TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+29.09 oC

Արխիվ

Սահմանամերձ գյուղերի 800 բալիկներ դեկտեմբերի 29-ին կայցելեն Երևան՝ միասին նշելու Նոր տարին. Աննա Հակոբյան

18:51 26.12.2019

ՀՀ վարչապետի տիկինը` Աննա Հակոբյանը, գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` տեղեկացնելով, որ այսօր Արփիի հետ Ազգային պատկերասրահում մասնակցել է ամանորյա ուրախ միջոցառման: «Միջոցառմանը մասնակցում էին հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով ընտանիքների, զոհված ազատամարտիկների 9-12 տարեկան շուրջ 350 երեխաներ: Սահմանամերձ գյուղերի 800 բալիկներ էլ դեկտեմբերի 29-ին կայցելեն Երևան՝ միասին նշելու Նոր տարին»,- գրել է Աննա Հակոբյանը:

̰
Գյումրիի անշարժ գույքի շուկայում 1800-ականների տների գները մեկուկես տարում աճել են 2,5 անգամ

18:45 26.12.2019

Մեկուկես տարում Գյումրիում բնակարանային առք ու վաճառքի 2 շուկա է ձևավորվել, որոնք միմյանցից տարբերվում են գնային առաջարկներով: Մեկը քաղաքի կենտրոնն է՝ իր պատմական տներով, որոնց պահանջարկն անընդհատ աճում է, մյուսը ծայրամասային տարածքներն են, որտեղ գների էական թանկացում չկա: Զբոսաշրջային ակտիվության դրական հետևանքն է քաղաքի հին բնակֆոնդի նկատմամբ սկիզբ առած հետաքրքրությունը: Քաղաքի ալեքպոլյան պատմության ճարտարապետական կառույցների […]

̰
Այսօր Գյումրիում ևս 2 ընտանիք է բնակարանամուտ տոնել

18:16 26.12.2019

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամն այսօր 2 բնակարան է նվիրել տնակում բնակվող 2 ընտանիքի, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Բնակարանները գնվել են նկարչուհի Սուսաննա Մկրտչյանի հայտի «Խոստացած մատաղ» խճանկարի 15 հազար կտորների վաճառքից: Իսկ ամեն մի կտորը վաճառվում էր խորհրդանշական` 1000 դրամով: Հանգանակությանը մասնակցել են ոչ միայն գյումրեցիները, այլև հանրապետության տարբեր մարզերից քաղաք այցելած հյուրերը, պետական կառավարման […]

̰
Գազաբալոնի արտահոսքի հետևանքով պայթյուն Շիրակավան գյուղում. նոր մանրամասներ

17:50 26.12.2019

Գազաբալոնի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել Շիրակավան գյուղի առանձնատներից մեկում։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Հարությունյանների տան խոհանոցում տեղադրված գազաբալոնն այդ պահին միացված չի եղել, գազօջախը չի օգտագործվել: Տան անդամները ընդամենը խշշոց են լսել, մտել են խոհանոց և տեսել, որ բալոնի փականից ուժեղ արտահոսք կա: Ընտանիքի երեք անդամները հասցրել են արագ դուրս գալ […]

̰
Զուրաբիշվիլին ինքը խնդիր է Վրաստանի համար. Վրաստանի նախագահի հայտարարությանը արձագանքում են քաղաքական գործիչները

17:16 26.12.2019

Վրաստանի հանրային հեռուստատեսության «Ազատ հայացք» հաղորդաշարի եթերում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեկտեմբերի 24-ին խոսել է երկրի սահմանային խնդիրների մասին՝ պատասխանելով Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ Ադրբեջանի հետ առաջացած անհամաձայնության հարցին: Վրաստանի նախագահը նախ «բարի ընկեր» է անվանել Ադրբեջանը՝ շեշտելով, որ անլուծելի հարցեր չեն կարող լինել, ապա ավելացրել է, որ վրացական կողմը պետք է վերջապես կայանա որպես […]

