19:08 01.06.2021
Խաղաղապահի միջազգային օրվա կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում անցկացվել է պետական պարգևների հանձնման արարողություն։ Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Ա․ Տոնոյանը երախտագիտություն է հայտնել 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում արիություն ցուցաբերած զինծառայողներին և զոհվածների հարազատներին, հանձնել շնորհված պարգևները։
17:57 01.06.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հյուրընկալվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Դիմավորման արարողությունից հետո երկու երկրների առաջնորդները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Իր խոսքում Էմանուել Մակրոնը նշել է. «Բարև ձեզ տիկնայք և պարոնայք, շատ ուրախ եմ այսօր Փարիզում հյուրընկալել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար պարոն Նիկոլ Փաշինյանին: Թանկագին Նիկոլ, ի նպաստ ժողովրդավարության և կոռուպցիայի […]
17:18 01.06.2021
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի հետ: Կողմերը բարձր են գնահատել Ճապոնիայի և Հայաստանի միջև երկարամյա գործակցությունը: Տարիների ընթացքում Ճապոնիան Հայաստանին մարդասիրական օգնություն է տրամադրել` ճապոնական բարձր տեխնոլոգիական բժշկական սարքավորումներ, դեղագործական և այլ բժշկական պարագաներ, ինչը մեծ ներդրում է առողջապահական համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովման գործում: «Շնորհակալ […]
23:56 31.05.2021
Իտալական կինոաստղ Մոնիկա Բելուչիի և ֆրանսիացի դերասան Վենսան Կասելի դուստր Դևա Կասելը հայտնվել է Harper’s Bazaar México նորաձև ամսագրի հունիսյան համարի շապիկին: Հրատարակությունը համապատասխան լուսանկարը հրապարակել է Instagram- ում: «Աստղ է ծնվում: Դևա Կասելը դարձել է մեր հունիս / հուլիսի շապիկի հերոսուհին», – նշվել է Harper’s Bazaar México-ի տեղադրած լուսանկարին կից։ Դևան կրել է ծաղկային […]
21:59 31.05.2021
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և նրա սիրելի Քերի Սայմոնդսը գաղտնի ամուսնացել են մայիսի 29-ին: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կաթոլիկ Ուեսթմինսթերյան տաճարում, գրում է Daily Mail- ը: Տոնակատարությանը հրավիրված են եղել 30 հյուրեր, այդ թվում՝ հարազատներ ու մտերիմ ընկերներ, ինչպես նաև զույգի մեկ տարեկան որդին՝ Ուիլֆրեդը: Ամուսնության պաշտոնական հաստատումից հետո հայտնվել են նկարներ հարսանիքից՝ […]
16:12 29.05.2021
Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել է «Երկրի էկոլոգիա՝ կայուն զարգացում» խորագրով Նևյան միջազգային բնապահպանական 9-րդ համաժողովը (Невский международный экологический конгресс)։ Համաժողովը անցկացվում է Ռուսաստանի Դաշնության բնական պաշարների և շրջակա միջավայրի նախարարության կողմից ՝ Դաշնային խորհրդի ենթակայության ներքո, ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի մասնակցությամբ: 2008 թվականից անցկացվող համաժողովը տարիների ընթացքում ձեռք է բերել բարձր հեղինակություն […]
18:12 28.05.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն մայիսի 27-ին և 28-ին Երևանի Խաչքարերի պուրակում (Կառավարական 3-րդ շենքի դիմաց) կազմակերպել էր «Ճանաչիր Հայաստանը» կարգախոսը կրող բացօթյա ցուցահանդես։ Միջոցառման նպատակն էր ներկայացնել Հայաստանի յուրաքանչյուր մարզի զբոսաշրջային ներուժն ու խթանել դեպի մարզեր այցելությունների աճը՝ առավել գրավիչ ներկայացնելով մարզերը ճամփորդների և ներքին զբոսաշրջիկների համար: Ցուցահանդեսին ներկայացված էին Հայաստանի բոլոր մարզերի բերքն […]
18:05 28.05.2021
Մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում իրականացվող խաղաղապահ առաքելության ընթացքը, Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանը […]
18:17 27.05.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Նորք-Մարաշ թաղամասի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկացնում է քննչական կոմիտեն, 2021թ. մայիսի 24-ին` ժամը 17:45-ին, կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածք ախտորոշմամբ Երևան քաղաքի «Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց» բուժօգնության է տեղափոխվել […]
16:16 27.05.2021
2020 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին պատվիրակել էր ՀՀ Շիրակի մարզի Անիպեմզա համայնքի վարչական տարածքում գտնվող Երերույքի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայման, մշակույթի տան վերականգնման և թանգարանի ստեղծման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացնելիս համալսարանը համագործակցել է «ՌՈՔԵՄՓ» մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի (Իտալիա/Հայաստան) և «Հայ […]
18:30 26.05.2021
