22:37 21.12.2019
Երևանում տեղի է ունեցել Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի անդամների՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ: Այնուհետև վարչապետն ընտանիքի հետ շրջայց է կատարել Երևանի 2750-ամյակի այգում Սուրբծննդյան տոնավաճառի շրջանակում բացված տաղավարներով:
18:00 21.12.2019
Գունեղ բեմ, հետաքրքիր դեկորներ ու զվարճալի դերասանական խաղ, ու ամենակարևորը` դաստիարակչական ներկայացում փոքրիկ հանդիսատեսի համար: Գյումրիի դրամատիկական թատրոնում ամանորյա ներկայացման պրեմիերա էր: «Մանչուկն ու Կառլսոնը» հեքիաթ-ներկայացումը թատրոնի ստեղծագործական կազմի նվերն է բոլոր փոքրիկներին: Ներկայացման ռեժիսորն է ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը: Ամանորյա հեքիաթը Դրամատիկականի բեմում կլինի ամեն օր ու մինչև դեկտեմբերի 30-ը, թեև 2020 թվականի […]
17:17 21.12.2019
Արցախի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր հյուրընկալվել է Շուշիի Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանում։ Թանգարանի հիմնադիր, պրոֆեսոր Գաբրիելյանցի ուղեկցությամբ նրանք ծանոթացել են այստեղ պահվող՝ աշխարհի ավելի քան 40 երկրներից բերված քարերի ու հազվագյուտ տիպի ապարների հավաքածուին, դրանց ծագմանն ու պատմությանը։ Թանգարանում ներկայացված է շուրջ 500 […]
17:10 21.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ N զորամաս: Պատասխանատուները վարչապետին են ներկայացրել ՀՀ զինված ուժերը համալրած հակաօդային և հակահրթիռային պաշտպանության նորագույն տեխնիկական միջոցները: Դրանց թվում են եղել «ՏՈՐ-Մ2ԿՄ» զենիթային հրթիռային համալիրները, հրամանատարի և օպերատորի ավտոնոմ վարժասարքերը, տրանսպորտային լիցքավորման մեքենաները, ջոկի շարժական կառավարման […]
16:12 21.12.2019
«Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնի ֆեյսբուքյան էջում տեղադրվել է Վիրահայոց թեմի մամլո դիվանի հայտարարությունը: «Առանց տանիքի, փլուզված պատերով և աղբանոցի վերածված Սուրբ Մինաս եկեղեցին Թբիլիսիի կենտրոնում իր օրհասական օրերն է ապրում: Անընդհատ ոչնչանում են երբեմնի կանգուն հինավուրց հայոց եկեղեցու հետքերը: Դեռևս 2014 թվականին փլուզված տանիքով եկեղեցին շարունակում է շրջապատին հիշեցնել, որ այստեղ մի ժամանակ գործել […]
14:33 21.12.2019
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Պաշտպանության բանակի ինժեներասակրավորական առանձին թիվ N գումարտակ։ Նախագահը զրուցել է զինծառայությունն իրականացնող զինվորների ու սպաների հետ, ծանոթացել է նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին, սննդի կազմակերպման նոր հնարավորություններին։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախագահը նշել է, որ լավ տպավորություններ է ստացել շրջայցից և, մասնավորապես, զինվորների սննդի կազմակերպման […]
14:05 21.12.2019
Փոքրիկ Ձմեռ պապերը հյուրընկալվել են Շիրակի մարզպետարանում … Գյումրիի թիվ 20 հիմնական դպրոցի առաջին դասարանցիները, իրենց գեղեցիկ հանդերձանքով ու մանկան բարի ժպիտներով, անակնկալի են բերել մարզետարանի աշխատակիցներին: Փոքրիկները նախ` հյուրընկալվել են մարզպետի աշխատասենյակում, հետո շրջել մարզպետարանում, երգով ու բարի մաղթանքներով շնորհավորել վարչությունների աշխատակիցների Ամանորը:
14:05 21.12.2019
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ երեկ երեկոյան այցելել է Ասկերանի շրջանի Հարավ գյուղ: Նրանք նախ հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել Հայրենական մեծ պատերազմի և արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Այնուհետև նախագահ Սարգսյանը զրուցել է բնակիչների հետ, շրջայց […]
22:04 20.12.2019
Հանրապետության երկրորդ քաղաքում ՝ Գյումրիում, վառվել են գլխավոր տոնածառի լույսերը։ Այն ունի 27 մետր բարձրություն ու ձևավորված է գունավար լամպերից պատրաստված լուսաշղթաներով։ Տոնածառի լույսերի վառման արարողությունը մեկնարկել է 150 փոքրիկ Ձմեռ պապերի երթով, նրանք փողային նվագախմբի ուղեկցությամբ շքերթով անցել են քաղաքի գլխավոր փողոցներով, հասել կենտրոնական հրապարակ: Տոնածառի համար սոճենու ճյուղերը բերվել են Լոռվա մարզի անտառներից, […]
19:02 20.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ: ՀՀ վարչապետը Սանկտ Պետերբուրգի «Բորիս Ելցինի» անվան նախագահական գրադարանում մասնակցել է Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին: Նիստին մասնակցել են Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը […]