̰
Խստիվ արգելվում է էլեկտրական սնուցումից անջատել բնակարանների գազասպառման անվտանգության ազդանշանային սարքերը. «Գազպրոմ Արմենիա»

16:00 26.12.2019

Գորիս քաղաքում տեղի ունեցած դժբախտ պատահարից օրեր անց կրկին ողբերգություն. Ալավերդի քաղաքում շմոլ գազից թունավորման հետևանքով մահացել է մի ամբողջ ընտանիք՝ հայր, մայր, երկու անչափահաս: «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունը այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ողբերգական այս դեպքը, ցավոք, կենցաղում բնական գազից անվտանգ օգտվելու կանոնները կրկին […]

̰
Արսեն Քարամյանի ամանորյա տեսաուղերձը «Վերածնունդ» երիտասարդական ավանի շինհրապարակից

13:14 26.12.2019

«ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանը  ԵՊՀ շրջանավարտների միավորման անունից ամանորյա տեսաուղերձ է հղել «Վերածնունդ» երիտասարդական ավանի շինհրապարակից։ «Սիրելի´ շահառուներ, ավարտին է մոտենում մեր համատեղ աշխատանքի ևս մեկ տարի: Նախորդ տարին արգասաբեր էր մեզ համար: Այսօր այս վարում «Շրջանավարտների միավորման» աշխատակազմը զարդարել է «Վերածնունդ» երիտասարդական թաղամասի առաջին խորհրդանշական տոնածառն այն վստահությամբ, որ 2 տարի […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Լևոն Մալխասյանի 75-ամյակի հոբելյանական երեկոյին

23:40 25.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել հայտնի ջազմեն, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկո-համերգին: Միջոցառումն անցկացվում է «Մալխաս և ընկերներ» խորագրի ներքո: Երեկոյի ընթացքում դասական ջազային կատարումներով հանդես են եկել հայտնի ջազմենի ընկերները:

̰
Նախագահը հանդիպումներ է ունեցել քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

19:07 25.12.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է տարեվերջյան հանդիպումները քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների, իրավաբանական հանրույթի ներկայացուցիչների հետ։ Նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և Գերագույն մարմնի անդամներ Արծվիկ Մինասյանի, Շաղիկ Մարուխյանի և Աշոտ Սիմոնյանի, ինչպես նաև՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանի, […]

̰
Արդեն ավանդույթ է դարձել մեր տնկած եղևնու զարդարումը. Ալեն Սիմոնյան

17:35 25.12.2019

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, թե ինչպես է իր ընտանիքի ու անցորդների հետ տոնածառ զարդարում: «Արդեն ավանդույթ է դարձել մեր տնկած եղևնու զարդարումը: Հաճելի էր, երբ անցորդները միանում էին մեզ, նրանց մեջ հաճախ` հայտնի մարդիկ: Շնորհավոր գալիք Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- լուսանկարներին կից գրել է նա:

̰
Ովքե՞ր են խորհրդարանի ամենահարուստ պատգամավորները

17:00 25.12.2019

Հայաստանի խորհրդարանի ամենահարուստ պատգամավորների ցանկը գլխավորում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Parliamentmonitoring-ը ներկայացրել է ԱԺ ամենահարուստ պատգամավորների հնգյակը: Այն հետևյալ պատկերն ունի. Գագիկ Ծառուկյան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն – 99,035,105,900,0 դրամ     Դավիթ Մանուկյան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն – 979,708,250,0 դրամ     Էդուարդ Բաբայան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն – 358,106,288,5 դրամ     […]

̰
Ովքե՞ր են ԱԺ նիստերից ամենից շատ բացակայած պատգամավորները

12:38 25.12.2019

Խորհրդարանի աշխատանքներից ամենից շատ բացակայած պատգամավորների թոփ հնգյակում խորհրդարանական երկու ուժերի ներկայացուցիչներ են: Parliamentmonitoring.am-ի տվյալների համաձայն՝ ամենից շատ բացակայած պատգամավորների հնգյակը հետևյալն է. Ռուբեն Ռուբինյան, «Իմ քայլը» խմբակցություն – 229   Արուսյակ Ջուլհակյան, «Իմ քայլը» խմբակցություն – 211 Էդմոն Մարուքյան, «Լուսավոր Հայաստան» խմբակցություն – 200 Գայանե Աբրահամյան, «Իմ քայլը» խմբակցություն – 198 Լենա Նազարյան, «Իմ […]

̰
Մեծ Բրիտանիայում սառեցված գարեջրից հյուրանոց է բացվել

23:16 24.12.2019

Լոնդոնյան փաբերից մեկը հյուրանոց է բացել սառեցված գարեջրից պատրաստված պատերով: Հաճախորդներին առաջարկվում է փրփրոտ ըմպելիքը փորձել ինչպես շշից, այնպես էլ սառցե պատերը լիզելով, գրում է The Sun-ը: Հյուրանոցը ստեղծելու համար օգտագործվել է ավելի քան հազար լիտր սառեցված ըմպելիք: Հյուրերին առաջարկվում են գլխարկներ, շարֆեր, ձեռնոցներ և քնապարկեր՝ գարեջրային հյուրանոցում հարմարավետ հանգստի համար: Այս անսովոր հյուրանոցի ստեղծողները […]

̰
Ի՞նչ տեսք ունի ամանորյա Ջերմուկը

21:57 24.12.2019

Ջերմուկից օգտատեր Նարեկ Միրզոյանն ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել «զարդարված» Ջերմուկից: «Ամանորյա Ջերմուկը»,- գրել է օգտատերը:

̰
«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ «Փոխիր» շարժման անդամները բողոքի ցույց են անցկացնում

17:20 24.12.2019

«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ «Փոխիր» շարժման անդամները բողոքի ցույց են անցկացնում: Ցուցարարները կրել են պանդայի դիմակներ, ինչպես նաև իրենց հետ ունեցել են պանդայի պատկերով խաղալիքներ, հայտնում է 1tv.ge-ն: «Փոխիր» շարժման անդամների խոսքերով` ցույցը կրում է  խորհրդանշական բնույթ և ցանկանում են «Վրացական երազանքի» գրասենյակում թողնել պանդայի խաղալիք: ««Ֆեյսբուքը» արգելափակել է «Վրացական երազանքի» պանդան, ուստի մենք ցանկանում […]

̰
Քիմ Քարդաշյանը երեխաների հետ մասնակցել է ամուսնու օպերայի բացմանը

15:20 24.12.2019

Կիրակի օրը Քիմ Քարդաշյանը գլամուրային տեսքով ժամանել է Նյու Յորք` մասնակցելու ամուսնու` Քանյե Ուեսթի «Մերի» օպերայի բացմանը: Չորս երեխաների մայրը շարունակել է հիացնել իր տեսքով նաև երեկոյան, երբ դուրս է եկել ընթրիքի այն նույն ոսկեգույն զգեստով, որը կրել էր այդ հիշարժան իրադարձության համար: Զույգի հետ էին նրանց երեխաներից Նորթը և Սեյնթը:  

̰
Ինդոնեզիայում ավտոբուսը գահավիժել է 150 մետր բարձրությունից. կան զոհեր և վիրավորներ

12:17 24.12.2019

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Ինդոնեզիայում: Ուղևորատար ավտոբուսը 150 մետր բարձրությունից գահավիժել է կիրճը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Զոհվել է 26, վիրավորվել՝ 13 մարդ: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ փրկարարական աշխատանքներ իրականացնելու աշխատանքներին ներգրավել է 120 աշխատակից: Պատահարի պատճառները հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն:

̰
Անի խոշորացված համայնքի 17 գյուղի միակ ծննդաբերական բաժանմունքը փակվում է

19:15 23.12.2019

Այս տարվա հոկտեմբեր ամսին Մարալիկի ծննդաբերական բաժանմունքը ունեցել է 18, նոյեմբերին՝ 8, դեկտեմբերի կեսերին` 5 ծնունդ։ Ամսական նվազումների կողքին Մարալիկի հիվանդանոցն այս տարվա ծնունդների թիվ  էլ է նշում` Անի խոշորացված համայնքի 17 գյուղերից իրենց մոտ 106 ծնունդ են ընդունել` անցած տարվա համեմատ 20-ով պակաս: Ծնելիության ցուցանիշի նվազումը ամեն նախորդ տարվա համեմատությամբ է: 21 հազարից ավելի […]

̰
Քիմ Քարդաշյանի հայաստանյան լուսանկարը՝ Reuters-ի Տարվա լավագույն լուսանկարների շարքում

18:34 23.12.2019

Reuters լրատվական գործակալությունը ներկայացրել է 2019թ.-ի լավագույն լուսանկարների շարքը:

̰
Կանայք ինչքան ավելի շատ ներգրավված լինեն, այնքան օգուտ կտան մեր պետությանն ու ԶՈՒ-ին. Աննա Հակոբյան

18:00 23.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով. «Ինձ համար մեծ պատիվ էր հյուրընկալվել ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում և հանդիպել ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի կուրսանտների հետ: Հանդիպումը մեր զինված ուժերի ապագա սպաների հետ շատ հետաքրքրական էր, և ինչպես այդ հանդիպման ժամանակ եմ ասել, նրանք ամենադժվար իրավիճակում են […]

̰
Նախագահը մասնակցել է Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստին

17:20 23.12.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստին, որը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ:

̰
Ի՞նչ նվերներ է ստացել Աննա Հակոբյանը «Մեր տուն» այցի ժամանակ

17:00 23.12.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Ահա այսպիսի հրաշք նվերներ ստացա «Մեր տուն» այցի ժամանակ: «Մեր տանը» ապրում, կրթություն են ստանում և դաստիարակվում են ծնողական խնամքից զրկված 18-24 տարեկան երիտասարդները: Այցի ժամանակ այնտեղ հանդիպեցի իսկապես լուսավոր աղջիկների, ովքեր շնորհիվ իրենց տրված հոգատար վերաբերմունքի ոչ միայն հասարակության լիարժեք անդամ […]

̰
Խորհրդարանի շենքում վերանորոգման աշխատանքներ են ընթանում

13:06 23.12.2019

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է խորհրդարանի շենքում հերթական վերանորոգումների մասին: Նա մասնավորապես տեղեկացրել է, որ նախագծման աշխատանքներն ավարտվել են և շինմոնտաժային աշխատանքներն իրականացնող ընկերությունների ընտրման բաց մրցույթներ է հայտարարվել հետևյալ ուղղություններով՝  ՀՀ Ազգային ժողովի ջեռուցման համակարգի փոխարինում, ավտոտնտեսության մասնաշենքի վերանորոգում։ Գալստյանը նաև հղումներ է նշել ու ավելացրել . […]

̰
Հայաստանում ստեղծվել են անվտանգ էկոլոգիական միջանցքներ. WWF

10:53 23.12.2019

Ս․թ․ դեկտեմբերի 19-ին «Բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) կողմից իրականացվող «Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագիրն ամփոփեց իր արդյունքները։ Այն տևել է 5 տարի, ֆինանսավորվել Գերմանիայի կառավարության կողմից՝ KfW Զարգացման բանկի միջոցով: Ծրագրի խնդիրն էր նպաստել կենսաբազմազանության պահպանությանը և հողերի կայուն օգտագործմանը՝ առանց նվազեցնելու տեղի գյուղական բնակչության եկամուտները: Ծրագիրն իրականացվել է 3 մարզի (Արարատ, Սյունիք, Վայոց […]

