TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+33.09 oC

Արխիվ

Փոքրը կարող է շատ հաջողակ լինել՝ և՛ անհատապես, և՛ պետական մակարդակով․ Արմեն Սարգսյան 

18:17 15.01.2020

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն «Աբու Դաբի կայունության շաբաթ»-ի շրջանակում մասնակցել է քննարկման։ Քննարկման առաջին հարցի կապակցությամբ, որը վերաբերել է կայունությանը քաղաքականության համատեքստում, նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ եթե խոսում ենք երկրի, շրջանի, ինչ-որ տարածքի կամ ամբողջ աշխարհի կայունության մասին, նախ և առաջ պետք է դիտարկել, թե ինչպիսին […]

̰
Հայ դպրոցականները Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայից վերադարձել են 18 մեդալով

17:11 15.01.2020

Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի և «Քվանտ» վարժարանի սաները 2020թ. հունվարի 8-14-ը մասնակցել են Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 16-րդ օլիմպիադային: Օլիմպիադան կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից: «Ինֆորմատիկա» առարկայից ոսկե մեդալի է արժանացել «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի սան Ալեքսանդրը Աբելյանը: Արծաթե մեդալների են արժանացել. Ռուբեն Համբարձումյան – 10-րդ դասարան, մաթեմատիկա […]

̰
Հաջողության տարիքն ավելի ու ավելի է երիտասարդանում․ նախագահ Սարգսյանն Աբու Դաբիում որպես գլխավոր բանախոս հանդես է եկել համաժողովում

14:38 15.01.2020

Աշխատանքային այցով Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ-ի մայրաքաղաքում անցկացվող «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի շրջանակում որպես գլխավոր բանախոս հանդես է եկել «Երիտասարդները հանուն կայունության» խորագրով համաժողովում: «Ինձ համար սա ճանապարհորդություն է ժամանակի միջով, ճանապարհորդություն դեպի ապագա, քանի որ մի օր, գուցե այսօրվանից հիսուն տարի անց, ձեզնից մեկը կանգնած է լինելու […]

̰
Քննարկվել են հայ-չեխական տնտեսական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր

13:46 15.01.2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկուն։ Քննարկվել են հայ-չեխական տնտեսական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր: «Վարոս Սիմոնյանը, որը նաև հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահն է, ողջունելով հյուրերին՝ համոզմունք է հայտնել, որ հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը նոր հեռանկարներ […]

̰
Հայաստանի ուժը նաև դուք եք․ նախագահը Շարժայում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

12:44 15.01.2020

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Գոհաբանական աղոթքից հետո Հայաստանի նախագահը ծաղիկներ է դրել եկեղեցու բակում ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կանգնեցված հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Օհաննէսեան հայկական վարժարանի սրահում նախագահ Սարգսյանը դիտել է վարժարանի սաների փոքրիկ համերգը, այնուհետև […]

̰
Կայունությունը՝ կարևոր գործոն զարգացման համար․ նախագահ Սարգսյանը «Աբու Դաբի կայունության շաբաթ»-ի շրջանակում մասնակցել է կայունության, շրջակա միջավայրի և վերականգնվող էներգիայի խնդիրներին նվիրված քննարկմանը

19:43 14.01.2020

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Աբու Դաբի կայունության շաբաթ»-ի շրջանակում մասնակցել է կայունության, շրջակա միջավայրի և վերականգնվող էներգիայի խնդիրներին և դրանց մեջ կանանց ներգրավվածությանը նվիրված քննարկմանը: Կարևորելով նման քննարկումները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ բարձրացվող հարցերը վերաբերում են ապագային ու սպասվող մարտահրավերներին, այն ռիսկերին, որոնց առնչվելու ենք վաղը:  «Մենք […]

