TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC

Արխիվ

Վերականգնվում է ԱՀ Մարտունի քաղաքի արկակոծված մարզադաշտը

20:57 18.03.2021

  Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի «Ավագյան Արենա» մարզադաշտում, որը հրետակոծվել էր   44-օրյա պատերազմի ընթացքում, մեկ շաբաթ է ընթանում են  վերականգնման  աշխատանքներ։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում   հայտնում է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը: Մարզադաշտը կառուցվում է անձնական միջոցներով, սակայն  ներդրողը  լրագրողի հետ զրույցում չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի: Մարտունիի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանի փոխանցմամբ, այժմ ընթացքի […]

̰
3-րդ զորամիավորումում զորավարժությունները շարունակվում են. ՊՆ

18:15 18.03.2021

Զինված ուժերում անցկացվող մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժությունների շրջանակում մարտի 18-ին վարժանքներ են անցկացվել 3-րդ զորամիավորումում։ Ըստ խաղարկված սցենարի՝ ամրացնելով բնագծերը, զինծառայողները պաշտպանությունից անցել են հակագրոհի։ Մարտավարական բարդ պայմաններում անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն, գործել ներդաշնակ և կատարել առաջադրված բոլոր խնդիրները։

̰
Անցկացվել են տանկային և հրաձգային գումարտակների համատեղ վարժանքներ

17:57 18.03.2021

2-րդ զորամիավորումում շարունակվում են մարտավարական և մարտավարամասնագիտական զորավարժությունները։ Մարտի 18-ին զորամիավորման տանկային և հրաձգային գումարտակներն իրականացրել են հարձակում պայմանական հակառակորդի ուղղությամբ և զբաղեցրել նոր բնագծեր։ Հրամանատարությունը բարձր է գնահատել անձնակազմի ներդաշնակ և համակարգված գործողություններն ու առաջադրված խնդիրների կատարման ընթացքը։  

̰
Զորավարժությունների շրջանակում անցկացվել են ցուցադրական պարապմունքներ. ՊՆ

17:34 18.03.2021

Զինված ուժերում ընթացող զորավարժությունների շրջանակում մարտի 18-ին 1-ին զորամիավորման հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են կրակի կառավարման ցուցադրական պարապմունքներ։ Զինծառայողները բացազատել են կրակի կառավարման կետերը, հրետանին բերել մարտական վիճակի և հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները։

̰
Անձնակազմն անցել է առաջադրված խնդիրների կատարմանը. ՊՆ

18:30 17.03.2021

Մարտի 16-ին մեկնարկած մարտավարական և մարտավարամասնագիտական զորավարժությունների շրջանակում 3-րդ զորամիավորման զորամասերը բերվել են պատրաստականության համապատասխան աստիճանների: Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները և անցել առաջադրված նախնական խնդիրների կատարմանը։

̰
1-ին զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ՊՆ

18:11 17.03.2021

Զինված ուժերում ընթացող զորավարժությունների շրջանակում մարտի 17-ին 1-ին զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Անձնակազմը և ռազմական տեխնիկան դուրս են բերվել մշտական տեղակայման վայրերից և զբաղեցրել նախորոշված շրջանները։

̰
Հայ խաղաղապահները մասնակցել են բազմազգ զորավարժության

17:43 17.03.2021

Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողները մասնակցել են բազմազգ զորավարժության։ Հայ խաղաղապահները, ըստ զորավարժության սցենարի, խաղարկել են պայթյունի հետևանքով վիրավորում ստացած անձանց առաջին բուժօգնության տրամադրման և տարհանման գործողություններ։ Զորավարժության հրամանատարությունը բարձր է գնահատել հայ խաղաղապահների պատրաստվածությունը։

̰
Քայլի Ջենները հիացրել է թեժ կերպարներով

23:30 16.03.2021

Ռեալիթի շոուի աստղ, մոդել և գործարարուհի Քայլի Ջենները գիտի, թե ինչպես գրավել բազմամիլիոնանոց լսարանին: Օրերս 23-ամյա Ջենները լուսանկարների շարք է տեղադրել Instagram- ում՝ ներկայանալով երկու գայթակղիչ կերպարներով։ Kylie Skin բյութի- արշավի համար նա կրել է վարդագույն գործվածքից  սպիտակեղեն դիզայներ Նատալիա Ֆեդներից: Քայլին այնուհետև լուսանկարվել է Kylie Cosmetics- ի սեփական գրասենյակում: Նա կրել է թափանցիկ կապույտ […]

