18:48 06.08.2021
ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 6-ին հանդիպել է քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների հետ: Պետական նախարարը Արցախում գործող հասարակական կազմակերպությունների, միությունների, ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ քննարկել է Հայրենիքի կենսագործունեությանը և քաղհասարակության ու կառավարության միջև համագործակցությանն առնչվող հարցեր, տեղեկացնում են ԱՀ կառավարությունից: Տեղի է ունեցել ակտիվ հարցուպատասխան և մտքերի փոխանակություն: Արտակ Բեգլարյանը կարևորել է հասարակական […]
17:48 05.08.2021
Հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ու ենթակա բաժինների գործընկերների, ինչպես և մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ, ուժեղացված ծառայություն իրականացրին բաժնի սպասարկման տարածքում։ Ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով Վաղարշապատի բաժին բերման ենթարկվեցին անձինք։ Կատարվել են խուզարկություններ ու […]
17:58 02.08.2021
1-ին զորամիավորման զորամասերից մեկի մի խումբ զինծառայողներ հուլիսի 31-ին ուխտագնացություն են կատարել դեպի Տաթևի վանք։ Նրանք ծանոթացել են վանական համալիրի պատմությանը, ստացել վանահայր Միքայել վարդապետ Գևորգյանի օրհնությունը։
19:48 01.08.2021
Այսօր՝ օգոստոսի 1-ին, Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում տեղի է ունեցել հայ մեծանուն քնարերգու Վահան Տերյանի տուն-թանգարանի արդիականացված ցուցասրահի բացման հանդիսավոր արարողությունը: Jnews.ge-ի փոխանցմամբ՝ մեկ տարի առաջ Գանձայում, Տերյանական օրերի շրջանակներում անցկացվող միջոցառման ժամանակ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը հայտարարել է, որ ստանձնում է պոետի տուն-թանգարանի նորոգման աշխատանքների կատարումը: ՋԱՀ-ի նախաձեռնությանը միացել ու աջակցել են բազմաթիվ մարդիկ և […]
13:42 31.07.2021
Մայրաքաղաք Երևանի ավտոբուսների պարկը շուտով ևս 211 ավտոբուսով կհամալրվի: «Մեր պատվիրած 211 ավտոբուսներն այսօր Չինաստանի Լյաոչեն քաղաքի գործարանից հանդիսավոր պայմաններում ուղևորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ, որտեղից էլ նավով կմեկնեն դեպի Փոթի նավահանգիստ, այնտեղից էլ՝ Երևան: Ճանապարհման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը: Ավտոբուսները Երևան կհասնեն նախատեսված ժամկետում՝ հոկտեմբերին: Բարի երթ»,-ֆեյսբուքյան […]
17:41 30.07.2021
Այսօր Հայաստանի նկարիչների միության շենքում տեղի է ունեցել Գրքի երևանյան չորրորդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Այն ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը: Փառատոնն այս տարի կրում է չարենցյան «Ժամանակիդ շունչը դարձիր» խորագիրը՝ գրողի 125-ամյակին ընդառաջ: Բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, մշակութային գործիչներ, գրողներ և ընթերցողների լայն շրջանակ: […]
17:22 30.07.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտային անվտանգության մասնագետները հուլիսի 28-29-ը դիտարկումներ են իրականացրել «Երևանի ավտոբուս», «Դավիթ Հոլդինգ» ՓԲԸ-ներին պատկանող տրանսպորտային միջոցների հավաքակայաններում։ Արդյունքում դիտարկվել են ավելի քան ութ տասնյակի հասնող տրանսպորտային միջոցներ։ Վերջին օրերին հանրային տրանսպորտի ներքին կահավորանքի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում եղած հրապարակումներին արձագանքելով Տեսչական մարմինը դիտարկումներ է իրականացրել […]
16:47 29.07.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները այցելել են «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամաս (գ. Բանդիվան) և պարզել, որ այստեղ վերացվել են պետական վերահսկողության՝ ստուգման, ժամանակ հայտնաբերված բոլոր խախտումները, ապահովվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամասի կասեցումը վերացվել է, տեղեկացնում է Սննդի անվտանգության տեսչական […]
18:22 28.07.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, բուհերի ռեկտորներ, նախարարության ու Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներ։ Ընդունող հանձնաժողովը քննարկել և հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021-2022 թթ. ուսումնական տարվա ընդունելության թափուր տեղերի մրցույթի նախնական […]
17:10 28.07.2021