̰
Հայկական ակումբի նախկին ֆուտբոլիստը կխաղա «Բարսելոնա»-ի դեմ

19:13 14.01.2020

Կայացել է Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի վիճակահանությունը: Կատալոնական «Բարսելանա»-ին բաժին է հասել «Իբիցա» ակումբը, որի կազմում հանդես է գալիս Երևանի «Ուրարտու» ակումբի նախկին ֆուտբոլիստ Կվասի Սիբոն: 1/16 եզրափակչի հանդիպումները կկայանան հունվարի 22-ին:

̰
Արգենտինահայ երգահան Ալին Դեմիրճյանը բնակություն է հաստատել Գյումրիում

18:45 14.01.2020

Արգենտինահայ երգչուհի Ալին Դեմիրճյանը Հայաստանում իրականացրել է «Մեկ մարզ, մեկ երգ» երաժշտական նախագիծը։ Ստեղծագործական թիմի հետ Ալինը շրջել է Հայաստանի մարզերով, Արցախով և երաժիշտների հետ ձայնագրել մեկ համատեղ երգ ու նկարահանել տեսահոլովակ, որը պատմում է տվյալ մարզի կենցաղի ու միջավայրի մասին: Նախագիծը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջև մշակութային կամուրջ կարող է դառնալ: Ալին Դեմիրճյանի նախաձեռնություններն […]

̰
Ինչո՞ւ է դարձյալ հետաձգվել Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը

18:18 14.01.2020

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր Գյումրիում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի դատական նիստը: Հիշեցնենք, որ 2018-ի դեկտեմբերի 2-ին Սլաբոտկա թաղամասում էր դեպքը տեղի ունեցել: Նրան ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրյալը ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևն է: Դատավարությունը, որպես այդպիսին, դեռ չի մեկնարկել: Մինչ այս երեք դատական նիստ հետաձգվել է […]

̰
Աղետալի վիճակ Վենետիկում. ջրանցքները ցամաքել են

18:10 14.01.2020

Վենետիկի աշխարհահռչակ ջրանցքներում ջուրն այնքան է պակասել, դրա մակարդակն այնքան է իջել, որ գոնդոլները նստել են «ավազին»։ Տեղատվությունը 45 սանտիմետրով իջեցրել է ջրի մակարդակը։ Այս մասին են վկայում ցանցում հայտնված լուսանկարները։ Դեռ նոյեմբերին Վենետիկը հեղեղվել էր անսովոր շատ տեղումներից, ինչի պատճառով քաղաքը միլիարդավոր դոլարների կորուստներ կրեց։ Հիմա, սակայն, հակառակ պրոցեսն է տեղի ունենում, և քաղաքը […]

̰
Համագործակցություն սննդի անվտանգության ոլորտում․ նախագահը հանդիպել է ԱՄԷ սննդի անվտանգության պետնախարարի հետ

17:07 14.01.2020

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ սննդի անվտանգության պետնախարար Մարիամ Ալ-Մուհեյրի հետ։ Շարունակելով նախորդ հանդիպումների, մասնավորապես, նախագահ Սարգսյանի՝ ԱՄԷ նախորդ աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված գործնական պայմանավորվածությունների շուրջ քննարկումները՝ Հայաստանի նախագահը և ԱՄԷ պետնախարարն անդրադարձել են սննդի անվտանգության ոլորտում երկու երկրների համագործակցությանը, այդ թվում՝ սննդի անվտանգության ոլորտում […]

̰
«Լուսավոր Հայաստան»-ի անդամները Դավիթ Տոնոյանի հետ քննարկել են ապագա բարեփոխումներին վերաբերող օրակարգային հարցեր

15:44 14.01.2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Այսօր ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ հանդիպումների «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնության շրջանակներում հանդիպեցինք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Հանդիպման ընթացքում քննարկեցինք պաշտպանական գերատեսչությունում իրականացվող փոփոխությունները, ինչպես նաև ապագա բարեփոխումներին վերաբերող օրակարգային հարցեր: Քննարկել ենք նաև Հայաստանի ներքին և արտաքին […]