̰
Զորամասերից մեկում անցկացվել են մարտական հրաձգությամբ պարապմունքներ

22:44 16.03.2021

Մարտի 16-ին մեկնարկած մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժությունների շրջանակում 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել են մարտական հրաձգությամբ պարապմունքներ՝ «Գումարտակը պաշտպանությունում» և «Գումարտակը հարձակման ժամանակ» թեմաներով։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, պարապմունքների անցկացման նպատակն էր մարտավարական բարդ պայմաններում պաշտպանական և հարձակողական գործողությունների կազմակերպման, ներդաշնակման և հաստիքային միջոցների արդյունավետ կիրառման ուղղությամբ զինծառայողների հմտությունների կատարելագործումը։

̰
Զորամիավորումը բերվել է պատրաստականության բարձր աստիճանի

21:02 16.03.2021

Մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժությունների շրջանակում մարտի 16-ին 2-րդ զորամիավորման ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Անձնակազմը հանդերձավորվել է, ռազմական տեխնիկան սահմանված ժամկետներում զբաղեցրել է նախորոշված շրջանները։ Վերադաս հրամանատարության կողմից տրվել են ցուցումներ նախնական խնդիրների կատարման ուղղությամբ։

̰
Արցախում շարունակվում են «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ի նոր մասնաշենքի վերականգնողական աշխատանքները

16:20 16.03.2021

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են, որ հանրապետության բնակավայրերում շարունակվում են պատերազմական գործողությունների հետևանքով վնասված շենք-շինությունների վերականգնողական շինաշխատանքները: Շարունակվում են «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի նոր մասնաշենքի վերականգնողական աշխատանքները, որին մասնակցում են թվով 4 շինարարական կազմակերպություն: Այս փուլում մասնագետները կատարում են վնասված կոմունիկացիաների` կոյուղու, հեռախոսաֆիկացման, անվտանգության և օդափոխության համակարգերի, ներքին հարդարման, վնասված պատուհանների […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության անձնակազմի հետ

17:56 15.03.2021

Մարտի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության անձնակազմի հետ։ Ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել վարչության ընթացիկ խնդիրները, պլանային միջոցառումներն ու առաջիկա ծրագրերը։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է առօրյա ծառայության կազմակերպման և սոցիալական խնդիրների լուծման հետ կապված մի շարք հարցերի՝ ընդգծելով, որ […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

19:08 12.03.2021

Մարտի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կիրստի Նարինենին: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված իրավիճակը, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, խաղաղապահ առաքելության պայմաններում Արցախում անվտանգության ապահովման և հումանիտար հարցերը՝ հատուկ շեշտադրելով Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձի խնդիրը: Զրուցակիցները քննարկել են նաև […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

18:15 12.03.2021

Մարտի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Համալսարանի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել ՊԱՀՀ-ի գործառույթները, ուսումնական և հեռանկարային ծրագրերը: ՀՀ պաշտպանության նախարարը զրուցել է համալսարանում վերապատրաստվող սպաների հետ, մասնագիտական գիտելիքներից զատ՝ կարևորել տարածաշրջանային անվտանգային հարցերին քաջատեղյակ, վերլուծական ունակություններով օժտված սպայակազմի դերակատարումը անվտանգային բնույթի ճգնաժամերի […]

̰
Ցուցադրական պարապմունքներ 4-րդ զորամիավորումում

17:55 11.03.2021

Մարտի 10-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում ջոկերի կազմով անցկացվել են մարտական հրաձգությամբ ցուցադրական պարապմունքներ: Տեսական և գործնական ստուգողական պարապմունքները միտված էին անձնակազմի մասնագիտական ունակությունների ամրապնդմանն ու պատրաստության մակարդակի բարձրացմանը, համատեղ խնդիրների լուծման կարողությունների զարգացմանը։ Պարապմունքների ընթացքում խաղարկվել է նաև պատերազմական գործողություններին մոտեցված վարժանք։ Զինծառայողները դրսևորել են բարձր պատրաստվածություն և գերազանց կատարել առաջադրված խնդիրները։

