19:00 15.01.2021
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում ամփոփվել են 2020 թ. ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները։ Խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել զորամասի հրամանատարի տեղակալներն ու ծառայությունների պետերը։ Զորամասի հրամանատարը մատնանշել է արձանագրված բացթողումները և ներկայացրել 2021թ. աշխատանքների հիմնական ուղղությունները՝ շեշտադրելով մարտական պատրաստության, մարտական հերթապահության և զինվորական կարգապահության ցուցանիշների բարձրացման անհրաժեշտությունը։ Խորհրդակցության ավարտին մի շարք […]
18:22 15.01.2021
Հունվարի 15-ին ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումն ամփոփել է 2020թ. ուսումնական տարվա մարտական պատրաստության, մարտական հերթապահության, զորքերի ծառայության և զինվորական կարգապահության արդյունքները։ Միջոցառմանը ներկա են եղել Միացյալ խմբավորման հրամանատարը, հրամանատարի տեղակալները, ենթակա զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները։ Զեկուցվել է 2020թ. ընթացքում անցկացված միջոցառումների և իրականացված աշխատանքների վերաբերյալ, նշվել են թերացումներն ու […]
17:53 15.01.2021
2-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել զորացրվող զինծառայողներին հայրենիքին մատուցած ծառայության համար և պատվոգրեր հանձնել զինծառայության ընթացքում աչքի ընկածներին։
17:29 15.01.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային և Երևանի կառույցները շարունակում են Covid-19 կորոնավարակով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանն ուղղված ստուգայցերը սննդի շղթայի կազմակերպություններում: Խախտումներ արձանագրվում են հազվադեպ: Հիմնական թերացումը դիմակների ոչ պատշաճ կրելն է: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ ֆեյսբուքյան էջը:
12:39 15.01.2021
Հյուսիսային Կորեան նոր բալիստիկ հրթիռ է ցուցադրել Pukguksong-5 սուզանավերի համար, ներկայացրել է նաև մարտավարական հրթիռներ և հրետանային սարքեր: Հունվարի 14-ի երեկոյան Փհենյանում տեղի է ունեցել ռազմական շքերթ, որին մասնակցել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Զորահանդեսը տեղի է ունեցել Կորեայի աշխատավորական կուսակցության VIII համագումարի ավարտի կապակցությամ, հայտնում է Կորեայի կենտրոնական […]
16:30 14.01.2021
Ստեփանակերտի քաղաքապետարանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «ԱՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժինը սույն թվականի հունվարի 11-20-ը հանրակրթական դպրոցների աշակերտների համար կազմակերպում է առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը: Այս տարի դպրոցականները, համավարակի և պատերազմի՝ ուսման գործընթացի վրա թողած բացասական ազդեցությամբ պայմանավորված, հնարավորություն ունեն իրենց գիտելիքները ստուգելու միայն բնագիտական առարկաներից: Օլիմպիադայի անցկացման ժամանակացույցը՝ […]
18:16 13.01.2021
Կապի ստորաբաժանումների անձնակազմի մասնագիտական գիտելիքները ստուգելու, բացազատված կապի համակարգի կայունությունն ապահովելու, ազդանշանների հաղորդման և ստացման ժամանակ զինծառայողների գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով հունվարի 12-ին 4-րդ զորամիավորումում անցկացվել են մասնագիտական վարժանքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության կայքը:
17:15 11.01.2021
Այսօր՝ հունվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 36 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել են «Opel» և մարդատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ բախման հետևանքով «ԳԱԶել»-ը կողաշրջվել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի թիվ 5 […]
23:31 09.01.2021
ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, Ագարակ, Եղվարդ, Ճակատեն և այլ գյուղերում այսօր շարունակվել են մեր այցերը: Ուսումնասիրություններ են կատարվել Կապանի օդանավակայանի վարչական շենքի և թռիչքուղիների տարածքներում, որոնց անմիջական հարևանությամբ են գտնվում ադրբեջանական տեղակայման վայրերը: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Ուսումնասիրությունները վկայում են, որ վտանգներ են առաջացել ոչ միայն Կապանի օդանավակայանի, այլ նաև […]
