TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+22.09 oC

Արխիվ

ԲՏԱ նախարարությունում կայացել է հանրային քննարկում ՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ

14:53 17.07.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանի ղեկավարությամբ հուլիսի 16-ին տեղի է ունեցել հանրային քննարկում` e-gov.am և govtravel.am կայքերի սպասարկման կարգերը հաստատող իրավական ակտերի համապատասխան փոփոխությունների նախագծի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համապատասխան մասնագետները, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Շուշան Դոյդոյանը, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ-ի նախագահ Աշոտ Մելիքյանը, […]

̰
ՀՀ-ԵՄ հարաբերություններն ունեն դինամիկ զարգացում. Երևանում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը

14:44 17.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությանը: Նիկոլ Փաշինյանը ողջունել է Եվրոպայի խորհրդի նախագահի այցը մեր երկիր և նշել, որ սա վերջին մեկուկես ամսվա ընթացքում իրենց երկրորդ հանդիպումն է, ինչը վկայում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների դինամիկ զարգացման մասին: Վարչապետի պաշտոնակատարը բարձր է գնահատել ԵՄ-ի կողմից […]

̰
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները շարունակում են պատվաստվել COVID-19-ի դեմ

14:04 17.07.2021

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցների շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացը կրում է շարունակական բնույթ: Հերթական խումբը պատվաստվել է Սարուխանի և Նորատուսի բժշկական ամբուլատորիաներում, տեղեկացնում են մարզպետարանից:

̰
Ամստերդամում բացվել է 3D-տպիչով տպված աշխարհում առաջին կամուրջը

08:48 17.07.2021

Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամում 3D տպիչով տպված կամուրջ է հայտնվել, հաղորդում է AS պարբերականը։ Նշվում է, որ չժանգոտվող պողպատից պատրաստված արտասովոր ձևի կոնստրուկցիան տեղադրվել է քաղաքի ջրանցքներից մեկում։ 12,2 մետր երկարությամբ և 6,3 մետր լայնությամբ կամուրջի կառուցման համար 6 ամիս է պահանջվել: Նոր կառույցի առավելությունն այն է, որ հետագայում այն հնարավոր կլինի վերանորոգել որպես կոնստրուկտոր՝ փոխարինելով […]

̰
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի աշխատակիցները ևս պատվաստվում են COVID-19-ի դեմ

18:52 16.07.2021

ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի աշխատակիցները շարունակում են պատվաստվել COVID-19-ի դեմ, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

̰
Ընդունելության ցուցակները կհրապարակվեն հուլիսի 18-ին. կայացել է հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը

18:36 16.07.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը` նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցել են ոլորտը համակարգող փոխնախարար Կարեն Թռչունյանը, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, նախարարության և Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներ։ Հաստատելով օրակարգը` ընդունող հանձնաժողովը քննարկել և հաստատել է 2021-2022 ուսումնական տարվա բուհերի ընդունելության քննությունների նախնական արդյունքները: Գնահատման […]

̰
Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներին

18:24 16.07.2021

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներին: Այս մասին մարզպետը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ հանդիպում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Տաթևիկ Ստեփանյանի, Ռուբեն Սարգսյանի և Աննա Ժամակոչյանի հետ։ Հանդիպման ընթացքում նախարարի հետ քննարկեցինք […]

̰
Վահրամ Դումանյանը հանդիպել է Գիտության, Բարձրագույն որակավորման և Լեզվի կոմիտեների աշխատակազմերի հետ

18:17 16.07.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել Գիտության, Բարձրագույն որակավորման և Լեզվի կոմիտեներում: Ստորաբաժանումների ղեկավարների և անձնակազմերի հետ հանդիպումներին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ու ԿԳՄՍ գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը: Գիտության կոմիտեի աշխատակազմի հետ հանդիպմանը Վահրամ Դումանյանն ընդգծել է կոմիտեի ծավալած գործունեության կարևորությունը կրթության ոլորտում. […]

̰
Խոշոր ավտովթար-հրդեհ Գեղարքունիքի մարզում. Դիլիջանի թունելի հարևանությամբ բեռնատար ГАЗель-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և բռնկվել

17:10 16.07.2021

Այսօր` հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում բեռնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 80 կմ հատվածում, Դիլիջանի թունելից դուրս գալիս, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով […]

̰
Գեղարքունիքի մարզում կայացավ ամառային զորակոչի հերթական փուլը

13:44 15.07.2021

Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի բաժանմունքում անցկացվեց 2021 թվականի ամառային զորակոչի հերթական փուլը, որի ընթացքում Հայոց բանակ ճանապարհվեցին տարածաշրջանում բժշկական վերջնական զննություն անցած՝ զորակոչի ենթակա երիտասարդներ: Գավառի բաժանմունքի մարդաշատ բակում տիրում էր տոնական տրամադրություն, նորակոչիկների հարազատները, ընկերներն ու բարեկամները համախմբվել էին հայրենասիրության գաղափարի շուրջ. «Հայրենիքի պաշտպանությունը սրբազան պարտք է […]

̰
Աշան համայնքում կառուցվում է համայնքապետարան և հանդիսությունների սրահ

18:19 14.07.2021

Աշան համայնքում կառուցվում է համայնքապետարան և 150 տեղանոց հանդիսությունների սրահ, տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից: «ԱՀ պետական բյուջեի միջոցներով Մարտունու շրջանի Աշան համայնքում կառուցվում է երկհարկանի համայնքապետարան և 150 տեղանոց հանդիսությունների դահլիճ։ Ներկա դրությամբ ընթանում են շենքի ներքին հարդարման, տարածքի բարեկարգման աշխատանքները։ Շինաշխատանքները իրականացվում է «Տիգրան Մեծ» ՍՊԸ-ի կողմից։ Աշխատանքները մեկնարկել են 2019 թվականին: Կառուցվող […]

̰
Ստորագրվելու է հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր. Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Էյր Արաբիա»-ի խորհրդի նախագահին

18:15 14.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Էյր Արաբիա» ավիաընկերության խորհրդի նախագահ Շեյխ Աբդուլլահ Բին Մոհամադ Ալ Թանիին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է այսօր Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանների ամենախոշոր ավիափոխադրող «Էյր Արաբիա»-ի միջև հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը: Վարչապետի պաշտոնակատարը գոհունակությամբ է նշել, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի, […]

̰
«Թումո» կոչվող զբոսայգում հայտնաբերվել է իգական սեռի դի՝ ծառից կախված վիճակում. ՔԿ

17:56 14.07.2021

2021 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 13:20-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի «Թումո» կոչվող զբոսայգու շատրվանների մոտ դի կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և «Թումո» կոչվող զբոսայգում, դեպքի վայրի զննությամբ, հայտնաբերել իգական սեռի դի՝ ծառից կախված վիճակում: Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը. նա Երևան […]

̰
Շարունակվում են պատերազմի հետևանքով տեղահանված բնակչությանը տրամադրվող կացարանների կահավորման աշխատանքները

17:36 14.07.2021

Տեղահանված անձանց բնակարանային պայմանների և սոցիալական խնդիրների լուծման միջոցառումների ծրագրի շրջանակներում Արցախի Հանրապետության ԱՍՄ հարցերի նախարարության աշխատակազմի Միգրացիայի և ժողովրդագրական հարցերի վարչության կողմից շարունակվում է Արցախյան վերջին պատերազմի հետևանքով տեղահանված բնակչությանն Արցախի համայնքներում տրամադրվող կացարանների կահավորման աշխատանքների իրականացումը: Վարչության աշխատակիցների ներկայացրած տեղեկանքների արդյունքներն ամփոփելուց հետո լրիվությամբ կահավորվել են նման ընտանիքներին տրամադրված` Ասկերանի շրջանի Պատարա համայնքում՝ […]

̰
Հայ ծանրորդներն արդեն մարզվում են նոր մարզագույքով

17:29 14.07.2021

Հայաստանի ծանրամարտի հավաքականը սկսել է մարզվել միջազգային չափանիշներին համապատասխանող նոր մարզագույքով: Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել են ուսումնամարզական հավաք անցկացնող ծանրորդներին, որոնք այսուհետ մրցումներին կնախապատրաստվեն Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) կողմից արտոնագրված Eleiko ապրանքանիշի ծանրաձողերով: ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը լիահույս է, որ մեկ մրցումային […]

̰
ԿԳՄՍՆ աշխատակիցները պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

17:17 14.07.2021

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները ևս պատվաստվել են COVID-19-ի դեմ: Պատվաստման գործընթացն իրականացվել է Երևանի թիվ 17 պոլիկլինիկայի բուժանձնակազմի կողմից: Աշխատակազմի հետ պատվաստվել են նաև նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Արթուր Մարտիրոսյանը: «Պետք է հրաժարվել միջնադարյան նախապաշարումներից և հետևել առաջադեմ երկրների մասնագիտական փորձին, թե ինչպիսին են Իսրայելի, Անգլիայի, ԱՄՆ-ի վիճակագրական տվյալները: […]

̰
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցները ևս պատվաստվել են COVID-19-ի դեմ

17:58 13.07.2021

Կարևորելով կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելումն ու առողջության պահպանումը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներն այսօր պատվաստվել են COVID-19-ի դեմ, տեղեկացնում են նախարարությունից:

̰
Ամփոփվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2021 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները

17:52 13.07.2021

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հուլիսի 12-ին հրավիրվել էր խորհրդակցություն։ Ամփոփել են Ծառայության 2021 թվականի 1-ին կիսամյակի գործունեության արդյունքներն ու հիմնական միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունները: Խորհրդակցությանը մասնակցել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմը, կենտրոնական մարմնի ստորաբաժանումների, Երևան քաղաքի և մարզային բաժինների պետերը։ Խորհրդակցություն-քննարկման ժամանակ զեկուցվել են Ծառայության բոլոր բաժինների կողմից հարուցված, ավարտված, վերսկսված, կարճված կատարողական վարույթների […]

̰
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում

17:07 13.07.2021

Աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը՝ նախարարության պատասխանատուների հետ, տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից: Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ուղեկցությամբ նախարարը հետևել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ 3 հատվածում իրականացվող աշխատանքների ընթացքին։ Մոտ 42,6կմ հատվածում իրականացվելու են գոյություն ունեցող երկշարք ճանապարհի լայնացում՝ դարձնելով քառաշարք ճանապարհ: Շիրակի մարզում՝ Լանջիկ-Գյումրի հատվածում […]

̰
Բելլա Հադիդը Կաննում ապշեցրել է իր հանդերձանքով

23:55 12.07.2021

Ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը դարձել է Կաննի կինոփառատոնի կարմիր գորգի ամենաշքեղ հայտնիներից մեկը: Instagram- ում հայտնվել են աստղի լուսանկարները: 24-ամյա մոդելը հայտնվել է Schiaparelli տպավորիչ զգեստով։

̰
Տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ պատվաստվել են COVID-19-ի դեմ

17:26 12.07.2021

Տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ այսօր առողջապահության նախարարությունում պատվաստվել են COVID-19-ի դեմ, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:    

̰
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի վայրից ՔԿ-ն լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել

16:18 12.07.2021

2021թ. հուլիսի 10-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Տոյոտա Կոռոլա» և «Հոնդա Էլիսոն» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Հոնդա Էլիսոն» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղում ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ հիշյալ ավտոմեքենաների վարորդները և երկու ուղևորները՝ մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական […]

̰
Ավտովթար Գյումրիում․ 27-ամյա վարորդին բժիշկները վիրահատում են

14:02 12.07.2021

Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակում բախվել են Opel և Hyundai մակնիշների ավտոմեքենաները։ Բախման հետևանքով Opel մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։ Վերջինիս 81-ամյա ուղևորն ու 27-ամյա վարորդը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։ Ուղևորի մոտ ախտորոշվել է ծնկի վնասվածք։ Նա առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, իսկ վարորդին անհրաժեշտ է եղել վիրահատական միջամտություն։ Այս […]

̰
ԱԱՏՄ աշխատակազմը ևս պատվաստվել է

16:29 10.07.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակազմը ևս պատվաստվել է COVID-19-ի դեմ, տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:

̰
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի ընթացիկ աշխատանքներին

13:42 10.07.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում` Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարության հիմնարկեքի պաշտոնական արարողությունից հետո այցելել է Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհ՝ ծանոթանալու հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին։ Սուրեն Պապիկյանը ոլորտը համակարգող փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի և «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանի […]

̰
Արցախի պետնախարարը շրջայց է կատարել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում

13:12 10.07.2021

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 9-ին, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի և ԱԺ պատգամավորներ Արամ Գրիգորյանի ու Էլեոնորա Ավանեսյանի հետ միասին, շրջայց է ունեցել Ստեփանակերտի Սարգիս և Ամալյա Կարապետյանների անվան Հանրապետական բժշկական կենտրոն ՓԲԸ, ապա հանդիպել բժշկական անձնակազմի հետ: Պետական նախարարը շրջել է առանձին բաժանմունքներով, հետաքրքրվել հիվանդանոցի ծանրաբեռնվածության աստիճանով, հրատապ լուծումներ պահանջող խնդիրներով և […]

̰
Սադախլո-Բագրատաշեն անցման կետում նոր կամուրջ կկառուցվի

19:29 09.07.2021

Սադախլո-Բագրատաշեն անցման կետում նոր կամուրջ կկառուցվի. այսօր շինարարության սկիզբը խորհրդանշող հիմնաքար է տեղադրվել: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը և Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն։ Նոր կառուցվող և «Բարեկամության» անունը ստացած ենթակառուցվածքը բաղկացած է լինելու երկու կամուրջներից՝ յուրաքանչյուրը մեկ ուղղությամբ, 1 մ հեռավորությամբ, երկու երթևեկելի գոտիներով […]

̰
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարին

19:22 09.07.2021

Հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիին՝ ուղեկցությամբ Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանի։ Ամենայն Հայոց կաթողիկոսը ողջունել է պարոն Օլիվեր Վարհեիի՝ տարածաշրջան այցի շրջանակներում ժամանումը Հայաստան՝ ընդգծելով, […]

̰
Մարտական հերթափոխ զորամասերից մեկում. ՊՆ

19:15 09.07.2021

Հուլիսի 9-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հերթափոխից առաջ տեղի է ունեցել անձնակազմի շարային ստուգատես: Հրամանատարները ստուգել են դիրքերի ավագների մարտական փաստաթղթերը, զինծառայողներին հրահանգավորել մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման և մարտական խնդիրների վերաբերյալ։

̰
Անցկացվել է հրետանավորների մասնագիտական պարապմունք

18:48 09.07.2021

Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանն ամրապնդելու, մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով հուլիսի 9-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել է գործնական պարապմունք։ Հընթացս ճշգրտվել են հրետանային դիվիզիոնի օպտիկական, հետախուզական սարքերը, ստուգվել են ամրակցված զինատեսակներին տիրապետելու հմտությունները և տրվել համապատասխան հրահանգներ։

̰
BACK_TO_TOP