̰
Գյումրիի նախկին տեքստիլ կոմբինատի հանրակացարանի խիստ վթարային շենքի ապամոնտաժման հարցը դարձյալ օրակարգային է

14:00 14.01.2020

Վերջապես Գյումրիի նախկին տեքստիլ կոմբինատի հանրակացարանի վերջին բնակիչների բնակարանային  խնդիրը լուծված է համարվում: Շուրջ 70 տարի միասին նույն հանրակացարանում ապրած 3 տարեց կանանց հատկացվել են սոցիալական բնակարաններ: 30 տարում, ի վերջո, հաջողվեց դատարկել խիստ վթարային ու փլուզումներով հայտնի շենքը, որից բաժանվելն ամենադժվարը միայնակ 3 տարեց կանանց համար էր: Կոմունալ հարմարություններից զուրկ, խարխուլ շենքից երկու օր […]

̰
Եթովպական ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել մորեխների պատճառով

12:39 14.01.2020

Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը Եթովպիայի արևելքում գտնվող Դիրե Դաուա քաղաքի օդանավակայանում չի կարողացել վայրէջք կատարել մորեխների ահռելի քանակության պատճառով: Ջիբութիից մեկնած ինքնաթիռը վատ տեսանելիության պատճառով երկու անգամ փորձել, բայց չի կարողացել վայրէջք կատարել: Օդաչուները ստիպված որոշել են փոխել երթուղին և 30 րոպե անց վայրէջք են կատարել Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում: Սոցիալական ցանցերում հրապարակվել […]

̰
Նախագահը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանի հետ

19:01 13.01.2020

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանի հետ։ Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանին «Աբու Դաբի կայունության շաբաթ» համաժողովին մասնակցելու հրավերի համար և նշել. «Մեզ համար շատ թանկ են […]

̰
Քաղաքապետարանի ձեռք բերած մետաղական 1000 աղբամաններն արդեն Երևանում են

16:08 13.01.2020

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ քաղաքապետարանի ձեռք բերած մետաղական 1000 աղբամաններն արդեն Երևանում են։

̰
«Դաքար» ավտոարշավը հերթական մարզիկի կյանքը խլեց

15:06 13.01.2020

Հայտնի «Դաքար» ավտոարշավի ժամանակ հերթական ողբերգական միջադեպն է գրանցվել: Ավտոարշավի 7-րդ փուլում մահացել է պորտուգալացի մոտոարշավորդ Պաուլու Գոնսալվեշը: Պորտուգալացին ընկել է իր մոտոցիկլից արշավի 276-րդ կիլոմետրի ընթացքում: Րոպեներ անց դեպքի վայր հասած սանիտարական ուղղաթիռի բուժաշխատողները նրան հայտնաբերել են անգիտակից վիճակում, սրտի կանգով: Վերակենդանացման միջոցառումները արդյունք չեն տվել:     1979 թվականից անցկացվող «Դաքար» ավտոարշավների ընթացքում […]

̰
Արմեն Սարգսյանը ԱՄԷ-ում մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի բացմանը

14:38 13.01.2020

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայրաքաղաք Աբու Դաբիում մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են եղել Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանը, Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն, Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն, Սերբիայի վարչապետ […]

̰
Սառչապետում եկեղեցուն կից ապօրինի շինարարությունը շարունակվում է. ահազանգ

13:10 13.01.2020

Մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ հետևյալ գրառումն անելով. «Սառչապետ գյուղի պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող եկեղեցուն կից ապօրինի շինարարություն է իրականացվում, ՊՈԱԿ-ն ամիսներ առաջ ահազանգել էր, բայց շինարարությունը շարունակվում է…»:

̰
Ադրբեջանի տարածքում հնարավոր չէ ապահովել հայերի նույնիսկ ֆիզիկական անվտանգությունը. Արարատ Միրզոյան

12:02 13.01.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ լուսանկարներ է հրապարակել՝ կից հետևյալ գրառումն անելով. «Հարգանքի տուրք մատուցեցինք 1990թ․ Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին։ Մեկ դարի ընթացքում երրորդ անգամ Բաքվում կրկնված հայերի ջարդերը, ինչպես նաև Սումգայիթում, Կիրովաբադում և ադրբեջանական այլ բնակավայրերում կազմակերպված հայերի կոտորածները ամենավառ ապացույցն են նրա, որ հայերի նույնիսկ ֆիզիկական անվտանգությունը հնարավոր չէ […]

̰
Ձմեռային պատանեկան Oլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնի աշոցքցի 16-ամյա դահուկորդ Սպարտակ Ոսկանյանը

22:55 12.01.2020

Հունվարի 9-22-ը Շվեյցարիայի Լոզան քաղաքում կանցկացվեն պատանեկան երրորդ ձմեռային Oլիմպիական խաղերը, որտեղ Հայաստանը կներկայացնի Աշոցքի 16-ամյա դահուկորդ Սպարտակ Ոսկանյանը: Պատանի դահուկորդը միջազգային հեղինակավոր մրցաշարին մասնակցության իրավունքը նվաճել է ունեցած վարկանիշային միավորների շնորհիվ, որոնք հրապարակել է դահուկավազքի միջազգային ֆեդերացիան: Հայաստանի միակ ներկայացուցիչը վերջին մարզումերն է անցկացնում ծննդավայր Աշոցքի ձյունապատ սարերում, որն այս տարի ձմեռային սպորտաձևերի սիրահարների […]

̰
Բակո Սահակյանը մասնակցել է ռազմական ու թիկունքային նշանակության նորակառույց շինությունների բացման հանդիսավոր արարողությունների. ՊԲ

18:38 12.01.2020

Արցախի պաշտպանության բանակի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, աշխատանքային շրջայցով եղել է հյուսիս-արևելյան և կենտրոնական ուղղությամբ գործող մի շարք զորամասերում, մասնակցել ռազմական ու թիկունքային նշանակության նորակառույց շինությունների բացման հանդիսավոր արարողությունների: Շահառու զորամասերի զինծառայողները 2019թ. ընթացքում իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում ապահովվել են […]

̰
Նոր զորանոց, նոր կահավորանք, նոր հնարավորություններ, նոր մակարդակ. լուսանկարներ զորամասից

18:10 12.01.2020

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և գրել. «Արցախ, հյուսիս-արևելյան ուղղություն։ Նոր զորանոց, նոր կահավորանք, նոր հնարավորություններ, նոր մակարդակ»։  

̰
Սա ֆոտոշոփ չէ. բոդիբիլդինգի աշխարհի չեմպիոնուհու լուսանկարները

12:35 12.01.2020

Պրոֆեսիոնալ մարզուհին, ով 10 տարի առաջ հանդիպել է ամուսնուն, բացահայտել է ընտանեկան երջանկության գաղտնիքը: Նատալյա Կուզնեցովան հայտնի փաուերլիֆթեր է, ով Instagram- ում ունի ավելի քան 530 հազար հետևորդ: Եվ այդ ամենը՝ շնորհիվ նրա մկանոտ մարմնի: Աղջիկը ծնվել է Չիտայում, որտեղ 14 տարեկանում սկսել է մարզվել: Այժմ նա ընդամենը 28 տարեկան է, բայց արդեն բոդիբիլդինգի աշխարհի […]

̰
Մթերքներ, որոնք օգտակար են և կօգնեն արագ ազատվել ճարպից

20:00 11.01.2020

Ամանորյա տոներից հետո սննդակարգին հետևելը բարդ է: Բայց կա մի քանի մթերք, որ օգնում են արագ այրել ճարպը և նպաստում նիհարելուն: Կոճապղպեղ Կոճապղպեղի արմատն արագացնում է նյութափոխանակությունը և բարելավում ստամոքսի արյունամատակարարումը՝ նպաստելով ճարպային բջիջների այրմանը: Դիետոլոգները խորհուրդ են տալիս կոճապղպեղ ավելացնել թեյի, ջրի կամ սննդի մեջ: Այդկերպ ոչ միայն հնարավոր կլինի գեղեցիկ կազմվածքին վերադառնալ, այլև […]