15:43 08.01.2021
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ցուցադրել է ստորգետնյա հրթիռային բազա Պարսից ծոցի ափին, հայտնում է Sepah News-ը: Հաղորդագրության համաձայն՝ արարողությանը ներկա են եղել կորպուսի գերագույն գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, ինչպես նաև կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին, որին պատկանում է «ռազմավարական» բազան: Ըստ Սալամիի՝ համալիրը պարունակում է բարձր ճշգրտության հրթիռներ «շատ բարձր կործանարար ուժով» «հարյուրավոր կիլոմետրեր» […]
21:43 07.01.2021
Ահա, թե ինչ տեսք ունի Կապիտոլիումն այսօր: Ամենուր ցրված են ապակու բեկորները և աղբը ։ Տեղ-տեղ՝ արյան հետքեր: Ոստիկանները հայտարարել են, որ Վաշինգտոնում հայտնաբերված պայթուցիկ սարքերը իրական վտանգ են ներկայացնում։ Դրանք վնասազերծել և հանձնել են ՀԴԲ-ին։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում ցուցարարները ներխուժել են Կապիտոլիումի շենք և շրջապատել Սենատի դահլիճը, հայտարարել է ամերիկացի սենատոր […]
17:48 06.01.2021
Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից մատուցվեց պատարագ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում: Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ: Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի: Ձեզ և Մեզ Մեծ Ավետիս:
16:07 06.01.2021
Հունվարի 6-ին, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության հոգենորոգ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Ս. Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական պատգամն ու բարեմաղթանքները հղեց աշխարհասփյուռ հավատավոր հայ ժողովրդին` ամենքին փոխանցելով Տիրոջ Սուրբ Ծննդյան կենդանարար ավետիսը: Ս. […]
15:50 06.01.2021
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը։ ՀՀ կառավարությունը լուսանկարներ է հրապարակել։
15:19 06.01.2021
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: «Խաղաղության, սիրո և համերաշխության խորհրդով այսօրը, ինչպես երբեք, մենք իրար թև ու թիկունք լինելու, դժվարությունները միասին ու միակամ հաղթահարելու կարիքն ունենք: Եկեք այսօր ու միշտ ընդունենք երկնային փրկարար շնորհները, եկեք համախմբվեք՝ իրագործելու արդարություն և խաղաղություն հաստատելու պատգամը Եվ թող հույսը, հավատը մշտապես ուղեկցեն […]
14:42 06.01.2021
Արցախում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հունվարի 6-ին այցելեց Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճար։ Նախարարը մասնակցեց Սուրբ Ծննդյանը նվիրված պատարագին, որը մատուցում էր Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
22:44 05.01.2021
Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները, Մայր Աթոռի բարերարներ և ուխտավոր բազում հայորդիներ։ Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Պատարագիչն էր Մայր Աթոռ […]
17:00 04.01.2021
Այսօր ՀԱԵ Արցախի թեմի Առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այցելեց Մարտունու շրջան: Սրբազան հայրը ռուս խաղաղապահների հրամանատարության հետ այցելել է Ամարասի վանք և այնտեղ քննարկել վանքի անվտանգության հարցը: Այնուհետև սրբազան հայրն այցելել է Ճարտար քաղաքի սուրբ Վարդան եկեղեցին և ապա Մարտունի քաղաքի սուրբ Ներսես մեծ եկեղեցին։ Պարգև սրբազանը հանդիպել է Մարտունի շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի […]
18:10 01.01.2021
Հունվարի 1-ին՝ Սուրբ Պատարագի և Հայրապետական մաղթանքի ավարտին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառ Հայրապետը և եպիսկոպոսները աղոթք բարձրացրեցին առ Աստված նահատակ քաջորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար: Նորին Սրբությունը այցելեց նաև ազգիս հերոս զավակների շիրիմներին։
21:20 31.12.2020
Ապարան համայնքում այսօր մասնակցել եմ Արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին նվիրված միջոցառմանը: Ապարանի քաղաքային հրապարակում մատուցվել է հոգեհանգստի կարգ, կատարվել է մոմավառություն: Այս մասին հայտնում է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։ «Այնուհետև Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի, զինվորականների, հոգևորականների ու համայնքի բնակիչների հետ ջահերով երթ ենք կազմակերպել դեպի «Վերածնունդ» հուշահամալիր: Զոհված ապարանցիների պանթեոնում մոմավառություն ենք կատարել՝ […]
