21:01 04.01.2020
Աղջիկն ամուսնացել է ինքն իր հետ այն բանից հետո, երբ փեսացուն լքել է նրան հարսանիքի նախօրեին: Այդ մասին հայտնում է Metro-ն: Լոնդոնի բնակիչ Սանդրա Բլանկոն պատմել է մի քանի տարի առաջ տեղի ունեցած իր ամուսնության անսովոր պատմության մասին: Բրիտանուհին ընդունել էր իր սիրեցյալի ամուսնության առաջարկը, որի հետ արդեն մեկուկես տարի հարաբերությունների մեջ էր: Բլանկոն ստանձնել […]
21:28 02.01.2020
4 մարզիկ, 4 ռեփեր, 2 դերասան ու երգիչ ճանաչվել են որպես աշխարհի ամենաոճային տղամարդիկ: Թոփ 10-ը կազմել է GQ ամսագիրը: Լավագույն տասնյակը գլխավորում է հայտնի շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը: Ընթերցողների 59 տոկոս ձայները հավաքել է դերասան Թիմոթի Շալամեն: Տասնյակում միմյանց հաջորդում են նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքեմը, բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը և Ռասել Ուեստբրուկը, ռեփեր A$AP Rocky-ն, […]
20:07 02.01.2020
Հունվարի 2-ին, ժամը 16:03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակի այգում՝ չշահագործվող շինությունում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հաղթանակի պողոտայի 8/1 հասցեի մոտակայքում գտնվող տաղավարում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:29-ին, մարվել՝ 16:55-ին: […]
18:44 02.01.2020
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Հյուսիսային պողոտայում տարբեր ձևի ու բարձրության տոնածառեր են տեղադրվել:
17:16 02.01.2020
ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որից տեղեկանում ենք, որ նախարարն այցելել է Ռուսական արվեստի թանգարան: «Ռուսական արվեստի թանգարանում կան բացառիկ գործեր, որոնք անվանի բժիշկ Արամ Աբրահամյանի հավաքածուից են: Բաց մի՛ թողեք հնարավորությունը տեսնելու Վրուբելի, Ռերիխի, Բենուայի նկարները, որոնք շատ ցանկալի գործեր են անվանի թանգարանների համար: Ռուսական արվեստի թանգարանն այս […]
16:29 02.01.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան: «Այսօր Սերգեյ Փարաջանովի թանգարանում էի: Այցելուների հոսքն անընդհատ էր, շատ էին նաև զբոսաշրջիկները: Հայաստանը շատ բան ունի պատմելու իր մշակութային ժառանգության, ներկայի ու ապագայի մասին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը:
22:20 01.01.2020
Ամանոր 2020. ներկայացնում ենք տոնակատարություններն ամբողջ աշխարհում՝ լուսանկարներով:
19:59 01.01.2020
Հրապարակվել են բնության սիրահարների և լռությունը նախընտրողների հանգստի համար նախատեսված տասը լավագույն հյուրանոցները: Վարկանիշը հրապարակել է The Sun-ը: Ցանկում առաջինն Իռլանդիայում գտնվող Finn Lough Resort-ն է: Այստեղ սենյակների գները սկսվում են 500 եվրոյից: Երկրորդ տեղում Իսլանդիայում գտնվող The 5 Million Star Hotel-ն է: Հյուրանոցն առաջարկում է շրջագայություն Ռեյկյավիկում և Թինգվելլիր պարկում: Այս հյուրանոցում սենյակները կարժենան […]
22:19 31.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Ա. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Ամանորյա համերգի: «Ամանորյա Տոնական Համերգ 2020» ծրագրի շրջանակում ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, ինչպես նաև հատուկ հրավիրված հյուրեր:
13:42 31.12.2019
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել, որ հաջորդ տարի սկսում են տասնյակ այդպիսի դպրոցների շինարարություն։ «Ամանորի նվերները շարունակվում են ‼️ Հաջորդ տարի սկսում ենք տասնյակ այսպիսի դպրոցների շինարարություն: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։
18:17 30.12.2019
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 14:46-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Աստղիկ» ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը բախվել է սյանը. կան տուժածներ և զոհ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կուրղինյան փողոցում թիվ 42 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ Պողոս […]