̰
Գյումրիի տուն-ինտերնատում անորոշություն է. Կարմիր խաչը դեռ չի ստանձնել տարեցների խնամքը

19:14 11.01.2020

Կառավարության դեկտեմբերի 12-ի որոշմամբ` Գյումրիի տարեցների տուն-ինտերնատը լուծարվեց, իսկ ծառայությունների մատուցումը պատվիրվեց հասարակական կազմակերպության, տվյալ դեպքում՝ հայկական Կարմիր խաչին: Ընկերության հետ կառավարությունը կնքել է պարտավորությունների ստանձնման հուշագիր, սակայն տարեսկզբից նախատեսված ընթացակարգով կազմակերպությունը տուն-ինտերնատի տարեցների խնամքը դեռ չի ստանձնել: Հիշեցնենք, որ Գյումրիի տարեցների տուն-ինտերնատի լուծարման մասին առաջին ծանուցումները աշխատակազմն ու տնօրինությունը ստացել էին 2019թ. հոկտեմբերի 16-ին: […]

̰
Սպասվում է տուրիստական մեծ հոսք Երևան. Հայկ Մարությանն այցելել է «Զվարթնոց»

18:07 11.01.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ շատ շուտով եվրոպական բյուջետային ավիաընկերությունների՝ հայաստանյան շուկա մուտք գործելով, սպասվում է տուրիստական մեծ հոսք Երևան։ «Բնական է, քաղաքն իր ենթակառույցներով պետք է պատրաստ լինի Երևանին վայել ձևով դիմավորելու հյուրերին»,-նշել է քաղաքապետը։ Նա նաև ընդգծել է. «Ժամանակակից քաղաքի դարպասը օդակայանն է՝ առաջին տպավորությունը, որ ունենում են […]

̰
Գյումրիում «Օպել»-ը բախվել է երկու մեքենայի ու գլխիվայր շրջվել

16:14 11.01.2020

Այսօր` հունվարի 11-ին, Գյումրիի Սայաթ-Նովա փողոցում տեղի է ունեցել ավտովթար: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Կենտրոնական` երթևեկությամբ ծանրաբեռնված փողոցում գետնանցումի մոտ «Օպել» մակնիշի ավտոմեքենան հարվածել է ընթացքի մեջ գտնվող «Վոլգա-31-029»-ին, այնուհետ կայանված «Մերսեդես» մակնիշ ավտոմեքենային, որի վարորդը մեքենայում չի եղել։ Ուժեղ հարվածից «Օպել» ավտոմեքենան գլխիվայր շրջվել է։ Մեքենաներում ուղևորներ չեն եղել, վարորդները չեն տուժել, […]

̰
Նախագահը Հայկ Մարությանի հետ քննարկել է Երևանի զարգացմանն ուղղված ծրագրերը

15:23 11.01.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Նախագահը և քաղաքապետն անդրադարձել են Երևանի զարգացմանն ուղղված ընթացիկ և հեռանկարային ծրագրերին: Հայկ Մարությանը տեղեկացրել է մայրաքաղաքում կատարվող աշխատանքների մասին և ներկայացրել նախատեսվող ծրագրերը, որոնք հնարավոր կլինի կյանքի կոչել նաև ներդրումների ներգրավման միջոցով: Հանրապետության նախագահը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Երևանի զարգացմանը […]

̰
Դուք օրենքի և Սահմանադրության էությունն ու դեմքն եք. նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը

13:35 11.01.2020

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հասմիկ Ջալալյանի և Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Առաքելյանի երդման արարողությունը։ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: «Մեր երկրի ամենազգայուն խնդիրներից մեկը դատական համակարգի կայացումն է: Այս խնդիրը միայն ձեզնից […]

̰
BACK_TO_TOP