17:35 22.12.2020
ԱԻ պետական ծառայությունից տեղեկացնում են, որ ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր տեսակցության է գնացել հանրապետական բժշկական կենտրոնում բուժում ստացող ՊԲ 6 ժամկետային զինծառայողներին, որոնք 70 օր գտնվում էին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում: Ծառայության տնօրենը բարձր է գնահատել մերօրյա հերոսների կատարած սխրագործությունները, շնորհակալություն է հայտնել բացառիկ կամքի ուժ ցուցաբերելու համար: Ժամկետային զինծառայողներից առողջական վիճակի […]
21:43 21.12.2020
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված 2 քաղաքացի՝ հայր և որդի Միքայել և Գեղամ Պետրոսյանները, ռուս խաղաղապահների և կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ քիչ առաջ տեղափոխվել են Ստեփանակերտ: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։ Տեսանյութը’ այստեղ: ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը և ՊԲ գեներալ-մայոր Աշոտ Բալասանյանը նրանց դիմավորել և ուղեկցել են հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ Պետրոսյանները […]
22:33 20.12.2020
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում՝ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ Արսեն Կարենի Այվազյանը, Դավիթ Գեղամի Սահակյանը, Նիկոլայ Սեյրանի Ստեփանյանը, Արթուր Գարիկի Հարությունյանը, Արման Արշակի Արմաղանյանը և Ռուսլան Սարգիսի Թումանյանը […]
21:00 20.12.2020
Այսօր՝ ժամը 20:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Գորկու փողոցում: Դեռևս չպարզված հանգամանքներում իրար են բախվել՝ Mazda, BMW և Opel մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Opel մակնիշի ավտոմեքենայի 2 ուղևորներն ու վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն: SHANTNEWS.am-ին հիվանդանոցից փոխանցեցին, որ տուժածները բուժհետազոտության փուլում են: Վթարված մյուս երկու մեքենաների վարորդները բուժօգնության չեն դիմել: […]
19:30 20.12.2020
WMO Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ներկայացրել է 2021 թվականի օրացույցի մրցույթի հաղթող լուսանկարները: Լուսանկարները հրապարակվել են World Meteorological Organization-ի Facebook-ի էջում: «70 լուսանկարներից քվեարկության արդյունքում օդերևութաբանների և լուսանկարիչների ժյուրին ընտրել է 13 լուսանկար օրացույցի համար՝ ամսական մեկական լուսանկար, գումարած շապիկի լուսանկարը», – ասված է հաղորդագրության մեջ: WMO-ում նշել են, որ մրցույթին ուղարկել են ավելի քան 1000 […]
15:40 20.12.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ այցելել է Տավուշի մարզի Դիլիջան, Սև Քար և Իջևան համայնքներ։ Կառավարության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել արցախյան ազատամարտում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին, ծնկի իջել եւ ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։ Վարչապետ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանում դեկտեմբերի 19-21-ը հայտարարվել է եռօրյա սուգ։
00:34 20.12.2020
Այսօր երեկոյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել մոմավառություն՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված հերոսների։ ՀՀ կառավարությունը լուսանկարներ է հրապարակել։ Լուսանկարիչ՝ Կարապետ Սահակյան
23:30 18.12.2020
Կոլումբիայում 29 տարեկան հասակում հետույքի անհաջող վիրահատությունից հետո մահացել է Instagram- ի մոդել Ջոզելին Կանոն, ում փարթամ կառուցվածքի համար հաճախ համեմատում էին Քիմ Քարդաշյանի հետ: Այս մասին դեկտեմբերի 17-ին հայտնել է Daily Mail-ը։ Հրապարակման համաձայն ՝ աղջիկը մահացել է դեկտեմբերի 7-ին, իսկ այս շաբաթ Youtube-ում հայտնվել է նրա հուղարկավորության ուղիղ հեռարձակումը: Կանոն բնակվում էր Կալիֆորնիայում, […]
17:50 18.12.2020
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-18-ը Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվել է գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնությունը: Մրցաշարին մասնակցել է 60 մարզիկ՝ Երևանի հրաձգության մանկապատանեկան և Հրաձգության հանրապետական մարզադպրոցներից, Գյումրու քաղաքապետարանից, Տավուշի մարզի «Վարդանանց ասպետներ» մարզամշակութային համալիրից: Տարվա վերջին մրցաշարում հրաձիգները բարձր արդյունքներ են գրանցել հատկապես վազող թիրախ ձևում: Մասնավորապես, Տիգրան Մանուկյանը լրացրել է ՀՀ […]
17:08 18.12.2020