16:57 30.12.2019
Արցախի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այսօր՝ դեկտեմբերի 30-ին, այցելել է առաջնագիծ և շնորհավորել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին` Ամանորի և Սուրբծննդյան տոների առթիվ։ Լևոն Մնացականյանը նվերներ է հանձնել մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորներին, զրուցել նրանց հետ, շնորհավորել բոլոր զինծառայողներին` գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել` անձնվեր ծառայության համար: Ոստիկանապետը զինվորներին ու հրամանատարներին վստահեցրել […]
16:49 30.12.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ 10 վարչական շրջաններում նախատեսած 20 վերելակների փոխարինման աշխատանքն այսօր արդեն ամբողջությամբ ավարտվել է: Քաղաքապետն անդրադարձել է նաև 2020-ի համար պլանավորված անելիքներին: «Սա, իհարկե, վերելակների թարմացման մեր մեծ խնդրի մի փոքր մասի լուծումն է՝ փորձնական ծրագրով: 2020-ին առնվազն 100 վերելակ կփոխարինենք, իսկ հետագայում արդեն կգործարկենք 3500 […]
16:46 30.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել են պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք: Նիկոլ Փաշինյանը նախ` ծանոթացել է ԶՈւ-երի համակարգում կիրառվող արդիականացված հրամանատարաշտաբային տեխնիկական միջոցներին։ Այնուհետև վարչապետը հանդիպել […]
14:00 30.12.2019
Նախօրեին հայտնել էինք, որ Նորվեգիայի արքայադուստր Մարթա Լուիզայի նախկին ամուսինը՝ գրող և նկարիչ Արի Բենը, որի հետ ապրել է 14 տարի և ունի համատեղ 3 երեխա, ինքնասպանություն է գործել: Համացանցում ցավակցում են Նորվեգիայի արքայական ընտանիքին, սակայն ինքը՝ Մարթա Լուիզան, Instagram-ում այդպես էլ չի մեկնաբանել լուրն այն դեպքում, երբ այս հարթակում բավականին ակտիվ է: Միաժամանակ, համացանցում […]
13:52 30.12.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում` տեղեկացնելով, որ Ամանորին ընդառաջ այցելել է Չինարիի, Մովսեսի և հյուսիս-արևելյան մի քանի այլ սահմանային դիրքեր: «Մեր հպարտությունները Ամանորին ընդառաջ այցելեցինք Չինարիի, Մովսեսի և հյուսիս-արևելյան մի քանի այլ սահմանային դիրքեր։ Հիացած եմ և շատ տպավորված։ Փառք ու պատիվ իրենց բոլորին՝ շարքայինից մինչև ամենաբարձր հրամանատար։ […]
23:53 29.12.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 22:00-ի սահմաններում, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Toyota Prius» (վարորդ՝ Գագիկ Թ., ծնված 1958 թ.), «Ford Escape» (վարորդ՝ Արգամ Ա., ծնված 1987 թ.), «Opel Astra» (վարորդ՝ Էդգար Լ., ծնված 1986 թ.) և «ԳԱԶել» (վարորդ՝ Մեսրոպ Մ., ՌԴ […]
21:46 29.12.2019
Փորձառու կատու պահողները գիտեն՝ Ամանորը մեծ փորձությունների ժամանակաշրջան է: Անհրաժեշտ է գլուխ կոտրել, թե որտեղ և ինչպես ամրացնել տոնածառը, որպեսզի փափլիկ չարագործը դրան չհասնի: Եվ, այնուամենայնիվ, ամեն տարի հազարավոր տներում հզոր դիմակայություն է. կատուն ընդդեմ տոնածառի: Որպես կանոն, հաղթում է կենդանին: Նրա ամենամյա ծիսակարգը Ամանորի առթիվ կծել տոնածառը Նա հասկացել է, որ […]
20:18 29.12.2019
Պալատը (դա, իրոք, կարելի է այդպես անվանել) գտնվում է Ռուբլյովկայում: Դրա արժեքը կազմում է մոտ 12 միլիարդ ռուբլի, և նա գերազանցել է երկրի բոլոր տներին՝ գների և ներդրումների առումով դառնալով առաջինը: Հայտնի է, թե ինչ է ներսում, և ամենակարևորը`ում է պատկանում: 7000 քմ, երեք հարկ և նկուղ. XXI-րդ դարի «պալատականների» տունը չի կարող փոքր լինել: […]
16:37 29.12.2019
Համացանցում հայտնվել են Լուգանսկում գերությունից ազատված առաջին 25 ուկրաինացիների լուսանկարները: Դեկտեմբերի 29-ին դրանք հրապարակվել են Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության կողմից: «Առաջին 25 ազատագրված ուկրաինացիները շուտով տանը կլինեն», – ասվում է հաղորդագրության մեջ: Նշենք, որ նրանց շարքում է նաև Էդուարդ Ալոյան անունով քաղաքացի:
11:20 29.12.2019