̰
«Բլինչիկ», դայակ ու Ձմեռ պապ. տոնական առաջարկներ Ամանորին ընդառաջ

15:33 22.12.2019

Ամանորին հաշված օրեր են մնացել: Տոնին ընդառաջ՝ համացանցը ողողված է տնային տնտեսուհիների հոգսը թեթևացնելու առաջարկներով: SHANTNEWS.am-ը փորձել է առանձնացնել ամենահետաքրքիր առաջարկներից մի քանիսը. Իշլի քյուֆթա գները տատանվում են միջինը 350-400 դրամի շրջանակում   Ձմեռ պապ և Ձյունանուշ այցի արժեքը՝ սկսած 7500 դրամից Արհեստական եղևնիներ 120 սմ՝ 8000 դրամ Տոնական առաջարկների թվում են նաև տարածքի տոնական […]

̰
«Հայաստան ասելիս …». Մարիամ Փաշինյանի հուզիչ գրառումը

14:43 22.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և մեջբերել Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունից մի հատված: «Հայաստան ասելիս աչքերս լցվում են, Հայաստան ասելիս թևերս բացվում են, Չգիտեմ՝ ինչու է այդպես: Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է, Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է …»,- գրել է Մարիամ Փաշինյանը:

̰
Միացե՛ք Ամանորը նշելու տոնակատարություններին. Արայիկ Հարությունյան

13:31 22.12.2019

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ կոչ անելով միանալ ամանորյա տոնակատարություններին. «Հանրապետության Հրապարակում երեկ վառվեցին տոնածառի լույսերը՝ հրաշալի երաժշտության, հրավառության ուղեկցությամբ: Կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանն ամեն ինչ արել են, որ այս հեքիաթային պահերն անմոռանալի լինեն: Միացե՛ք Ամանորը նշելու տոնակատարություններին»:

̰
Ուկրաինահայերը Երևանին սքեյթի համար նախատեսված այգի կնվիրեն

12:51 22.12.2019

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Ուկրաինայի Հայերի միության ամենամյա համաժողովը, որին ներկա են եղել Ուկրաինայի և Հայաստանի խորհրդարանների պատգամավորներ, Հայաստանի սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, հայ և ուկրաինացի մեդիափորձագետներ, մշակույթի ու քաղաքական գործիչներ։ Համաժողովին ներկայացվել է Երևանում սքեյթի համար նախատեսված այգու ծրագիր։ Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանն ասել է, որ […]

̰
Իսկական ձմեռ, ձյունապատ լեռներ ու դահուկավազք

23:59 21.12.2019

Այսօր Աշոցքի տարածաշրջանի Ցողամարգ գյուղի տարածքում  անցկացվել է դահուկավազքի հուշամրցաշար՝ նվիրված Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, սպորտի վարպետ, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Երիցյանի հիշատակին: Մեծ է նրա ներդրումը Հայաստանում դահուկային սպորտաձևերի զարգացման գործում։ Հուշամրցաշարին մասնակցել են Գյումրիի ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի ու գյուղական բնակավայրերում գործող մասնաճյուղերի պատանի դահուկորդ աղջիկներն ու տղաները: Չնայած սակավ […]

̰
Մենք ցանեցինք այն սերմերը, որոնց պտուղները ճաշակելու ենք արդեն գալիք տարվա ընթացքում․ Հ․ Մարության

23:49 21.12.2019

Հանրապետության հրապարակում տոնական արարողությամբ վառվեցին երկրի Գլխավոր տոնածառի լույսերը: Ընտանիքի հետ միասին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պաշտոնատար այլ անձինք, հազարավոր երևանցիներ ու հյուրեր: Շնորհավորելով գալիք տոների առթիվ՝ քաղաքապետ Հայկ Մարությանը բոլորին հրավիրեց Երևան՝ միասին նշելու Ամանորը: «Տարվա ընթացքում ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ համոզվելու, որ […]

̰
BACK_TO_TOP