TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+27.09 oC

Արխիվ

Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկի գլխավորած պատվիրակությանը

16:50 10.06.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանի այցը նախարարություն և կարևորելով երկու երկրների միջև բարեկամական համագործակցությունը՝ Վահրամ Դումանյանը համոզմունք է հայտնել, որ հանդիպման արդյունքում կնախանշվեն մի շարք […]

̰
Ֆիլիպ Ռիքերը ԱՄՆ ժողովրդի անունից ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

15:28 10.06.2021

Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ԱՄՆ ժողովրդի անունից ծաղկեպսակ դնելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Այս մասին տեղեկացրին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։

̰
Զորամիավորումներում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ

19:45 09.06.2021

Հրաձգային զենքի տիրապետման հմտությունների ամրապնդման նպատակով զորամիավորումներում հունիսի 8-ից 9-ն անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։ Մինչ հրաձգության անցնելը՝ անձնակազմը հրահանգավորվել է կրակային խնդիրների լուծման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել զինծառայողներին առաջադրված կրակային խնդիրների կատարման և հաստիքային զենքից կրակի վարման կարողությունները։

̰
Մեկնարկել են եռօրյա շտաբային զորավարժությունները

19:22 09.06.2021

Հունիսի 8-ին 4-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ մեկնարկել է «Զորամիավորման, զորամասերի և գումարտակների, դիվիզիոնների բերումը մարտական պատրաստականության «լրիվ» աստիճանի, պաշտպանական օպերացիայի (մարտի) կազմակերպումը և վարումը» թեմայով շտաբային զորավարժությունը։   Եռօրյա զորավարժության անցկացման նպատակն է մարտական պատրաստականության աստիճանների բերելիս հրամանատարների հմտությունների կատարելագործումը,  ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունների […]

̰
Գյումրիում արցախյան պատերազմում զոհված զինվորի մայրը 7 ամիս անց մայրացել է

18:40 09.06.2021

Գյումրեցի Չաքրյանների ընտանիքը արցախյան 44-օրյա պատերազմում կորցրել է ժամկետային զինծառայող որդուն: Բայց իրենց մեջ ապրելու ուժ ու հույս են գտել ևս մեկ որդու ծնունդով: Երեկ Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում լույս աշխարհ է եկել Չաքրյանների կրտսեր զավակը՝ հերոս Դավիթ Չաքրյանի եղբայրը: Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի հիվանդասենյակներից մեկն առաջինը շտապում են […]

̰
Շարունակվում են գլխավոր հանձնակատարի հանդիպումները Կիևում

18:08 09.06.2021

Հայկական սփյուռքի հետ աշխատանքի փորձը գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Կիևում ներկայացրել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներին, լրագրողներին և հայ համայնքի որոշ ներկայացուցիչների։ Սփյուռք ունեցող այլ պետությունների համար հայաստանյան փորձը գնալով դառնում է ավելի գրավիչ և օրինակելի։ Զարեհ Սինանյանը մանրամասն ներկայացրել է գրասենյակի աշխատանքը, ծրագրերը և ռազմավարությունը, այնուհետ ազատ ձևաչափով պատասխանել ներկաների հարցերին, նրանց փոխանցել հայրենադարձության […]

̰
Երևանի Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ ՀՀ ԱԻՆ

19:35 08.06.2021

Հունիսի 8-ին՝ ժամը 10։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է նաև քաղաքապետարանի երկու ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։40-ին։ […]

̰
Երևանում անցկացվում է «Լայնաշերտ ինտերնետի հասանելիության շաբաթ»

16:30 08.06.2021

Երևանում մեկնարկել է «Լայնաշերտ ինտերնետի հասանելիության շաբաթ»-ը, որը կազմակերպվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) և «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ի համատեղ ջանքերով: Միջոցառման շրջանակներում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԲՏԱ նախարարի խորհրդական Հայկ Ասլանյանը։ Նա ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանի անունից ողջունել է մասնակիցներին, նշել է, որ միջոցառումը կարևոր […]

