20:43 13.12.2021
Hard Rock-ը հայտարարում է ընկերության՝ հայաստանյան առաջին մասնաճյուղի բացման մասին։ «Hard rock Yerevan»-ը կբացվի 2022-ին։ Եվ թերևս սա այն դեպքն ու նախաձեռնությունն է, որի պարագայում աննախադեպ բառը ամենևին էլ չափազանցություն չէ:
50 տարվա պատմություն ունեցող Hard rock-ը պարզապես սրճարան չէ, մշակութային յուօրինակ մի վայր է` կենդանի երաժշտությամբ, թանգարանով ու աշխարհահռչակ «Rock shop»-ով, որտեղ ռոքասերները կարող են գտնել ռոքին առնչվող ամեն ինչ` հուշանվերներ, գլխարկներ, աքսեսուարներ և այսպես շարունակ:
Աշխարհի ավելի քան 68 երկրում ներկայացված Hard Rock-ին է պատկանում աշխարհի ամենամեծ և արժեքավոր երաժշտական հուշանվերների հավաքածուն, որն ընդգրկում է ավելի քան 86 հազար ցուցանմուշ, որոնք ցուցադրված են ցանցի մասնաճյուղերում:
Մեկ կարևոր ցուցանիշ ևս` 2021-ին Hard Rock-ը հեղինակավոր Forbes-ի կողմից արժանացել է լավագույն գործատու կոչմանը: Մի խոսքով` նվեր ռոքասերներին և ոչ միայն:
Իսկ թե ինչո՞ւ նախապատվությունը հենց Hard rock-ին տրվեց, պարզաբանում է «Food republic» ընկերության հիմնադիրը: Hard Rock International ընկերության հետ համագործակցությունը հնարավոր է դարձել հենց այս ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի համատեղ ջանքերով:
«Էստեղ կոնցեպցիան իր մեջ ներառում է ոչ միայն սննդի ծառայությունների մատուցումը, այլև բավական հետաքրքիր երաժշտական կոմպոնենտ կա, որը շատ հաջող համադրվում է սննդի ծառայությունների մատուցման հետ, ինչպես նաև մանրածախ կոմպոնենտ կա, որտեղ վաճառվում են հագուստներ, տարբեր տեսակի ապրանքներ, որոնք բրենդավորված են «Hard rock» սրճարանի կողմից: Շուտով մենք շուկայում մենք կունենանք «Hard rock cafe Yerevan» հագուստներ, տարբեր առարկաներ, որոնք անուղղակիորեն կսկսեն Հայաստանը գովազդել Հայաստանից դուրս և դրանով նաև ներգրավեն բազմաթիվ տուրիստներ դեպի Հայաստան»,- ասում է «Food republic» ընկերության հիմնադիրը:
Hard Rock International ընկերության ֆրանչայզինգի գործառնությունների փոխնախագահ Անիբալ Ֆերնանդեզը ևս կարևորում է ընկերության մուտքը հայաստանյան շուկա: Խոստանում է` ինչպես ամբողջ աշխարհում, երևանյան Hard rock-ն էլ յուրահատուկ է լինելու:
« «Hard rock» սրճարանի համար Երևանում մենք գտանք ֆանտաստիկ վայր, և այս շուկայում մեծ-մեծ հաջողություններ ենք ակնկալում: Սովորաբար սրճարանի գլխավոր բացումից առաջ մենք թեթև բացում ենք անում: Սպասում ենք, որ արվեստասերները կգան, աստղեր կգան: Տարբեր ժանրերի երաժշտություն է լինելու` Ազնավուրից մինչև Ջեյ Զի: Մենք ունենք կենդանի երաժշտություն ծառայություն, մենք ընտրելու ենք հատուկ վայր, որտեղ տարբեր հայտնիներ կթողնեն իրենց անձնական հուշանվերները` կիթառներ, երգերի բառեր, որոնք կարող են ցուցադրվել Հայաստանում: Մենք որքան հնարավոր է ուզում ենք տեղայնացնել ամեն ինչ, չենք ուզում ամեն ինչ ներմուծել: Իհարկե, Հայաստանին յուրահատուկ նորություններ են սպասվում»,- նշում է Անիբալ Ֆերնանդեզը:
Նախաձեռնողների գնահատմամբ՝ այս հեռանկարային բիզնես նախագիծը հերթական արդյունավետ և խոստումնալից ներդրման օրինակ է լինելու: Այս համագործակցության արդյունքում Հայաստանի տնտեսության մեջ ներդրվելու է 2 մլն դոլար։ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի տնօրեն Բելլա Մանուկյանի խոսքով` կա մեծ վստահություն, որ «Hard rock Yerevan»-ը լինելու է հաջող նախագծերից մեկը:
Բանախոսներն ասուլիսում ուշադրությունը նաև սրճարանի տեղի ու շինության վրա հրավիրեցին: Յուրահատուկ «Hard rock»-ը Երևանում կգործի յուրահատուկ ճարտարապետական ոճ ու պատմություն ունեցող շենքում:
Երևանի սրտից՝ հանրապետության հրապարակից մի քանի քայլ այն կողմ շինարարական եռուզեռ է: Հենց այստեղ՝ Պուշկին 3/1 հասցեում է մեկտեղվելու ժամանակակիցն ու համաշխարհայինը. սա է լինելու աշխարհահռչակ «Hard rock» սրճարանի երևանյան հասցեն: Վայր, որն ամենևին պատահական չէ՝ նորանկախ Հայաստանի առաջին ռոք ակումբն է այստեղ գործել:
