18:12 30.04.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակում, այսօր այցելել է Կազանի Իննոպոլիս նորարարական քաղաք: Այն ռուսաստանյան առաջին քաղաքն է՝ նախատեսված ՏՏ բնագավառի մասնագետների համար։ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել նորարարական քաղաքում, ծանոթացել տեխնոպարկի գործունեությանն ու տեխնոլոգիական միջավայրին։ Քաղաքապետ Ռուսլան Շիգալեևը և տեխնոպարկի գլխավոր տնօրեն Ռենատ Խալիմովը ներկայացրել են Իննոպոլիսի նպատակներն ու խնդիրները, ընթացիկ ու […]
22:56 29.04.2021
Ապրիլի 28-ին մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում 2-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, իրականացվել են պաշտպանական և հարձակողական գործողություններ, ստուգվել են անձնակազմի գործողությունների ներդաշնակման հմտությունները, զինծառայողների անհատական պատրաստվածությունն ու մասնագիտական գիտելիքները։ Հաստիքային միջոցների արդյունավետ կիրառմամբ և հմուտ գործողություններով անձնակազմը կատարել է առաջադրված բոլոր խնդիրները։ Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր […]
18:30 28.04.2021
«Yerervan EXPO» ցուցասրահում այսօր բացվել է 20-րդ հոբելյանական միջազգային մասնագիտացված «Կրթություն և կարիերա EXPO-2021» ցուցահանդեսը, որն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ամենամյա ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 80 կրթօջախներ՝ դպրոցներ, քոլեջներ, բուհեր և ուսումնական կենտրոններ, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպություններ: Ցուցահանդեսի բացմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Նա […]
23:48 26.04.2021
Ամերիկյան կինոակադեմիայի ամենամյա մրցանակաբաշխությունը հնարավորություն է տվել հյուրերին ցուցադրել իրենց շքեղ զգեստները Կարմիր գորգի վրա: Շատերը լուսանկարվել են իրենց սիրելիների հետ: Հիշարժան էր Քերրի Մալլիգանի ոսկեգույն զգեստը Valentino-ից: Նրան ուղեկցել է երգիչ Մարկուս Մամֆորդը: Հոլլի Բերրին հիացրել է Dolce & Gabbana-ի մանուշակագույն մետաքսե զգեստով: Նրան ուղեկցել է դերասան Նիկոլետ Ռոբինսոսնը:
23:39 26.04.2021
ԱՄՆ-ում անց է կացվել «Օսկար 2021» մրցանակաբաշխությունը, որի ձևաչափը կորոնավիրուսի համավարակի պատճառով փոխվել է։ Կազմակերպիչները չեն մեկտեղել բոլոր մասնակիցներին։ Շատ հյուրեր միացել են մրցանակաբաշխությանը տեսակապով՝ տնից: Բայց դա չի խանգարել, որ Կարմիր գորգն ու ներկայացված ֆիլմերը դիտարժան լինեն: Եվ այսպես՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Оսկար»է շահել «Քոչվորների երկիր» ֆիլմը: «Քոչվորների» գլխավոր դերակատարուհին՝ Ֆրենսիս Մակդորմանը, տարվա լավագույն […]
17:58 26.04.2021
Անձնակազմի ֆիզիկական պատրաստության մակարդակը, դիմացկունությունը և ուժային որակներն ամրապնդելու նպատակով 5-րդ զորամիավորման զորամասերում ապրիլի 26-ին անցկացվել են ստուգարքներ։ Զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստություն և արժանացել դրական գնահատականների:
17:26 26.04.2021
Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի Հայ գրքի ուսումնասիրման ենթաբաժնում պահպանվում է մեծ թվով այլալեզու հնատիպ գրականություն։ Ֆրանսերեն լեզվով գրականությունը կազմում է 2691 միավոր, որից մի փոքր մաս այսօր ցուցադրված էր Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Անձեռնմխելի գրականության բաժնի կազմակերպած ֆրանսերեն հնատիպ գրականության ցուցադրությանը։ Հավաքածուում մեծ թիվ են կազմում բառարանները, հանրագիտարանները պատմական և ճանապարհորդական աշխատություններ: Հավաքածուում պահպանվող […]
23:50 25.04.2021
Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին նկարահանվել է համարձակ ֆոտոսեսիայում՝ ֆրանսիական նորաձև Madame Figaro- ի համար: Աստղը զարդարել է հրաամսագրի շապիկը և հայտնվել դրա էջերին գայթակղիչ հանդերձանքով: Դերասանուհին կրել է Dior- ի սպիտակ ժանյակավոր զգեստ: Բարակ կաշվե գոտին ընդգծում է նրա իրանը: Նորաձևության դիզայներները պնդում են, որ Բելուչիի ներկայացրած Crochet զգեստը կլինի այս ամռան հիթը: Դերասանուհու տեսքը […]
16:58 24.04.2021
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն այսօր առավոտյան այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Քննչական կոմիտեի անձնակազմը ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը:
13:53 24.04.2021
Երեկ` ապրիլի 23-ի երեկոյան, Գյումրիում տեղի է ունեցել ավանդական ջահերով երթ: Մեկ ու կես միլիոն նահատակված հայերի հիշատակի երթը մեկնարկել է Անի թաղամասի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցուց: Երթի մասնակիցները անցել են կենտրոնական փողոցներով և կանգ առել Բագրատունյաց պուրակում, որտեղ գտնվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթողը:
23:45 23.04.2021
NASA- ի հետազոտող, ամերիկացի տիեզերագնաց և ինժեներ Մայքլ Հոփքինսը Twitter- ի իր էջում կիսվել է Միջազգային տիեզերակայանից արված Երկրի մի քանի լուսանկարներով: «Համոզված եմ, որ ինձ համաստեղությունում ամենալավ տեսարանն է։ Տիեզերքի բոլոր մոլորակներից Երկիրը հաստատ իմ ամենասիրածն է», – գրել է տիեզերագնացը և հավելել, որ մեկ շաբաթից կվերադառնա իր հարազատ մոլորակ: Նշենք, որ Մայքլ Հոպկիսնը […]
19:30 23.04.2021
Ապրիլի 23-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Ստուգվել են անձնակազմի հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, ստորաբաժանումների պատրաստության աստիճանը, առաջադրված մարտական խնդիրների իմացությունը։ Զինծառայողները հրահանգավորվել են մարտական հերթապահության կրման անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
17:36 23.04.2021
Այսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում տեղի է ունեցել նոր պրոթեզարանի բացման արարողությունը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի, «Հայաստան հիմնադրամ Նիդեռլանդների», Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, «Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ-ի հիմնած Հայ զինվորի պրոթեզավորման կենտրոնում հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած անձինք կօգտվեն որակյալ և ֆունկցիոնալ պրոթեզավորման ծառայություններից: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, […]
18:06 21.04.2021
Ապրիլի 20-ին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի հերթական ստորաբաժանումը մեկնել է Լիբանան։ Հայկական խաղաղապահ ստորաբաժանումը ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում, իտալական հրամանատարության ներքո, Լիբանանում խաղաղարար առաքելություն են իրականացնում 2014 թվականից: Հայ խաղաղապահների ծառայությունը բազմիցս արժանացել է վերադաս հրամանատարության բարձր գնահատականին։
14:32 21.04.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է պաշտպանության նախարարության N զորամաս։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։ Կառավարության ղեկավարը զրուցել է զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար և մաղթել խաղաղ ծառայություն։ Նիկոլ Փաշինյանը շրջել […]
16:23 17.04.2021
ԱԻՆ-ը ևս միացել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի նախաձեռնած շաբաթօրյակին: ԱԻՆ-ցիների շաբաթօյակին մասնակցում էին նաև ապագա փրկարարները։
18:22 16.04.2021
Մարտավարական տարբեր իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվելու հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 16-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել են մարտական պատրաստության գործնական պարապմունքներ:
17:25 16.04.2021
Ապրիլի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի աշխատանքային խորհրդակցություն: Նախքան օրակարգային հարցերին անցնելը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նորանշանակ առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին: Բարձր գնահատելով նրա մասնագիտական գիտելիքները, փորձն ու ծառայողական ուղին զինված ուժերում՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը Արշակ Կարապետյանին […]
18:15 15.04.2021
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել և լուսանկարներ հրապարակել. «Ադրբեջանում մարդկային տառապանքների «պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև մանկահասակ երեխաների համար: Այն բացվել է Բաքվում` առավելագույն հրապարակայնություն ապահովելով և ունի ծայրաստիճան նվաստացնող, էթնիկ արժանապատվությունը ոտնահարելու նպատակ: Այս «պուրակ-թանգարանն» ակնհայտ հաստատում է Ադրբեջանում պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականության […]
18:14 14.04.2021
5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն ապրիլի 14-ին անցկացրել են մասնագիտական պարապմունքներ։ Մշակվել և իրականացվել են անհատական ու խմբային վարժանքներ, ստուգվել են զինծառայողների փոխհամաձայնեցված գործելու կարողություններն ու մասնագիտական հմտությունները: Պարապմունքներին ներգրավված զինծառայողները, քողարկման և հետախուզական հմուտ գործողությունների կիրառմամբ, ոչնչացրել են պայմանական հակառակորդի կենդանի ուժն ու զբաղեցրել նպաստավոր դիրքեր։
20:15 13.04.2021
5-րդ զորամիավորումում ապրիլի 13-ին անցկացվել է գումարտակի կազմով մարտավարական զորավարժություն, որի ընթացքին հետևել է զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս․ Գրիգորյանը։ Զորավարժության ընթացքում իրականացվել են պաշտպանական և հարձակողական գործողություններ, ստուգվել են անձնակազմի ներդաշնակ գործելու կարողությունները, զինծառայողների անհատական պատրաստվածությունն ու մասնագիտական գիտելիքները։ Հաստիքային միջոցների արդյունավետ կիրառմամբ և հմուտ գործողություններով անձնակազմը կատարել է առաջադրված խնդիրները։
17:28 12.04.2021
Ապրիլի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմին մասնակցած և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած ժամկետային զինծառայողների առողջական վիճակով, մաղթել շուտափույթ ապաքինում: Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հոսպիտալում բուժվող զինծառայողներին պատերազմական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և կատարած սխրանքների համար, հանձնել […]
14:45 12.04.2021
2 ոսկի, 2 արծաթ, 4 բրոնզ նվաճած հայ ծանրորդները վերադարձան հայրենիք։ «Զվարթնոց» օդանավակայանում հայ ծանրորդներին դիմավորեցին մեծ ոգևորությամբ: Հիշեցնենք, որ ապրիլի 3-11-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացել էր Եվրոպայի ծանրամարտի տղամարդկանց 99-րդ և կանանց 33-րդ առաջնությունը, որը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, հետաձգվել էր նախորդ տարվանից: Հայաստանն առաջնությունում ներկայացրել է 14 մարզիկ-մարզուհի, որոնք նվաճել են երկամարտի 2 […]
15:21 10.04.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի նախաձեռնությամբ, Տեսչական մարմնի միջոցներով՝ ապրիլի 10-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցուն հարող տարածքում կազմակերպվել է խորհրդանշական ծառատունկ։ Միջոցառումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աջակցությամբ և ՀՈԱԿ-ի զարգացման գծով փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանի մասնակցությամբ։ Ծառատունկին մասնակցել են Տեսչական մարմնի տարածքային բոլոր ստորաբաժանումների […]
19:30 09.04.2021
Զինված ուժերի զորամիավորումներում ապրիլի 9-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։ Ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են զինծառայողների պատրաստվածությունը, անհրաժեշտ փաստաթղթերի և միջոցների առկայությունը, հրահանգավորել անձնակազմին անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
18:30 08.04.2021
Անձնակազմի մարտավարամասնագիտական հմտությունների զարգացման նպատակով ապրիլի 7-ին 5-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների ներգրավմամբ անցկացվել են գործնական պարապմունքներ։ Մարտական իրավիճակին մոտեցված պայմաններում զինծառայողները բացազատել են կրակի կառավարման կետեր, հրետանին բերել մարտական վիճակի և հաջողությամբ կատարել առաջադրված բոլոր խնդիրները: Ստուգվել են հրետանային ստորաբաժանումների դաշտային վարժվածության մակարդակն ու փոխգործակցելու հմտությունները։
17:37 08.04.2021
3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է նորակոչիկ զինծառայողների զինվորական երդման հանդիսավոր արարողություն: Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և պատվով իրականացնել հայրենի երկրի սահմանների պաշտպանությունը։ Զորամասի հրամանատարությունը շնորհավորել է զինծառայողներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն, հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։