̰
5-րդ զորամիավորումում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն

17:30 11.03.2021

Ստորաբաժանումների հրամանատարների և կառավարման մարմինների գործնական ունակությունների կատարելագործման նպատակով 5-րդ զորամիավորումում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն: Զորավարժության շրջանակում իրականացվել են պայմանական հարձակողական մարտի նախապատրաստման և վարման գործողություններ:

̰
Ֆրանսիայում այրվել է տվյալների խոշոր կենտրոն

15:17 11.03.2021

Ֆրանսիայում՝ Ստրասբուրգում, մարտի 10-ի գիշերը խոշոր հրդեհ է տեղի ունեցել ամպային ծառայություն մատուցող OVH տվյալների կենտրոնում: Հայտնում է DNA-ն: OVH-ի գործադիր տնօրեն Օկտավ Կլաբան ասել է, որ հրդեհը ոչնչացրել է տվյալների մշակման կենտրոններից մեկը, իսկ երկրորդի մի մասը: OVH-ն ամպային ծառայություններ է մատուցում 1,6 միլիոն հաճախորդների 140 երկրներում: Տվյալների կենտրոնի վնասումն անհասանելի է դարձրել OVH […]

̰
Ջեյ Լոն հիացրել է երկրպագուներին լատեքսային կոստյումով

23:15 10.03.2021

Ամերիկացի երգչուհի, դերասանուհի, մոդելյոր, պրոդյուսեր և գործարար Ջենիֆեր Լոպեսը ներկայացրել է կոշիկների նոր գարնանային հավաքածու, որը վաճառվելու է բացառապես Designer Shoe Warehouse խանութներում և DSW.com- ում: Instagram- ում հայտնվել են գովազդային արշավի լուսանկարներ: Աստղը ցուցադրել է զեբրի պրինտով բարձրակրունկ կոշիկներ սպիտակ լատեքսային տոպի և լեգգինսի համադրությամբ։      

̰
Բաղրամյան պողոտայում հավաքվածները ավտոերթով ուղևորվեցին «Եռաբլուր» պանթեոն

16:46 08.03.2021

«Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի համակիրները ժամը 16-ին Բաղրամյան պողոտա են հասել՝ ավտոերթով «Եռաբլուր» գնալու համար: Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ ճեպազրույց ունեցավ և նշեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ դիրքորոշում չի հայտնել ԳՇ պետին պաշտոնանկ անելու մասին հրամանագիրը ՍԴ ուղարկելու վերաբերյալ: Հարցին՝ եթե պարզվի, որ մարտի 8-ից հետո Օնիկ Գասպարյանը չի պաշտոնավարելու, որո՞նք […]

̰
Վաղարշակ Հարությունյանը պարգևատրել է կին զինծառայողներին և կուրսանտներին

19:25 05.03.2021

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարտի 5-ին ՊՆ վարչական համալիրում հյուրընկալել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալասարանի իգական սեռի կուրսանտներին, ինչպես նաև արցախյան պատերազմին մասնակցած մի շարք կին զինծառայողների։ Կանանց միջազգային օրվան ընդառաջ՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներին հանձնել է պատվոգրեր և նվերներ։ Արցախում ծավալված պատերազմին մասնակցած […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարին են ներկայացվել ընթացիկ խնդիրները

18:12 04.03.2021

Մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման և ՀՀ ԶՈՒ ԳՇ ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի վարչության հրամանատարական կազմի հետ։ Միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը և ԳՇ ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի վարչության պետ, գնդապետ Արթուր Կումելովը պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են ենթակա ստորաբաժանումների գործառույթները, ընթացիկ խնդիրներն […]

̰
Ալեք Բոլդուինը յոթերորդ անգամ հայր է դարձել

23:02 02.03.2021

Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը 62 տարեկան հասակում յոթերորդ անգամ հայր է դարձել: Ընտանիքի համալրման մասին Instagram- ում հայտարարել է նրա 37-ամյա կինը՝ Հիլարիան: Բոլդուինի կինը լուսանկար է հրապարակել վեց երեխաների հետ, այդ թվում՝ նորածնի: Ալեքը ունի նաև 24-ամյա դուստր, որը ծնվել է Քիմ Բեսինջերի հետ ամուսնությունից: 2012-ին Բոլդուինն ամուսնացել է յոգայի մասնագետ Հիլարիա Թոմասի հետ: […]

