17:50 04.02.2021
Զինվորական ծառայության անվտանգության կանոնների պահպանման արդյունավետության բարձրացման նպատակով փետրվարի 3-ին 4-րդ զորամիավորման վարչակազմի և ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ: Զորամասի տարածքում բացազատվել են ուսումնական կետեր, զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: Անձնակազմը ևս մեկ անգամ ծանոթացել է ամենօրյա գործունեության ընթացքում հնարավոր վտանգավոր գործոններից պաշտպանված լինելուն ուղղված միջոցառումներին:
23:12 03.02.2021
Քվեբեկի շրջակայքում գտնվող Սեն-Գաբրիել-դե-Վալկարտյե գյուղում իր դռներն է բացել Hotel de Glace` մոտ 2800 մետր տարածք ունեցող Հյուսիսային Ամերիկայի համար եզակի հյուրանոցը: Այս տարի հյուրանոցի թեման է «Քվեբեկի հեքիաթները և լեգենդները»: Հյուրանոցն իր մեջ ներառում է մեծ սրահ, մատուռ, որտեղ կարելի է անցկացնել հարսանեկան արարողություն, 15 թեմատիկ լյուքս համարներ, վեց համար, սառցե բար: Hotel de […]
16:08 03.02.2021
Փետրվարի 2-ին մաշտոցյան Մատենադարան է այցելել Ֆրանսիայի մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող Ժառանգության ազգային ինստիտուտի (ԺԱԻ) տնօրեն Շառլ Պերսոնազի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերը շրջայց են կատարել թանգարանային համալիրում, ծանոթացել հայ ձեռագրական ժառանգությանը: Այցի շրջանակներում եղել են նաև Մատենադարանի վերականգնման բաժնում, ծանոթացել ձեռագրերի վերականգնման աշխատանքներին: Շրջայցի ավարտին պատվիրակությունը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ քննարկել է գիտական ու գիտատեխնիկական […]
17:59 02.02.2021
Փետրվարի 1-ին 2-րդ զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Մինչ հրաձգության անցնելն անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: Զինծառայողները գերազանց կատարել են առաջադրանքը, խոցել կրակադաշտի բոլոր թիրախները և ստացել բարձր գնահատականներ։
13:23 01.02.2021
ԱՀ Ասկերանի շրջանի Շոշ գյուղում շարունակվում են վերակառուցման, վերանորոգման, ապամոնտաժման աշխատանքները։ Այս մասին հաղորդեցին ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։ Պատերազմի հետևանքով ԱՀ Ասկերանի շրջանի Շոշ գյուղում վնասվել է թվով 93 առանձնատուն։ Ներկա պահին մի խումբ շինարարական բրիգադներ իրականացնում են վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ` թվով 15 առանձնատներում, որը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև փետրվարի վերջը։ Գյուղում արդեն գործում […]
16:13 30.01.2021
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները շարունակում են աշխատանքը Լեռնային Ղարաբաղում ականազերծման ուղղությամբ: Նրանք ուսումնասիրել են ավելի քան 123 հա տարածք, հայտնաբերել են մոտ 15,5 հազար պայթյունավտանգ առարկա: «Առաջնորդ» կենտրոնի ականազերծող խումբն այժմ աշխատում է Մարտունու շրջանում (ավելի վաղ՝ Ասկերանում): Ամբողջ ժամանակահատվածում այս տարածքներում հետազոտվել է ավելի քան 110 հա տարածք, որտեղ հայտնաբերվել է շուրջ 15 […]
18:38 29.01.2021
Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ զորամիավորումների և ենթակա զորամասերի զինծառայողները «Եռաբլուր» զինվորական և քաղաքային պանթեոններում հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիների հիշատակին, ծաղիկներ խոնարհել հերոսների շիրիմներին, կատարել մոմավառություն զորամասերի մշտական տեղակայման վայրերի մերձակա եկեղեցիներում, մատուռներում և Հայրենիքի համար զոհված զինծառայողներին նվիրված հուշակոթողների մոտ։
18:25 29.01.2021
Հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության ուղղություններով շտաբային բանակցությունների մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին: ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկացրել է շտաբային բանակցությունների ընթացքում կատարված աշխատանքների ամփոփված արդյունքների և հետագա համատեղ ծրագրերի […]
16:07 29.01.2021
Հունվարի 29-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Էջմիածին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում Հայոց բանակի օրվա կապակցությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք։ Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, Մայր Աթոռի միաբաններ և ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության գնդերեցներ: Նախքան արարողությունը ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության […]
18:35 28.01.2021
Հայկական բանակի կազմավորման 29-ամյակի առիթով Շիրակ գերեզմանատուն՝ «Արցախյան ազատամարտի պանթեոն» են այցելել մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները, զինվորականներ, քաղաքացիներ, հարգանքի տուրք մատուցել, ծաղիկներ խոնարհել պատերազմում զոհված շիրակցի տղաների հիշատակին։
17:16 28.01.2021
ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն, ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի և ծառայության պատասխանատու անձանց ուղեկցությամբ, այսօր՝ Հայրենիքի պաշտպանի օրն այցելել է պատերազմական գործողությունների ընթացքում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս անմահացած փրկարարներ Դավիթ Դոլուխանյանի, Հարություն Աթաջանյանի և Հովիկ Աղաջանյանի ընտանիքներին: Իսկ Արայիկ Հակոբյանի հարազատների՝ Արցախում չգտնվելու պատճառով այցը հետաձգվել է: Կարեն Սարգսյանը վերստին ցավակցություն է […]
15:45 28.01.2021
Հունվարի 28-ին, Բանակի օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն, հանդիպել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Դեսպանը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին և Օնիկ Գասպարյանին Բանակի օրվա առթիվ, մաղթել հաջողություններ, […]
15:20 28.01.2021
Բանակի օրվա առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հոգևորականների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված քաջորդիների հիշատակին և աղոթք բարձրացնելու նրանց հոգիների հանգստության համար։ Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
22:50 27.01.2021
Այսօր Արարատի մարզի Վեդի քաղաքում տեղի ունեցավ Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությունը, որին ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ, հարազատներ ու ծառայակից ընկերներ, ազատամարտիկներ, Վեդիի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, մարզի բնակիչներ: Միջոցառման մեկնարկը տրվեց Հայաստանի Հանրապետության հիմնով, այնուհետ ներկաները […]
16:44 27.01.2021
Մատենադարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Հունվարի 27-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Իրանի արտգործնախարարի տիկին Մարիամ Իմանիեի գլխավորած պատվիրակությունը։ Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան Արցախի ձեռագրական ժառանգությանը։ Արվեստաբան Իվեթ Թաջարյանը ներկայացրեց Մատենադարանում պահվող պարսկական ձեռագրերը և իրանահայ հայր ու որդի արվեստագետներ լուսանկարիչ Անթուան Սևրուգինի և գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի աշխատանքները»։
16:59 26.01.2021
4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացվել են գործնական պարապմունքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, ստուգվել են զինծառայողների մարտական պատրաստվածությունն ու մարտավարական մասնագիտական գիտելիքները, կատարելագործվել գործնական հմտությունները։
18:00 25.01.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Ստորաբաժանումների հրամանատարները մանրակրկիտ ստուգել են անձնակազմի հանդերձանքը, սպառազինությունն ու իրային միջոցների առկայությունը, հրահանգավորում են անցկացրել մարտական հերթապահության կրման կանոնների պահպանման վերաբերյալ։
16:53 25.01.2021
Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակության՝ Իրան կատարած այցի երրորդ օրն անցել է Սպահանում, որտեղ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ նահանգապետ Աբաս Ռեզայիի, նահանգի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի, ինչպես նաև գործարար շրջանակների այլ ներկայացուցիչների (այդ թվում՝ հայ գործարարների) հետ: ՀՀ էկոնոմիկայի […]
16:32 25.01.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մարզային և Երևանի տարածքային ստորաբաժանումները շարունակում են կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանն ուղղված ստուգայցերը մայրաքաղաքի և մարզերի տնտեսավարողների շրջանում: Հատուկ ուշադրության են առնվում մեծ աշխատակազմ ունեցող տնտեսավարողները։ ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները հերթական ստուգայցով եղել են Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի երեք մասնաճյուղերում։ Ստուգայցի պահին տեսչական մարմնի մասնագետները կոպիտ խախտումներ […]
14:07 23.01.2021
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Արցախ աշխատանքային այցի ընթացքում գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը, հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում բնակարանային ծրագրերը, նշվել, […]
16:54 22.01.2021
Հունվարի 21-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հերթապահության նախապատրաստական ավանում անցկացվել է ցուցադրական գործնական պարապմունք: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Ստորաբաժանումների հրամանատարները և դիրքերի ավագները հրահանգավորել են մարտական հերթափոխի նախապատրաստվող անձնակազմին՝ հաշվի առնելով առաջադրված խնդիրների առանձնահատկությունները:
18:14 21.01.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 20-ին ստուգայց է իրականացվել 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի մարտական հենակետերում։ Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Վ. Վարդանյանը ստուգել է դիրքերի կահավորվածությունն ու զինծառայողների պատրաստվածությունը։ Տրվել են համապատասխան հրահանգներ ծառայության կազմակերպման և մարտական հերթապահության ժամանակ անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
17:50 21.01.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է. «Համաձայն ՀՀ կառավարության թիվ 1514 որոշման՝ ՀՀ ցամաքային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելիս անհրաժեշտ է ունենալ կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ (հայերեն կամ անգլերեն կամ ռուսերեն լեզվով) ոչ ավելի, քան 72 ժամվա վաղեմության, կամ անցնել ՊՇՌ հետազոտություն լաբորատոր նմուշառման կետում (վճարովի հիմունքներով): Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում ներկայացնել տեղում […]
23:18 20.01.2021
Հունվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարը եղել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորամասերից մեկում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Վաղարշակ Հարությունյանը շրջել է զորամասի շենք շինություններում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և առաջիկա անելիքներին: Զորամասի հրամանատարությունը պաշտպանության նախարարին զեկուցել է ծառայության, վերափոխումների գործընթացի, ինչպես նաև նախատեսվող համալրումների մասին: Վաղարշակ Հարությունյանը կարևորել է զորքերի և, մասնավորապես, հատուկ ջոկատայինների ամենօրյա պատրաստությունը և մարտունակության ամրապնդումը: Պաշտպանության նախարարն առանձնահատուկ կարևորել է նաև հրամանատարների պատրաստման հարցում բարձրագույն կրթության գործոնը` որպես առաջնահերթություն նշելով ուսումնառությունը լավագույն ռազմական ակադեմիաներում:
23:15 19.01.2021
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է համացանցում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ Վլադիմիր Պուտինն Գելենջիկի մոտ պալատ ունի: Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ իրենք չեն ծանոթացել հրապարակմանը։ ՌԻԱ «Նովոստի»-ն հայտնում է, որ դրան զուգահեռ` Պեսկովն ասել է, որ տարածված լուրը չի համապատասխանում իրականությանը: Ավելի վաղ համացանցում հայտնվել էր Հակակոռուպցիոն հիմնադրամի հետաքննությունը: Այն ցույց […]
17:20 19.01.2021
ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունվարի 19-ին ամփոփվել են 2020թ. ուսումնական տարվա ընթացքում ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության իրականացրած աշխատանքների արդյունքները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Զորամիավորումների հրամանատարների ԲՀԱ գծով տեղակալները զեկուցել են զորքերի բարոյահոգեբանական կայուն վիճակի պահպանման ուղղությամբ իրականացված միջոցառումների, սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում զորքերում կատարված աշխատանքների մասին։ Ամփոփելով խորհրդակցությունը, ՀՀ ԶՈՒ […]
16:52 18.01.2021
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Քիշան Դան Դևալին և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Այցի շրջանակներում կողմերը քննարկել են Հնդկաստանի և Հայաստանի միջև շարունակական բնույթ կրող համագործակցությանը և առողջապահության ոլորտին վերաբերող հարցեր, կիսվել երկու երկրում կորոնավիրուսային հիվանդության […]
16:11 18.01.2021
Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերով պայմանավորված՝ վերոնշյալ համայնքներում սահմանված են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ։ Արցախի ոստիկանությունից տեղեկացնում են, որ ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները սահմանված վայրերում տեղադրված անցակետերում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն՝ հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու և անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով։ ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային […]
15:30 18.01.2021
Հիմնանորոգումից հետո Երևանի Կենտրոն վարչական շրջանի թիվ 20 և 21 մանկապարտեզներն այսօր իրենց դռներն են բացել փոքրիկների առջև: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։ «Ամբողջապես նորոգված և նոր կահավորմամբ ու գույքով համալրված մանկապարտեզներում վերսկսվել են բնականոն աշխատանքները»,- հայտնում են քաղաքապետարանից:
23:08 17.01.2021
ԱՄՆ -ն անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում պատրաստվում է երկրի 46-րդ նախագահի երդմնակալությանը: Լրատվամիջոցները գրում են, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հունվարի 20-ին երդմնակալության արարողությունից հետո ծրագրում է տասնյակից ավելի հրամանագրեր ստորագրել, այդ թվում՝ Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրին վերադառնալու և գերազանցապես մահմեդական երկրներ ուղևորության արգելքի վերացման մասին հրամանագրերը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ վարչակազմի նոր […]