասնաճյուղ, հայտնում են ոստիկանությունից: Բանկում ծառայություն իրականացնող պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը, տեսնելով նրան, անմիջապես բռնել է հրազենի փողը և փորձել վնասազերծել տղամարդուն։ Այդ ընթացքում կրակոց է հնչել։ Ոստիկանին հաջողվել է խլել հրազենը և քաղաքացիների […]
21:20 09.06.2019
ԱՄՆ Կոլորադո նահանգի բնակչուհի, բուժքույր Նիկոլ Հոլլը երրորդ երեխայի լույս աշխարհ գալուն էր սպասում: Նախապես՝ ծննդատանը, ամեն ինչ կարգին էր, սակայն ծննդաբերության ժամանակ աղջիկը հանկարծ սկսեց շնչահեղձ լինել: Թթվածնային դիմակը նրան չէր օգնում, նրա մաշկը սկսեց կապտել: Նիկոլին տեղափոխեցին վիրահատարան՝ ամուսնուն տեղեկացնելով, որ երեխայի կյանքը հնարավոր կլինի փրկել միայն կեսարյան հատման միջոցով: Մինչ վիրահատությունը Նիկոլի […]
21:00 09.06.2019
Ծնողական երազանքները նման են, դաստիարակության մեթոդները՝ տարբեր: Ֆրանսիացի հայրիկը, իտալացի մայրիկն ու իսպանացի տատիկը երեխաներին դաստիարակում են մշակութային իրենց առանձնահատկությունները հաշվի առնելով: Որտե՞ղ և ինչպե՞ս. այդ մասին՝ ստորև: Լեհաստան Լեհաստանում վստահ են՝ երեխաները կյանքում ամենակարևորն են: Նրանց հետ ծնողները համբերատար են, վերաբերվում են հավասարի պես, հազվադեպ են գոռում և չեն ապտակում: Միևնույն ժամանակ, լեհ երեխաները […]
14:44 09.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի եզրափակիչ քննարկմանը։ Այն վարել է «Մտքերի գագաթնաժողովի» կազմակերպիչ, «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեն, մասնակցել են Google ընկերության գնումների գծով արտադրության տնօրեն Թեդ Սոուդերը, իտալական հանրահայտ «Լեոնադրո» ընկերության ռազմավարության և տեխնոլոգիական հարցերով տնօրեն Ջիորջիո Մոսկան, Մեծ Բրիտանիայի Քենթի համալսարանի պրոֆեսոր Ելենա Կորոստելևան, «Սինոփսիս […]
18:20 08.06.2019
Այսօր հայտարարված հերթական համապետական շաբաթօրյակին առավոտյան միացել են Շիրակի մարզային ու քաղաքային պետական կառույցների աշխատակազմերը, աշխատանքային կոլեկտիվները: Որպես սանիտարական մաքրման տարածքներ ընտրվել էին ներհամայնքային, միջհամայնքային և հանրապետական նշանակության ճանապարհների հարակից հատվածները, պատմամշակութային և զբոսաշրջային վայրերը: Առաջին հերթին մաքուր պահել համայնքների մուտքերն ու ճանապարհամերձ հատվածները. նորից նույն ուղղություններով Շիրակի մարզպետարանի աշխատակիցները մաքրել են դեպի քաղաք գլխավոր […]
18:15 08.06.2019
Հայաստանում անցկացվել է փողային գործիքների միջազգային երրորդ փառատոնը, որին մասնակցել են 17 երաժիշտ-կատարողներ աշխարհի 7 երկրներից: Փառատոնը կրում է հայ կոմպոզիտոր և դաշնակահար Ալեքսանդր Հարությունյանի անունը, որը աշխարհահռչակ է դարձել իր հայտնի շեփորի կոնցերտով: Հայ և համաշխարհային կոմպոզիտորների ստեղծագործությունները 5 օր շարունակ հնչել են փողային տարբեր նվագարանների կատարմամբ: Իսկ փառատոնի եզրափակիչ համերգը տեղի է ունեցել […]
17:10 08.06.2019
Հայաստանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, գագաթնաժողովի կազմակերպիչ, «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեն, Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անվտանգության հարցերով խորհրդական, Jones Group International կազմակերպության հիմնադիր, պաշտոնաթող գեներալ Ջեյմս Ջոնսը, Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակությային համագործակցության […]
16:53 08.06.2019
Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Կոմիտասի 15 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքն ամիսներ առաջ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում հայտնվեց հաստատված նախագծից ակնհայտ շեղումների պատճառով: Կառուցապատողը զավթել էր հարակից համայնքային հողատարածքները, այդ թվում՝ մայթը: «Տարբեր իրավախախտումների համար տվյալ կառուցապատողը 3 անգամ տուգանվել է մինչև 2.5 մլն դրամի չափով»,- ասում է Արաբկիր վարչական շրջանի […]
15:39 08.06.2019
ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Այցի նպատակն էր ծանոթանալ մարզային փրկարարական վարչության, Գավառի և Սևանի փրկարարական ջոկատների, Սևանա լճի հանգստյան գոտիներում և հանրային լողափերում իրականացվող ջրափրկարարական ստորաբաժանումների աշխատանքներին: ԱԻ նախարարի այցելել է ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն, որտեղ գերատեսչության ղեկավարը շրջել է […]
15:00 08.06.2019
Մարզերում այսօր՝ համապետական մաքրության օրվա շրջանակում, իրականացվել են աղբահեռացման և բարեկարգման աշխատանքներ: Ինչպես հաղորդում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից՝ համայնքների բնակիչների, մարզային, համայնքային կազմակերպությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, կրթական, առողջապահական հաստատությունների, մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների, քաղաքացիների մասնակցությամբ մաքրվել ու բարեկարգվել են միջպետական և միջհամայնքային ճանապարհների հարակից տարածքները, կանաչ գոտիները, քաղաքային պուրակներն ու զբոսայգիները, […]
13:39 08.06.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նախարարության աշխատակազմի հետ համապետական մաքրության օրվա միջոցառումների շրջանակներում այցելել է ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնք, որտեղ սանիտարական մաքրման, աղբահավաքման ու աղբահեռացման աշխատանքներ են իրականացվել Օրբելի փողոցի վերջնամասի բազմաբնակարան շենքերի հարակից տարածքում։ Նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ պարբերաբար անցկացվող շաբաթօրյակների նպատակը մաքուր շրջապատ, մաքուր երկիր ունենալն է: […]
12:32 08.06.2019
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու կամ վնասելու դեպքի հանգամանքները: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից: 2019 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 04-ի սահմաններում, անհայտ անձը ուրիշի գույքը գաղտնի ոչնչացնելու նպատակով հրկիզել է Աբովյան քաղաքի 46 -ամյա բնակչին պատկանող բնակարանի դուռն ու «Նիսան Տիդա» մակնիշի […]
00:24 07.06.2019
Դեմիեն Լերոյին վիճակված չէր մահանալ դժբախտ պատահարի հետևանքով, ավելին՝ նա կարողացավ այդ դեպքից հետո իր սիրելիին գտնել: Երեք տարի առաջ Դեմիենը ստիպված եղավ սարսափելի թռիչք կատարել 46 մետր բարձրությունից, այն բանից հետո, երբ չկարողացավ կառավարել իր պարապլանը: Դեմիենի ամբողջ մարմինը վնասված էր: Կոտրվել էին ողնաշարը, չորս կող, կոնքոսկրերը, ազդրի ոսկորը, կրծավանդակը: Բայց նա դեռ շնչում […]
23:44 06.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ներկա է գտնվել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության անունից հրավիրված պաշտոնական ընդունելությանը, որին մասնակցել են տեղի հայ համայնքի բազմաթիվ ազդեցիկ ներկայացուցիչներ, մշակութային, հասարակական գործիչներ և գործարարներ: Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է, որ արտերկիր իր այցերի ընթացքում ավանդույթ են դարձել մեր հայրենակիցների հետ հանդիպումները: «Նման հանդիպումներն իսկապես շատ կարևոր են, որովհետև հույս […]
19:51 06.06.2019
Գերմանացի կին դիրիժոր Լին Կաոյի մշակութային համագործակցության կանգառը Գյումրին է: Լին Կաոն առաջին մասնագիտությամբ դաշնակահար է, երկրորդով` դիրիժոր։ Դիրիժորը մեծ ոգևորությամբ SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է սկսել դիրիժորական ուղին: «Մի շատ գեղեցիկ համերգային երեկոյից սկսվեց իմ դիրիժորական ուղին, գնացել էի օպերա լսելու, պարզվեց` դիրիժորի ինքնազգացողությունը համերգից րոպեներ առաջ վատացել էր ու […]