19:07 10.01.2020
Շիրակի մարզի դատախազությունում նյութեր են նախապատրաստվում Գյումրիի քաղաքապետարանի հաշվեկշռից դուրս գրված 35 անուն գույքի վերաբերյալ փաստաթղթերը հայտնաբերելու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ քաղաքապետարանի հաշվեկշռում եղած թվով 13 անուն գույք օտարվել է, բայց դրանց փաստաթղթերը չկան, ավելի քան 20 անուն գույք էլ երկար տարիներ Գյումրիի քաղաքապետարանի հաշվեկշռում եղել է, բայց պարզվել է` դրանք գոյություն չունեն։ Նախորդ տարիներին օտարված […]
18:21 10.01.2020
Ավիացիայի պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ լարված հարաբերությունների ժամանակահատվածում սխալմամբ քաղաքացիական օդանավեր են խոցվել՝ զոհերի պատճառ դառնալով: Դրանցից որոշները SHANTNEWS.am-ը ներկայացնում է ստորև. Անավարտ թռիչք Ամստերդամից Կուալա Լումպուր 2014թ. ամռանը Դոնբասի տարածքում խոցվեց Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող ուղևորատար օդանավը: Այն, որ այն խոցվել էր, ոչ ոք չէր կասկածում: Բայց ինչպե՞ս ու ի՞նչ հանգամանքներում: Հետաքննությունը […]
18:16 10.01.2020
Ստամբուլի քաղաքապետ Իմամ Էքրեմօղլուն հունվարի 2-ին այցելել է լրագրող Հրանտ Դինքի թանգարան, որը գտնվում է նույն տարածքում, որտեղ մինչ այդ եղել էր հայկական «Ակօս» թերթի խմբագրությունը։ Դինքը թերթի խմբագիրն էր։ «Հոգին լուսավորվի Հրանտ Դինքի, որ միշտ խաղաղություն էր կրում իր սրտում»,- այցի մասին իր թվիթերյան հրապարակման մեջ գրել է Ստամբուլի քաղաքապետը։ Հիշեցնենք, որ Էքրեմօղլուն Թուրքիայի […]
18:15 10.01.2020
Հունվարի 10-ին, ժամը 14:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մեծավան գյուղի սկզբնամասում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։28-ին, մարվել՝ 14։44-ին։ Այրվել է տնակի (մոտ 18 քմ) փայտե հատակից մոտ 10 քմ հատված։
17:26 10.01.2020
Ռուսական Nordwind Airlines-ի ուղևորատար ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Թուրքիայում: Մոսկվայից ուղևորվող A321-200 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Bu sabah Moskova’dan Antalya’ya inen Rus havayolu Nordwind’e ait Airbus A321-200 tipi VQ-BRS kuyruk tescilli yolcu uçağı büyük tehlike atlattı. Uçağın inişte duman uyarısı yaptığı ve acil iniş istediği öğrenildi. Haberin […]
17:06 10.01.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ իրենց խմբակցությունն այսօր հանդիպել է ՀՀ ԱԱԾ տնօրենի ԺՊ Էդուարդ Մարտիրոսյանին. «Այսօր մեր նախաձեռնությամբ հանդիպեցինք Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր։ Էդուարդ Մարտիրոսյանը պատասխանեց […]
16:36 10.01.2020
Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ահազանգել է, որ արդեն ամիսներ շարունակ հայկական սոցցանցային հարթակներում օտարները կոտրված՝ գողացված, հաշիվներով կեղծ տեղեկություններ են տարածում։ «Քանի կեղծ պրոֆիլների և տարատեսակ դիանաների թեման ակտուալ է, ևս մեկ թարմ օրինակ ներկայացնեմ, որը համապատասխան ինստիտուտների ֆունկցիոնալ շրջանակներում է և խնդրանքս է, որպեսզի այս թեմայի ուղղությամբ ևս աշխատեն։ Արդեն մի […]
12:10 10.01.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ճանապարհաշինությանը: «Սա Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ65+350-կմ77+350 հատվածն է: Ուրախությամբ ուզում եմ հայտնել, որ արդեն ավարտվել է Կառավարության ֆինանսավորմամբ Երասխ համայնքի օղակաձև հրապարակից մինչև Պարույր Սևակ գյուղի Տիգրանաշեն թաղամաս իրականացված 12 կմ երկարությամբ ճանապարհի կապիտալ վերանորոգումը։ 2019 թվականին սկսված լայնածավալ ճանապարհային շինարարությունը […]