̰
Անցկացվել են մասնագիտական հավաքներ. ՊՆ

17:18 02.03.2021

Մարտի 1-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են մասնագիտական հավաքներ: Հավաքների անցկացման նպատակն էր մարտավարական բարդ պայմաններում կրակի տարբեր տեսակների կիրառման ժամանակ զինծառայողների մասնագիտական կարողությունների զարգացումը:

̰
Նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել են պարապմունքներ

16:45 02.03.2021

1-ին զորամիավորման զորամասերից մեկում մարտի 1-2-ը տեսական և գործնական պարապմունքներ են անցկացվել նորակոչիկ զինծառայողների հետ: Նորակոչիկները ծանոթացել են համազորային կանոնադրություններին, անցկացրել շարային պատրաստության պարապմունքներ։

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ խմբակցություններում չընդգրկված մի խումբ պատգամավորների հետ

15:13 27.02.2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, իր կողմից նախաձեռնած քննարկումների շրջանակում, այսօր հանդիպել է Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված մի խումբ պատգամավորների հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, հանգուցալուծման ուղիների և լարվածության թուլացման վերաբերյալ: Խորհրդարանականները Հանրապետության նախագահին են ներկայացրել ստեղծված իրավիճակի և լուծումների վերաբերյալ իրենց մոտեցումներն ու տեսակետները:

̰
ԲՈՒՀ-ի ուսանողներն այցելել են խաղաղապահ բրիգադի ուսումնական կենտրոն

17:08 26.02.2021

Երևանի Հյուսիսային համալսարանի մի խումբ ուսանողներ և դասախոսներ օրերս այցելել են ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի ուսումնական կենտրոն։ Կենտրոնի հրահանգիչներն ու մասնագետներն ուսանողներին ծանոթացրել են խաղաղապահների ծառայության առանձնահատկություններին, հրաձգային զենքի օգտագործման կանոններին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։ Ուսանողները շրջել են կենտրոնում, ծանոթացել պայմաններին, գրքեր նվիրել խաղաղապահներին։

̰
Արցախ է տեղափոխվել ՌԴ հերթական հումանիտար օգնությունը

17:16 24.02.2021

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ փետրվարի 24-ին, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնից Արցախ է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարարության հերթական հումանիտար օգնությունը։ ՌԴ ԱԻՆ օպերատիվ խումբը բնակելի շենքերի և սոցիալական նշանակության օբյեկտների վերակառուցման համար պարբերաբար համապատասխան բեռներն ուղարկում է Արցախի Հանրապետություն` վերակառուցման շինաշխատանքներ իրականացնելու համար։

̰
Կոսովոյում ստուգվել է հայ խաղաղապահների մասնագիտական պատրաստվածությունը

15:14 23.02.2021

Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների մասնագիտական և ծառայողական պատրաստվածությունն ստուգելու նպատակով հայկական զորախմբի մշտական տեղակայման վայր է այցելել ռազմակայանի հրամանատարը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Խաղաղապահ զորախմբի հրամանատար, ավագ լեյտենանտ Գագիկ Միքայելյանը ներկայացրել է հայ խաղաղապահների ծառայության պայմանները, իրականացրած աշխատանքները։ Տրվել է «տագնապ» հրահանգ, որից հետո հայ խաղաղապահները, ցուցաբերելով բարձր պատրաստվածություն, անթերի կատարել են […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը

16:36 22.02.2021

Փետրվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: ՀՀ պաշտպանության նախարարը հյուրերին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կետերի […]

̰
Զորամիավորման հրաձգարաններից մեկում կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացվել

15:29 22.02.2021

Եղանակային բարդ պայմաններում հաստիքային զենքից կրակի վարման հմտությունները կատարելագործելու նպատակով փետրվարի 20-ին 3-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է գործնական պարապմունք:

̰
BACK_TO_TOP