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը և առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ընդունել են Միացյալ Թագավորությունից ժամանած Շտապ բուժօգնության թիմի ղեկավար Անդի Կլարկին, բժիշկներ Փոլ Ռենսոմին, Ռեֆեկա Ինգլիսին, Պատրիսիա Մաքքրեդիին, ինչպես նաև ԱՀԿ ներկայացուցիչ Նունե Դոլյանին: Թիմը Հայաստան է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հովանու ներքո` աջակցելու մեր երկրում կորոնավիրուսային հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր […]
16:33 17.12.2020
Իրանի կողմից տրամադրվող մարդասիրական բեռն արդեն Հայաստանում է, ինչի մասին հայտնել էր Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ. այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Կորոնավիրուսային հիվանդության համավարակի (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին նվիրաբերվել է 5 անուն բժշկական սարք, այդ թվում՝ պուլսօքսիմետրեր, ախտահանման լուծույթներ, […]
17:56 16.12.2020
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Ծաղկաձորում համաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ կայացել է ՀՀ դպրոցականների շախմատի 14-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Օլիմպիադան կազմակերպել է Հայաստանի շախմատի ակադեմիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության համագործակցությամբ: Եզրափակիչ փուլում մեդալային տեղերի համար պայքարել են հանրապետության 8 ուժեղագույն թիմերը՝ Երևանի թիվ 130 հիմնական դպրոց, Երևանի […]
16:59 16.12.2020
Ճապոնիայում՝ Գումմա և Նիիգատա պրեֆեկտուրաներում մեկ օրում մոտ 1,2 մետր ձյուն է տեղացել, կան տուժածներ: Այդ մասին հայտնում է NHK-ն: The season's most powerful cold air mass is bringing heavy snow to large parts of Japan. Regions along the Sea of Japan coast from the southwest to Hokkaido have experienced record accumulation. pic.twitter.com/GuXX9CyVI3 — NHK […]
18:29 15.12.2020
Զինված ուժերի զորամասերից մեկում իրականացվել է պետական սահմանագոտու պահպանությանը ներգրավված պահեստազորայինների և կամավորականների հերթափոխ։ Մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման, առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ։
16:57 15.12.2020
ԱԻ պետական ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր աշխատանքային շրջայց է կատարել պատերազմի ընթացքում, թերևս, ամենաշատ տուժած թաղամասերից մեկում: Բնակիչների մեծ մաս, ովքեր ժամանակավորապես ապաստանել էին ՀՀ տարբեր բնակավայրերում՝ արդեն վերադարձել են: Ավերված բնակարանների մի մասում ապրում են՝ մյուսում շինարարություն է ընթանում: Կարեն Սարգսյանը զրուցել է բնակիչների հետ, հետաքրքրվել նրանց խնդիրներով ու կարիքներով: Այս թաղամասում […]
14:04 15.12.2020
Ծագումով հայ ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, միասին չեն ապրում, բայց մոտ ժամանակներս չեն պատրաստվում բաժանվել: Այս մասին հայտնում է Hollywood Life-ը: Նշվում է, որ Ուեսթի տարօրինակ հայտարարությունները և նրա մասնակցությունը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար պայքարին ազդել են Քիմի հետ հարաբերությունների վրա: Զույգը փորձել է կարգավորել հարաբերությունները, և նրանք […]
17:41 14.12.2020
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ 2-րդ զորամիավորման N զորամասի ենթակայությամբ գործող կամավորական ջոկատներից մեկն իրականացրել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ։
17:37 14.12.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնը միայն հանգստյան օրերին ուժեղացված ստուգայցերով դիտարկել է շուրջ 9 տասնյակ տնտեսվարողի Մալաթիա, Կենտրոն, Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջաններում։ Մարզերում ևս դրանք շարունակվել են։ Նկատի առնելով հանգստյան օրերին քաղաքացիների առավել ակտիվ հոսքը՝ Աբովյանում դիտարկվել է խոշոր տոնավաճառներից մեկը՝ իր մի քանի տասնյակ տաղավարներով։ Սա առևտրի այս կենտրոնում […]
16:08 14.12.2020
ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 11-13-ն անցկացվել է արտիստիկ լողի Հայաստանի առաջնությունը, որին այս տարի մասնակցել է 33 մարզուհի: Մրցումային առաջին օրը կայացել է պարտադիր ծրագիրը, որտեղ մասնակիցները կատարել են 4 վարժություն, հաջորդիվ տեղի են ունեցել մենալողի և զուգալողի մրցումները, որոնց արդյունքների հիման վրա էլ կատարվել է պարգևատրումը: Մենալողի ծրագրով առաջին հորիզոնականը զբաղեցրել է […]