22:55 09.01.2020
Ռուս սուպերմոդել Նատալյա Վոդյանովան տեղափոխվել է Փարիզում գտնվող շքեղ նոր առանձնատնով, որը գտնվում է էլիտար թաղամասում: Այս մասին թոփ մոդելը գրել է Instagram-ի իր էջում: «Ծննդյան տոները համընկել են մեր նոր տուն տեղափոխվելու հետ. եղևնու մեջ պատահաբար հայտնաբերվել է մի բույն: Ես հավատում եմ՝ դա լավ նշան է՝ կապված այն ամենի հետ, ինչ կարող է […]
19:00 09.01.2020
Գյումրիի ավտոմաքսատանը մեքենաների հերթը պակասել է: Ինչպես մաքսավորները կանխատեսում էին, 2020թ. հունվարի 1-ից, մաքսազերծման վճարների բարձրացմամբ, ներմուծվող մեքենաների քանակը պակասել է: Հիշեցնենեք, մինչև դեկտեմբերի 31-ը մեքենաների հսկայական հերթեր էին, որոնք ձգվում էին քաղաքից դուրս` դեպի Շիրակ և Ջաջուռ գյուղերը: Հերթեր այլևս չկան, մնացել են դրանց հետևանքները: Մի քանի օրերի ընթացքում վարորդները քաղաքամերձ տարածքում հասցրել են […]
18:39 09.01.2020
Ծագումով ուկրաինացի հոլիվուդյան դերասանուհի Միլա Յովովիչը գտնվում է հղիության վերջին ամսում: Համացանցում են հայտնվել 44-ամյա աստղի լուսանկարները: Դրանցում երևում է, որ դերասանուհին նկատելիորեն գիրացել է: Ինքը՝ Յովովիչը, խոստովանել է, որ գիրացել է 22 կիլոգրամով: Նա նաև պատմել է, որ հղիության ընթացքն այնքան էլ թեթև չէր իր համար: Այսպես, նա դժվարանում է քայլել, քանի որ ունի […]
18:26 09.01.2020
Դուբայում պատրաստվում են գերազանցել իրենց իսկ սահմանած ռեկորդը: 2018-ին քաղաքում բացվել էր աշխարհի՝ այդ ժամանակվա ամենաբարձր հյուրանոցը (356 մետր), որը գրանցվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում, սակայն այն շուտով կզրկվի ամենաբարձրը լինելու տիտղոսից։ Ինչպես ներկայացնում է CNN-ը, 75-հարկանի աշտարակին գերազանցելու է գալիս մեկ այլ շքեղ, ապակեպատ շինություն, որը կառուցման փուլում է գտնվում: Ciel Tower անվանումն […]
16:40 09.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի գրառումը՝ կից նշելով. «Այս տարի կսկսվեն Հին Երևանի՝ Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման և այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները: Հանրապետության հրապարակը արդյունքում կդառնա շատ ավելի տեսարժան վայր»:
12:33 09.01.2020
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և նշել. «Հայաստանի Հանրապետական կուսակցության անունից խորը վշտակցություն ենք հայտնում բարեկամ Իրանի ժողովրդին և կառավարությանը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության առիթով և անկեղծորեն ցավակցում ենք իր հարազատներին։ Խաղաղություն, համերաշխություն և տոկունություն ենք մաղթում բարեկամ Իրանին և մեր ողջ տարածաշրջանին»:
19:00 08.01.2020
Ամեն նոր սկսվող տարվա հետ մարդիկ նոր սպասումների ու լավ փոփոխությունների ակնկալիքներ ունեն: Նոր տարին ընտանեկան տոն է, որը նշելու ավանդույթը միշտ չէ, որ անխախտ է: Այս տարի շատերն ընտանիքից դուրս` քաղաքի Կենտրոնական հրապարակում, դիմավորեցին Նոր տարին։ Տոնն ամեն մեկի համար ինչ-որ մի հետաքրքրությամբ առանձնացել է, գյումրեցիներից ոմանք էլ այդ հետաքրքրությունն ու ուրախությունը այլ քաղաքներում […]
18:40 08.01.2020
Հունվարի 8-ին անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և «Հայտեք» կիբերանվտանգության կենտրոնի համատեղ հայտարարած մրցույթի առաջին փուլը: Մրցույթին մասնակցում են ձմեռային զորակոչի ենթակա տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խոր մասնագիտական […]
18:11 08.01.2020
ՀՀ պետական բյուջեի «Ապահով դպրոց» ծրագրի «Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառման շրջանակում 2020-ին ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է 10 պետական հանրակրթական ուսումնական հաստատության տրամադրել 23 մլն 722 հազար դրամ դրամաշնորհ՝ նախորդ տարվա 14 մլն 233 հազար դրամի համեմատ: Հանրակրթական ուսումնական հաստատությունների` աղետներին դիմակայունության մակարդակի բարձրացման և դպրոցների ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցմանն օժանդակելու նպատակով 2019 թվականին հայտարարված […]
13:34 08.01.2020
Առավոտից լարված վիճակ է ստեղծվել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում, ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները փակել են ճանապարհը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակից Լուսինե Հայրապետյանը: Նա տեղեկացրեց, որ «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությամբ պայմանավորված` Գյումրի-Երևան ճանապարհի մի հատված անցնում է Մարալիկով, որը առավոտից փակ է: Ճանապարհը փակել են մարալիկցիները և «Մարալիկի առողջության կենտրոն»-ի աշխատակիցները` պահանջելով վերանայել առողջապահության նախարարության դիրքորոշումը, որը […]
13:00 08.01.2020
«Ռազմինֆո» կայքը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Իրաքում իրանական قیام Qiam բալիստիկ հրթիռի մնացորդներից: «Դատելով լուսանկարներից՝ այս հրթիռը չի պայթել՝ մարտագլխիկի հատվածն է»,- գրել է կայքը: Հիշեցնենք, որ հունվարի 7-ի լույս 8-ի գիշերը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), որպես այդ կառույցի նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության պատասխան, բալիստիկ հրթիռներով հարվածել է Իրաքում տեղակայված ամերիկյան […]
19:14 07.01.2020
«Հարեմ» ասելիս շատերը պատկերացնում են շքեղ պալատ և բազմաթիվ գեղեցկուհիներ: Ցավոք, հարեմի մասին սերիալային պատկերները ոչ միշտ են արտացոլում իրականությունը: Առաջին հերթին, հարեմի կանանց արգելվում էր բաց հագուստ կրել, ավելին, նրանց հագուստը նման էր տղամարդու հագուստի: Կանանց մազերը ծածկվում էին գլխաշորով, իսկ դեմքը՝ քողով: Հարեմի տարածքում կանանց թույլ էր տրվում հանել գլխաշորն ու քողը, սակայն […]
16:50 07.01.2020
Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնը տոնական օրերին աշխատել է արտակարգ ռեժիմով, բայց արտակարգ պատահարները շատ չեն եղել: Ամանորյա և Սուրբ Ծննդյան օրերին 5 ահազանգ է ստացվել, որոնց փրկարարներն արձագանքել են և օգնության շտապել: Ճանապարհատրանսպորտային պատահարներ, շմոլ գազից թունավորում, հրդեհներ, փակ դռների ահազանգեր: Դեպքերը տարբեր են եղել ու շատ ավելի քիչ՝ համեմատած նախորդ տարիների հետ: Տոնական […]
14:26 07.01.2020
Թատրոնի աշխատակազմին մինչ օրս, անվտանգությունից ելնելով, արգելված էր մուտք գործել շինհրապարակ, թեև շատերը մի քանի անգամ եղել էին շինհրապարակում: Շենք մուտք գործելն արգելված էր՝ վտանգավոր էր: Հիմա արդեն պատերն ամուր են՝ դերասանական կազմը, ի վերջո, կարող է մուտք գործել շենք: Դերասաններն անցնում են ծանոթ վայրերով, հիշում, համեմատում, այստեղ ամեն ինչ նույնն է` իր տեղում. դահլիճը, […]
13:20 07.01.2020
Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը։ Երկրի բոլոր եկեղեցիներում այսօր մատուցվել է պատարագ։ Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-դը պատարագ է մատուցել երկրի մայր տաճարում՝ Սամեբայում (Սուրբ երրորդություն): Ուղղափառ եկեղեցու հավատացյալները դեռ նախօրեին՝ հունվարի 6-ի գիշերը մոմեր են վառել իրենց պատուհանների մոտ: Թբիլիսիում այսօր տեղի կունենա նաև ավանդական դարձած «Ալիլո» բարեգործական […]
12:45 07.01.2020
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ հունվարի 6-ին չորրորդ բանակային կորպուսի հրամանատար Արտակ Բուդաղյանի և Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հետ միասին այցելեցինք Հայաստանի հարավում տեղակայված ՀՀ Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ: Շնորհավորում եմ Հայոց բանակի սպաներին ու զինվորներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակացությամբ և ցանկանում […]
19:18 06.01.2020
Հունվարի 6-ին՝ ժամը 16:10-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոստան գյուղի վերջնամասում «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմինե Դ., ծնված […]
17:43 06.01.2020
Այսպիսի տեսարան է եղել Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցում նոր տարվա առաջին օրը՝ հունվարի 1-ի գիշերը: 18-ամյա վարորդը իր ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու հայտնվել մայթեզրին տեղադրված կանգառում: Արագության գերազանցո՞ւմը, թե՞ այլ հանգամանքներ էին ստիպել 18-ամյա վարորդին մխրճվել ուղևորների համար նախատեսված կանգառի մեջ, ոստիկանությունը կպարզի: Այս մեկն էլ Ամանորի ևս մեկ արտակարգ պատահարի […]
15:40 06.01.2020
Ծեծված ուղղություններից շեղվելու պատճառներ միշտ էլ կգտնվեն: Հիմնականում դա փախուստ է օրեցօր առավել համասեռ դարձող աշխարհից: Փակ երկրները բացվում են: Գործակալությունները հեռավոր ուղղությունները մատչելի են դարձնում ճանապարհորդների համար, գրում է Forbes-ը: Ո՞ւր կարող ենք գնալ, որպեսզի խուսափենք այլ զբոսաշրջիկներից: Դա ամենատարածված հարցերից մեկն է, որը Ֆիլիպ Բրաունի զբոսաշրջային գործակալությունը ստացել է 2019-ին. «Մենք գտնում ենք […]
14:41 06.01.2020
Այսօր Շիրակի մարզի Կարմրաքար գյուղում մարդատար ավտոմեքենա է այրվել: «ՎԱԶ 2109» մակնիշի կայանած մեքենայում անհայտ պատճառներով կրակ է բռնկվել, այն ամբողջությամբ այրվել է: Այս մասին SHANTNEWS-ին տեղեկացրել են Շիրակի մարզային փրկարարական վարչությունից: Դեպքի վայրում աշխատել է Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել կրակը: Մեքենան պատկանել է Գյումրիի բնակիչ Արմեն Ղազարյանին: Դեպքի […]
13:30 06.01.2020
Համացանցում տարածվում են լուսանկարներ Ավստրալիայում բռնկված անտառային հրդեհներից: Լուսանկարներում հուզիչ պահեր են՝ հրդեհից փրկված, գրկախառնված մարդիկ, կենդանիներ: Ավստրալիայում բռնկված անտառային հրդեհները 25 մարդու կյանք են խլել: Այրվել է մոտ 15 միլիոն հեկտար տարածք, սատկել է կես միլիոն կենդանի:
20:20 05.01.2020
Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, որը առավել հայտնի է Հարրի Փոթերի մասին պատմող վիպաշարով, դարձել է 2019 թվականի աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողը: Այս մասին հայտնել է Forbes-ը: Այսպես, 1 տարվա ընթացքում Ռոուլինգը վաստակել է 92 միլիոն դոլար: Աղբյուրի փոխանցմամբ՝ գրողի եկամտի հիմնական աղբյուրը գրքերի վաճառքից ստացված գումարները չեն, այլ թատերական բեմադրությունները և թեմատիկ այգիները: Երկրորդ տեղում […]