TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+22.09 oC

Արխիվ

Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՇՄՆ բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատակազմին

17:19 09.07.2021

Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ստորաբաժանումների աշխատանքների ամփոփման շրջանակում այս անգամ նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատակազմին։ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրենի ժ/պ Ա․Եսոյանը նախարարի պաշտոնակատարին է ներկայացրել վերջին ամիսների աշխատանքների արդյունքները, հիմնարկի նոր կառուցվածքային ստորաբաժանումները և դոնոր կազմակերպությունների հետ տարվող ընթացիկ աշխատանքները։ Այս պահին ԲԾԻԳ-ի կողմից […]

̰
Վերակառուցվում է Օհանավանի դպրոցը․ ներդրվել է 880 միլիոն դրամ

17:30 08.07.2021

ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով վերակառուցվում է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի միջնակարգ դպրոցը, տեղեկացնում են նախարարությունից: «ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից այս նպատակի համար ներդրվել է 880 միլիոն դրամ։ Օհանավանի Ս․ Ավետիսյանի անվան դպրոցի շենքը կառուցվել է 1959 թվականին, երբեք հիմնովին չի նորոգվել, մասնակի նորոգման աշխատանքներ […]

̰
Ամփոփիչ ստուգումներ զորամասերում

18:08 07.07.2021

3-րդ զորամիավորման ենթակա բոլոր զորամասերում շարունակվում են մարտական պատրաստականության, զինվորական կարգապահության, թիկունքային ապահովման ուղղությամբ իրականացված միջոցառումների ամփոփիչ ստուգումները, որոնց ընթացքում տեսական ու գործնական պարապմունքների միջոցով ստուգող հանձնաժողովները գնահատում են նաև զինծառայողների մարտավարամասնագիտական գիտելիքները, ստորաբաժանումների և անձնակազմի մարտական, կրակային, ֆիզիկական և տեխնիկական պատրաստվածության մակարդակը:

̰
Զորացրման հանդիսավոր արարողություն զորամասերից մեկում

17:44 07.07.2021

Հուլիսի 7-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։ Իր խոսքում զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նրանց` հայրենիքին մատուցած ծառայության համար և պատվոգրեր հանձնել ծառայության ընթացքում բարձր կարգապահություն ցուցաբերած և հրամկազմի կողմից գերազանց գնահատականի արժանացած զինծառայողներին։ Հանդիսավոր արարողությունը համերգով եզրափակել է մարզային մշակութային կենտրոնի […]

̰
Սկսվել է մսի հիգիենային ու դրա վերահսկողությանը նվիրված վերապատրաստման դասընթաց. ՍԱՏՄ

17:27 07.07.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ այսօր սկսվել է մսի հիգիենային ու դրա վերահսկողությանը նվիրված վերապատրաստման եռօրյա դասընթաց, որին մասնակցում են ՍԱՏՄ աշխատակիցներ, ներկայացուցիչներ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հայկական գրասենյակից, ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» և «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ներից, ինչպես նաև սպանդանոցների անասնաբույժներ: Դասընթացը, որը […]

̰
Ստեփանակերտի ճանապարհները բարեկարգվում են

17:11 07.07.2021

Ստեփանակերտի մի շարք փողոցներում շարունակվում են բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները, տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից: «Արդեն ավարտման փուլում են Ստեփանակերտ քաղաքի Վաղարշյան կենտրոնական փողոցի բարեկարգման աշխատանքները։ Բարեկարգման աշխատանքներ են իրականացվում Ստեփանակերտ քաղաքի հին Արմենավան թաղամասում։ Ներկա դրությամբ անց են կացվում հեղեղատար և կենցաղային կոյուղիների խողովակներ, որից հետո կբարեկարգվի ընդհանուր թաղամասը։ Մայրաքաղաքի Վաղարշյան 34, 36, 38, […]

̰
Անակնկալ ստուգումներ զորամասում

17:39 06.07.2021

Հուլիսի 5-ին 2-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի մարտական դիրքերում իրականացվել են անակնկալ ստուգումներ, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Զորամասի հրամանատար, գնդապետ Գ․ Մարտիրոսյանի ղեկավարությամբ աշխատանքային խումբը ստուգել է մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորանքը, զինծառայողների ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը։

̰
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտներին հանձնվել են պատվոգրեր և հուշամեդալներ

16:43 06.07.2021

Հուլիսի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը գերազանցությամբ ավարտած շրջանավարտների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը ներկա էին ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներ և վարչության պետեր: Ուսումնառության ընթացքում գերազանց առաջադիմություն և բարձր կարգապահություն ցուցաբերած շրջանավարտներին խրախուսելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի անունից հանձնվել են պատվոգրեր և […]

̰
Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ծրագրի 2-րդ փուլը

16:16 06.07.2021

Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ծրագրի 2-րդ փուլը, որին մասնակցում է 68 սփյուռքահայ պատանի 8 երկրներից՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Վրաստանից, Իսպանիայից, Ֆինլանդիայից, Դանիայից, Ուկրաինայից և Մեծ Բրիտանիայից: «Քայլ դեպի տուն»-ը մեր գրասենյակի ուսումնաճանաչողական ծրագիրն է, որը նախատեսված է 13-18 տարեկան սփյուռքահայ երիտասարդների համար: Ծրագիրը ներառում է հայերենի, հայոց պատմության, հայկական երգ ու պարի դասընթացներ, շրջագայություններ Հայաստանի […]

̰
Կարմիր Շուկա համայնքում նոր թաղամասի շինաշխատանքները շարունակվում են

17:17 05.07.2021

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են, որ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքում տեղահանվածների համար կառուցվող 130 բնակարանանոց նոր թաղամասի շինաշխատանքները շարունակվում են: Ավարտման փուլում են համայնքում կառուցվող թվով 3 առանձնատան շինարարական աշխատանքները: Ներկա դրությամբ իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ։ Շինաշխատանքներն իրականացնում է «Հիմնաքար» ՓԲ ընկերությունը։

̰
Տարեցների խնամքի կենտրոններում ընթանում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները

16:28 03.07.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ տարեցների խնամքի կենտրոններում ընթանում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները։ Շահառուները պատվաստվում են և՛ տուն-ինտերնատների տարածքում, և՛ բժշկական հաստատություններում։ Թիվ 1 տուն-ինտերնատի խնամյալները Covid-19-ի դեմ դեղաչափը ստացել են թիվ 15 պոլիկլինիկայում։  

̰
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի զոհերը քույրեր են. ՔԿ

18:42 02.07.2021

2021թ հուլիսի 1-ին` ժամը 17:30-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ավտո­ճա­­նապարհի 9-րդ կիլոմետրի հատվածում Երևանի 68-ամյա բնակչուհու կողմից վարած «Հունդայ» մակ­նիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանա­պար­հի երթևեկելի մասից և շրջվել կից ձորակում, որի հետևանքով վերջինս և նրա հետ ավտոմեքենայում գտնվող 62-ամյա քույրը, տեղում մահացել են: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում […]

̰
Տեղի է ունեցել զորացրման հանդիսավոր արարողություն. ՊՆ

18:39 02.07.2021

Հուլիսի 2-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։ Զորամասի հրամանատար, գնդապետ Ս. Տիտանյանը շնորհակալություն է հայտնել զորացրվող զինծառայողներին` հայրենիքին մատուցած ծառայության համար և պատվոգրեր հանձնել ծառայության ընթացքում բարձր կարգապահություն և լավագույն ցուցանիշներ ցուցաբերած, հրամանատարական կազմի կողմից գերազանց գնահատականի արժանացած զինծառայողներին։

̰
Կայացել է երիտասարդ սպաների ծառայության վայրի վիճակահանության արարողությունը

18:33 02.07.2021

Հուլիսի 2-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը։ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, վիճակահանության հանձնաժողովի նախագահ Արման Սարգսյանը ողջունել է շրջանավարտներին ու մաղթել խաղաղ և արգասաբեր ծառայություն։ Արման Սարգսյանը կարևորել է նորընծա սպաների՝ զինվորական մասնագիտության ընտրության որոշումը և վիճակահանության ավարտին խորհրդանշական սպայական դաշույններ հանձնել երիտասարդ սպաներին։

̰
«Կրեդո Ֆինանս» ընկերության մասնաճյուղի աշխատակիցների վրա ավազակային հարձակում կատարած տղամարդը ձերբակալվել է. ՔԿ

