TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+28.09 oC

Արխիվ

ԱԱՏՄ աշխատակիցները ուժեղացված ստուգայցեր են իրականացնում Հայաստանի ամբողջ տարածքում

18:08 20.08.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները ուժեղացված լայնածավալ ստուգայցեր են իրականացնում Հայաստանի ամբողջ տարածքում։ Մասնագիտական խմբերի ուշադրության կենտրոնում Covid-անվտանգության կանոնների պահպանումն է։ ԱԱՏՄ Արևմտյան, Հյուսիսային և Հարավային տարածքային կենտրոնների տեսուչները ոստիկանների ուղեկցությամբ վերահսկողական աշխատանքներ են կատարել Արտաշատ, Վանաձոր, Կապան, Սիսիան քաղաքների ոչ պարենային ապրանքների առևտրի կենտրոններում, դեղատներում, բուժհաստատություններում, բանկերում, ատամնաբուժական կաբինետներում, գեղեցկության սրահներում։ Խախտումների […]

̰
Շարունակվում է Երևանի հասարակական տրանսպորտի աշխատանքի մշտադիտարկումը

17:55 20.08.2021

Օգոստոսի 20-ին շարունակվել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից Երևանի հասարակական տրանսպորտի աշխատանքի մշտադիտարկումը։ Ըստ այդմ՝ դիտարկվել է մայրաքաղաքի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում գործունեություն ծավալող 125 տրանսպորտային միջոց։ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայողների և ԱԱՏՄ […]

̰
Վահագնի համայնքում գործող կաթնամթերքի երկու արտադրամասերի գործունեությունը կասեցվել է

17:30 20.08.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական ուսումնասիրությամբ պարզել է, որ Վահագնի գյուղում գործունեություն ծավալող երկու ընկերությունների՝ անհատ ձեռնարկատեր Գարեգին Քոչինյանին և «Սանասար Ներսիսյան» ՍՊԸ-ին, պատկանող կաթնամթերքի արտադրամասերի արտադրական սենքերը չեն պահվում մաքուր և նորոգ վիճակում, հատակին կան ճեղքեր, որոնք ծածկված չեն անջրանցիկ նյութերով, արտադրամասն ապահովված չէ ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանով՝ […]

̰
Արցախում ակտիվ ընթացքի մեջ են շինարարական աշխատանքները

18:07 19.08.2021

Արցախի քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են, որ ակտիվ ընթանում են 2020թ.պատերազմական գործողությունների հետևանքով Ստեփանակերտ քաղաքում, Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջաններում բնակիչների բնակելի տներին, հասարակական օբյեկտներին, առողջապահական, կրթական օբյեկտներին հասցրած վնասների վերականգնման շինարարական աշխատանքները։ Ստեփանակերտ քաղաքում ընդհանուր գրանցված է հրետակոծությունից վնասված թվով 4258 շենք-շինություն, որից թվով 892-ը ավարտված է, իսկ թվով 297-ում շինաշխատանքները ընթացքի մեջ են։ Ասկերանի […]

̰
2020 թ․ ռազմական գործողություններին մասնակցած և վիրավորում ստացած զինծառայողների մասնակցությամբ նախատեսվում է ձևավորել հենակներով ֆուտբոլի ազգային հավաքական

16:21 19.08.2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ՝ տեղի է ունեցել հանդիպում 2020 թ․ ռազմական գործողություններին մասնակցած և վիրավորում ստացած զինծառայողների հետ, որը վարել է Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է […]

̰
ԱԱՏՄ մասնագետները ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջաններում

16:07 19.08.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման մասնագետներն այսօր վաղ առավոտից ուժեղացված լայնածավալ ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջաններում։ ԱԱՏՄ տեսուչները՝ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության մարմնի աշխատակիցների և ՃՈ ծառայողների հետ համատեղ, վերահսկողություն են իրականացրել հանրային տրանսպորտում՝ Covid-անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները ստուգայցեր […]

̰
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ

17:31 18.08.2021

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ օգոստոսի 18-ին կայացել է ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Քննարկվել է Ալեն Սիմոնյանի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ՀՀ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 044-Լ որոշմամբ հաստատված հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Հիմնական զեկուցող […]

