TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+23.09 oC

Արխիվ

Բուհերի դիմորդները կհանձնեն երկու քննություն, բանավոր քննություն չի լինի. մանրամասներ ընդունելության նոր կարգից

22:15 19.04.2022

Այս տարվանից դիմորդները բուհ կարող են ընդունվել միայն երկու քննության արդյունքում։ Նաև բանավոր քննություններ այլևս չեն լինելու: Բուհերի ընդունելության կարգում կատարված փոփոխությունների մասին մասնարամասներ են ներկայացրել ԿԳՄՍ պաշտոնյաները: Հիմնական  փոփոխություններից է նաև այն, որ դիմորդները կկարողանան միասնական քննություն հանձնել երկու անգամ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰
Ինչպե՞ս դեռահասներին ու երիտասարդներին զերծ պահել համացանցի տարբեր հարթակների միջոցով հասանելի թմրանյութերից

18:07 15.04.2022

Համացանցը որպես գործիք ծառայում է ինչպես քաղաքական, տնտեսական նպատակների, այնպես էլ հանցագործության համար։ Հենց համացանցի, թելեգրամյան ալիքների և այլ հարթակների միջոցով հնարավոր է դառնում պատվիրել տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Յուրաքանչյուր հանցագործ իր հետքը փորձում է արագ մաքրել, իսկ համացանցը տալիս է դրա հնարավորությունը՝ դժվարացնելով իրավապահ մարմինների գործը։ Տարբեր տեսակի թմրամիջոցներ կամ դրանց հումքերը երկիր են ներթափանցում […]

̰
Կառավարության նիստում 2022 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում է կայացվել

17:56 15.04.2022

Կառավարությունն այսօրվա նիստում 2022 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում է կայացրել: Ամառային զորակոչը կտևի ապրիլի 18-ից հուլիսի 31-ը՝ արական սեռի այն քաղաքացիների համար, որոնց 18 տարին լրանում է մինչև հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև հունիսի 30-ը: Կառավարության նիստում ընդունած այլ որոշումների մասին՝ […]

̰ ̰ ̰
Աշխարհի ամենահեղինակավոր ծրագրավորման մրցույթը կանցկացվի Հայաստանում

21:24 12.04.2022

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել ծրագրավորման ICPC միջազգային մրցույթի Հյուիսիային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլի բացման արարողությունը: Դա ծրագրավորման աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներից մեկն է, որն այս տարի անցկացվելու է միաժամանակ 5 քաղաքում՝ բացի Երևանից  նաև Սանկտ Պետերբուրգում, Բառնաուլում, Ալմաթիում և Մինսկում: Մրցույթին մասնակցում է 111 երկիր: Հայաստանի տարբեր բուհերից կմասնակցեն մեկ տասնյակից ավելի թիմեր: Միայն […]

̰
Ուժգին քամին ու դրա հետևանքները․ օրվա պատահարները՝ մեկ տեսանյութում

21:07 12.04.2022

Այն, որ ապրիլի 12-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար նվազելու էր և հանրապետության տարբեր վայրերում սպասվելու էր քամու ուժգնացում,  հայտարարվել էր դեռ երեկ և ազգաբնակչությանը խորհուրդ էր տրվել պահպանել անվտանգության կանոնները։Այսօր արդեն կանխատեսելի՝ 30-35 մ/վ արագությամբ ուժգին քամին տարբեր շրջաններում ավերածությունների պատճառ դարձավ։ Օրվա տարբեր ժամերի ընթացքում ուժգին քամիների հետևանքով  մարզերում և Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել […]

̰ ̰
̰ ̰
Բրյուսելում մեկնարկել է Փաշինյանի, Ալիևի և Միշելի եռակողմ հանդիպումը

21:14 06.04.2022

Բրյուսելում տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնեցին ՀՀ կառավարությունից: Ավելի վաղ վարչապետը Բրյուսելում հանդիպում էր անցկացրել Շառլ Միշելի հետ։ Հիշեցնենք, որ Բրյուսելում դեկտեմբերի 14-ին տեղի էր ունեցել Փաշինյանի, Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպումը: Քննարկվել էին 2020 թվականի […]

̰
̰ ̰
Մասնագիտական օրվա առթիվ շնորհակալագրեր՝ երկար տարիների փորձ ու ներդրում ունեցած երկրաբաններին

18:23 01.04.2022

Երկրաբանների մասնագիտական տոնին ընդառաջ Երկրաբանների միությունը՝ «ԷՅԹԻ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության հետ համատեղ, կազմակերպել էր «Երկրաբանական ֆորում 2022» խորագրով միջոցառում: Ֆորումին մասնակցում էին նախարարներ, երկրաբանական ոլորտին առնչվող տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող կազմակերպությունների տնօրեններ ու երկրաբաններ։ Ֆորումի ընթացքում մասնակիցները քննարկել են երկրաբանության ոլորտի ամենատարբեր հարցեր, օգտակար հանածոներ արդյունահանող կազմակերպությունների ղեկավարներն էլ մանրամասներ են […]

̰
BACK_TO_TOP