22:29 25.10.2022
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Դարձյալ առանց ընդդիմադիրների են ծավալվել հարցերի շուրջ քննարկումները: Իսկ օրակարգում ընդգրկված է եղել 27 հարց, որոնց մեծ մասը երկրորդ ընթերցմամբ են քննարկման: Պատգամավորները բավական արագ սպառել են օրակարգը: Մանրամասները՝ տեսանյութում:
21:10 25.10.2022
Այսօր Փարաքար-Էջմիածին մայրուղում անցկացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին մասնակցել են ավելի քան 1200 վազորդներ՝ տարբեր տարիքային խմբերից, Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից: Էջմիածնում եղանակն արևոտ ու տրամադրող էր: Մինչ մրցաշարի մեկնարկը, խճուղային մրցավազքի մասնակիցները նախ տարբեր նախավարժանքներով տաքացնում էին մկանները: Մրցաշարը մեկնարկեց ժամը 13-ին: 2-րդ և 3-րդ տարիքային խմբերի, ինչպես […]
19:30 21.10.2022
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը պաշտոնական այցով Հայաստանում է: Նա Երևան ժամանեց երեկ և նախ առանձնազրույց ունեցավ իր հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ, որին հետևեց ընդլայնված կազմով հանդիպումը, ապա Հայաստանի և Իրանի արտգործնախարարները հանդես եկան հայտարարությամբ: Արարատ Միրզոյանը նշեց, որ Իրանի իր գործընկերոջ հետ քննարկումների առանցքային թեման, բնականաբար, տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող իրավիճակն […]
22:36 18.10.2022
Հոկտեմբերի 17-ին մեկնարկած երկօրյա այցի շրջանակում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը այսօր մի շարք հանդիպումներ է ունեցել Հայաստանի ղեկավարության հետ, հանդես եկել նաև մամուլի ասուլիսով: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը նախ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել: Հյուրերը ծաղիկներ և ծաղկեպսակ են դրել […]
21:22 18.10.2022
Երևանի քաղաքապետրանում անցկացվել է ավագանու հերթական նիստը: Օրակարգի հարցերը վերաբերել են մայրաքաղաքի 2023-25թթ.-ի միջնաժամկետ ծախսերը հաստատելուն, հուշատախտակներ տեղադրելուն, ավտոկայանատեղիների հատկացմանը, հողամասերի նշանակությունը փոխելուն, բժշկական կենտրոնները միավորելուն, տարբեր տարիներին ընդունված որոշումներում փոփոխություն և լրացում կատարելուն: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործուղման մեջ է, ուստի ավագանու նիստը վարել է փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը: Մինչ ավագանու նիստի օրակարգին անցնելը, ավագանու անդամ […]
20:00 11.10.2022
«Երևանը երգում է Ֆորշի համար» խորագրով համերգային երեկոն նվիրված էր հայ երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Ֆորշի 55-ամյակին։ Մտերմիկ, ջերմ ու խոստումնալից երեկո. Ֆորշի ընկերները՝ հայտնի երգիչներն ու արվեստագետները, եկել էին իրենց սերն իրենց կատարումներով փոխանցելու սիրված արտիստին՝ երգի ու երաժշտության լեզվով շնորհավորելու հոբելյարին: Վահան Գեորգիի Գևորգյան, նույն ինքը՝ Ֆորշն ամեն ինչ սկսել է ջութակից, […]
22:20 10.10.2022
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը այսօր հրավիրված նիստում քննարկել է hանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերը: Հանրային մուլտիպլեքսում չորս սլոթի համար պայքարում են 6 ընկերություններ: Նախքան հեռուստաընկերությունների ներկայացուցիչների ելույթները լսելը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը հիշեցրեց, որ հերթական մրցույթը 2021 թվականի հունվարին էր անցկացվել, մրցույթին մասնակցել էր հանրապետական ծածկույթի 12 ընկերություն, որոնցից […]
16:57 08.10.2022
75 տարի առաջ այս օրը հիմնադրվեց Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը: Հոբելյանական այս օրը՝ հոկտեմբերի 10-ին, բացվեց նաև կենտրոնի բակում կառուցված նոր Պալիատիվ ծառայության կլինիկան: Իր տեսակի մեջ եզակի համարվող կլինիկան ունի 30 մահճակալ, հիվանդներն այստեղ կստանան որակյալ և հասանելի բժշկական ծառայություններ: Առանձին սոցիալ-հոգեբանական ծառայության թիմի անդամներն էլ կաշխատեն ոչ միայն պացիենտի, այլև հարազատների հետ: […]
20:12 06.10.2022