̰
Այսօր Օշականի ճակատամարտի 194-ամյակն է

17:50 17.08.2021

Օշականի ճակատամարտի հուշակոթողի տարածքում տեղի է ունեցել Օշականի ճակատամարտի 194-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն՝ ի հիշատակ զոհված զինվորների և կամավորների: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ՌԴ գործերով ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը, Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանը, Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը, զինվորականներ, պաշտոնատար այլ անձինք: «Օշականի ճակատամարտը ոչ միայն ռուս-պարսկական պատերազմի […]

̰
ՊԵԿ նախագահը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

17:48 17.08.2021

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցների հետ: Կոմիտեի ղեկավարը ընդգծել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն առանձնահատուկ կարևորություն ունի: Ռուստամ Բադասյանը գոհունակությամբ նշել է, որ այս գործում ստորաբաժանումը դրսևորել է պատշաճ նախաձեռնողականություն: Աշխատանքային խորհրդակցությանը կոմիտեի ղեկավարին ներկայացվել են իրականացված աշխատանքները և ընթացիկ նախագծերը, այդ թվում՝ ՊԵԿ զարգացման […]

̰
Ուժեղացված ծառայություն Արաբկիր վարչական շրջանում

16:40 17.08.2021

Օգոստոսի 16-ի երեկոյան ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով, վարչական շրջանում ուժեղացված ծառայություն իրականացրին։ Տարբեր կասկածանքներով բաժին բերման ենթարկվեցին մի խումբ անձինք։ Կատարվեցին խուզարկություններ ու զննություններ։ Հայտնաբերվեցին դանակներ, մահակներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ և այլն։ Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են փորձաքննություններ։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: […]

̰
«Մարզական վաշտի զինծառայողները պարտադիր պետք է հասնեն մարզական հաջողությունների». ՀՀ պաշտպանության նախարար

17:49 16.08.2021

Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին։ Պաշտպանության նախարարը կարևորել է պետական երկու գերատեսչությունների արդյունավետ համագործակցությունը: Իրականացվող ծրագրերի շարքում Արշակ Կարապետյանն առանձնացրել է ԶՈւ մարզական վաշտի գործունեությունը, ընդգծելով, որ այն կշարունակի համալրվել Հայաստանի լավագույն արդյունքներն արձանագրած մարզիկ-զինակոչիկներով։ Միևնույն ժամանակ, նախարար Կարապետյանը շեշտել է, որ պարտադիր պայման է, որ […]

̰
Լոռու Շնող համայնքում տեղի ունեցած պատահարի առիթով մարզի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր. ՔԿ

16:33 16.08.2021

2021թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Լոռու մարզի Շնող համայնքի 54-ամյա բնակիչը, վարելով «Տ-40» մակնիշի տրակտորը, նույն համայնքի «Թբախլուտ» կոչվող հանդամասի անտա­ռա­­­միջ­­­յան ճանապարհին վերելք կատարելիս կորցրել է կառավարումը, կատարել հետընթաց և ընկել ձորակը, ինչի հետևանքով վերջինս ու նրա որդին տեղում մահացել են: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: Կատարվել […]

̰
Նոր մանրամասներ Սարալանջի փողոցում գտնվող բենզալցակայանի մոտ տեղի ունեցած պայթյունից. ՔԿ

16:12 16.08.2021

2021թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 02.05-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում գտնվող բենզալցակայանի մոտ մեքենա է կայանված, որից բարձր պայթյունի ձայն է լսվել, իսկ ուղևորները դուրս են եկել ավտոմեքենայից, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Աղբյուր Սերոբ փողոցի հասցեներից մեկի […]

̰
Բուժաշխատողների շրջանում շարունակվում է պատվաստումային գործընթացը. ԱՆ

15:30 14.08.2021

ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» աշխատակիցների շրջանում շարունակվում է պատվաստումային գործընթացը։ Աշխատակիցները ստանում են COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արդեն երկրորդ ներարկումը։ «Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ ենք անում անպայմանորեն պատվաստվել COVID-19-ի դեմ. համավարակի աղետալի հետևանքներից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է»,-հորդորում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

̰
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է Տեղ համայնքի բնակիչների հետ

15:19 14.08.2021

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է պատերազմից հետո սահմանային դարձած Սյունիքի մարզի Տեղ համայնք (Տեղի համայնքապետարան): Տեղ գյուղում հանդիպմանը մասնակցել են համայնքի Արավուս, Խոզնավար, Խնածախ և մի շարք այլ գյուղերի բնակիչներ: Հանդիպմանը ներկա են եղել նաև պատերազմից հետո Արցախի Բերձոր, Քաշաթաղ և մի շարք այլ բնակավայրերից տեղահանված բնակիչներ: Մարդիկ բարձրացրել են ադրբեջանական զինծառայողների […]

̰
Գնել Սանոսյանը ճանաչողական այց է կատարել Քաղավիացիայի կոմիտե և «Զվարթնոց» օդանավակայան

18:48 13.08.2021

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է ՀՀ ՏԿԵՆ քաղաքացիական ավիացիայի կոմիտե և «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ, այնուհետև շրջայց է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ ՀՀ ՏԿԵ նախարարը քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մասնակցությամբ հանդիպել է կոմիտեի ղեկավար աշխատակազմի հետ, ներկայացրել ոլորտի հետագա զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքի վերաբերյալ իր […]

̰
Պաշտպանության նախարարն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

18:41 13.08.2021

Օգոստոսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների և հարազատների հետ, քննարկել գերեզմանների կառուցապատման աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։ Արշակ Կարապետյանը նշել է, որ արվելու է ամեն ինչ՝ աշխատանքները պատշաճ որակով իրականացնելու համար, բնականաբար՝ հաշվի առնելով ծնողների և հարազատների ցանկություններն […]

̰
Անցկացվել են տանկային վարժանքներ

17:28 12.08.2021

Օգոստոսի 10-11-ը 2-րդ զորամիավորման տանկային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։ Տեսական և գործնական աշխատանքների միջոցով ստուգվել են զինծառայողների մասնագիտական հմտություններն ու առաջադրված խնդիրների կատարման կարողությունները։

̰
Զորամասերից մեկում տեղի է ունեցել երդման արարողություն

17:45 10.08.2021

Օգոստոսի 9-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել երդման հանդիսավոր արարողություն: Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամաններն ու լինել Հայոց բանակի արժանի զինվորներ:

̰
Մանրամասներ Սևան-Երևան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից. ՔԿ

17:24 10.08.2021

2021թ. օգոստոսի 9-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, 35-ամյա տղամարդը, իր կողմից վարած «Օպել Կոմբո» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Երևան ավտոճանապարհի 16-րդ կիլոմետր հատվածում, Աբովյան քաղաք տանող կամրջի տակ կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, հարվածել կամրջի հենասյանը, ինչի հետևանքով վերջինս, ինչպես նաև 31-ամյա կինը և 4-ամյա որդին տեղում ստացած մարմնական վնասվածքներից մահացել են: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային վարչության […]

̰
Մահվան ելքով վրաերթի դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ. ՔԿ

16:40 10.08.2021

2021թ․-ի օգոստոսի 9-ին` ժամը 22:20-ի սահմաններում, Արմավիրի մարզի 47-ամյա բնակիչը, «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենայով, Նորապատ-Սարդարապատ ավտոճանապարհի 1-ին կիլոմետրի հատվածում վրաերթի է ենթարկել Սարդարապատ գյուղի 56-ամյա բնակչուհուն, որը տեղում մահացել է, հայտնում են քննչական կոմիտեից: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ […]

̰
ՏԿԵ նորանշանակ նախարարը ճանաչողական այց է կատարել

16:33 10.08.2021

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանն այսօր փոխնախարար Հակոբ Վարդանյանի ուղեկցությամբ ճանաչողական այց է կատարել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ։ Ընկերությունն զբաղվում է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ տեխնոլոգիական և տնտեսական կարգավարմամբ, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտադրության, ներկրման, արտահանման և տարանցման համակարգային պլանավորմամբ ու կոորդինացմամբ։ Գնել Սանոսյանը «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մնացական Մնացականյանի և […]

̰
Ամասիայում և Աշոցքում  կարկուտի մոտ կես մետր բարձրության շերտ է գոյացել․ առաջացած սելավը ողողել է դաշտերը

18:46 09.08.2021

Այսօր Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների մի շարք համայնքներում տեղացած կարկուտին հաջորդել են ուժեղ սելավները, որոնք սարերից հոսել են դեպի բնակավայրեր: Որոշ հատվածներում գոյացել են մինչև 40-50 սմ հաստության կարկուտի շերտեր։ Կարկուտի և հորդառատ անձրևի պատճառով անասունները  արոտներում են մնացել:

̰
Ոստիկանության ծառայողները Վարդենիսում իրականացրել են ուժեղացված ծառայություն

17:50 09.08.2021

Հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու վարչությանը ենթակա բաժինների գործընկերների, ինչպես և Գեղարքունիքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ, ուժեղացված ծառայություն են իրականացրել բաժնի սպասարկման տարածում։ Ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով բաժին բերման են ենթարկվել անձինք։ Կատարվել […]

̰
Անցկացվել են հրամանատարական հավաքներ

17:06 09.08.2021

Մարտական պատրաստության ամրապնդման և մասնագիտական հմտությունների կատարելագործման նպատակով 5-րդ զորամիավորումում նորանշանակ կրտսեր հրամկազմի մասնակցությամբ անցկացվել են հավաքներ։ Զինծառայողներին ներկայացվել է մարտական պատրաստության գործընթացը, հրամանատարի և շտաբի աշխատանքի կարգը մարտական խնդիրն ստանալուց հետո, մարտական գործողությունների վարման ընթացքը և այլն։ Նաև ստուգվել են մասնակիցների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները տարբեր առարկաներից։

̰
Բարձրաստիճան պաշտոնատար անձինք այցելել են ոստիկանության ՊՊԾ գունդ

16:48 09.08.2021

Օգոստոսի 9-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը, ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը, ոստիկանության պետի տեղակալներ Կամո Ցուցուլյանը, Վարդան Մովսիսյանը, ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը և այլ պաշտոնատար անձինք այցելել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գունդ։ Այցի […]

̰
Մոտ կես ժամ տեղացած կարկուտը վնասել է Ամասիայի տարածաշրջանի համայնքների բերքը

16:42 09.08.2021

Այսօր՝ ժամը 16։00-ի սահմաններում, ուժեղ կարկուտ է տեղացել Ամասիայի տարածաշրջանի մեկ տասնյակից ավելի գյուղական բնակավայրերում։ Մոտ կես ժամ տեղացած կարկուտից վնասվել են բանջարաբոստանային մշակաբույսերն ու մրգատու ծառերը, բերքի մեծ մասը վերականգնել հնարավոր չէ։

̰
Գյումրիում տեղի ունեցած պայթյունի դեպքով հարուցվել է քրեական գործ․ մահացածները ամուսիններ են

17:42 07.08.2021

Գյումրիում  տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածները երիտասարդ ամուսիններ են։ Դեպքի վայրից SHANTNEWS-ի թղթակիցը հայտնում է , որ նախնական տվյալներով տղամարդը զինծառայող էր և  Ալավերդյան 70 տանը մշտական բնակություն չեն հաստատել, այստեղ են  անցկացրել ամառային արձակուրդի օրերը։ Ամուսիններն ունեն հինգ տարեկան երեխա, նա չի տուժել։ Շիրակի մարզի դատախազի հաղորդմամբ, դեպքի մասով հարուցվել է քրեական գործ ՀՀ […]

̰
Հայ մարզչի հերթական բարձունքը. Ադամ Գրիգորյանի թիմը՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն

14:52 07.08.2021

Տոկիո-2020-ի ջրագնդակի կանանց պայքարում երրորդ անգամ անընդմեջ օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճեց ԱՄՆ-ի հավաքականը: Եզրափակչում ամերիկուհիները 14:5 հաշվով հաղթեցին Իսպանիայի հավաքականին: Բրոնզե մեդալակիր դարձած Հունգարիայի թիմը երրորդ տեղի համար խաղում 11:9 հաշվով պարտության մատնեց ռուսներին: Նշենք, որ ԱՄՆ-ի ջրագնդակի կանանց թիմը երկար տարիներ է, գլխավորում է հայազգի մասնագետ Ադամ Գրիգորյանը: Անվանի մասնագետի գլխավորությամբ ԱՄՆ-ի հավաքականը ոսկե […]

̰
Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործընթացը

19:21 06.08.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «ՌՈԶԱ-92» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (ք. Գյումրի): Արդյունքում հայտնաբերվել են մի շարք՝ հացի արտադրական գործընթացի հետ անհամատեղելի, խախտումներ: Մասնավորապես՝ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը, սարքավորումները, գործիքները, բեռնարկղերն ու այլ պարագաները եղել են ոչ մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, արտադրամասի պատերը և առաստաղը լվացվող-ախտահանվող […]

̰
BACK_TO_TOP