̰
Թուրքիայում գտնվող 605-ամյա Արմաշի հայկական վանքը լքված և անմխիթար վիճակում է

14:43 08.06.2021

Ներկայիս Թուրքիայի արևմտյան Իզմիթի շրջանում գտնվող 605-ամյա Արմաշի Չարխափան Սուրբ Աստվածածին հայկական վանքը լքված ու անմխիթար վիճակում է, փոխանցում է Ermenihaber-ը։ Աղյուսաշեն վանքի տարածքում, որտեղ 1889-ականներին կառուցվել է դպրատուն, այսօր կիսավեր է և ամբողջովին խոտերով ծածկված:  Բացի դրանից՝ տեղի բնակիչները վանքի ողջ տարածքը աղբավայրի են վերածել: Չնայած այս ամենին՝ բնակիչները ցանկանում են վերականգնել վանական համալիրը և […]

̰
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԱՀԿ ներկայացուցիչների հետ

17:42 07.06.2021

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Եգոր Զայցևի, ԱՀԿ իմունիզացիայի գծով խորհրդատուներ Ալեքսանդր Կվիտաշվիլիի և Լյուդմիլա Նիազյանի հետ: ԱՀԿ-ի առաքելության ներկայացուցիչները ժամանել են Հայաստան երկրում կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ հետազոտություններ և իրավիճակի բարելավման նպատակով խորհրդակցություն անցկացնելու համար: Պատվիրակության անդամները նախարարի պաշտոնակատարին են ներկայացրել իրենց դիտարկումները, առաջարկել մշակել միասնական ռազմավարություն […]

̰
Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին

17:11 07.06.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով ֆրանսիական պատվիրակության անդամներին՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ դեսպանի հետ սա արդեն երկրորդ հանդիպումն է, որի ընթացքում կքննարկվեն նախանշված մի շարք գործնական […]

̰
Կարմիր Շուկա համայնքում նոր թաղամասի շինաշխատանքները շարունակվում են

16:54 07.06.2021

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են, որ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքում տեղահանվածների համար կառուցվող 130 բնակարանանոց նոր թաղամասի շինաշխատանքները շարունակվում են։ Համայնքում կառուցվող թվով 5 առանձնատան տանիքի աշխատանքները ավարտման փուլում են։

̰
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել ավարտական հանդիսավոր արարողություն

18:52 05.06.2021

Հունիսի 5-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը: Ռազմաուսումնական հաստատությունն ավարտելու կապակցությամբ շրջանավարտներին շնորհավորել, անվտանգ ու խաղաղ ծառայություն են մաղթել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը, շրջանավարտների հարազատներ։ Շրջանավարտները հրաժեշտ են տվել համալսարանի մարտական դրոշին, […]

̰
Տեղի է ունեցել ռազմական ավիացիոն համալսարանի շրջանավարտների ավարտական միջոցառումը

16:50 05.06.2021

Հունիսի 5-ին ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում տեղի է ունեցել 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը: Բակալավրի կրթական ծրագրով ուսուցում ստացած կուրսանտներն ու մեկամյա սպայական դասընթացների ունկնդիրները հրաժեշտ են տվել համալսարանի դրոշին ու երդվել անձնվիրաբար ծառայել հայրենիքին: Շրջանավարտներին հանձնվել են ավարտական փաստաթղթերն ու խորհրդանշական սպայական դաշույնները: Ռազմաուսումնական հաստատությունն ավարտելու կապակցությամբ ապագա […]

̰
Նիկոլ Փաշինյանն այցելել է Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»

14:35 05.06.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»։ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել աշխատանքային պայմաններին։ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Աբովյանում և Հայաստանի մյուս քաղաքներում դատաբժշկական գիտագործնական կենտրոնների արդիականացման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Զեկուցվել է, մասնավորապես, սառնարանային կարողությունների հզորացման, լաբորատոր հնարավորությունների ապահովման և դատաբժշկական անհրաժեշտ չափանիշներին […]

̰
Նոր ավտոբուսները Երևանում կլինեն այս տարվա աշնանը. Մարության

14:30 05.06.2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ նոր ավտոբուսները Երևանում կլինեն այս տարվա աշնանը. «Մեր գործընկերներն ամբողջ թափով աշխատում են՝ ժամանակին մատակարարելու համար մեր պատվիրած 211 ավտոբուսները: Մեքենաշինական գործարանից ուղարկված լուսանկարներում հենց Երևանի համար պատրաստվող ավտոբուսներն են: Ավտոբուսների բրենդինգը՝ սկսած արտաքին տեսքից, մինչև ուղեսրահի դետալները, արվում է մեր պատվիրած նյութերով, գույներով ու […]

