18:59 11.06.2022
Հայաստանի ամերիկյան համալսարանի շուրջ 500 ուսանողներ համալրել են նախկին տարիների շուրջ 5000 շրջանավարտների շարքերը: 2 փուլով անցկացվող հանդիսություններին ներկա են եղել բարձրաստիճան հյուրեր, պետական այրեր, հյուրեր սփյուռքից, ինչպես նաև աշխարհահռչակ բանախոսներ: Մինչ բուն միջոցառման մեկնարկը, ուսանողները, որոնք ժամեր անց համարվելու էին շրջանավարտներ, համալսարանի դիմաց, միջանցքներում, ետնաբեմում ընդունում էին շնորհավորանքներ, հուզվում, ժպտում, լուսանկարվում ընկերների ու հարազատների […]
22:28 10.06.2022
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Fly Arna-ի առաջին Airbus A320 օդանավին և «Էյր Արաբիա» խմբի պատվիրակությանը դիմավորում են ծափողջույններով ու հատուկ արարողությամբ։ Օդանավն անցնում է ջրային կամարով։ Fly Arna ավիաընկերության գործունեության մեկնարկը տրված է։ Fly Arna-ի առաջին օդանավը Հայաստան ժամանեց Շարժայի միջազգային օդանավակայանից: Հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna-ն Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և «Էյր Արաբիա» խմբի համատեղ […]
20:54 10.06.2022
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ: ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարները նախ հանդիպել են նեղ, այնուհետ ընդլայնված կազմերով, քննարկել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր: Նիստից հետո Արարատ Միրզոյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մամուլի համար հայտարարություններով […]
20:33 09.06.2022
ԶՈՒ ԳՇ պետը կհամարվի ՊՆ-ի առաջին տեղակալը, սահմանամերձ համայնքներում պետության աջակցությամբ կկառուցվեն տներ։ Այս և օրակարգային այլ հարցերին է վերաբերել Կառավարության այսօրվա նիստը։ Օրենսդրական նախաձեռնությամբ հստակեցվելու են Պաշտպանության նախարարության, ԶՈՒ Գլխավոր շտաբի և Պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի պետի լիազորությունները։ Սահմանամերձ, գյուղական բնակավայրերում էլ ընտանիքները պետության աջակցությամբ կկառուցեն տներ։ Գործընկեր բանկերը շահառուներին կտրամադրեն հիփոթեկային վարկեր, […]
19:52 31.05.2022
Անցկացվել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ 2-րդ նիստը։ Քննարկվել, ապա հաստատվել է աշխատանքային պլանը, որը հնարավորություն է տալու թեմատիկ ուղղություններով սկսել հանձնաժողովի՝ նախորդ նիստին հաստատված ամբողջական աշխատանքները։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:01 28.05.2022
Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարին 360 հայտ ներկայացրած հեծանվորդներն են։ Կազմ ու պատրաստ սպասում են մեկնարկի ազդարարմանը։ Նրանցից շատերն արդեն երկրորդ անգամ են այս մրցաշարին մասնակցելու, ուժերը չափելու և ունեն իրենք իրենց գերազանցելու ձգտում։ Ահա և այդքան սպասված մեկնարկի պահը։ Հեծանվավազքի մասնակիցները Շողակաթ համայնքի վարչական տարածքից հասնելու են Սևանա […]
19:25 27.05.2022
ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է եռօրյա զորավարժություն, մասնավորապես կրակային պաշտպանության վարժանքներ և հրթիռահրետանային համակարգերի մարտական կրակի ցուցադրություն։ Այդ ամենին երեկ հետևել են նաև ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները։ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարան է բերվել 9K58 Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգը։ Մեքենան նախատեսված է հակառակորդի կենդանի ուժը, թեթև զրահապատ տեխնիկան, կայանած ինքնաթիռների և […]
21:45 25.05.2022
Խորհրդարանում տեղի է ունեցել Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանը, որին ընդդիմությունը չի մասնակցել։ Պատգամավորների՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերը, հիմնականում վերաբերել են օրեր առաջ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցին, Հայաստանի խաղաղության օրակարգին։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:16 24.05.2022
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը, հանրությանը ներկայացրեց կազմակերպության 2019- 2021 թթ. զեկույցը։ Փաստում են՝ եռամյա գործունեության ընթացքում իրականացրած նախագծերը Հայաստանի տնտեսությանը որակական փոփոխություն են հաղորդում: Արևային էներգետիկայից մինչև ավիահաղորդակցություն, գյուղատնտեսությունից մինչև զբոսաշրջություն. բոլոր ծրագրերը նպատակ ունեն ոլորտում սահմանել նոր չափորոշիչներ։ Գործունեության 2,5 տարիների ընթացքում ԱՆԻՖ-ի կողմից ստորագրվել են համագործակցության վերաբերյալ տասնյակից ավելի հուշագրեր և փաստաթղթեր […]