Ստեփանակերտում շարունակվում են պատերազմի գործողությունների հետևանքով ավերված բնակելի տների վերակառուցման շինարարական աշխատանքները, տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից: «Շինաշխատանքներն իրականացնում են տարբեր շինարարական կազմակերպություններ։ ԱՀ քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարության վարչության տեխնիկական հսկողության մասնագետների կողմից վերահսկվում են շինարարության որակը»։
18:10 27.07.2021
2020-2021 ուսումնական տարվա ոսկե մեդալակիրների թվով առաջատարը Շիրակի մարզն է։ Հանրապետության 95 ոսկե մեդալակիրներից 32-ը մարզի շրջանավարտներ են։ Մեդալակիր շրջանավարտներն արդեն Հանրապետության և արտերկրի բուհերի ուսանողներ են։ Ոսկե մեդալակիրներին այսօր հյուրընկալել են Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ու մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։ Մեդալակիրները Շիրակի մարզպետի հետ հանդիպմանը խոսել են իրենց ապագա ծրագրերից, […]
17:42 27.07.2021
Մեկնարկել են Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի հարակից տարածքում բնակելի տների շինաշխատանքները, տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից: «Ընդհանուր առմամբ կառուցվելու են 4 սենյականոց թվով 90 առանձնատուն։ Տարածքի կառուցապատման ընդհանուր մակերեսը 16,5 հա է։ Ներկա դրությամբ իրականացվում է հիմքերի տեղադրման համար նախապատրաստական` հողային աշխատանքներ։ Աշխատանքներն իրականացվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Նարեկ», […]
17:30 27.07.2021
Արգենտինացի մարզիչ Լուկաս Սաուսեդոն ամուսնության առաջարկ է արել իր սանուհուն՝ սուսերամարտիկ Մարիա Բելեն Պերես Մորիսին, Տոկիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ, հենց ուղիղ եթերում: Դա տեղի է ունեցել TyC Sports-ի ուղիղ եթերում: Մարիայի հարցազրույցի ժամանակ Սաուսեդոն կանգնած է եղել նրա թիկունքում, ձեռքին եղել է մի պաստառ, որի վրա գրված էր. «Նիհար աղջիկ, ուզո՞ւմ ես ամուսնանալ ինձ հետ: […]
16:47 27.07.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Այցի շրջանակում նախարարի տեղակալը հանդիպել է Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանի և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Շանթ Հովհաննիսյանի հետ: Տնօրենները ներկայացրել են իրենց ղեկավարած մշակութային կառույցների հիմնական խնդիրները՝ ինչպես համավարակի սահմանափակումներով և դրա հետևանքներով […]
16:22 27.07.2021
Զինված ուժերում շարունակվում են նորակոչիկների զինվորական երդման արարողությունները։ 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման հերթական հանդիսավոր արարողությունը: Նորակոչիկ զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և լինել Հայոց բանակի արժանի զինվորը։
17:52 26.07.2021
Հուլիսի 26-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզ։ Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որից հետո կազմակերպվել է այց Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ: Դեսպան Թրեյսին վերահաստատել է ԱՄՆ-ի մտահոգությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջադեպերի վերաբերյալ և ընդգծել, որ ԱՄՆ-ն մերժում […]
15:46 24.07.2021
Աթենքում ընթացող բնակչության հոգեկան առողջության և ծառայությունների մատուցման համակարգերի վրա COVID-19 համավարակի ազդեցության հարցերով գագաթնաժողովի շրջանակներում առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մասնակից երկրների առողջապահական գերատեսչությունների ղեկավարների հետ, քննարկել ոլորտային գործակցությանն առնչվող ուղղությունները: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են գործակցության ցանկալի և առաջնահերթ խնդիրներին, մասնավորապես՝ […]
14:14 24.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ «Արամ Խաչատրյան» համերգասրահում մասնակցել է աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությանը:
17:25 23.07.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Գյուղատնտեսություն» որակավորումների ոլորտային շրջանակի բնութագրերի մշակման աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը: Նիստը ղեկավարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Աշխատանքային խմբում ներգրավված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ: […]
17:17 23.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող զարգացման ծրագրերի ընթացքը: Խորհրդակցության սկզբում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Խոսքը գյուղացիական տնտեսություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն միտված ծրագրերի մասին է, որոնց բովանդակության հիմքում այդ տնտեսությունների զարգացումն է: Կփորձենք հասկանալ, թե ինչքանով են ծրագրերն աշխատում և ինչ պիտի անենք, որպեսզի […]
16:42 22.07.2021
2021թ. հուլիսի 22-ի՝ ժամը 01։35-ին, անհայտ քաղաքացին զանգահարել է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Ծովագյուղից դեպի Սևան ուղղությամբ վթար է տեղի ունեցել, հայտնում են Քննչական կոմիտեից: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01:20-ի սահմաններում, Մասիս քաղաքի […]
18:30 21.07.2021
Այսօր՝ հուլիսի 21-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի և Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները՝ հրդեհատեխնիկական հետազոտություններին զուգահեռ, համատեղ իրազեկող, քարոզչական բնույթի հանդիպում են անցկացրել Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Արտավազ գյուղի տարածքում գործող «Հասմիկ», Մեղրաձոր համայնքի Փյունիկ գյուղում գործող «Լուսաբաց» և Հանքավանի «Խոտոր ջուր» ճամբարներում։ Հանդիպմանը […]
16:11 20.07.2021
Այսօր ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում է: Նախարարի պաշտոնակատարն այցի շրջանակում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի, ստորաբաժանումների ղեկավարների և արգելոցի տեղամասերի պետերի հետ, տեղեկացնում են նախարարությունից: «Նախարարի պաշտոնակատարը շրջել է տարածքում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին ու պահպանման ռեժիմի առանձնահատկություններին, քննարկվել են նոր մշակված տուրիստական բաղադրիչի զարգացման, […]
18:11 19.07.2021
Ընդամենը չորս օր է մնացել Տոկիոյի օլիմպիական խաղերի մեկնարկին: Օլիմպիական գյուղն աստիճանաբար լցվում է մասնակիցներով: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Հայաստանից առաջինը մրցավայր է մեկնել (հուլիսի 15-ին) հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը: Նա տեղում շարունակում է մարզումները և արդեն լուսանկար է հրապարակել: Այսօր լուսադեմին մեկնել են նաև ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն ու Իզաբելա Յայլյանը, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը, Հովհաննես Բաչկովը, Արման […]
17:57 19.07.2021
Այսօր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում ազդարարվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հանրապետական փուլի մեկնարկը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ հուլիսի 19-31-ը կիրականացվի «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը։ Այն նախատեսված է հանրապետության ավագ դպրոցների ու միջին մասնագիտական հաստատությունների աշակերտների համար […]
17:52 19.07.2021
Շարունակվում են «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հանրային լողափերի կահավորման և տարածքի բարեկարգման աշխատանքները, տեղեկացնում են շրջակա միջավայրի նախարարությունից: «Հիշեցնենք, որ հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։ Հասցեներ՝ N1 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կմ-ից դեպի ափամերձ հատված, 1,39 հա), N2 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի թերակղզու ափամերձ հատված, 1,82 […]
17:14 19.07.2021
4-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում հուլիսի 19-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքերի կիրառման հմտությունները, առաջին իսկ կրակով թիրախը ոչնչացնելու ունակությունները, կատարելագործվել են անձնակազմի հրաձգային կարողությունները։ Զինծառայողները տարբեր զինատեսակներից խոցել են բոլոր թիրախները և գրանցել բարձր արդյունքներ:
16:16 19.07.2021
Հուլիսի 17-ին ամփոփվել են ՀՀ և ՌԴ զինված ուժերի շտաբային բանակցությունները։ 5-օրյա այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությունը ներկայացրել է բանակցությունների արդյունքները և մատնանշել հետագա անելիքները։ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ ԶՈւ պատվիրակությանը սերտ համագործակցության համար։ Քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմական […]