TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+29.09 oC

Արխիվ

Որտե՞ղ է իր հանգիստն անցկացնում Քիմ Քարդաշյանը

13:20 24.06.2019

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը որոշել է հանգստանալ հոլիվուդյան առօրյայից, և դրա համար իր հանգիստն այժմ անցկացնում է Կոստա Ռիկայում: Ռեալիթի շոուի աստղին հասցրել են ֆիքսել պապարացիները, և նոր լողափնյա նկարներում շատ լավ երևում է Քիմի վերջին մարզումների արդյունքը: Նա ափին զբոսնում էր սև լողազգեստով, որ ի ցույց էր դնում մարզված, ձիգ կազմվածքը: Քիմը միայնակ […]

̰
Ձկնաբուծարանում թմրանյութ ու զենք են հայտնաբերել

12:50 24.06.2019

Օրերս ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիրի մարզի Սիս համայնքի մի բնակիչ ձեռք է բերել գողացված ձկներ ու ձկան կերեր: Հունիսի 10-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Արմավիրի մարզային վարչությունների և Մասիսի բաժնի ծառայողները դատարանի որոշմամբ խուզարկություն կատարեցին Սիս համայնքի մի ձկնաբուծարանում: Արդյունքում՝ պահեստարաններից երկուսում հայտնաբերվեցին 44 պարկ տարբեր տեսակի ու քաշի ձկան […]

̰
Սպիտակ միսը նույնքան վնասակար է, որքան կարմիրը

21:30 23.06.2019

Գիտնականները մի ժամանակ համոզված էին, որ սպիտակ միսն օգտակար է կարմիր մսից, քանի որ քիչ է ազդում ցածր խտության խոլեստերինի կազմավորման վրա: Այժմ գիտնականները հակված են կարծել, որ սպիտակ միսը նույնքան վնասակար է, որքան կարմիրը: Այս եզրակացությանն են հանգել Կալիֆոռնիայի համալսարանի սննդաբանները: Այդ մասին հաղորդում է Focus-ը: Փորձարկմանը մասնակցել է 100 կին և տղամարդ: Նրանց […]

̰
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Եվրոպական խաղերի մասնակից հայ մարզիկների հետ

18:14 23.06.2019

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հունիսի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մարզիկների ավանում հանդիպել է Հայաստանի պարվիրակության և մարզիկների հետ։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Հայաստանի պատվիրակության ղեկավար Արմեն Գրիգորյանը ներկայացրեց, թե ինչպես է անցնում մարզիկների առօրյան ավանում, ինչպես են մարզվում ու պատրաստվում մրցաշարերին։ Գագիկ Ծառուկյանը ողջունեց մարզիկներին եւ հետաքրքրվեց, թե արդյոք […]

̰
Ամառային զովացնող ըմպելիքներ, որ կարող եք ինքներդ պատրաստել

17:30 23.06.2019

Բժիշկներն ամռանը խորհուրդ են տալիս հնարավորինս շատ ջուր և հեղուկ օգտագործել, սակայն յուրաքանչյուր հեղուկ չէ, որ կարող է հագեցնել ծարավը: SHANTNEWS.am-ը ներկայացնում է՝ ինչ զովացուցիչ ըմպելիքներ է հարկավոր օգտագործել ամռանը՝ ծարավը հագեցնելու համար: Առաջարկված ըմպելիքները կարելի է հեշտությամբ պատրաստել տնային պայմաններում: Անանուխով ըմպելիք Հարկավոր է եփել անանուխի 30 տերև՝ 250 գրամ շաքարի հետ, ապա օշարակը […]

̰
Ռուսաստանցի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել հակառուսական գրությամբ մարզաշապիկներով