1000 քմ այս տարածքում սրճարանը կարող է միաժամանակ ընդունել 290 հյուրի։ Իսկ բրգաձև տանիքով ու ժամանակակից ինտերիերով շինությունն անգամ դրսից կգրավի: Երկհարկանի սրճարանն ունենալու է փակ և բացօթյա սրահներ: Առաջին հարկում գտնվող փակ սրահում տեղացի հյուրերը և Երևանի այցելուները կարող են իրենց երեկոն անցկացնել՝ վայելելով կենդանի կատարմամբ որակյալ համերգներ: Սրճարանի բացօթյա սրահը լինելու է «Hard Rock Cafe Yerevan»-ի երկրորդ հարկում, այստեղ է գործելու երաժշտական հուշանվերների ցուցադրությունը: Տարբեր ժամանակների աշխարհահռչակ ռոք արտիստների և խմբերի նվիրաբերած կամ նրանցից գնված այդ իրերի ցուցադրությունները վաղուց դարձել են «Hard Rock» սրճարանների հիմնական այցեքարտը: Սա դեռ ամենը չէ` «Hard Rock Cafe Yerevan»-ի հյուրերին սպասվելու է նաև համերի իսկական հրավառություն: Այնպես որ, մի քանի ամիս էլ, և Հայաստանը, ինչպես առաջատար տասնյակ երկրներ, կունենա իր «Hard rock»-ը ևս:
11:38 06.06.2025
«Երիտասարդությունը խաղաղության համար. ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդություն» ծրագրի մասնակցության հրավերՄեկնարկել է «Երիտասարդությունը խաղաղության համար. ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդություն» ծրագիրը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Այն հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Խաղաղության ճանապարհ. երկխոսություն և գործողություն հանդուրժողականության և միջմշակութային փոխըմբռնման համար» նախաձեռնության մաս: Ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն կստանան մշակելու և իրագործելու համայնքների զարգացմանն ուղղված նախաձեռնություններ, որոնց համար կարող են ստանալ 10.000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում: Ծրագրի մասնակցության հայտադիմումներն անհրաժեշտ […] ...
11:30 06.06.2025
Գրոսի. Անօդաչու թռչող սարքերի միջադեպերը սպառնում են ատոմակայանի անվտանգությանըԱտոմակայանների շուրջ անօդաչու թռչող սարքերի միջադեպերը կարող են լուրջ սպառնալիք ներկայացնել ատոմակայանների անվտանգության համար և պետք է անհապաղ դադարեցվեն, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Ատոմակայանների մոտ թռչող անօդաչու թռչող սարքերը կարող են սպառնալ դրանց անվտանգությանը, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Նման միջադեպերը պետք է անհապաղ դադարեցվեն», – Գրոսիի […] ...
11:20 06.06.2025
ՄԱԿ. Գազայի բնակիչների ավելի քան 90%-ը սնունդ գնելու միջոցներ չունիՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը (OCHA) հայտարարել է, որ Գազայի հատվածում ընտանիքների ավելի քան 90%-ը միջոցներ չունի գնելու նույնիսկ շուկայում դեռևս առկա շատ սահմանափակ քանակությամբ սննդամթերք։ «Միս, կաթնամթերք, բանջարեղեն և մրգեր գործնականում բացակայում են բնակչության սննդակարգից, իսկ ձուն կրկին անհետացել է շուկայից»,-ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ սննդամթերքի պաշարները շարունակում են նվազել, […] ...
11:10 06.06.2025
Վանաձոր-Ալավերդի-Հայաստանի սահման ավտոճանապարհի և Հ-35 ավտոճանապարհի փոխհատման հանգույցը հիմնանորոգված է. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել եւ գրել է. «Վանաձոր – Ալավերդի – Հայաստանի սահման միջպետական ավտոճանապարհի և Հ-35 հանրապետական ավտոճանապարհի (Օձունի խաչմերուկի) փոխհատման հանգույցը հիմնանորոգված է»։ Տեսանյութն՝ այստեղ։ ...
10:59 06.06.2025
Երևանում ընթանում է Հայաստան-Ռուսաստան միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովըԵրևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության տասներորդ համաժողովը, որին մասնակցելու են նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենոն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անցկացվող մեկօրյա համաժողովն ընդգրկում է մի շարք թեմաներ, որոնք կարևորություն են ներկայացնում ինչպես հայ-ռուսական միջպետական, այնպես էլ միջհամայնքային հարաբերությունների […] ...
10:51 06.06.2025
Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՊաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը հունիսի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: ...