14:55 25.06.2021
5-րդ զորամիավորումում տանկային և հրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ հունիսի 25-ին անցկացվել է զորավարժություն, որի ընթացքում տանկային ստորաբաժանումների անձնակազմը կասեցրել է պայմանական հակառակորդի առաջխաղացումը՝ ոչնչացնելով մարտական տեխնիկան և հրամանատարական կետերը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, այնուհետև հակահարձակման են անցել հրաձգային ստորաբաժանումները՝ գրավելով նպաստավոր դիրքեր և բարելավելով յուրային զորքերի տեղակայումը։
17:56 24.06.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը շրջայց է կատարել Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ ծանոթանալով բուհի գործունեությանը, նյութատեխնիկական բազային ու ժամանակակից հնարավորություններին: Այցի շրջանակում ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսի հետ և քննարկել բուհի ընթացիկ ու հեռանկարային զարգացման ծրագրերը: Կարեն Թռչունյանը կարևորել է ՀՀ բուհերի միջև համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացումը, […]
14:09 24.06.2021
Կեսարիայի 200-ամյա Սուրբ Թորոս հայկական եկեղեցին շարունակվում է ավերվել գանձագողերի կողմից, հաղորդում է Ermenihaber-ը։ Կեսարիայի Մելիքգազի շրջանի Թավլուսուն թաղամասում գտնվող եկեղեցու պատերը դիտավորյալ կերպով ներկերով աղտոտվել և վնասվել են, իսկ պատմական կառույցի ներքին պատերից մեկում գանձ որոնողների կողմից 2մ խորությամբ փոս է արվել: Թավլուսունի թաղապետ Մեհմեդ Յըլմազը թուրքական լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ հայկական […]
18:40 23.06.2021
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Հայաստանի բանկերի միության միջև Ծառայության վարչական շենքում ստորագրվել է հարուցված կատարողական վարույթների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության բարձրացման շուրջ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցել են Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը, տեղակալներ Լևոն Բալյանը, Արամ Կարախանյանը, Արթուր Վարդանյանը, ՀԲՄ նախագահ Արտակ Անանյանը, գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը և Ծառայության ղեկավար այլ […]
18:09 23.06.2021
Առավոտ կանուխ վերկացից մինչև կրակային պատրաստություն, ռազմարվեստի պատմության ուսուցումից մինչև վրանային պայմաններում գործնական հմտությունների ձեռքբերում. առաջիկա օրերն աշակերտները կանցկացնեն զինվորական առօրյային և կարգուկանոնին համապատասխան: «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից ստացած գիտելիքները գործնական ճանապարհով ամրապնդելու և դրանց համապատասխան կարողություններն ու հմտությունները զարգացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է ՀՀ դպրոցների 11-րդ դասարանների աշակերտների […]
17:21 23.06.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով մարզաշխարհի ավելի քան 30 ներկայացուցիչ արժանացել է «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» և «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչման՝ համաձայն ՀՀ մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչների: Մարզիկները կոչումների արժանացել են ծանրամարտ, սամբո, բռնցքամարտ, լող, ձյուդո, սուսերամարտ, պաուերլիֆտինգ, սեղանի թենիս, գեղարվեստական մարմնամարզություն մարզաձևերում: ՀՀ ԿԳՄՍ նախարարի […]
15:42 23.06.2021
Նորակոչիկների՝ զինծառայության մեկնելու կապակցությամբ հունիսի 22-ին ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանումում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են 5-րդ զորամիավորման հրամկազմը, հոգևոր սպասավորները և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Սպաները նորակոչիկներին մաղթել են բարի ծառայություն, հորդորել են անվերապահորեն կատարել վերադաս հրամանատարության հրամանները և հայրենիքին իրենց պարտքը տալ պատասխանատվության բարձր գիտակցմամբ։ […]
17:19 22.06.2021
2021թ. հունիսի 21-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 31 կմ հատվածում, ՀՀ ՊՆ N զորամասի` հանգստի մեջ գտնվող պայմանագրային զինծառայողն իրեն պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել արգելապատնեշներին և կողաշրջվել, որի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներից մեկը՝ ծնված 06.03.2020թ., ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, ևս 6 ուղևորներ, տարբեր աստիճանի մարմնական […]
13:57 22.06.2021
Զինծառայողների՝ հրաձգային զենքին տիրապետելու հմտությունները կատարելագործելու նպատակով 1-ին զորամիավորման ենթակա զորամասում հունիսի 22-ին անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։
17:59 21.06.2021
2021թ. հունիսի 20-ին՝ ժամը 15։40-ին, ՀՀ ոստիկանության բաժին քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Գուլակյան փողոցի շենքերից մեկի պատուհանից կրակում են: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կրակոցներ արձակած անձը հանդիսանում է նույն շենքի բնակիչ, որը գտնվելով ոչ սթափ վիճակում, իրեն պատկանող «MR» տեսակի 12 մմ տրամաչափի որսորդական հարթափող հրացանից անկանոն կրակոցներ […]
17:15 21.06.2021
Զինծառայողների մարտական պատրաստականության աստիճանը ստուգելու նպատակով 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում հունիսի 21-ին հայտարարվել է ուսումնական տագնապ։ Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Ստորաբաժանումները, համաձայն մարտական հաշվարկի, սահմանված ժամկետներում դուրս են բերել սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, զբաղեցրել նախորոշված շրջանները, ծավալել են կառավարման կետեր և բացազատել կապի շարժական հանգույցներ։
16:58 21.06.2021
Տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով հունիսի 21-ին 4-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Բ. Մաթևոսյանի ղեկավարությամբ ենթակա զորամասերից մեկի հրամանատարի տեղակալների, գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների հետ անցկացվել են «Գումարտակում մարտական պատրաստության և ամենօրյա գործունեության կազմակերպման և անցկացման կարգը» թեմայով ցուցադրական պարապմունքներ:
13:33 21.06.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել Արցախյան պատերազմների հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
18:15 18.06.2021
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին և ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն այսօր մասնակցել են նոր պարեկային ծառայության ղեկավար անձնակազմի վերապատրաստման վերջին դասընթացին։ Վերապատրաստումն իրականացրել են ԱՄՆ-ից ու Կանադայից ժամանած փորձագետները։ ԱՄՆ դեսպանը շնորհավորել է դասընթացի մասնակիցներին ծառայության առաջնորդությունը ստանձնելու կապակցությամբ և ծառայությունն իրականություն դարձնելու հարցում բարձր […]
17:49 18.06.2021
Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից հայտնում են, որ Ասկերանի Սղնախ, Մոշխմհատ, Մադաթաշեն և Ջրաղացներ գյուղերից տեղահանված բնակիչների համար Աստղաշենի տարածքում կառուցվող նոր բնակավայրում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները։ Ընդհանուր առմամբ, կառուցվելու է 170 առանձնատուն։ Տարածքի կառուցապատման ընդհանուր մակերեսը 523.000քմ է։ Ըստ նախագծի՝ կառուցվող նոր բնակավայրը կունենա համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված են լինելու համայնքապետարանը, բուժկետը, 200 […]
17:38 18.06.2021
2021թ. ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ հունիսի 18-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։ Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին ներկայացվել են ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքները, ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը, զորակոչիկների դիմավորման, ընդունման, ուսումնական զորամասերը համալրող հանձնաժողովի, վիճակահանության և բուժզննման սենյակներում ստեղծված պայմանները։ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալը ցուցումներ […]
17:24 18.06.2021
Այսուհետ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում կգործի սպորտային բժշկության ծառայությունների առանձնացված բաժանմունք՝ նախատեսված բոլոր մարզաձևերի ՀՀ պատանեկան, երիտասարդական և ազգային հավաքականների ներկայացուցիչների համար: Այսօր տեղի է ունեցել բաժանմունքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ […]
17:31 16.06.2021
Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղի տներից մեկում։ Այրվել է Պետրոսյանների ընտանիքին պատկանող տան և հարակից անասնագոմի ընդհանուր տանիքը։ Ուժեղ քամու պատճառով կրակն արագ տարածվել է։ Համագյուղացիների ահազանգով դեպքի վայր է հասել Ամասիայի հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել կրակն ու կանխել հրդեհի տարածումը տան բնակելի հատվածում։ Տան և […]
16:23 15.06.2021
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանն այցելել են ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն և դարձել արյան դոնոր: «Հարկ է նշել, որ Հայաստանում տարեցտարի ավելանում է դոնորներից հավաքագրվող արյան քանակը: 2020 թվականին արյունատվության ցուցանիշը հասել է 25 հազարի: Սակայն պետք է նշել, որ ինչպես աշխարհում, այնպես էլ մեր երկրում […]
19:14 14.06.2021
2021 թվականի հունիսի 14-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը» թեմային: 890 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծ կոմպոզիտոր, դիրիժոր և հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանը (1871-1928 թթ.): Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ ԲՏԱ նախարարի […]
17:43 14.06.2021
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 14-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակությանը՝ ղեկավար Բերտրան Լամոնի գլխավորությամբ: Պետական նախարարը բարձր է գնահատել կառույցի գործուն ջանքերը Արցախում մարդասիրական ծրագրերի իրականացման ուղղությամբ: Արտակ Բեգլարյանը կարևորել է ԱՀ կառավարության և ԿԽՄԿ առաքելության ներդաշնակ աշխատանքը հատկապես հետպատերազմյան բազմաթիվ խնդիրների արդյունավետ լուծման հարցում՝ ընդգծելով լրացուցիչ […]
16:53 14.06.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը երկօրյա աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ՝ ծանոթանալու մարզի համայնքների սպորտային ներուժին և ներկա գտնվելու Մալոյան եղբայրների (Լիպարիտ և Մանվել) անվան աթլետիկայի միջազգային 5-րդ հուշամրցաշարին: ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է Կապանի մարզադպրոցներ, Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոց ու նրա՝ Ագարակի մասնաճյուղ: Կարեն Գիլոյանը ծանոթացել է մարզական […]
18:48 11.06.2021
Զինծառայողների մասնագիտական պատրաստվածության զարգացման և հետևակի մարտական մեքենաներից կրակի վարման արդյունավետության ստուգման նպատակով հունիսի 11-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են հրաձգության գործնական պարապմունքներ՝ մարտական կրակով:
18:44 11.06.2021
Հունիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանի ուղեկցությամբ ծանոթացել է կրթօջախի ուսումնական պայմաններին, պատասխանել ակադեմիայի ուսանողների հարցերին: Վաղարշակ Հարությունյանին ներկայացվել են Ճգնաժամային կառավարման ակադեմիայում իրականացվող ռոբոտաշինության, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի նախագծման ոլորտում իրականացված աշխատանքները: Այցելության […]
18:30 10.06.2021
5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում հունիսի 10-ին անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես: Վերադաս հրամանատարությունը ստուգել է զինծառայողներին ամրակցված զենքն ու զինամթերքը, հանդերձավորումը: Անձնակազմը հրահանգավորվել է մարտական խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
18:27 10.06.2021
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։ Ռուստամ Բադասյանը ողջունել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան և նշել, որ այն ցույց է տալիս երկու երկրների կառավարությունների սերտ համագործակցությունն […]
18:15 10.06.2021
Հունիսի 9-10-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել է «Վաշտը պաշտպանությունում և հարձակման ընթացքում» թեմայով ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Ըստ զորավարժության սցենարի՝ վաշտի անձնակազմը պաշտպանությունից անցել է հարձակման, վարել գրոհային գործողություններ, գրավել պայմանական հակառակորդի հենակետերը և բարելավել առաջնագիծը: Զորավարժության անցկացման նպատակն էր զինծառայողների մասնագիտական գիտելիքների և դաշտային վարժվածության ամրապնդումը, ներդաշնակման հմտությունների կատարելագործումը։
17:35 10.06.2021
Անձնակազմի մարտավարական-մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու նպատակով հունիսի 9-ին 2-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ։ Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանին բերվել է մարտական վիճակի: Սահմանված կարգով և ժամկետներում կատարվել են առաջադրված բոլոր խնդիրները, ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը գնահատվել է բարձր։