5-րդ զորամիավորման վարչակազմի զինծառայողների հետ մայիսի 26-ին անցկացվել են կրակային պատրաստության ուսումնական վարժանքներ: Տեսական և գործնական պարապմունքների ընթացքում զինծառայողները զարգացրել են հաստիքային զենքի կիրառման հմտությունները, մարտական իրադրության ժամանակ գործողությունների ներդաշնակման, անհատական և խմբային մարտի վարման կարողությունները։ Անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստություն և կատարել առաջադրված խնդիրները։
17:52 26.05.2021
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հանդիպումից: «Մայիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ այցով Հայաստանում գտնվող Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։ Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցի, այնուհետև շարունակվեց ընդլայնված ձևաչափով։ Նախարարներն անդրադարձ կատարեցին դարավոր բարիդրացիական […]
16:21 25.05.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ Նորքի տուն-ինտերնատում բնակվող տարեցներն այսուհետ նոր օգնական կունենան․ շուրջ 12 շաբաթ Ռոբին անունով ավտոմատացված ռոբոտը կշփվի խնամքի հաստատությունում ապրող տարեցների հետ, կփորձի բարձրացնել նրանց տրամադրությունը՝ օգնելով հաղթահարել կորոնավիրուսային համավարակով պայմանավորված մեկուսացումն ու դժվարությունները։ Տուն-ինտերնատի բնակիչներից յուրաքանչյուրը շաբաթական մի քանի հանդիպում կունենա ռոբոտի հետ։ Ռոբինի հետ կանցկացվեն […]
23:30 24.05.2021
Երգչուհի Լեդի Գագան նշել է իր Born This Way ալբոմի թողարկման տասնամյակը: Այս առիթով Արևմտյան Հոլիվուդի քաղաքապետ Լինդսի Հորվաթը աստղին նվիրել է քաղաքի խորհրդանշական բանալիները: Արարողության համար աստղը ընտրել է էպատաժային տեսք. Նա մեծ անցքերով ցանցավոր զուգագուլպա է կրել, բարձր պլատֆորմի վրա լաքապատ մանուշակագույն կոշիկներ և առջևի հատվածում հանգույցով կապած սև շապիկ: Հագուստը լրացվել է […]
18:07 24.05.2021
«Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման դեմ ցույցի մասնակիցները, Արդարադատության տան մոտից շարժվում են դեպի Ազատության հրապարակ: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ Ցույցի մասնակիցները կոչ են անում քաղաքացիներին միանալ իրենց և բողոքել հէկի կառուցման դեմ: «Նամախվան ՀԷԿ»-ի հակառակորդները, որոնք Հանրապետության հրապարակից բողոք-երթ են սկսել ժամը 16:00-ին, փակել էին Արդարադատության տան հարակից տարածքը: Դրանից հետո նրանք շարժվել […]
18:00 24.05.2021
Մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Վաղարշակ Հարությունյանը շնորհավորել է դեսպանին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություն պատասխանատու պաշտոնում: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը վստահություն է հայտնել, որ դեսպանի ակտիվ և արդյունավետ աշխատանքը կնպաստի հայ-ճապոնական երկկողմ համագործակցության արդյունավետ զարգացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգային […]
19:58 22.05.2021
Մինիմալիզմ, աբստրակցիոնիզմ, ֆիգուրատիվ արվեստ ու պոպ արտ․․․նկարչական արվեստի այս ոճերում ստեղծագործողներն այսօր հավաքվել էին մեկ հարկի տակ։ Գյումրիի Սթիլ գրաֆիկայի թանգարանում «Վերադարձ դեպի ապագա» խորագրով ցուցահանդեսին ավելի քան 50 արվեստագետի աշխատանք է ցուցադրվել, այդ թվում՝ արտերկրում ապրող մեր հայրենակիցների։ Արվեստի այդ գործերը, որպես նվեր, մնալու են թանգարանի ցուցասրահում։ Արվեստագետների աշխատանքների մի մասը առաջին անգամ էր […]
17:57 21.05.2021
Այսօր ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին Հարավային Կովկասում ԶՖԳ ծրագրերի ավագ պատասխանատու Բերանժեր Կալամանը, Հարավային Կովկասում ԶՖԳ առաքելության աշխատակից Սիրարփի Հայկազյանը, ԶՖԳ փորձագետ Առնո Դեմարշըլիեն։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներ։ ՏԿԵ […]
17:40 21.05.2021
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր՝ մայիսի 21-ին, Քննչական կոմիտեի անձնակազմին ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ Ազատ Գևորգյանին: Գեներալ Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ նորանշանակ վարչության պետը համակարգում նոր մարդ չէ: Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գևորգյանը տասներկուամյա աշխատանքային գործունեության ընթացքում տարբեր պաշտոններ է […]
18:30 20.05.2021
2-րդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր։ Հրամանատարական կազմը ստուգել է մարտական դիրքերի կահավորվածությունը, ինժեներական աշխատանքների ընթացքը, անձնակազմի պատրաստվածությունն ու ծառայության կազմակերպման պայմանները։ Ըստ մարտական խնդիրների՝ տրվել են համապատասխան հրահանգներ։
18:12 20.05.2021
Մայիսի 20-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են ցուցադրական վարժանքներ; Բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ներկայացվել են հաստիքային սպառազինության մարտավարական բնութագրերը, շահագործման և անվտանգության պահպանման կանոնները։ Զինծառայողների մասնագիտական ունակությունների կատարելագործման նպատակով անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ:
16:20 20.05.2021
ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր: ՀՀ կառավարության 2020թ. որոշմամբ՝ Քննչական կոմիտեին ամրակցվել է Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Մեսրոպ Մաշտոց 81 և Արմավիր քաղաքի Չարենց 24 հասցեներում գտնվող երկու շենք, որտեղ շինարարական աշխատանքների հիմնանորոգման և վերանորոգման ավարտից հետո Արմավիրի մարզային քննչական վարչությունը կունենա նոր, ժամանակակից, նախաքննական մարմնի գործառույթներին համապատասխան […]
18:10 19.05.2021
4-րդ զորամիավորման հրաձգարաններում մայիսի 18-ին և 19-ին անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ։ Զինծառայողները կատարել են կրակային դիրքերի փոփոխումով և նռնակների նետումով տարբեր վարժություններ, կատարելագործել հաստիքային զենքերից կրակի վարման և մարտավարական բարդ պայմաններում առաջադրված խնդիրների կատարման հմտությունները։
17:58 19.05.2021
Զինծառայողների գործնական հմտությունների զարգացման և սպայակազմի ղեկավարման ունակությունների կատարելագործման նպատակով մայիսի 19-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկի անձնակազմն անցկացրել է ցուցադրական վաշտային մարտավարական զորավարժություն։ Կիրառվել են մարտավարական հնարքներ, մշակվել հակառակորդի նախահարձակ գործողությունների կանխման և հակազդման գործողություններ: Հմուտ և ներդաշնակ գործողություններով զինծառայողները ոչնչացրել են պայմանական հակառակորդի հրամանատարական կետերն ու կրակակետերը, դիպուկ կրակային խոցումներով և գրագետ մարտավարությամբ կատարել […]
17:15 19.05.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ ակտիվ փուլում է Գառնի-Լանջազատ ավտոճանապարհի վերակառուցումը: Ներդրվել է մոտ 2 միլիարդ դրամ: «ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում շարունակվում են Գառնի-Լանջազատ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Չնայած կարևոր նշանակությանը` խորհրդային տարիներից ի վեր այս ճանապարհը երբեք չէր վերանորոգվել։ Գառնի-Լանջազատ՝ 18 […]
17:40 18.05.2021
Այսօր մեկնարկել է նաև առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցների պատվաստման գործընթացը, որոնք արդեն մեկ տարուց ավելի է, իրենց գործառույթների շրջանակներում, արտակարգ ռեժիմով պայքարում են համավարակի դեմ։ «Պատվաստումը ևս մեկ գործնական ներդրում է հիվանդությունը կանխարգելելու, հաղթահարելու ուղղությամբ, այս անգամ արդեն պատվաստման միջոցով»։
16:36 18.05.2021
Թանգարանների միջազգային օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան: Թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի ուղեկցությամբ Վահրամ Դումանյանը շրջել է ցուցասրահներում, ծանոթացել մեծանուն կոմպոզիտորի կյանքն ու ստեղծագործական ուղին ներկայացնող ցուցանմուշներին: Այս տարի Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն է, որն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր […]
16:28 18.05.2021
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել հանդիպում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ Հայաստանում հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հարցերը քննարկելու նպատակով: Ինչպես նշել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը՝ անհրաժեշտ է կիրառել բոլոր առկա ռեսուրսներն ընտրությունները հնարավորինս ամենաբարձր չափանիշներով անցկացնելու համար՝ ժողովրդավարության, թափանցիկության և վստահելիության ապահովման […]
19:42 17.05.2021
Արագ արձագանքման ջոկատի աշխատակիցները բացահայտել են Վրաստանից եկող մեքենաների մաքսային արժեքի բազմամիլիոնանոց թերագնահատման լայնամասշտաբ սխեմա: Խուզարկություններ են կատարվել Պետական մաքսային ծառայության Կիևի մաքսատան տարածքում և երեք մաքսակետերում՝ Լիսկի, Կիև-Ստոլիչնի, Կիև-Զապադնի, հաղորդում է արագ արձագանքման ջոկատի մամուլի ծառայությունը: «Նախաքննությամբ պարզվել է, որ 2019 թվականից սկսած՝ Կիևի մաքսատանը և վերոհիշյալ կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատակիցները ձևակերպել են տրանսպորտային միջոցներն […]
16:40 17.05.2021
Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում կայացել են մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական 8-րդ մրցույթի մրցանակաբաշխությունն ու գալա համերգը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: «Նշենք, որ այս տարի մրցույթին մասնակցելու իրավունք էին ստացել 13 հայազգի պատանի կոմպոզիտոր Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, որոնք, բաժանվելով երկու տարիքային խմբերի, ներկայացրել են իրենց […]