TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

Արխիվ

Տարածաշրջանը հզորացնող «Բարեկամություն» նոր կամուրջը մարմնավորում է հայ-վրացական համագործակցությունն ու բարեկամությունը

16:38 20.08.2022

ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցման կետում նոր կամուրջ է կառուցվել։ Ռազմավարական նշանակություն ունենալուց զատ, ակնկալվում է, որ «Բարեկամության» նոր կամրջի շնորհիվ կավելանա սահմանային անցման կետի թողունակությունը։ 1 տարի 48 օր տևած շինարարությունից հետո Հայաստանի Բագրատաշեն -Վրաստանի Սադախլո հատվածում իրականություն դարձավ Հայաստանը Վրաստանին կապող «Բարեկամություն» կամուրջը։ Բագրատաշենով է անցնում Հայաստանից արտահանվող և մեր երկիր ներմուծվող բեռների […]

̰
Սուբվենցիոն ծրագրերը կշարունակվեն, փողոցային առևտուրն էլ կկարգավորվի նոր նախագծով․ ՀՀ կառավարության այսօրվա նիստը

18:20 18.08.2022

Կառավարությունը Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին 757 միլիոն դրամ կհատկացնի 15 բնակավայրում 15 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ուրախալի է համարել այն հանգամանքը, որ հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրի հայտերն իրենց ծավալներով արդեն գերազանցում են այս տարվա ցուցանիշները։ Այս տարի հաստատվել էր 363 ծրագրային հայտ, […]

̰
ՕՐ 4-րդ․ Ո՞ր փուլում են որոնողափրկարարական աշխատանքները և ի՞նչ վիճակում են վիրավորները

18:19 17.08.2022

«Սուրմալու» տոնավաճառի բակում անցած գիշեր ևս ուժերի գերլարումով շարունակվել են որոնողափրկարարական, տարածքի մաքրման, ինչպես նաև հովացման աշխատանքները։ Նախորդ երեք օրվա ընթացքում ողբերգության վայրից հայտնաբերվել է 16 քաղաքացու դի, գիշերվա դրությամբ նրանցից մեկի ինքնությունը պարզված չէ։ Անհետ կորած է համարվում երկու քաղաքացի՝ Գագիկ Կարապետյան, Վանիկ Ամիրխանյան։ Եթե նրանցից մեկը չնույնականացված քաղաքացին է, ապա անհետ կորած կհամարվի […]

̰
«Սուրմալու»-ի պայթյունն ու արտառոց կիրակին

19:35 15.08.2022

«Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի պատճառով նախնական տվյալներով զոհվել է 7, անհայտ կորել 17, վիրավորվել 60 քաղաքացի, որոնցից 13-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 47-ը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Որոնողական և հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Օգոստոսի 14, կիրակի։ Շատերի համար հանգստյան օր, առևտրականների համար կրկնակի աշխատանքային։ Ժամը 13։20․ Անոմալ շոգ, եռուզեռ և […]

̰
Հաշմանդամություն ունեցող 2450 անձ կունենա անձնական օգնական․ Կառավարության հերթական նիստը

19:33 11.08.2022

Հաշմանդամություն ունեցողները կօգտվեն պետության ևս 2 օժանդակող ծրագրերից, պետության սուբսիդավորմամբ կավելացվի աշնանացան ցորենի ցանքաշրջանառությունը, Սյունիքում կփորձեն ավարտին հասցնել այլընտրանքային ճանապարհների վերանորոգումն, այլապես կպատժվեն անբարեխիղճ շինարարները։ Որոշումներն ընդունվել են Կառավարության այսօրվա նիստում։ Աշխատավայրում, ուսումնական հաստատությունում, հաշմանդամություն ունենալու հիմքով մարդկանց նկատմամբ խտականությունը բացառելու նպատակով, Կառավարության որոշմամբ կիրականացվի խելամիտ հարմարեցում ծրագիրը։ Մեկ այլ ծրագրով էլ անապահով ընտանիքներում ապրող […]

̰
Կառավարությունն ընդլայնում է տնտեսության արդիականացման գործընթացը

16:44 05.08.2022

Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացավ մի ծրագիր, որով նախատեսվում է ընդլայնել տնտեսության արդիականացման գործընթացը։ Այն բխում է կառավարության գործողությունների հնգամյա ծրագրից, որով որ կառավարությունը թիրախավորել է բարձրացնել տնտեսության արտադրողականությունը։ Ասուլիսի ընթացքում ծրագրի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Նրա խոսքերով՝ տնտեսության արտադրողականության բարձրացման համար կառավարությունը պլանավորել է իրականացնել 3 հիմնական աշխատանք․1-ը ուղղված […]

̰
Երևանի Բուսաբանական այգում մեկնարկում են «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքները․ կառավարության նիստի օրակարգում

17:14 04.08.2022

«Մեր նահատակներն ընկան, որ Հայաստանն ապրի». մեկնարկում են Երևանի Բուսաբանական այգում «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքները։ Այս և գյուղատնտեսության ոլորտին վերաբերող ևս երկու այլ նախագծեր ընդունվել են Կառավարության այսօրվա նիստում։ Այն վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 2020թ. 44-օրյա պատերազմից հետո կառավարությունը որոշեց մեր նահատակների անվամբ կամ նրանց հիշատակը խորհրդանշող նոր կարգի սիմվոլ ունենալ, մայրաքաղաքում ստեղծել […]

̰ ̰ ̰
Պատերազմի մասնակիցները կապահովվեն աշխատանքով

21:00 29.07.2022

Արցախյան քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակիցների համար արդեն մեկ շաբաթ է ընձեռվել է աշխատանքի ընդունվելու նոր հնարավորություն։ Նախաձեռնությունը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է, ծրագիրը՝ փորձնական՝ 1 տարի ժամկետով՝ լավարկման միտումով։ Աջակցություն կտրամադրվի ինչպես աշխատանք փնտրող պատերազմի մասնակցին, այնպես էլ գործատուին։ Պայմանները հստակ են՝ տարբերակները՝ 3-ը։ 3 դեպքում էլ, հարկավոր է նախ այցելել միասնական սոցիալական […]

̰
Կառավարության հերթական նիստում ընդունվեց 3 նախագիծ

17:43 28.07.2022

Կառավարության հերթական նիստում ներկայացված հերթական նախաձեռնությամբ նախատեսվում է ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով 2022թ․-ի շրջանակներում դիմում ներկայացրած բոլոր զինծառայողներին հնարավորություն ընձեռել մատչելի և արտոնյալ պայմաններով օգտվելու հիփոթեքային վարկավորման ծրագրից։ Նախագծի վերաբերյալ դիտարկումներ, դեմ արտահայտվողներ չեղան, որոշումն ընդունվեց։ Օրակարգի հաջորդ […]

̰
Հուլիսի 31-ից ուժի մեջ են մտնելու ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման վերաբերյալ կարգավորումները

21:58 27.07.2022

Ցանկացած ապրանքի համար նախատեսված ակցիաներ, զեղչեր բառերը հուլիսի 1-ից պետք է ընկալել միայն ուղիղ իմաստով, դրանք պետք է լինեն իրական, այլ ոչ թե ստեղծեն իմիտացիա։ Հանդիպած կլինեք, երբ տնտեսվարողը ներկայացրել է ապարանքատեսականու որոշակի զեղչ, սակայն պարզվել է, որ չակերտավոր զեղչված վիճակում, այդ ապրանքների գներն ավելի բարձր են, քան մինչ այդ եղած իրական գները կամ հայտարարվել […]

̰
Ներկայացվել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության գործունեության տարեկան հաշվետվությունը

16:54 26.07.2022

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանի և պատվիրակության մյուս անդամների մամուլի ասուլիսում ներկայացվել է հայաստանյան պատվիրակության գործունեության տարեկան հաշվետվությունը: Էդուարդ Աղաջանյանը մանրամասն ներկայացրել է աշնանային, ձմեռային, ամառային նստաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները, խոսել եվրոպական երկրներում իր և պատվիրակության մյուս անդամների հանդիպումների և ելույթների մասին։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային ամփոփիչ նստաշրջանում, որի շրջանակում հաստատվում է […]

̰
Դիլիջանում կանցկացվի «Ներուժ 3․0 » սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը

23:30 25.07.2022

2 տարվա դադարից հետո սեպտեմբերի 26-30-ը Դիլիջանում անկացվելու է «Ներուժ 3․0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է աշխարհի տարբեր անկյուններից Հայաստանում հյուրընկալել շուրջ 30 ստարտափների 60 ներկայացուցիչների։ «Ներուժի» առաքելությունն է Հայաստան բերել Սփյուռքի ստարտափները և մեր հայրենակիցներին՝ նոր գաղափարներով, ակտիվ ծրագրերով ու ներուժով նպաստել մեր երկրի տնտեսական առաջընթացին ու ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։ Ծրագրին […]

̰ ̰
̰ ̰
Շիրակի մարզի Հովիտ գյուղում սուբվենցիոն ծրագրով ոռոգման ցանց կկառուցվի

19:58 16.07.2022

Հուլիսյան շոգեր են և ջրի պահանջարկն է մեծանում։ Ոռոգման այս թեժ սեզոնին գյուղացիական տնտեսությունները դարձյալ  բողոքում են ։ Մարզի ջրամբարներում կուտակված ջրի ծավալն անցած տարվա համեմատ քիչ չէ, բայց տասնյակ համայնքների հողերին չի հասնում։ Պատճառներից մեկն էլ ոռոգման ցանցերի բացակայությունն է։ Ախուրյանի տարածաշրջանի Հովիտ գյուղը 30 տարուց ավելի է ոռոգման ջուր չունի, բայց հողերը Կառնուտի […]

̰
̰
 Հանրապետությունում հրդեհների դեպքերը նվազել են, հրդեհների հետևանքով զոհվածների թիվը՝ շատացել

20:15 09.07.2022

ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում այս տարի արձանագրվել է 2113 հրդեհի դեպք, նախորդ տարվա առաջին կիսամյակում հրդեհի դեպքերը 3016-ն էին։ Սա նաև այն դեպքում, երբ չոր եղանակով պայմանավորված` փետրվար, մարտ, ապրիլ, մայիս ամիսներին հրդեհների աճ գրանցվեց, սակայն ընդհանուր վիճակագրությամբ այս տարի հրդեհները 903 դեպքով պակաս են՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ։ Իսկ ահա հրդեհի […]

̰ ̰
BACK_TO_TOP