16:26 23.06.2019

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը տեղեկացրել է, որ վրացական մի քանի ակումբների ֆուտբոլիստները երկրի առաջնության 19-րդ տուրում խաղադաշտ են դուրս եկել հակառուսական գրությամբ մարզաշապիկներով՝  այդկերպ արտահայտելով իրենց վերաբերմունքը Թբիլիսիում տեղի ունցող իրադարձությունների նկատմամբ: Ֆուտբոլիստներից մեկը եղել է ՌԴ քաղաքացի, ազգությամբ վրացի Նոդար Կավտարաձեն, որը հանդես է գալիս Քութայիսի «Տորպեդոյում»: Վրաստանի առաջնության 19-րդ տուրի «Սիոնիի» հետ հանդիպմանը 26-ամյա […]

̰
Սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցադրում Արմավիրի հրապարակում

14:50 23.06.2019

Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասն Արմավիր քաղաքի հրապարակում այսօր կազմակերպել է սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցադրում: Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից:    

̰
Որո՞նք են այս ամառվա լավագույն զբոսաշրջային ուղղությունները

14:00 23.06.2019

Երրորդ տարին անընդմեջ տարվա լավագույն զբոսաշրջային ուղղություն. World Travel Awards-ի խորհրդատուներն այսպես են գնահատում Պորտուգալիան: World Travel Awards Europe 2019-ի մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել Մադեյրա կղզու Բեմոնդ Ռեյդ պալատում: Մասնակիցները զբոսաշրջային ոլորտի  աշխարհի լավագույն գիտակներն են: Եվրոպայի լավագույն ծովափ է համարվել պորտուգալական Ալգարվեն, իսկ մայրաքաղաք Լիսաբոնը համարվել է Եվրոպայի լավագույն զբոսաշրջային ուղղություն: ՌԴ հյուսիսային […]

̰
Ի՞նչ եղանակ է սպասվում հանրապետությունում հունիսի 22-27-ը

14:03 22.06.2019

Հանրապետության տարածքում  Հունիսի 22-27-ը՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում  Հունիսի 22-27-ը` հատկապես գիշերը և կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ:

̰
Փարիզի կենտրոնում հրդեհ է բռնկվել, կան զոհեր և վիրավորներ

12:12 22.06.2019

Փարիզի կենտրոնական թաղամասերից մեկի բազմաբնակարան շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Զոհվել է 3, վիրավորվել՝ 28 մարդ: Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ֆրանսիական աղբյուրների փոխանցմամբ՝ հրշեջները իրենց վերահսկողության տակ են վերցրել կրակը: Հրդեհի բռնկման պատճառները առայժմ հայտնի չեն: Nos équipes sont pleinement mobilisées aux côtés des @PompiersParis et @samudeparis pour prendre en charge les […]

̰
Փաշինյանը ելույթ է ունենում «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումում

11:30 22.06.2019

Տավուշի մարզում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումը: Ֆորումին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հենց այս պահին ելույթ է ունենում վարչապետ Փաշինյանը:

̰
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են սփյուռքահայ աշակերտների

22:14 21.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել են Լոս Անջելեսից Հայաստան ժամանած 10-րդ դասարանցի ավելի քան 70 հայ աշակերտների: Նրանք ներկայացնում են Հայ բարեգործական ընդհանուր միության Մանուկյան-Դեմիրճյան վարժարանը, որն ունի շուրջ 800 աշակերտ: Յուրաքանչյուր տարի վարժարանի 10-րդ դասարանի աշակերտներն այցելում են Հայաստան՝ ծանոթանալու հայրենիքին, իսկ 11-րդ դասարանի աշակերտները հայրենիքում ներգրավվում են կամավորական […]

̰
Վարձատրվող հասարակական աշխատանքի ծրագրերից Գյումրին ու Ախուրյանի տարածաշրջանի համայնքները չեն շտապում օգտվել

