17:50 04.07.2022
Հայաստան է ժամանել Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման՝ մասնակցելու առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին: ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Սանջայ Վերմայի առանձնազրույցը, որից հետո մեկնարկել է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը: Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև ստորագրվել է […]
20:42 28.06.2022
Գնդապետ Սահակյանը Կենտրոնական հավաքակայանի վիճակահանության սենյակում հերթով ներկայացնում է այն թմբուկները, որոնցում եղած յուրաքանչյուր կտրոնի դուրս բերմամբ նորակոչիկն ինքն է որոշում, թե որ զորամասում է ծառայության երկու տարին անցկացնելու։ Կան նաև բացառություններ, եթե նորակոչիկը ցանկություն է հայտնել ծառայությունն անցկացնելու զինվոր եղբոր զորամասում կամ ունի առողջական խնդիր և պետք է ծառայությունն անցկացնի հեշտացված օրակարգով։ Սակայն բոլորի […]
15:50 25.06.2022
Հաճախ ենք լսում, որ օձերն այս տարի շատացել են։ ԱԻՆ-ը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, 64 ահազանգ ավելի է ստացել։ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների կենտրոնի փրկարարները ահազանգն ահազանգի հետևից ստանալով՝ դեպքի վայրում որսում են օձերին ու տեղափոխում անվտանգ տարածք։ 488 ահազանգից 248-ը հայտնաբերվածներն են, որոնցից 48-ի դեպքում կանչի մեկնած փրկարարները գործ են ունեցել սողունների […]
20:47 23.06.2022
Կառավարությունում քննարկվել է 2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 40 միլիարդ դրամով ավելացնելու և այդ միջոցները ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ ուղղելու մասին հարցը: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ պետական բյուջեի կիսամյակային հարկային եկամուտներն ավելի են, քան ի սկզբանե նախատեսված էր։ Մանրամասները՝ ռեպորտաժում։
22:24 14.06.2022
Նոբելյան մրցանակակիր, մոլեկուլային կենսաբան Արտեմ Փաթափությանի համար անցնող օրը նույնպես նվիրված է եղել գիտությանն ու մշակույթին․ կեսօրին դասախոսություն է կարդացել Երևանի պետական բժշկական համալսանարում, ապա Նոբելյան մրցանակի կրկնօրինակը նվիրել է Հայաստանի պատմության թանգարանին, երեկոյան էլ Ազգային պատկերասրահում մասնակցել է իրեն նվիրված նամականիշի մարմանը։ Մանրամասները՝ ռեպորտաժում։