18:07 02.07.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություների արդյունքում պարզվել է «Կրեդո Ֆինանս» ՈՒՎԿ ՓԲ ընկերության մասնաճյուղի աշխատակիցների վրա ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը, որը Երևանի բնակիչ է՝ ծնված 1981թ.: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. հունիսի 28-ին՝ ժամը 11:02-ից մինչև […]

̰
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներն ընդունել են արցախցի գործընկերներին

17:11 02.07.2021

Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) պետ Դավիթ Գասպարյանն ընդունել է երկօրյա աշխատանքային այցի շրջանակում Երևանում գտնվող ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և միգրացիայի նախարարության աշխատակիցներին։ Արցախցի գործընկերների հետ աշխատանքային քննարկման ընթացքում՝ Դավիթ Գասպարյանը կարևորել է մեկ պատուհանի սկզբունքով քաղաքացիների միասնական կարիքների գնահատումն ու հասցեական ծառայությունների արդյունավետ ապահովումը։ ՄՍԾ պետն ընդգծել է, որ այս գործընթացն էականորեն կնպաստի սոցիալական […]

̰
Տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի մասնակից զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն

18:30 01.07.2021

Հուլիսի 1-ին առաջին զորամիավորման ղեկավար կազմի և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությամբ կազմակերպվել է 44-օրյա պատերազմի մասնակից պարտադիր ժամկետային զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը ներկա են եղել ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Արթուր Պողոսյանը, զորամիավորման հրամանատարությունը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը, ինչպես նաև ՏԻՄ այլ ներկայացուցիչներ։

̰
Շրջայց «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետում

17:58 01.07.2021

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի և կանխարգելման ԱԱՏՄ կարողությունների գնահատման նպատակով Հարավային Կովկասում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գրասենյակի Առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրի համակարգող Վասիլի Եսենամանովը, ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանը, hիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը շրջայց են կատարել «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետում։ Շրջայցի ընթացքում Սուրեն Ամիրյանը և հսկիչ կետի պետ Հայկ […]

̰
Հայաստանի գեղարվեստի պետական և ԻԻՀ արվեստների ակադեմիաները գործընկերության հուշագիր են ստորագրել

17:06 01.07.2021

Հուլիսի 1-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի է ունեցել բուհի և Իրանի Իսլամական Հանրապետության արվեստների ակադեմիայի միջև հուշագրի ստորագրման արարողություն: Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, ՀՀ-ում Իրանի […]

̰
«Կրթությունն ուժեղ պետություն ունենալու բանալին է». ԿԳՄՍ փոխնախարար

18:27 30.06.2021

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի դեպարտամենտի 23 շրջանավարտներ այսօր ստացել են ավարտական վկայականներ: Ագրոբիզնեսի մագիստրոսական ծրագրի 7 և բակալավրիատի 16 շրջանավարտների ավարտական արարողությանը ներկա է գտնվել և նրանց շնորհավորել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա նշել է, որ Ագրարային համալսարանը ՀՀ կրթական համակարգում հաստատուն քայլերով առաջ է գնում և իրականացնում […]

̰
Իտալիայի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ

17:17 30.06.2021

Այսօր Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ։ Հանդիպման ընթացքում թանգարանի տնօրեն Մարինա Հակոբյանը ներկայացրել է պատկերասրահի հիմնադրման 100-ամյակին նվիրված ծրագրերն ու նախատեսվող միջոցառումները, ինչպես նաև քննարկվել են հայ-իտալական արվեստին և մշակույթին առնչվող հետագա փոխհամագործակցությանն ուղղված քայլերը։ Նորանշանակ դեսպանը ծանոթացել է նաև «Արվե՞ստ, թե՞ գիտություն» նախագծի շրջանակներում ներկայացվող […]

̰
Վաղարշակ Հարությունյանին «Էրեբունի» օդանավակայանում ներկայացվել են ռազմական ինքնաթիռների սպառազինության որոշ նմուշներ

19:45 29.06.2021

Հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այցելել է «Էրեբունի» օդանավակայան, որտեղ ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանն ու ռուսական ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը ներկայացրել են ռազմաբազայում առկա ավիացիոն միջոցներն ու դրանց տեխնիկական բնութագրերը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական ինքնաթիռների հնարավորություններին ծանոթացել է օդաչուի խցիկում: Վաղարշակ Հարությունյանին ներկայացվել են նաև ռազմական ինքնաթիռների […]

̰
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել անհայտ կորածների հիշատակին

18:41 29.06.2021

Հունիսի 29-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել Անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ: Միջոցառմանը ներկա են եղել պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ՊՆ և ԶՈւ ԳՇ բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհայտ կորածների հարազատներ ու մարտական ընկերներ: Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տեր Մովսես Վարդապետ Սարգսյանի գլխավորությամբ Անհայտ կորածներին նվիրված հուշարձանի մոտ կատարվել է […]

̰
«Կրեդո Ֆինանս» ընկերության աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում կատարած անձը, նախնական տվյալներով, հափշտակել է 2.730.990 ՀՀ դրամ և դիմել է փախուստի

18:48 28.06.2021

2021թ. հունիսի 28-ին՝ ժամը 11:02-ից մինչև 11:04-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը ավազակությամբ հափշտակելու նպատակով, մուտք է գործել Երևան քաղաքում գործող «Կրեդո Ֆինանս» ՈՒՎԿ ՓԲ ընկերության մասնաճյուղ և որպես զենք օգտագործվող, ատրճանակին նմանվող առարկայի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, հարձակվել ընկերության աշխատակիցներ վրա, պահանջել գումար, այնուհետև պահանջել է բացել չհրկիզվող […]

̰
«Կենսանվտանգության գլոբալ սպառնալիքներ․ խնդիրներ և լուծումներ» խորագրով միջազգային համաժողով ՌԴ-ում

17:58 28.06.2021

ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությունը՝ նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորությամբ, Սոչիում մասնակցել է «Կենսանվտանգության գլոբալ սպառնալիքներ․ խնդիրներ և լուծումներ» խորագրով 3-րդ միջազգային համաժողովին։ Միջոցառումը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության համատեղ ջանքերով։ «Կենսաբանական և թունավոր նյութեր պարունակող զենքի արգելման մասին» […]

̰
Գեղարքունիքի մարզի երեխաները ներկայացրել են իրենց ստեղծագործությունները

17:50 28.06.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիան Երևանում անցկացնում է «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր» ծրագիրը: Հունիսի 28-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի նախասրահում բացվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի շնորհալի սաների նկարչական և դեկորատիվ-կիրառական աշխատանքների ցուցահանդեսը, որին հաջորդել է համերգ՝ երաժիշտ-կատարողների, պարային ու երաժշտական համույթների, անհատ-կատարողների մասնակցությամբ: ԿԳՄՍ […]

̰
Հունիսի 21-ից մեկնարկել է ամառային զորակոչը

22:19 26.06.2021

Հունիսի 21-ից մեկնարկել է ամառային զորակոչը. նորակոչիկները մեկնում են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ Լուսանկարիչ՝ Արեգ Բալայան

̰
«Երևան Ջէկ»-ի խոտածածկ տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

19:36 26.06.2021

Հունիսի 26-ին, ժամը 16։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցում՝ «Երևան Ջէկ»-ի տարածքում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է խոտածածկ տարածք (մոտ 10-12 հա): Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր […]

̰
Աշխարհի մի շարք երկրներում բնակիչներն ականատես են եղել «Ելակային լիալուսնի»

19:05 25.06.2021

Աշխարհի շատ երկրներում հունիսի 25-ին բնակիչներն ականատես են եղել հիասքանչ տեսարանի, որը Ամերիկայի հնդկացիներն անվանել են «Ելակային լիալուսին», գրում են ԶԼՄ-ները:  «Ելակային լիալուսինը» ԱՄԷ-ում 2021 թվականին Բանն այն է, որ այդ երևույթը դիտվում է սովորաբար այն ժամանակահատվածում, երբ ելակի բերքահավաքն է սկսվում: Երկիր մոլորակի հյուսիսային կիսագնդի բնակիչները կարող են տեսնել «Ելակային լիալուսինը» հորիզոնին մոտ, իսկ […]

̰
«Արփի լիճ» ազգային պարկում իրականացվում են տնկված ծառերի ոռոգման աշխատանքներ

18:44 25.06.2021

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևմտյան» տեղամասում իրականացվում են «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում տնկված ծառերի ոռոգման աշխատանքներ:

̰
BACK_TO_TOP