19:30 21.06.2019

2 տարվա դադարից հետո այս տարի պետբյուջեից ֆինանսավորում է եղել վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրի համար: Այն հիմնականում նախատեսում է բարեկարգման աշխատանքների միջոցով ժամանակավոր զբաղվածության ապահովում գրանցված գործազուրկների համար: Բայց պետական ծրագրում համայնքային բյուջեներից նվազագույնը 10 տոկոսի համաֆինանսավորում է անհրաժեշտ: Շիրակի մարզի համար 12 ծրագրի գումար է հատկացվել, իսկ համայնքներից մի քանիսը հրաժարվել է մասնակցել: Գյումրիում […]

̰
Գյումրիում հրդեհի հետևանքով կարկանդակի կրպակ է մոխրացել

18:30 21.06.2019

Այսօր հրդեհ է բռնկվել Գյումրիի Շահումյան 131 հասցեում՝ կենտրոնական շուկայի տարածքում: Ամբողջությամբ այրվել է կրպակ, որը վարձակալության պայմանով որպես կարկանդակի թխման կետ էր աշխատում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Հրդեհի  պահին ներսում են գտնվել 2 աշխատակիցները, ովքեր հասցրել են դուրս գալ այրվող կրպակից: Հրդեհն առաջացել է փոքր գազաբալոնում տեղի ունեցած արտահոսքից, անգամ չեն հասցրել […]

̰
Արսեն Թորոսյանը բուժաշխատողներին շնորհակալագրեր է հանձնել

17:32 21.06.2019

ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը  առողջապահության համակարգում բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բուժաշխատողի օրվա կապակցությամբ մի խումբ բուժաշխատողների պարգևատրել է շնորհակալագրերով:  

̰
Անի խոշորացված համայնքի բնակիչները կրկին պահանջում են համայնքի ղեկավարի հրաժարականը

14:26 21.06.2019

Անի խոշորացված համայնքի բնակիչները կրկին պահանջում են համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Նրանք այսօր առավոտյան փակել են Երևան-Գյումրի մայրուղին։ Ճանապարհը 40 րոպե փակելուց հետո բողոքի ակցիաները տեղափոխվել են Մարալիկի թիվ 1միջնակարգ դպրոց, որտեղ Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արտյոմ Օվսյանը հանդիպում է մանկավարժների հետ։ Ցուցարարները պահանջում են դատախազի տեղակալի հետ հանդիպում: Հիշեցնենք՝ Անի համայնքի բնակիչրները համայնքի […]

̰
Մարմաշենի վանական համալիրը սողանքային վտանգի տակ է

19:30 20.06.2019

Ախուրյանի կիրճում սողանքներն ակտիվացել են: Այս մասին ահազանգում է այն մասնագետը, որը տարածքում 3 տարի առաջ է ուսումնասիրություն կատարել, և հիմա սողանքի ակտիվացումը ապացուցում է գիտական պնդումներով: Ախուրյանի կիրճում առաջին սողանքային երևույթները գրանցվել են 12 տարի առաջ: Դրանից հետո նույն երևույթը նկատվել է տարբեր տեղամասերում: Ամենախոշոր սողանքը տեղի է ունեցել 3 տարի առաջ՝ 2016թ. ամռանը, […]

̰
Թբիլիսիում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական համաժողովը կդադարեցնի իր աշխատանքը

18:55 20.06.2019

Քիչ առաջ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի իշխող կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, որը հայտարարել է, որ Ուղղափառ միջազգային ֆորումը Թբիլիսիում չի շարունակի իր աշխատանքը: Պատվիրակությունների անդամները կհեռանան Վրաստանից: ՌԴ պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին նստելուց և ռուսերենով ելույթ ունենալուց հետո բորբոքված կրքերն ու սուր հայտարարությունները շարունակվում են: Պաշտոնական այցով […]

̰
Երևանի ավագանու անդամները հանդիպումներ են ունեցել Սանկտ Պետերբուրգում

16:23 20.06.2019

Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ պաշտոնական այցով հյուրընկալվել են Սանկտ Պետերբուրգի օրենսդիր մարմնին: «Շրջեցինք Մարինոյի պալատում և քննարկում ունեցանք օրենսդիր մարմնի փոխնախագահ Անատոլի Դրոզդովի հետ մեր քաղաքների բարեկամական կապերի զարգացման շուրջ»,- գրել է Խաժակյանը: https://www.facebook.com/khazhakyan/posts/1576436485823473

̰
Վարչապետը լուսանկարել է, թե ինչպես են երեխաներն ԱԺ այգու բակում ֆուտբոլ խաղում

12:14 20.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, թե ինչպես են երեխաները Ազգային ժողովի բակում ֆուտբոլ խաղում: «Տեսարան Ազգային ժողովի բակից»,- գրել է նա: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը մեկ այլ լուսանկար է հրապարակել և գրել. «Համ էլ նկարվեցինք»:

̰
Խոզերի անկում Շիրակի մարզում. հիվանդությունը դեռ հայտնի չէ

19:30 19.06.2019

Արթիկի տարածաշրջանի Գեղանիստ գյուղում խոզերի անկման դեպքեր կան: Խոզապահությամբ զբաղվող տնտեսությունում երկու շաբաթում սատկել է 120 խոզ և խոճկոր: Բնակիչների և գյուղապետի ահազանգերով գյուղ են եկել անասնաբույժներ և նշել, որ կենդանիների զանգվածային անկումը կարող է աղիքային վարակների հետևանք  լինել: Մասնագետների ցուցումներով գյուղացիներն առողջ թվացող խոզերին դեղորայքային բուժում են կատարում, բայց ցածր  իմունիտետ ունեցող ախտահարված խոճկորներին […]

̰
Տարեց կինը վրաերթի է ենթարկվել բրիտանական թագավորական ընտանիքին ուղեկցող մոտոցիկլավարի կողմից

18:24 19.06.2019

Մեծ Բրիտանիայի 83-ամյա մի բնակչուհի վրաերթի է ենթարկվել արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի ավտոշարասյանն ուղեկցող մոտոցիկլավարի կողմից: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ամուսնական զույգն ուղևորվում էր Վինձոր՝ մասնակցելու պատարագի: Տարեց կինը մարմնական լուրջ վնավածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես հայտնում է DailyMail-ը, զույգը վթարին ականատես չի եղել, սակայն արքայական ընտանիքի անդամներն արդեն կապ են […]

̰
Կենդանաբանական այգին ստանձնել է արագիլի փրկված ձագերի խնամքը

15:10 19.06.2019

Երևանի կենդանաբանական այգուց հաղորդում են արագիլի՝ փրկված 3 ձագերի մասին: Հաղորդվում է, որ օրերս Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում արագիլի բույն է ընկել: Բնում եղել են մայր արագիլն ու երեք ձագերը: Սարդարապատ գյուղի բնակիչներից մեկն ահազանգել է ԱԻՆ։ Ահազանգող բնակչին հայտնել են, որ օգնությունը պետք է ցուցաբերվի մասնագիտացված կառույցի կողմից՝ հավաստելով, որ այդ դեպքում նախարարության աշխատակիցները […]

̰
Հայտնի հեռուստասերիալից հետո երիտասարդները կիսամերկ լուսանկարներ են հրապարակում Չեռնոբիլից

14:12 19.06.2019

Բրիտանական НВО հեռուստաալիքով ցուցադրվող 5 մասանոց «Չեռնոբիլ» մինի սերիալի եթեր հեռարձակվելուց հետո Չեռնոբիլը հայտնվել է զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում: Այդ ամայի վայրում ավելացել է զբոսաշրջիկների թիվը: Սոցիալական ցանցում կարելի է տեսնել բազմաթիվ լուսանկարներ, թե ինչպես են համացանցի օգտատերերը հրապարակում սելֆիներ, կիսամերկ լուսանկարներ։ «Ֆլեշմոբը» մեծ հեղինակություն է վայելում հատկապես երիտասարդների շրջանակում: Հեռուստասերիալի սցենարիստ Կրեյգ Մայզինը խնդրել է […]

̰
Տոնոյանը բնակարաններ է հանձնել զոհված և հաշմված զինծառայողների ընտանիքներին

13:50 19.06.2019

ՀՀ ՊՆ համակարգի՝ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ծրագրի շրջանակում հունիսի 19-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում տեղի է ունեցել հերթական նորակառույց բազմաբնակարան շենքի բացման հանդիսավոր արարողությունը: Նորակառույց շենքն ամբողջությամբ հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժին: Անհատույց սեփականության իրավունքով տրամադրվող բնակարանների բաշխումը կազմակերպվել է բաց և թափանցիկ վիճակահանության միջոցով, որի արդյունքում շահառուներն […]

̰
«Կանաչ արահետ» ՀԿ ղեկավարը Շիրակի և Գեղարքունիքի մարզերի կանանց տնտեսապես հզորանալու գործիքներ է առաջարկում

12:20 19.06.2019

Եկամտաբեր տնտեսական գործունեություն և կայուն աշխատանք: Շիրակի և Գեղարքունիքի մարզերի կանանց նման հնարավորություն է ընձեռում «Կանանց տնտեսական հզորացում» ծրագիրը, որն իրականացվում է «ՄԱԿ-կանայք» կազմակերպության, Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ: Շիրակի և Գեղարքունիքի մարզերի խոշորացված համայնքներում ծրագրի պատասխանատուները հանդիպումներ են անցկացնելու: Դրանցից հերթականը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում […]

̰
Վերաքննիչ դատարանի մոտ կրկին հավաքվել են Ռ․ Քոչարյանի կողմնակիցներն ու հակառակորդները

10:35 19.06.2019

ՀՀ վերաքննիչ դատարանի մոտ կրկին հավաքվել են Ռ Քոչարյանի կողմնակիցներն ու հակառակորդները։ Իրավիճակն առայժմ խաղաղ է։

̰
Կին քաղաքական գործիչների ամառային լուքերը

21:00 18.06.2019

Ամառն առանձնանում է իր գույներով և տրամադրությամբ: Տարվա այս եղանակին մարդիկ ավելի ուրախ են, ավելի ջերմ են ու, անկախ զբաղվածությունից, միշտ հնարավոր է լինում գտնել վառ, տարբերվող զգեստներ, որոնք տրամադրությունն ավելի են բարձրացնում: Այս եղանակի կապակցությամբ SHANTNEWS.am-ը «զբոսնել է» կին քաղաքական գործիչների ֆեյսբուքյան էջերում և առանձնացրել է ամառային տրամադրություն հաղորդող լուսանկարները: Նշենք, որ լուսանկարներ կան, […]

̰
Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոստովանել է, որ զորավարժությունների ժամանակ արկն ընկել է Գյանջայի տներից մեկի վրա

16:55 18.06.2019

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խոստովանել է, որ ադրբեջանական բանակի զորավարժությունների ժամանակ արձակված արկն ընկել է երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյանջայի շինություններից մեկի վրա: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ լրագրողների հետ զրույցում նա ասել էր, թե դա «ուսումնական արկ էր»: «Եթե դա մարտական արկ լիներ, ապա զոհերն անխուսափելի կլինեին: Արկը տուն […]

̰
Հալեպում, հայկական կողմի նախաձեռնությամբ, սիրիացի երեխաների համար միջոցառում է կազմակերպվել

16:24 18.06.2019

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հալեպ քաղաքի մշակույթի տանը հունիսի 17-ին, հայկական կողմի նախաձեռնությամբ, սիրիացի երեխաների համար միջոցառում է կազմակերպվել: Ներկա են եղել Հալեպի փոխնահանգապետ Կումիտ Աասին, Հալեպի քաղաքապետ Մաադ ալ-Մադլաջին, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, Սիրիայում հայկական մարդասիրական խմբի պատասխանատու Արկադի Տոնոյանը, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության […]

̰
BACK_TO_TOP