17:15 20.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տարեվերջյան հանդիպումների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և խմբակցության մի խումբ անդամների հետ: Օրերս կայացել էր նախագահի հանդիպումը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ, առաջիկայում նման հանդիպում է սպասվում նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ։ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են նախագահական […]
20:57 19.12.2019
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր հանդիպել են մի խումբ երիտասարդ զինհաշմանդամների հետ: Երիտասարդները հիմնականում վերջին տարիներին վիրավորում ստացած զինհաշմանդամներն են, որոնք, սակայն, կարողացել են հաղթահարել դժվարությունները և տարբեր ոլորտներում կայացել են որպես մասնագետներ: «Առանց երկմտելու ասում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը […]
18:00 19.12.2019
Աշխատանքային այցով Արմավիրի մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մեծամորի թիվ 2 ավագ դպրոց և More for Metsamor («Ավելին` Մեծամորի համար») նախագծի շրջանակում հանդիպում ունեցել աշակերտների և քաղաքի բնակիչների հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից դպրոցում այս տարվա նոյեմբերից իրականացվող More for Metsamor […]
17:44 19.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Նախագահն այցն սկսել է Ակնաշեն համայնքից, որտեղ հյուրընկալվել է Էլմիրա Կարապետյանի բազմազավակ ընտանիքում: Ընտանիքի 7 անչափահաս երեխաներից 6-ը դպրոցական են: Ընտանիքի հայրը մահացել է 2017 թվականին, մայրը՝ Էլմիրա Կարապետյանը, միայնակ է մեծացնում երեխաներին ու հոգում ընտանիքի կարիքները: Նախագահ Սարգսյանը ծանոթացել և զրուցել է երեխաների […]
12:26 19.12.2019
Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում գրված է. «Դեբեդի վտակ Ախթալա գետակն այսօր։ «Կառավարելի» ռիսկերի շարքից։ Էկոլոգիական հանցագործությունները շարունակվում են նաև հետհեղափոխական Հայաստանում»։
18:30 18.12.2019
Գյումրիի գիշերօթիկ 2 հաստատություններից մեկն արդեն փակվել է, մյուսն էլ աշխատանքը կշարունակի մինչև 2020 թվականի հուլիս ամիսը: Թիվ 1 գիշերօթիկ հաստատության լուծարումից հետո 60 երեխա ընտանիք է վերադարձել, ևս 68 երեխա դեռ մնում է Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկում: Հաստատությունների բեռնաթափման գործընթացին զուգահեռ, անորոշ է Գյումրիում երեխաների գիշերային խնամք իրականացնող ևս մեկ կառույցի՝ «Թռչունյան տան» […]
17:48 18.12.2019
Ռեփեր Փի Դիդին, կամ ինչպես շատերն են նրան անվանում՝ Պափ Դիդին, նշում էր ծննդյան 50-ամյակը, որին հրավիրել էր իր մտերիմներին և հարազատներին: Երեկույթը իսկական աստղային հավաքի էր վերածվել: Հրավիրյալների թվում էին Ջեյ Զին և Բեյոնսեն, Քիմ և Քլոե Քարդաշյանները, Քենդալ Ջենները, Պերիս Հիլթոնը, Ֆերգին և այլք:
23:24 17.12.2019
Google ընկերությունը հրապարակել է ճանապարհորդության համար աշխարհի ամենացանկալի վայրերի ցուցակը՝ վերլուծելով օգտատերերի 2019 թվականի որոնման արդյունքները: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցրել են Մալդիվյան կղզիները, ապա հաջորդում է Ճապոնիան։ Եռյակը եզրափակում է Բորա Բորա կղզին: Լավագույն հնգյակում են հայտնվել նաև Լաս Վեգասը և Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոն: Բացի թվարկվածներից, վարկանշային ցուցակում ընդգրկվել են […]
18:06 17.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, խմբակցության անդամներ Մանե Թանդիլյանի և Տարոն Սիմոնյանի հետ: Հանդիպմանը ներկայացվել են տարվա ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից իրականացված աշխատանքները, օրենսդրական գործունեությունը, մտքեր են փոխանակվել քաղաքական, տնտեսական, միջազգային հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ: Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նախագահական տարբեր նախաձեռնությունների […]
19:18 16.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ղազախստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ղազախստանի դեսպանատուն: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Թիմուր Ուրազաևին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով բարօրություն ու բարգավաճում: «Ղազախստանը հրաշալի ապագա և մեծ ժողովուրդ ունեցող երկիր է՝ հսկա պատմական ժառանգությամբ և հարուստ մարդկային ռեսուրսով»,- նշել է նախագահը: […]
18:57 16.12.2019
Ձմեռային զորակոչի մեկնարկը տրված է, և այսօր պարտադիր զինվորական ծառայության է մեկնել գյումրեցի նորակոչիկների առաջին խումբը: Այս տարի ևս զորակոչիկներին ճանապարհ են դրել «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից՝ մեծ հանդիսավորությամբ, երգ ու պարով։ Շիրակի մարզպետարանի հաղորդագրության համաձայն՝ մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները խաղաղ ու անփորձանք ծառայություն են մաղթել նորակոչիկներին։ Զորակոչի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցել են Շիրակի […]
18:50 16.12.2019
Իսահակյան 85 հասցեն է` նախկին տնակային Պիոներ պալատի տարածքը, որտեղից չի ապամոնտաժվել միայն տնակային դահլիճը: Այն քարապատել են ու վերածել Անի փողային նվագախմբի համար դահլիճի: Կողքին էլ մեկ տարի առաջ սկսեցին նոր շենքի շինարարությունը: Ընդհանուրը 180 քառակուսի մետր տարածք է զբաղեցնում: Կառուցապատումն ավարտված է, բայց վիճելի հարցերը, այն էլ տարածքային, նոր են սկսվում: Սարքելու ընթացքում […]
18:31 16.12.2019
Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի Պետության տրանսպորտի և հաղորդակցության նախարար Ջասիմ բին Սայիֆ Ահմեդ Ալ Սուլաիթիի հետ: Հանդիպմանը քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության ոլորտներում հայ-կատարական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը նկատել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Կատարը, լինելով փոքր երկրներ, մեծ նշանակություն են տալիս […]
18:30 16.12.2019
Թբիլիսիի փողոցներում վառվել են ամանորյա լույսերը: Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդմամբ` առաջին փուլում ամանորյա լույսերն ու զարդանախշերը վառվել են կենտրոնական, առաջիկա օրերին կվառվեն նաև Թբիլիսիի մյուս փողոցներում: Մոտ օրերս լույսերը կվառվեն մայրաքաղաքի այլ վայրերում: Թբիլիսիի քաղաքապետարանի որոշմամբ` այս տարի Ռուսթավելի պողոտան և Օրբելիանի հրապարակը կզարդանախշվեն նոր դիզայնով, իսկ գոյություն ունեցող լուսավորումները կտեղադրվեն մայրաքաղաքի ծայրամասերում:
18:14 16.12.2019
Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Դոհա ֆորումի» շրջանակում կազմակերպված՝ Մյունխենի անվտանգության համաժողովի կլոր սեղան-քննարկմանը՝ նվիրված տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Քննարկմանը, որը վարել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը, մասնակցել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոն, ԱՄՆ պետքարտուղարի օգնական, Հակամարտությունների և […]
16:00 16.12.2019
Գյումրեցի Արթուր Մուրադյանի տան բակում գտնվող մի փոքրիկ սենյակում են ծնվում վիրտուալ գաղափարները, որոնք հետո նա իրականություն է դարձնում: Այստեղ մի ամբողջ հավաքածու կա` պատրաստված բնական փայտից ու խեժից, իսկ դրանք սովորական գործեր չեն. գեղանկարչին հատուկ վարպետությամբ Արթուրը կարողանում է այս մատնաչափ զարդերի մեջ «թաքցնել» մի ողջ անտառ, դաշտեր, հիասքանչ բնության այլ տեսարաններ: Բացառապես ձեռքի […]
15:46 16.12.2019
Մադոննային լուսանկարել են ԱՄՆ Մայամի քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկում իր նոր ընտրյալի` 26-ամյա պարող Ահլամալիկ Ուիլյամսի ընկերակցությամբ, որն աշխատում է իր թիմում: Զույգի ռոմանտիկ հարաբերությունների մասին լուրերը հայտնվել էին դեռ ամռանը, գրում է Daily Mail-ը: Այժմ սիրահարները կարծես որոշել են ցրել կասկածները: View this post on Instagram Madonna with her new toy boy […]
15:00 16.12.2019
Գյումրիի թիվ 1 արհեստագործական ուսումնարանը համալրվել է նոր գույքով։ Սա Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան նվերն է ուսումնական հաստատությանը։ Դեսպանատան ֆինանսավորմամբ «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպությունն անցնող տարվա մարտ-սեպտեմբեր ամիսներին ուսումնարանի 8 դասասենյակ, 3 արհեստանոց, դահլիճը, գրադարանը, ուսուցչանոցն ու բուֆետն է կահավորել։ Գույքը արհեստագործական ուսումնական հաստատության համար կարևոր է ոչ միայն որպես նյութատեխնիկական բազա, այլ որպես ուսումնական […]