20:28 31.12.2020
Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ, դեկտեմբերի 31-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը կատարեց մի շարք այցելություններ։ Վեհափառ Հայրապետը Կոտայքի թեմի առաջնորդ Տ․ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի և Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ուղեկցությամբ եղավ Կոտայքի թեմի ծաղկաձորյան ճամբարում, ուր իր զորակցությունն ու օրհնությունը բերեց ճամբարում ապաստան գտած, Հադրութից տեղահանված 45 արցախցիներին։ Նորին Սրբությունը զրուցեց […]
17:52 29.12.2020
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ դեկտեմբերի 28-ին աշխատանքային այցով գտնվելով Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում, հանդիպել է նաև Կոստյա Մարդանյանի անվան N 3 հիմնական դպրոցի ուսուցչական անձնակազմի և աշակերտների հետ։ Տեխնոլոգիական կրթությունը նոր հիմքերի վրա դնելու նպատակով՝ նախարարության կողմից որպես նվեր դպրոցին է փոխանցվել 13 համակարգիչ, որից 8-ը՝ համակարգչային դասարանին, 5-ը՝ դպրոցում գործող […]
16:47 29.12.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է 2020 թվականի ընթացքում Եվրոպայի՝ մեծահասակների, երիտասարդների, պատանիների առաջնություններում և Աշխարհի գավաթի խաղարկություններում մեդալներ նվաճած, ինչպես նաև 2021 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր ունեցող մարզիկներին, նրանց մարզիչներին և մարզական մի շարք ֆեդերացիաների ներկայացուցիչների: Տարեվերջյան ընդունելությանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: […]
18:43 25.12.2020
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացներին Երևանից մասնակցել է 990, իսկ ՀՀ մարզերից և Արցախից՝ 1019 մասնագետ: «Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացների ևս քսան մասնակիցներ դեկտեմբերի 25-ին ստացան հավաստագրեր: Ծրագիրն անց էր կացվում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա էր նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության […]
17:40 25.12.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի է ունեցել Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 7-րդ մրցույթ-փառատոնի լավագույն տասը մասնակիցների պարգևատրման արարողությունը: Պատվոգրերը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը և մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը: Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, շնորհավորելով պատանի կոմպոզիտորներին, նշել է, որ, չնայած […]
17:30 23.12.2020
Ավագանին քննարկել և քվեարկությամբ հաստատել է Երևանի 2021թ. բյուջեն: Համաձայն բյուջետային հատկացումների` ծավալուն ծրագրեր կիրականացվեն քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում: ✅ Տրանսպորտային համակարգի արդիականացում ծրագրով 4 մլրդ դրամ է նախատեսվել հին տրանսպորտային միջոցները նորերով փոխարինելու համար: ✅ «Վերելակների հիմնանորոգում և պահպանում» ծրագրի իրականացման համար նախատեսվել է 1.145,6 մլն դրամ: Ի դեպ, այս գումարից 1 մլրդ դրամը […]
17:46 22.12.2020
Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի հովանու ներքո, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի և «Հայ երգչախմբային դիրիժորների» ասոցիացիայի համագործակցությամբ տեղի է ունեցել համերգ` նվիրված Երգչախմբային արվեստի միջազգային օրվան և Արցախյան պատերազմի հերոսներին: Համերգին մասնակցել են Հայաստանի և 7 այլ երկրների երգչախմբեր: Երգչախմբային արվեստի միջազգային օրը 1990 թվականից նշվում է […]
17:40 22.12.2020
4-րդ զորամիավորման զորամասերից մեկում խրախուսվել են սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմին մասնակցած պահեստազորայիններն ու կամավորականները: Զորամասի հրամանատարը շնորհակալություն է հայտնել ռազմական գործողությունների մասնակիցներին, որոնք իրականացրել են իրենց առջև դրված խնդիրները և պաշտպանել հայրենիքի անվտանգությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: