22:09 21.05.2022
«Rotary International» միջազգային կազմակերպությունը տարիներ շարունակ մեկ գաղափարի շուրջ է համախմբել 3 աշխարհամասերի, 9 երկրների, 6 տարբեր լեզուներով հաղորդակցվող, զանազան մշակույթներ կրող և հաջողությունների հասած անձանց։ Ահա և մեկ հարկի տակ են հավաքվել ակումբի անդամները, ինչպես նաև հյուրեր աշխարհի 25 երկրներից։ Միմյանց ջերմորեն ողջունում են, լուսանկարվում, ունենում կենդանի շփում․ քովիդով պայմանավորված վերջին տարիներին նրանց հաղորդակցությունը […]
20:52 19.05.2022
Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում հինգ հարց է ընդգրկված եղել: Օրենսդիրները բոլոր նախագծերն էլ քննարկել և քվեարկել են: Ընդդիմադիրներն այս անգամ ևս նիստին ներկա չեն եղել: Մանրամասները՝ ռեպորտաժում։
20:28 19.05.2022
Կենսաթոշակառուները և նպաստառուները անկանխիկ գնումների, վճարումների դեպքում կստանան 10 տոկոսի չափով հետվճար, 9 մարզի պետությունը կտրամադրի շուրջ 790 մլն դրամի սուբվենցիա, կբարձրանա Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների դատավորների աշխատավարձը։ Օրենքի այս նախագծերն ընդունվել են Կառավարության այսօրվա նիստում։ Հուլիսի 1-ից Հայաստանում կենսաթոշակառուները և նպաստառուներն իրենց քարտերով անկանխիկ եղանակով գնումներ և վճարումներ կատարելու դեպքում կստանան 10 տոկոսի չափով […]
19:08 09.05.2022
Մեդալները՝ կրծքին, ծաղիկները՝ ձեռքին, Հաղթանակի այգում կրկին վետերաններն են։ Հաղթական տրամադրությամբ ու վառ հիշողություններով եկել են անհայտ զինվորի գերեզմանին ծաղիկներ խոնարհելու և զինվորական շքերթին մասնակցելու։ Հայրենական մեծ պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու 77 տարի առաջ կերտած հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայաստանում այսօր Հայրենական մեծ պատերազմի մասնակից 101 վետերան է ապրում: Նրանցից […]