Սուբվենցիոն ծրագրերի իրականացման, ազգային գեոպորտալի ստեղծման, դեղերի արտաքին գովազդի թույլտվության, հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար Կառավարության այսօրվա նիստում ընդունվել են որոշումներ: Նիստը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Գործադիրը սուբվենցիոն ծրագրերի իրականացման հերթական նախագիծը հաստատեց: 7 մարզերի 20 բնակավայրերի արդեն իսկ հաստատված 21 ծրագրերի համար պետբյուջեից կտրամադրվի 508 մլն դրամ: Ծրագրերի մի մասն արդեն […]
22:55 04.10.2022
Զորակոչային տարիքի բարձրացում, կրթության մինչև 2030թ.-ի զարգացման պետական ծրագիր՝ խորհրդարանն այս և այլ հարցերի քննարկմամբ սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Ընդդիմադիրները շարունակում են բոյկոտել ԱԺ նիստերը: Պատգամավորները բավական արագ սպառել են օրակարգը: Կառավարությունն առաջարկում է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական բնագավառն ընտրած դիմորդներին տարկետման իրավունք տրամադրել, միևնույն ժամանակ զորակոչային տարիքն ավելացնել 1 տարով` գործող 27 […]
22:26 04.10.2022
Հայաստանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին։ Նա կայցելի ատոմակայան, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, ինչպես նաև դասախոսությամբ հանդես կգա ԵՊՀ ուսանողների համար: Մինչ այդ այսօր մի քանի հանդիպումներ է ունեցել: Նիկոլ Փաշինյանը, Ռաֆայել Մարիանո Գրոսիին ողջունելով, նշել է, որ Հայաստանը կարևորում է ՀՀ կառավարության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև […]
22:40 29.09.2022
2023թ.-ի հունվարի 1-ից կբարձրանա նվազագույն աշխատավարձը, հուլիսից՝ կենսաթոշակներն ու սոցիալական այլ վճարների չափը: Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում, որտեղ ներկայացվել և հաստատվել է նաև «2023 թ.-ի պետական բյուջեի մասին» ՀՀ-ն օրենքի նախագիծը: Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների տվյալներով Հայաստանն ունի բավական բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ` 13.9 տոկոս, իսկ օգոստոս ամսին եղել է 18.4 տոկոս: Կառավարության […]
19:11 24.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների և միջազգային կառույցների ղեկավարների հետ: Հայաստանի ղեկավարի հանդիպումների օրակարգի առանցքում Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիան է եղել: Սլովենիայի նախագահ Բորութ Պահորի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ […]
17:54 22.09.2022
Հաստատվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից տուժած ընտանիքների աջակցության չափը, «Հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակներում գերակա շահ է ճանաչվել 33 հողամաս, միջին նորոգման ծրագրերն ավարտելու համար էլ կհատկացվի 1 մլրդ 325 մլն դրամ: Որոշումներն ընդունվել են կառավարության այսօրվա նիստում, որը վարել է փոխվարչապետ Մաթևոսյանը: Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցավ պայթյուն՝ հրդեհի […]
19:15 21.09.2022
Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պետական պաշտոնյաներից, հոգևոր այրերից զատ, մեր երկրին շնորհավորական ուղերձներ են հղել նաև աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ, քաղաքական գործիչներ, համաշխարհային ճանաչում ունեցողներ: Հիմնականում ուղերձները Անկախ Հայաստանի լիիրավ իրավունքները հարգելու, հավաքական կամքի ու ոգու, միասնականության, հայոց պետականությունն անխախտ պահելու մասին են: Շնորհավո՛ր, տոնդ, անկախ Հայաստան. աշխարհի տարբեր […]
20:00 19.09.2022
Ավարտվեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի եռօրյա այցը Հայաստան: Հիշեցնենք, որ նա պաշտոնական այցով Երևան էր ժամանել սեպտեմբերի 17-ի երեկոյան՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեի, Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուի և Ջեքի Սփիերի ուղեկցությամբ: ԱՄՆ-ն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում,- նշեց Նենսի Փելոսիի […]
21:35 13.09.2022
Ինչպե՞ս են սկսվել մարտական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ պաշտոնական տեղեկությունները ներկայացնում ենք ըստ ժամանակագրության: Առաջին պաշտոնական հաղորդագրությունը պաշտպանության նախարարությունը տարածեց գիշերը ժամը մեկին՝ հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Այս […]
22:19 12.09.2022
«Բացառել թերի նախագծերի մշակումը. բարեկարգվող տարածքներում պետք է համալիր մոտեցում ցուցաբերվի»․ Երևանի քաղաքապետարանում անցկացված գործակարգավարական հերթական նիստին նշել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Շոգ ու չոր եղանակներին մոտ օրերս կփոխարինեն անձրևն ու ամպրոպը։ Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շրջայցերի միջոցով, ըստ հասցեների, գրանցել խնդիրները։ Զեկուցեցին` մայրաքաղաքի հեղեղատար համակարգը գույքագրման փուլում է, վերջնական, ճշգրտված պատկերը պարզ կլինի […]
20:52 08.09.2022
Գիտության ու արվեստի փառատոնը՝ Starmus-ը, արդեն մի քանի օր գերակայում է հայաստանյան առօրյայում: Այս օրերին աշխարհահռչակ գիտնականների՝ այդ թվում Նոբելյան մրցանակակիրների եզակի դասախոսությունները լսել են հայաստանյան տարբեր կրթական հաստատություններում: Այս երեկո գիտության ու մասնագիտական կողմնորոշմամբ հետաքրքրվածներին միավորում է գիտական ճամբարը, իսկ երեկ տեղի է ունեցել այս օրերի ամենահիշարժան երաժշտական իրադարձություններից մեկը՝ մեծ համերգը լեգենդար երաժիշտ […]
17:17 08.09.2022
Սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը հանրապետության 6 մարզերին կհատկացնի ևս 693 մլն դրամ։ Ստացած հայտերը ցույց են տվել, որ 2023թ․-ի սուբվենցիոն ծրագրերն էլ աննախադեպ ցուցանիշ են արձանագրել։ Հայաստանում ավտոտրանսպորտային միջոցների շուկաների համար սահմանվելու են նոր պահանջներ։ Որոշումներն ընդունվել են կառավարության այսօրվա նիստում, որը Նիկոլ Փաշինյանի՝ երկրից բացակայելու հանգամանքով պայմանավորված, վարել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։ […]
23:57 07.09.2022
Այն դեպքում, երբ համաշխարհային հանրության և, Ռուսաստանի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, մեր տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման մտավախություններ կան: Այս մասին Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին». այս խորագիրն է կրում Արևելյան տնտեսական 7 -րդ համաժողովը: Չնայած տնտեսական անվանը՝ իրականում թեմաների քննարկումը առավել լայն ընդգրկում ունի: […]
21:30 05.09.2022
Երևանի տրանսպորտի, երթևեկության, աղբահանության, բարձրահարկերի, վերելակների ու մուտքերի դռների, աղբահանության, լուսավորության ու բազմաթիվ այլ հարցեր այսօր կրկին քննարկվել են Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական նիստի ժամանակ: Աշնան առաջին նիստի առաջին տեղեկությունը եղանակի մասին է: Ամառվա տապը մի քիչ կնահանջի: Ջերմաստիճանը կիջնի մինչև 36 աստիճան: Լավ լուրերի շարքից է այն, որ կանգառների սպասասրահները կարդիականացվեն: Մրցույթ արդեն հայտարարվել […]
22:45 03.09.2022
«Հատուկ դասարան» հեռուստասերիալը վերադառնում է: Այդքան սպասված երկրորդ եթերաշրջանը շուտով դարձյալ կլինի «Շանթ»-ի եթերում կամ, եթե այլ կերպ ասենք, ուսումնական տարին նաև «Հատուկ դասարան»-ում է սկսվել, բայց դեռ միայն՝ նկարահանման հրապարակներում: Որպեսզի հեռուստաէկրաններին հեռուստադիտողները նորից իրենց սիրելի հեռուստանովելը դիտեն նույն որակով ու նույն էմոցիաներով, բայց որքան հնարավոր է շուտ, ստեղծագործական թիմը վաղ առավոտից մինչև ուշ […]
18:29 29.08.2022
Երևանի քաղաքապետարանում անցկացվեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը։ Տարբեր կառույցների վարչություններից ու բաժիններից հերթով-կարգով քաղաքապետին զեկուցեցին անցած մեկ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում գրանցված դեպքերի մասին։ Հերթը հասավ նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականներին։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշեց, որ կա կառավարության որոշում, որով կարգավորվում է բեռների փոխադրման կարգը մարզից մարզ, ինչը Երևանում չի կիրառվում: Ըստ բեռի քանակի՝ դա արվում […]
22:35 20.08.2022
Օրեր առաջ «Շանթի» եթերում ավարտվեց «Հատուկ դասարան» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը: Սիրված հեռուստանովելի հեռուստադիտողները, սակայն, երկար չեն սպասի: Կարճ ժամանակ անց էկրան կբարձրանա «Հատուկ դասարան»-ի երկրորդ եթերաշրջանը: Սերիալի ստեղծման, հաջողությունների ու երկրորդ եթերաշրջանի մասին է պատմում ներկայացվող ռեպորտաժը: