TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+31.09 oC

Արխիվ

ՆԱՍԱ-ն հրապարակել է Մարսի գունավոր լուսանկարները

23:27 20.02.2021

Կարմիր մոլորակը, պարզվում է, այդքան էլ կարմիր չէ: ՆԱՍԱ-ն հրապարակել է Մարս մոլորակի գունավոր լուսանկարները, որոնք արվել են Մարսի վրա վայրէջք կատարած Perseverance հետազոտական սարքի միջոցով: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն: Մարսագնացն ունի 23 տեսախցիկ և 2 միկրոֆոն, որ կարողանա Մարսից ձայներ և տեսանյութեր փոխանցել HD-որակով։ NASA -ի մարսագնացը հաջող վայրէջք է կատարել Կարմիր մոլորակի […]

̰
Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ այց Ստեփանակերտի հուշահամալիր պանթեոն

14:55 20.02.2021

ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն այսօր, Արցախի վերածնման օրը, ոստիկանության պետ գնդապետ Արտեմ Հարությունյանի, ոստիկանության և ԱԻ պետական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար անմահացած հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհել վերջին պատերազմում նահատակված ոստիկանների շիրիմներին: Կարեն Սարգսյանը կարևորել է օրվա խորհորդը, նշելով, որ այն մեր լինելիության, անվերջանալի […]

̰
Արցախյան շարժման 33-րդ տարեդարձին նվիրված երթ Ստեփանակերտում

14:43 20.02.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը բարձրաստիճան պետական այրերի և Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ փետրվարի 20-ին մասնակցել է Արցախյան շարժման 33-րդ տարեդարձին նվիրված երթին, ծաղիկներ խոնարհել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում: Արցախի կառավարության ֆեյսբուքյան էջը երթից ֆոտոշարք է ներկայացրել:

̰
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների հետ

18:42 19.02.2021

Փետրվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել ռազմական ավիացիոն համալսարանի կառուցվածքը, ուսումնանյութական բազան, ընթացիկ և հեռակա ծրագրերը: Վաղարշակ Հարությունյանը շրջել է համալսարանի տարածքում, ծանոթացել կրթօջախի ուսումնական, լսարանային և զորանոցային պայմաններին: Վաղարշակ Հարությունյանը զրուցել է նաև համալսարանի կուրսանտական կազմի հետ, հետաքրքրվել ուսումնական […]

̰
Ճանաչողական այց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե

18:21 19.02.2021

«Եվրասիա միջազգային համալսարան»-ի իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ փետրվարի 19-ին Եվրասիա «Իրավաբանական դպրոցի» աշակերտների համար կազմակերպվեց ճանաչողական այց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե: Այցի նպատակն էր աշակերտներին իրազեկել Քննչական կոմիտեի կազմավորման, գործունեության, առհասարակ՝ համակարգի, «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով ամրագրված՝ Քննչական կոմիտեի գործառույթների, Քննչական կոմիտեում ծառայության անցնելու կարգի մասին, ծանոթանալ քննիչի աշխատանքի առանձնահատկություններին: ՀՀ քննչական կոմիտեի իրավական […]

̰
«Ռոմա»-ն հաղթեց «Բրագա»-ին

23:45 18.02.2021

Այսօր Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի շրջանակներում «Բրագան» ընդունում է «Ռոմային»։ Առաջին խաղակեսն ավարտվել է «Ռոմայի»՝ նվազագույն հաշվով հաղթանակով: Հռոմեական ակումբի գնդակը խփել է հարձակվող Էդին Ջեկոն: Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է գոլային գրոհին: Երկրորդ խաղակեսում մեկնարկին «Բրագա»-ն մնաց 10 ֆուտբոլիստով: Էյսայգոն երկրորդ դեղին քարտը ստացավ և և հեռացվեց: 60-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը կարողացավ […]

̰
Թբիլիսիում մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ ձյուն է տեղացել

23:23 17.02.2021

Վրաստանի մայրաքաղաքում ձյուն է տեղում: Թբիլիսիից բացի, առատ ձյուն է գրեթե ամբողջ Վրաստանում: Թբիլիսիում մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ ձյուն է տեղացել: Քաղաքի որոշ հատվածներում ծանր խցանումներ են առաջացել այն բանի պատճառով, որ շատ մեքենաներ աշխատում են ամառային անվադողերով: Ամբողջ Վրաստանում եղանակի կանխատեսողները շուրջ մեկ շաբաթ ցուրտ և ձյուն են խոստանում: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ Վրաստանում […]

̰
Հայտնի են 2020 թվականի լավագույն ուսանողները

18:12 17.02.2021

Այսօր ԿԳՄՍ-ում տեղի է ունեցել 2020 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալները, բուհերի ռեկտորներ և ուսանողներ: Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան վերջին գոյամարտի ընթացքում նահատակված հերոսների հիշատակը։ Հաղթողներին հանձնելով հավաստագրեր ու նվերներ՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ «Լավագույն […]

̰
Հայկական ջերմությունը ՌԴ-ում Հայաստանի դեսպանության պատմական շենքում

16:48 17.02.2021

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Հայկական ջերմությունը ՌԴ-ում Հայաստանի դեսպանության պատմական շենքում` Մոսկվայի Հայկական նրբանցքում»:

̰
Հայկական Կամիր խաչի ընկերությունը Հայաստան տեղափոխված մոտ 7000 ընտանիքի օգնություն է տրամադրում

15:04 17.02.2021

Հայկական Կամիր խաչի ընկերությունը՝ ՄԱԿ ՓԳՀ ֆինանսական աջակցությամբ, Երևանում և յոթ մարզերում Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով Հայաստան տեղափոխված մոտ 7000 ընտանիքի տրամադրում է առաջին անհրաժեշտության իրեր, անկողնային և խոհանոցային պարագաներ, ինչպես նաև 53 000 կտոր ձմեռային տաք հագուստ:

̰
Արման Թաթոյանը հանդիպումներ է ունենում Շիկահող և Սրաշեն գյուղերում

17:47 16.02.2021

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբն այս պահին հանդիպումներ է ունենում Կապան համայնքի Շիկահող և Սրաշեն գյուղերում: Քննարկվում են բնակիչների անվտանգության, սեփականության, արոտավայրերի և վարելահողերի օգտագործման և այլ հարցեր:

̰
Զինված ուժերում մեկնարկել է նոր ուսումնական փուլը

16:47 16.02.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 15-ին զինված ուժերում մեկնարկել է նոր ուսումնական փուլը։ Զորամիավորումներում և զորամասերում ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ անցկացվել են հանդիսավոր արարողություններ: Հրամանատարներն անձնակազմին շնորհավորել են ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ, ներկայացրել առաջնային խնդիրները, հորդորել առանձնակի ուշադրություն դարձնել մարտական պատրաստությանը, պետական պարգևներ հանձնել ռազմական գործողությունների ընթացքում առանձնակի արիություն ցուցաբերած մի շարք […]

̰
Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական փորձնական ծրագիր

16:18 16.02.2021

ԱՀ քաղաքաշինության նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախի Ասկերան շրջանի Հովսեփավան համայնքում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական փորձնական ծրագիր։ Ֆիննական կացարանների արցախյան կատարելագործված տարբերակով և 80 քառակուսի մետր բնակտարածքով առանձնատները կունենան 2 ննջասենյակ, հյուրասենյակ, խոհանոց և սանհանգույց, ինչպես նաև 1000 քառակուսի մետր տնամերձ տարածք։ Նախարարությունն առաջին փուլում փայտյա շինանյութերով կառուցվող տները պատվիրել է տարբեր մոդելներով։  […]

̰
5-րդ զորամիավորումում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ. ՊՆ

17:27 15.02.2021

Փետրվարի 15-ին 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի զինծառայողների հետ անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ, որոնց ընթացքին հետևել է զորամիավորման հրամանատարը։ Ստուգվել են հաստիքային զենքի տիրապետման հմտությունները, ինչպես նաև զինծառայողների գործողությունները պաշտպանական և հարձակողական գործողությունների վարման ընթացքում:

̰
Քարդաշյան քույրերը լողազգեստով լուսանկարներ են հրապարակել

23:59 14.02.2021

Ռեալիթի շոուի մասնակից հայտնի քույրեր Քիմը և Քորթնի Քարդաշյանները հանգստի վայրից լողազգեստներով համատեղ ֆոտոսեսիա են կազմակերպել: Նկարները հայտնվել են Քիմի Instagram- ի օգտահաշվում: Լուսանկարում 41-ամյա Քորթնին հայտնվել է կարմիր միկրո-բիկինիով՝ ստվեր գցելով Քիմի անսովոր փակ լողազգեստի վրա: «Ինչ-որ կերպ մենք գտանք միմյանց այս խենթ կյանքում», – հրապարակման մեջ գրել է Քիմը: Ռեփեր Քանյե Ուեսթից բաժանվելու […]

̰
Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով ավելի քան 100 մարդ է տուժել

11:38 14.02.2021

Ճապոնիայի 6 պրեֆեկտուրաներում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 103-ի, հայտնել է Կիոդո գործակալությունը: Տուժածների մասին տվյալներ են բերվում Միյագիի, Ֆուկուսիմայի, Իբարակիի, Տոտիգի, Սայթամի և Տիբայի պրեֆեկտուրաներից: Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում տուժել է 52 մարդ։ Զոհերի մասին տվյալներ չկան։ TEPCO (Tokyo Electric Power Company) էներգետիկ ընկերության մասնագետները «Ֆուկուսիմա-1» և «Ֆուկուսիմա-2» ԱԷԿ-ների հետազոտությունների ընթացքում Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած […]

̰
Մոսկվայի Ս․Պայծառակերպություն եկեղեցու բակում վառվել է տոնական խարույկը

22:15 13.02.2021

Ս․Պայծառակերպություն եկեղեցու բակում վառվել է տոնական խարույկը՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։

̰
Արման Թաթոյանն այցելել է «Հայրենիքի պաշտպանի» վերականգնողական կենտրոն

18:12 12.02.2021

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է «Հայրենիքի պաշտպանի» վերականգնողական կենտրոն։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ Արման Թաթոյանը շրջել է կենտրոնում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և հետագա ծրագրերին։ Նա քննարկումներ է ունեցել կենտրոնի շահառու զինծառայողների հետ։ Արմեն Մուրադյանը նշել է, որ այստեղ առողջական խնդիրներից բացի լուծվում են նաև զինծառայողների […]

̰
Մարտական հերթափոխի նախապատրաստում. ՊՆ

18:07 12.02.2021

Փետրվարի 11-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում մարտական հերթապահության մեկնող անձնակազմի հետ անցկացվել են գործնական պարապմունքներ: Ստորաբաժանումների հրամանատարները և մարտական դիրքերի ավագները հրահանգավորել են անձնակազմին՝ հաշվի առնելով մարտական խնդիրների բնույթն ու զինծառայողների պարտականությունները: Զինծառայողները ևս մեկ անգամ ծանոթացել են մարտական հերթապահության կրման անվտանգության պահպանման կանոններին:

̰
Անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես

18:11 11.02.2021

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում փետրվարի 10-ին անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմի շարային ստուգատես: Ստորաբաժանումների հրամանատարներն ստուգել են զինծառայողների պատրաստվածությունը, անհրաժեշտ միջոցների և փաստաթղթերի առկայությունը, հրահանգավորել մարտական հերթապահության ժամանակ անվտանգության կանոնների և մարտական խնդիրների առանձնահատկությունների​​ վերաբերյալ։

̰
Չինաստանը պատրաստվում է նշել Լուսնային Նոր տարին

16:00 11.02.2021

Չինաստանը փետրվարի 12-ին պատրաստվում է նշել Լուսնային Նոր տարին: Այդ մասին հայտնում են չինական լրատվամիջոցները: Չինական օրացույցի համաձայն՝ ցուլի տարի է գալիս: Երկրում պաշտոնապես հայտարարված հանգստյան օրերը կլինեն 2021 թվականի փետրվարի 11-17-ը: Տոնական հանդիսությունները ավանդաբար տևում են 16 օր: Այս տարվա չինական ամանորյա տոնակատարությունները կշարունակվեն փետրվարի 12-ից փետրվարի 26-ը, երբ անցկացվում է Լապտերների փառատոնը: ՉԺՀ-ի […]

̰
Զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ. ՊՆ

17:55 09.02.2021

Փետրվարի 8-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ, զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Անձնակազմը սահմանված ժամկետում հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և զբաղեցրել նախատեսված բնագծերը։

̰
ԱԱՏՄ ստուգայցը մարզկենտրոններում և հարակից քաղաքներում

17:13 09.02.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային և հյուսիսային տարածքային կենտրոնների աշխատակիցները ստուգայցերով եղել են Սյունիքի մարզի Կապան, Գորիս քաղաքներում, ինչպես նաև Լոռու մարզի Վանաձոր և Տաշիր համայնքներում։ Տեսչական մարմնի աշխատակիցները, մասնավորապես, դիտարկել են քաղաքապետարանները, նախադպրոցական և դպրոցական հաստատությունները, ստոմատոլոգիական կենտրոնները, դեղատները, թանգարաններն ու գրադարանները։ Արձանագրվել են որոշ թերացումներ՝ ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանների վարման կարգում. […]

̰
Կոտայքի մարզում մեկնարկել է ձմեռային զորակոչը

15:50 09.02.2021

Այսօր՝ փետրվարի 9-ին, Կոտայքի մարզում մեկնարկել է ձմեռային զորակոչը: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնում 2021թ. առաջին նորակոչիկները: Այս մասին տեղեկացրին Կոտայքի մարզպետարանից։ Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում անցկացվել է նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհելու կարգ, որին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը, Աբովյան քաղաքային համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը, պաշտպանության նախարարության, Զինված ուժերի, ռազմական […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է անհետ կորած զինծառայողների հարազատների հետ. ՊՆ

18:00 08.02.2021

Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է մարտական գործողությունների տարածքներում կատարվող որոնողական աշխատանքների ընթացքը, նշել, որ իրականացված աշխատանքների արդյունքների մասին տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է, շարունակվում է նաև նույնականացման գործընթացը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, արձագանքել առաջարկություններին և հանձնարարականներ տվել ՊՆ ռազմական ոստիկանության պետին ու պատասխանատու այլ ստորաբաժանումների ղեկավարներին։ Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ պաշտպանական համակարգում […]

̰
Գյումրիում Nissan մակնիշի ավտոմեքենան հարվածել է առևտրի սրահի պատին. մեքենայի դիմային մասում հրդեհ է բռնկվել

00:20 06.02.2021

Փետրվարի 5-ին` ժամը 22:30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրի քաղաքի Տերյան-Հաղթանակի պողոտա խաչմերուկում: Դեռևս չպարզված հանգամանքներում Nissan մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու հարվածել մոտակա առևտրի սրահի մուտքի դռանն ու պատին: Հարվածից մեքենայի դիմային հատվածում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Փրկարարներին հաջողվել է […]

̰
«Մեր հարևան Իրանը» խորագրով ցուցահանդեսը հայ-իրանական մշակութային հարաբերություններին նոր լիցքեր կհաղորդի. ԿԳՄՍՆ

19:20 05.02.2021

Փետրվարի 5-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել «Մեր հարևան Իրանը» խորագրով նկարչական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Նկարչական մրցույթին մասնակցել են Երևան քաղաքի և ՀՀ մարզերի պարսկերենի ուսուցմամբ կրթօջախների 12-15 տարեկան սաները: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի համագործակցությամբ անցկացրել էր «Մեր հարևան Իրանը» խորագրով նկարչական մրցույթ, որը նվիրված […]

̰
Անվտանգության օր 5-րդ զորամիավորումում. ՊՆ

18:42 05.02.2021

Փետրվարի 4-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել է համալիր պարապմունք անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Բացազատված ուսումնական կետերում ներկայացվել է զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի շահագործման և կիրառման, ինչպես նաև առաջին բուժօգնության կազմակերպման կարգը։

̰
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները

18:18 05.02.2021

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր ավարտվել է Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի առաջնությունը, որին մասնակցել է ավելի քան 100 մարզիկ: 10 քաշային կարգերում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել են Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Մոնթե Մխիթարյանը (67 կգ), Նշան Անտոնյանը (73 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 […]

̰
Քիմ Քարդաշյանը ցուցադրել է նկարներ Փին-ափ ոճով

23:30 04.02.2021

Հայկական ծագումով ամերիկացի հեռուստաաստղ, դերասանուհի և ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը հայտնվել է իր SKIMS ապրանքանիշի գովազդային արշավում: Նա լուսանկարների շարք է տեղադրել Instagram- ի իր էջում: Նկարներում աստղը հայտնվել է փին-ափ ոճով: Քիմը կեցվածք է ընդունել ոսկեգույն և բրոնզե մետաքսե գիշերազգեստով և զգեստներով: Աստղի կերպարը լրացնում է 50-ականների ոճով սանրվածքը: Աչքերն ընդգծված են արտահայտիչ սլաքներով, և […]

̰
BACK_TO_TOP