̰
ՌՈՒՀ-երի շրջանավարտները վիճակահանությամբ ընտրել են հետագա ծառայության վայրերը

20:03 04.06.2021

Հունիսի 4-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններում անցկացվել է շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության վիճակահանություն:   Ուսումնառության ընթացքում մասնագիտական անհրաժեշտ գիտելիքներ ստացած շրջանավարտները, ըստ սահմանված կարգի, վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու են սպայական ծառայության առաջիկա տարիները՝ համալրելով զինված ուժերի հրամանատարական կազմի շարքերը: Շրջանավարտներին ողջունել և անվտանգ […]

̰
Վերջին զանգ և սենսորադինամիկ սենյակի բացում Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում

19:30 04.06.2021

Հենաշարժողական համակարգի խախտումներ ունեցող երեխաների Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում այս տարվա վերջին զանգը կրկնակի տոնական էր։ Ուսումնական տարվա ավարտին դպրոցում բացվել է սենսորադինամիկ մասնագիտական սրահ՝ «Օգնի՛ր-սենյակ» խորհրդանշական անվանումով։ Սենսորադինամիկ սենյակը բացվել է «Ակունք» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, որի հետ դպրոցը համագործակցում է արդեն երեք տարի։ Միջոցառմանը ներկա է գտնվել նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]

̰
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

18:44 04.06.2021

Կարևորելով սահմանամերձ համայնքներում դպրոցաշինական ծրագրերի որակյալ իրականացումը, հանրակրթական, միջին մասնագիտական և բուհական կրթության զարգացման ծրագրերի իրագործումը, ինչպես նաև առկա խնդիրներին արագ արձագանքելու անհրաժեշտությունը` ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզի Գորիս համայնքում, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Վահրամ Դումանյանի այցը մեկնարկել է Գորիսի թիվ 1 ավագ դպրոցից, որտեղ իրականացվում են հիմնանորոգման […]

̰
«Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» թեմայով աշխատաժողով

18:35 04.06.2021

Հունիսի 3-ին տեղի ունեցավ «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» ծրագրի իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատաժողովը։ Ծրագիրը մեկնարկել է 2019թ․ հուլիսից և իրականացվում է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ։ Աշխատաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՇՄ նախարարի տեղակալ տիկին Աննա Մազմանյանը և ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ […]

̰
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գեղարքունիքի մարզում մասնակցել է «Վերջին դասի» միջոցառումներին

17:32 04.06.2021

Այսօր հանրապետության ուսումնական հաստատությունների ավարտական դասարանները նշում են «Վերջին դասը»: Օրվա խորհրդով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է Գեղարքունիքի մարզ: Նախարարի տեղակալի այցը մեկնարկել է Մեծ Մասրիկ համայնքի միջնակարգ դպրոցից, որտեղ նա համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանի, ուսումնական հաստատության տնօրեն Ատոմ Հակոբյանի, Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության […]

̰
Հայ խաղաղապահներն անցկացրել են վարժանքներ

19:26 03.06.2021

Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի զինծառայողները վարժանքներ են անցկացրել իրենց պահպանությանը վստահված ռազմական օդանավակայանի տարածքում։   Վարժանքներին մասնակցել են նաև Հունաստանի և Խորվաթիայի զինված ուժերի զինծառայողներ, քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներ: Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել վարժանքների արդյունքները, հայկական զորախմբի արհեստավարժությունն ու նախաձեռնողականությունը:

̰
«Խոսրովի անտառ» արգելոցում տրվել է Էկոտուրիզմի նոր ծրագրի մեկնարկը

16:30 03.06.2021

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում տրվեց Էկոտուրիզմի նոր ծրագրի մեկնարկը՝ զբոսաշրջային հատուկ երթուղիներով: Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի, նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի, Կոտայքի նորանշանակ մարզպետ Ահարոն Սահակյանի, CNF-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանի, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ մասնակցությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոց մուտքի նոր ցուցանակի բացումով մեկնարկ է […]

̰
Ապագա իրավագետներն այցելել են քննչական կոմիտե

16:22 03.06.2021

Այսօր՝ հունիսի 3-ին, հերթական ճանաչողական այցը տեղի ունեցավ ՀՀ քննչական կոմիտեում. այս անգամ հյուրընկալվողները «Հայբուսակ» համալսարանի «Իրավագիտություն և միջազգային հարաբերություններ» ինստիտուտի ուսանողներն էին: ՀՀ քննչական կոմիտեի իրավական ապահովման և վիճակագրության վարչության պետի պաշտոնակատար Վահրամ Անդրեասյանն ուսանողներին ծանոթացրեց Քննչական կոմիտեի գործունեությանը, գործառույթներին, Քննչական կոմիտեում ծառայության անցնելու կարգին՝ պատասխանելով նաև ուսանողներին հուզող հարցերին: Ճանաչողական այցի ընթացքում Քրեագիտական […]

̰
Արցախի Իվանյան համայնքում շինարարական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

16:09 03.06.2021

Արցախի քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են, որ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում շինարարական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են: «Շարունակվում են Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում 180 բնակարանանոց նոր թաղամասի կառուցման աշխատանքները։ 15 բազմաբնակարան շենքերից բաղկացած նոր թաղամասում արդեն թվով 5 մասնաշենքի հողային աշխատանքները ավարտված են։ Ներկա դրությամբ աշխատում են հիմքերի ամրանակմախքների վրա։ Շինարարությունը իրականացնում են «Քարավան»,«Շինվեր Պլյուս», «Արմեն-Շին» […]

̰
Աշակերտներն այցելել են Ամբերդի դժվարամատչելի օդերևութաբանական կայան

18:30 02.06.2021

Քասախի Ռ․ Գևորգյանի անվան N1 միջնակարգ դպրոցի աշակերտները այցելեցին «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի Ամբերդի դժվարամատչելի օդերևութաբանական կայան։ Աշակերտները ծանոթացել են օզոնոմետրական դիտարկումների իրականացման աշխատանքներին՝ Դոբսոնի սպեկտրոֆոտոմետրով չափումներին, ինչպես նաև օդի աղտոտվածության դիտարկումներին՝ նմուշառիչների և սարքավորումների աշխատանքի սկզբունքներին:

̰
ԱԱՏՄ ղեկավարը աշխատանքային այցով եղել է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում

17:39 02.06.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն աշխատանքային այցով եղել է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում։ Տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է ՍԲՀԿ հերթապահ կազմին։ ԱԱՏՄ ղեկավարին զեկուցվել է ընթացիկ աշխատանքների մասին։ Այնուհետև արտագնա նիստ է տեղի ունեցել Հյուսիսային տարածքային կենտրոնի Վանաձոր քաղաքի գրասենյակում՝ Հակոբ Ավագյանի գլխավորությամբ և Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների […]

̰
Ավարտվել են Վանաձորի թիվ 7 դպրոցի վերգետնյա անցումի կառուցման աշխատանքները. ՏԿԵՆ

17:08 02.06.2021

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ արդեն շահագործման է հանձնվել Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցը, որը վերակառուցվել է ՏԿԵՆ ՀՏԶՀ միջոցով իրականացվող Հայաստանի դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով՝ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ներդրումներով: «Դպրոցի շահագործմանը զուգահեռ օրակարգային ամենակարևոր հարցը մնում էր երեխաների ապահով անցումը` դեպի դպրոց, քանի որ կառույցը գտնվում է […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին

20:18 01.06.2021

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սենատի նախագահ Ժերար Լարշեին: Պարոն Լարշեն ողջունել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցը և շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ: Սենատի նախագահը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի այցը Ֆրանսիա, ինչը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ քննարկել երկկողմ օրակարգի հարցերն ու Հայաստանի շուրջ ծավալվող գործընթացներին հակազդելու […]

̰
Զորամիավորման հրամանատարական կազմը ստուգայց է կատարել մարտական դիրքեր

19:52 01.06.2021

2-րդ զորամիավորման հրամանատարական կազմը ստուգայց է կատարել ենթակա զորամասերից մեկի նոր կահավորված դիրքերում, հետևել ամրաշինական և ինժեներական աշխատանքների ընթացքին։ Ստուգվել են անձնակազմի պատրաստվածության և զգոնության մակարդակը, զինծառայողների կեցության պայմանները, արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ տրվել անհրաժեշտ հրահանգներ։            

̰
BACK_TO_TOP