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 28-ին ժամը 21:53-ին Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կայանի հերթափոխի պետից «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ էներգաբլոկի աշխատակիցներից մեկը բարձրացել է մոտ 270 մ բարձրության խողովակի վրա և չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել Հրազդան ՋԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ԱԻՆ ՓԾ մարզային […]
23:25 28.12.2019
Ամերիկյան դերասանուհի Շերոն Սթոունին պապարացիները լուսանկարել են գեղեցկության սրահ գնալիս՝ առանց շպարի և սպորտային հագուստով: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Լուսանկարներում 61-ամյա Սթոունն այցելում է գեղեցկության սրահ: Կոսմետիկ պրոցեդուրաների գնալու համար աստղը ընտրել է սովորական սպորտային տաբատ և ազատ ոճի բլուզ:
20:50 28.12.2019
Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացրել է Ամանորի տոնական համերգ: Հնչել է Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը՝ նոր գործիքավորմամբ: SHANTNEWS-ի թղթակցին Տիգրան Մանսուրյանն ասել է, որ իր այս աշխատանքները դրական հուշեր են արթնացնում: Համերգին մասնակցել են նաև կառավարության անդամները: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այս համերգին հրավիրել էր նաև Երևանի և Վանաձորի տարեցների խնամքի տների բնակիչներին: «Այս երաժշտությունը […]
16:29 28.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն գույքահարկի համակարգի բարեփոխումների ընթացքի վերաբերյալ: Քննարկվել է մինչ օրս այդ ուղղությամբ կատարված աշխատանքը. փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ 2019 թ. նոյեմբերին ընդունվել է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է […]
15:03 28.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Վարչապետը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
15:00 28.12.2019
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գրիգորյանը լուսանկարներ է հրապարակել Էջմիածինի բժշկական կենտրոնից և կից գրել. «Նախատոնական տրամադրություն «Էջմիածին» ԲԿ-ի ծննդատանը. Այստեղ ծնունդների կտրուկ աճը, գեղեցիկ ու հարմարավետ շենքային պայմանները, հոգատար մթնոլորտը նվիրված և հետևողական աշխատանքի արդյունք են: Իսկ այս հրաշքներին անհոգ մանկություն. թող մեծանան խաղաղ ու անամպ երկնքի տակ»:
11:42 28.12.2019
«Շանթ» հեռուստաընկերության եթերում այսօր երեկոյան կհեռարձակվի ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հարցազրույցից մի հատված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Աննա Հակոբյանը: «Արամ Աբրահամյանի հետ ամփոփել ենք անցնող 2019 թվականը։ Հարցազրույցի մի հատվածը կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական թողարկման շրջանակում, իսկ ամբողջական հարցազրույցը՝ հունվարի 1-ին՝ SHANTNEWS-ով»,- գրել […]
20:53 27.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի մեծարգո նախագահ Մեծարգո փոխնախագահներ Պարոնայք փոխվարչապետեր Կառավարության հարգելի անդամներ Երևանի մեծարգո քաղաքապետ […]
12:30 27.12.2019
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում «ՍՈւ 30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների վերաբերյալ գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև: «Այ սա երազանք էր, այ սա նվեր էր ծննդյան օրվա կապակցությամբ։ Պարոն նախարար շնորհավոր ձեր ծննդյան օրը»,- նշված է գրառման մեջ։
12:24 27.12.2019
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ֆեյսբուքյան էջում նշված է, որ կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը Գյումրի քաղաքում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ միասին այցելել է վթարային շենքեր, բնակելի թաղամասերի շինարարության համար նախընտրելի տարածքներ և քննարկել խնդիրների լուծման տարբերակները: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը եղել է նաև Գյումրիի մաքսատանը, ծանոթացել շինարարական աշխատանքներին և առաջիկա անելիքներին: