17:06 08.04.2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն», ծանոթացել կենտրոնում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Նախարարը շրջել է կլինիկական-տոքսիկաքիմիական լաբորատորիայում, դիսպանսեր և ստացիոնար բաժանմունքներում։ Կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը Անահիտ Ավանեսյանին մանրամասն ներկայացրել է մատուցվող ծառայությունները, վերանորոգման գործընթացը և կենտրոնի հետագա զարգացման հեռանկարները: Այնուհետև նախարարն այցելել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն (ՀԱԿ), ծանոթացել բուժհիմնարկի պայմաններին, […]
17:00 08.04.2021
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ապրիլի 7-ին գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները:
17:10 07.04.2021
Նոր բաժանմունք` Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Ամբողջապես նորոգված ու վերազինված Ռադիոգինեկոլոգիական բաժանմունքն այսօրվանից կգործի նոր ծավալով։ Բաժանմունքի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ոլորտի անվանի ներկայացուցիչներ: Բաժանմունքը միակն է Հայաստանում, որտեղ իրականացվում է բրախիթերապևտիկ բուժում, որը ցուցված է օնկոգինեկոլոգիան հիվանդությունների ժամանակ, իսկ նման բուժման ցուցում […]
17:24 05.04.2021
5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողներն ապրիլի 5-ին անցկացրել են մասնագիտական վարժանքներ։ Ծավալվել են կապի շարժական հանգույցներ, ապահովվել է համակարգի անխափան աշխատանքը, կատարելագործվել են ազդանշանների հաղորդման և ստացման գործնական հմտությունները:
18:59 02.04.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի և մարզային տարածքային ստորաբաժանումներն այսօր վաղ առավոտից իրականացրել են ուժեղացված լայնածավալ ստուգայց ողջ հանրապետությունում։ Տեսչական մարմնի մասնագիտական խմբերի ուշադրության կենտրոնում Covid-անվտանգության կանոնների պահպանումն է՝ սկսած հանրային տրանսպորտի դիսպետչերական կետերից մինչև ուղևորատար տրանսպորտային միջոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, առևտրի մանրամեծածախ կենտրոններ, փակ արտադրական տարածքներ, դեղատներ և բուժհաստատություններ։ Համաժամանակյա ուժեղացված ստուգայցի ընթացքում […]
12:18 01.04.2021
Հայաստանի ազգային հավաքականի ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսը լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչ վիճակում է մեր ընտրանու պաշտպան Անդրե Կալիզիրն անցկացրել Ռումինիայի հետ ԱԱ-2022-ի ընտրական փուլի խաղը: «Իմ հերոսը»,- գրել է իսպանացի մասնագետը: Կալիզիրն ուսը վնասել է մրցակցի հարձակվող Ջորջե Պուշկաշի հետ բախման հետևանքով. ռումինացի ֆուտբոլիստն արդյունքում կարմիր քարտ է ստացել ու հեռացվեց խաղադաշտից. «Կարմիր […]
17:15 31.03.2021
5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում մարտի 30-ին կայացել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն։ Զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները։ Զորամասի հրամանատարությունը նորակոչիկներին մաղթել է խաղաղ և անվտանգ ծառայություն, հրահանգավորել խստորեն հետևել անվտանգության կանոնների պահպանմանը։
12:51 31.03.2021
Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում օդի աղտոտվածության մակարդակը հասել է վտանգավոր մակարդակի, իշխանությունները չորս օրով փակել են դպրոցները: Հաղորդում է Reuters- ը: Կառավարության պաշտոնյա Շանկար Պաուդելը հայտարարել է, որ անցյալ հանգստյան օրերին մայրաքաղաքում աղտոտվածության մակարդակը 2016 թվականից հետո հասել է գագաթնակետին: Կրթության նախարարության ներկայացուցիչ Դիպակ Շարման ասել է, որ դպրոցների փակումն ազդել է շուրջ ութ միլիոն աշակերտի […]
17:42 30.03.2021
Մարտի 29-ին 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում անցկացվել են զինվորական երդման հանդիսավոր արարողություններ: Նորակոչիկները երդվել են հավատարիմ լինել զինվորական երդմանը, անձնվիրաբար ծառայել հայրենիքին և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները։ Զորամասերի հրամանատարները շնորհավորել են զինծառայողներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն, հորդորել խստագույնս հետևել անվտանգության կանոնների պահպանմանը։
17:12 29.03.2021
Մարտի 26-ին 2-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություններ, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և լինել Հայոց բանակի արժանի զինվորներ: Զորամասերի հրամանատարները շնորհավորել են զինծառայողներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն։
22:10 28.03.2021
Ֆուտբոլի ազգային առաջնության որակավորման փուլի երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա խաղն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով` 2:0 հաշվով։ 53-րդ րոպեին աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը: Խորեն Բայրամյանը կրկնապատկեց հաշվի առավելությունը: Ի վերջո Հայաստանի ընտրանին հաղթեց 2:0 հաշվով: Հայաստանի հավաքականը երրորդ տուրի շրջանակներում կրկին Երևանում կխաղա Ռումինիայի հետ: Հանդիպումը կկայանա մարտի 31-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին: […]
17:29 26.03.2021
5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են կրակային պատրաստության վարժանքներ։ Վարժանքների ընթացքում ստուգվել են համակարգված գործողություններ իրականացնելու կարողությունները և զինծառայողների անհատական պատրաստվածությունը:
17:14 26.03.2021
Մարտի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայություն, հանդիպել ծառայության անձնակազմի հետ։ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել է 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքների, ծառայության կողմից անցկացված ստուգումների արդյունքների, հայտնաբերված թերացումների, զորամասերում և առանձին ստորաբաժանումներում արձանագրված բացթողումների վերաբերյալ։ Ներկայացվել են նաև զորքերի մարտական պատրաստության, թիկունքային […]
18:30 25.03.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկը մարտի 25-ին բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և դուրս բերվել նախորոշված շրջաններ։ Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս․ Գրիգորյանը ստուգել է զինծառայողների պատրաստվածությունը, առաջադրված խնդիրների կատարման և փոխգործակցության կազմակերպման հմտությունները, տվել համապատասխան հրահանգներ։
18:20 25.03.2021
ԿԳՄՍ նախարարությունն այսօր նախաձեռնել էր հանրային քննարկում «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի» նախագծի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են հանրակրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և կրթության փորձագետներ: Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկաներին տեղեկացրել է, որ անցյալ տարի Ազգային ժողովն ընդունել է «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքը, որով մի շարք նոր կարգավորումներ են […]
18:15 25.03.2021
Հաստիքային զենքից կրակի վարման հմտությունների կատարելագործման նպատակով մարտի 24-ին 3-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում զինծառայողների հետ անցկացվել է գործնական պարապմունք: Զինծառայողները տարբեր դիրքերից կատարել են կրակային վարժանքներ, հաջողությամբ խոցել կրակադաշտի բոլոր թիրախները։
14:03 25.03.2021
Մարտի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակությունը։ Մարտի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների կազմով հանդիպումը։ Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Իրաքի երկկողմ համագործակցության հեռանկարները, […]
23:55 24.03.2021
Ռեալիթի շոուի աստղ, մոդել և ձեռներեց Քիմ Քարդաշյանը Instagram-ում հրապարակել է անսովոր հանդերձանքով լուսանկարներ: Աստղը նկարահանվել է աստիճանների վրա կամուֆլյաժ պրինտով կիպ մինի զգեստով և նույն ոճի բարձրակրունկ բոտֆորտներով:
18:09 24.03.2021
Այսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում վերջույթների պրոթեզավորումից հետո հայրենիքի 8 պաշտպանները կատարել են առաջին քայլերը: Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Պրոթեզավորումից հետո տղաներն այժմ անցնում են պրոթեզավորման վաղ փուլի քայլքի նախնական մարզման և պրոթեզի շտկման ծրագիրը: Պրոթեզավորման ժամանակակից սարքավորումներն ու պարագաները ձեռք են բերվել «Հայաստան» համահայկական […]
17:26 24.03.2021
5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները մարտի 23-ին անցկացրել են մասնագիտական պարապմունքներ։ Մշակվել և իրականացվել են անհատական և խմբային հետախուզական և քողարկման վարժանքներ, ներդաշնակվել են հարձակման և շրջանաձև պաշտպանության ընթացքում զինծառայողների գործողությունները: Ըստ խաղարկված սցենարի՝ հատուկ նշանակության խումբը ներթափանցել է պայմանական հակառակորդի տեղակայման վայր, ոչնչացրել կենդանի ուժն ու զբաղեցրել նպաստավոր դիրքեր։
17:20 22.03.2021
4-րդ զորամիավորման վարչակազմի սպաների հետ մարտի 22-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։ Բացազատված ուսումնական կետերում զինծառայողները ևս մեկ անգամ հրահանգավորվել են հրաձգային վարժաձևերի կատարման, կրակային խնդիրների լուծման և անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ։ Ստուգվել են հաստիքային զենքի տիրապետման հմտությունները և կրակի վարման անհատական վարժվածությունը:
17:06 22.03.2021
Մարտի 20-22-ը 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող մի շարք զորամասերում անցկացվել են նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություններ։ Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և լինել Հայոց բանակի արժանի զինվորներ: Զորամասերի հրամանատարները շնորհավորել են զինծառայողներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն, հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։
12:49 21.03.2021
Մարտի 20-ին Մասիս քաղաքի եկեղեցու բակում հավաքվել էին մեծ թվով քաղաքացիներ՝ մասնակցելու Խարբերդ գյուղում բնակվող 5-ամյա Դավիթ Պետրոսյանի հերթական ռեկորդին, հայտնում է shamshyan.com-ը: Դավիթն արդեն 12-րդ անգամ է ռեկորդ սահմանում. ոչ միայն տարածաշրջանում, ԱՊՀ երկրներում, այլ նաև աշխարհում առաջինն է: Նա 2 մատով քաշել է 2 հատ Lada Priora մակնիշի ավտոմեքենաներ, որոնց ընդհանուր քաշն անցնում […]
23:59 20.03.2021
Ռեալիթի շոուի աստղ և գործարար Քլոե Քարդաշյանը Instagram- ում նոր գայթակղիչ լուսանկարներ է տեղադրել՝ ներկայացնելով Good American լողազգեստի նոր մոդելը: Ֆոտոսեսիայի անցկացման վայրը Քլոեի շքեղ կալվածքի տարածքում գտնվող լողավազանն է: Նա ներկայացել է արծաթագույն բիկինիով և ուսերին թափանցիկ վերնաշապիկով: «Այս հավաքածուն անհավատալի է. Մենք այն նախագծել ենք՝ որպեսզի ինքնավստահ և սեքսուալ տեսք ունենաք», – նշել […]
22:32 20.03.2021
Մարտի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը եղել է զինված ուժերի ինժեներասակրավորային, ինչպես նաև ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորամասերում: Զորատեսակների հրամանատարները պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացրել զորամասերի ենթակառուցվածքները, իրականացվող աշխատանքները, զորանոցային և ուսումնական պայմանները: Զեկուցվել են զորամասերի մարտական խնդիրներն և զարգացման ծրագրերը: ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ առաջիկայում նախատեսված են զորամասերի ենթակա անձնակազմի […]
21:40 19.03.2021
Զինված ուժերում անցկացվող մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժությունների շրջանակում 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասը մարտի 19-ին բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Զորամասի վարչակազմը և ենթակա ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են ղեկավարման կետեր, տրվել են ցուցումներ առաջադրված խնդիրների կատարման ուղղությամբ։
21:13 19.03.2021
Մարտի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հոսպիտալի մի շարք բաժանմունքներում, ԶՈՒ ռազմաբժշկական վարչության և ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետերի հետ քննարկել առկա խնդիրները։ Պաշտպանության նախարարին են ներկայացվել հոսպիտալի բաժանմունքներում իրականացվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները: Առկա խնդիրների լուծման ուղղությամբ տրվել են հստակ […]
19:12 19.03.2021
Մարտի 19-ին 4-րդ զորամիավորման հրաձգային գումարտակներից մեկի ներգրավմամբ անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն։ Ըստ զորավարժության սցենարի՝ գումարտակը լեռնային պայմաններում անցել է հարձակման, գրավել կարևոր բարձունքներ և կազմակերպել դրանց պահպանությունը մինչև հիմնական ուժերի մոտենալը։ Անձնակազմի ներդաշնակ և հմուտ գործողությունները, առաջադրված խնդիրների կատարման ճշգրտությունն ու ֆիզիկական և մասնագիտական պատրաստվածությունը բարձր են գնահատվել հրամանատարության կողմից։
18:56 19.03.2021
2-րդ զորամիավորման հրետանային և հրաձգային ստորաբաժանումները մարտի 19-ին անցկացրել են մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժություն: Ըստ զորավարժության սցենարի՝ հրետանային ստորաբաժանումները կասեցրել են պայմանական հակառակորդի տանկային գումարտակի հարձակումը, հակագրոհի են անցել հրաձգային ստորաբաժանումները: Մարտավարական և եղանակային բարդ պայմաններում անձնակազմը գերազանց կատարել է առաջադրված խնդիրները և ցուցաբերել բարձր պատրաստվածություն։