16:27 12.12.2020
Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խումբը շարունակում է այցերը Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղեր: «Ավարտվեցին հանդիպումները Խոզնավար գյուղում»,-ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
13:10 12.12.2020
Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խումբն այս պահին հանդիպումներ է ունենում Սյունիքի մարզի Խնածախ գյուղում: Մինչ այդ՝ խումբը հանդիպումներ էր ունեցել Սյունիքի մարզի Արավուս և Ներքին Խնձորեսկ գյուղերում:
21:30 11.12.2020
Հայաստանի Հանրապետության պետական սահմանագոտու հարավային հատվածում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների զինծառայողներն ու պահեստազորայինները իրականացնում են նոր բնագծերի ձևավորման և սահմանների պահպանության համատեղ աշխատանքներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
20:10 11.12.2020
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հայտնաբերել է առանց համապատասխան թույլտվության իրականացվող շինարարության մի շարք դեպքեր: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Կուրղինյան փողոցի 38/6, Տիչինայի փողոցի հ.158 հասցեի հարևանությամբ քաղաքացիների ինքնակամ շինությունները ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու վարչական շրջանների աշխատակազմերի ուժերով քանդվել են: Անդրանիկի փողոցի հ.26 շենքի հարևանությամբ էլ բնակիչն ավտոտնակը փորձել է երկհարկանի […]
17:18 11.12.2020
Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը շարունակում է աջակցել հակամարտությունից տուժած խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնմանը։ Վերջին օրերին ԿԽՄԿ-ն Մարտակերտի և Մարտունու շրջվարչակազմերին է տրամադրել շինանյութեր (շինարարական տախտակներ, փայտե սալիկներ, նրբատախտակ, մեխեր և այլն): Այդ նյութերը նախատեսված են շուրջ 200 վնասված տները բնակելի դարձնելու ժամանակավոր լուծման աշխատանքների իրականացման համար: Միևնույն ժամանակ, նշված վարչակազմերը ստացան համայնքային ջրատախտակների […]
14:20 11.12.2020
Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Կայուն զարգացման հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանն այցելել են Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր (ԼԽՈՒԵ), որը «Սպորտային սերունդ» ծրագրի շրջանակում անցկացված մրցույթի արդյունքում համալրվել է 1 մլն դրամ արժողությամբ նոր մարզագույքով: Ծրագիրը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ և ՈւԵՖԱ-ի […]
17:36 10.12.2020
Դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է 5-րդ բանակային զորամիավորում։ Զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Սերյոժա Ստեփանյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել զորամիավորման խնդիրները, հետպատերազմյան ծառայողական առօրյան ենթակա ստորաբաժանումներում, նախանշել առաջիկա անելիքները: Հակիրճ վերլուծվել են նաև արցախյան պատերազմում զորամիավորման ենթակա զորամասերին առաջադրված մարտական խնդիրների կատարման արդյունքները։ Զորամիավորման հրամանատարի տեղակալն անդրադարձել է […]
16:18 10.12.2020
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է հայկական կողմին երեկ փոխանցված քաղաքացիական անձանց, որոնք գերեվարվել էին ադրբեջանական զինված ուժերի կողմից։ «Այցի մանրամասները չեն հրապարակվելու»,- գրել է Մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան իր էջում:
13:38 09.12.2020
Այսօր ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ժամը 10:50-ին ահազանգ է ստացվել Ստեփանակերտի «Կարի և կոշիկի արտադրական միավորում» ՓԲԸ-ում բռնկված հրդեհի մասին: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։ Նույն ժամին դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական 2 մարտական հաշվարկ և արագ արձագանքման օպերատիվ 2 խումբ: Հրդեհը բռնկվել է 3-րդ հարկում, որտեղ տեղակայված է […]
14:08 07.12.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 32-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է աղետից տուժած Գյումրի, Շիրակամուտ, Սպիտակ և Վանաձոր։ Ժամը 11:41-ին Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի մատուցվող պատարագին և ծաղկեպսակի զետեղմամբ հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։ Այնուհետև վարչապետն ուղևորվել է Լոռու մարզի Շիրակամուտ (Նալբանդ) գյուղ՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի […]