TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+29.09 oC

Արխիվ

Հայաստան-Վրաստան առևտրատնտեսական կապերի խթանման համատեքստում կարևորվել է տրանսպորտային կոմունիկացիաների զարգացումը

22:33 12.05.2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ամենաբարձրաստիճան օտարերկրացի պաշտոնյան է, որը 44-օրյա պատերազմից հետո այցելում է Հայաստան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորում է Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։ Այնուհետև Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությանը Բաղրամյան 26–ում սպասվում էր հանդիսավոր ընդունելություն։ Հնչում են երկու երկրների հիմները, քայլերթով անցնում է պատվոպահակախումբը։ Հայաստան-Վրաստան առևտրատնտեսական կապերի խթանման համատեքստում կարևորվել է տրանսպորտային կոմունիկացիաների, ներառյալ […]

̰
Փաշինյանը խորհրդարանում արձագանքել է կառավարության հասցեին հնչած մեղադրանքներին

20:45 10.05.2021

Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջադրման նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտ ընթացակարգեր ապահովելն է: Այս մասին հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը, իսկ Փաշինյանը խորհրդարանում մեկ ժամ տևած ելույթի ընթացքում արձագանքել է կառավարության հասցեին հնչած մեղադրանքներին: Պատգամավորները վարչապետի պաշտոնակատարին հարցեր են ուղղել արտաքին, սոցիալ-տնտեսական ու ներքաղաքական մարտահրավերների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԱԺ-ն ընդունել է ԸՕ-ի փոփոխությունների փաթեթը, ավարտել է «ՀՀ դատախազության» 2020-ի գործունեության քննարկումը

23:08 07.05.2021

ԱԺ-ն այսօր ավարտել է «ՀՀ դատախազության» 2020-ի գործունեության քննարկումը: Դատախազության աշխատանքին գնահատականներ են տվել հիմնականում իմքայլական և անկախ պատգամավորները: Խորհրդարանում նաև տեղի է ունեցել է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրություն, քննարկվել են բազմաթիվ օրինագծեր: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Այվազյանն ու Լավրովը ծավալուն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի խնդրին

23:05 06.05.2021

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն այսօր առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիրում: Նրան ուղեկցել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը: Ծիծեռնակաբերդից Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը միասին ժամանել են ԱԳՆ, որտեղ  կայացել է  արտաքին գերատեսչությունների ղեկավարների  առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված ձևաչափով հանդիպում: […]

̰
Խորհրդարանը քննարկել է Մարդու իրավունքների պաշտպանի 2020-ի զեկույցը

22:52 06.05.2021

Լիագումար նիստում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը:  Այն կիրառելի կդառնա ոչ միայն մինչև 2020-ի սեպտեմբերի 26-ը, այլև մինչև օրենքն ուժի մեջ մտնելը 27 տարին լրացած, զորակոչից խուսափած անձանց համար: Ընդունվել են նաև «Օտարերկրացիների մասին», «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» […]

̰
Կորոնավիրուսից մինչև ֆիզկուլտուրայի տապալվող դասեր. ի՞նչ են քննարկել կառավարության նիստում

17:23 06.05.2021

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինային պայմանների ու սահմանափակումների թեթևացման մասին է խոսել առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը կառավարության այսօրվա նիստում: Նա նշել է, որ պատվաստումային գործընթացի ներդրմամբ Հայաստան մուտք գործող զբոսաշրջիկների համար այսուհետ անհրաժեշտ չի լինի ՊՇՌ թեսթի բացասական պատասխանի առկայությունը: Կառավարության նիստի մյուս մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԱԺ-ում բարձրացրել են Սբ․ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի ապամոնտաժման հարցը

21:45 04.05.2021

ԱԺ-ի օրակարգում առավել ուշադրություն են գրավել բացասական եզրակացություն ստացած նախագծերը: Իշխանությունը բարձրացրել է Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի ապամոնտաժման հարցը, ընդդիմությունը թեման վիճաբանության առիթ է դարձրել : Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Անվտանգության խնդիրներ, Արցախի հարց, պատերազմի պատճառներ. Փաշինյանը պատասխանել է անկախ պատգամավորների հնչեցրած հարցերին

20:55 03.05.2021

ԱԺ հատուկ նիստին ներկա երկու խմբակցությունների պատգամավորները Նիկոլ Փաշինյանին հարցեր չեն ուղղել, ելույթներ չեն ունեցել, առավել ակտիվ են եղել անկախ պատգամավորները: Նրանք բարձրացրել են սահմաններին, երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին, պատերազմի պատճառներին վերաբերող հարցեր, որոնց ինչպես հարցուպատասխանի ժամանակ, այնպես էլ եզրափակիչ ելույթում արձագանքել է Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Որ տեղն է զբաղեցնում Հայաստանը կորոնավիրուսի տարածման համաշխարհային աղյուսակում

20:15 01.05.2021

Հայաստանը 70-րդ տեղն է զբաղեցնում կորոնավիրուսի տարածման համաշխարհային աղյուսակում: Վերջին շրջանում հիվանդացության ցուցիչների որոշակի կայունացում է գրանցվել մեր երկրում, միևնույն ժամանակ Հայաստանը մահերի թվով շարունակում է վատագույն ցուցանիշներից մեկը պահպանել տարածաշրջանում: Ինչպես է փոխվել համավարակային վիճակագրությունը Հայաստանում անցած երկու շաբաթների ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՄԻՊ-ը Աժ հանձնաժողովում ներկայացրել է 2000 էջանոց տարեկան զեկույցի առանցքային կետերը

20:50 30.04.2021

2020թ-ի ընթացքում ՄԻՊ-ը ստացել է մոտ 15 հազար բողոք: Այս թիվն էականորեն գերազանցել է 2019 թ-ի բողոքների թվին:Այս մասին ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում 2020թ-ի տարեկան զեկույցը ներկայացնելիս ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Պատգամավորները հարցեր են բարձրացրել զեկույցում տեղ գտած տարբեր գնահատականների ու ձևակերպումների շուրջ, արտահայտել իրենց տարաձայնությունները: Մանրամասները՝տեսանյութում։

̰
Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հակիրճ անդրադարձել է Միության համար արդիական մի շարք հարցերի

16:00 30.04.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: Նա հակիրճ անդրադարձել է Միության համար արդիական մի շարք հարցերի: Փաշինյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստականությունը՝ գործադրելու բոլոր ջանքերը տնտեսական համագործակցության ոլորտների հետագա ընդլայնման և Միության ինտեգրման ներուժի հետևողական բացահայտման համար: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Գերիների և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու հարցերը քննարկման առարկա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում 

20:38 29.04.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Կազանում է: Նա մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին: Մինչ միության անդամ ու դիտորդ պետությունների կառավարությունների ղեկավարներով քննարկման սեղանի շուրջ նստելը, ընդլայնված կազմով հանդիպում են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի պատվիրակությունները։ Ռուսաստանը բարձր է գնահատել եղբայրական հարաբերությունները Հայաստանի հետ։Այս մասին նշել է ՌԴ կառավարության ղեկավարը։ Մանրամասները՝ տեսանյութում։ […]

̰
Կորոնավիրուսից մինչև կանեփի արտադրություն. ինչ են քննարկել կառավարության նիստում

20:25 29.04.2021

Այսօրվա կառավարության հերթական նիստի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակին, պատվաստումների ընթացքին: Առողջապահության նախարարի պաշտոնակատարը նշել է, որ պատվաստումների թիվը շատ ցածր է՝ շուրջ 2500, մինչդեռ 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները կարող են անվճար պատվաստվել: Անահիտ Ավանեսյանն ասել է, որ հեշտացվել է պատվաստման համար դիմելու կարգը:Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պատվաստումը թույլ կտա վերականգնել […]

̰
Ինչպես արձագանքել մեդիադաշտում ընթացող սրընթաց փոփոխություններին․ «Շանթի» մոսկովյան թղթակիցը մասնակցել է լրագրողների միջազգային ֆորումին

22:11 28.04.2021

Սանկտ-Պետերբուրգի հանրահայտ Էրմիտաժում 3 օր շարունակ Եվրասիական տարածաշրջանի առաջատար լրագրողները քննարկում էին ժամանակակից ժուռնալիստիկայի մարտահրավերները։ «Մշակույթների երկխոսություն» խորագրով լրագրողների միջազգային ֆորումն անցնում էր 15-րդ անգամ, որին մասնակցում էր նաև «Շանթի» մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը։ Մանրամասները՝ ռեպորտաժում։  

̰
Ընտրական գործընթացներին խոչընդոտելու համար պատիժը խստացվում է

21:18 28.04.2021

Ընտրական գործընթացներին, այդ թվում՝ քարոզարշավին խոչընդոտելու դեպքում առաջարկվում է ավելի խիստ պատիժ սահմանել: Այս նպատակով իշխանությունը  նախաձեռնել է փոփոխություններ քրեական օրենսգրքում և կից ներկայացրել օրենքների փաթեթ, որն այսօր քննարվել է ԱԺ արտահերթ նիստում: Օրակարգում է եղել նաև «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախագիծը: Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Ամեն հայի գլխի համար՝ 100 դոլար.ինչ են պատմել սիրիացի վարձկանները

22:13 27.04.2021

Այսօր Սյունիքի մարզում դատարանը քննել է Արցախում պատերազմի օրերին կալանավորված արաբ երկու վարձկանների կալանքը երկարացնելու հարցը: Հիշեցնենք՝ Սիրիայի 2 քաղաքացիները մեղադրվում են նյութական հատուցում ստանալու դիմաց կազմակերպված խմբով Ադրբեջանի զինված ուժերի կազմում Արցախի դեմ պատերազմին մասնակցելու համար: Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰ ̰
̰
Ինչպես է ներկայացվել Հայաստանը հնագույն քարտեզներում

21:53 24.04.2021

Ինչպես է ներկայացվել Հայաստանը հնագույն քարտեզներում, երբվանից է քարտեզներում հայտնվել Ադրբեջանը,  ինչո՞ւ է այդ երկիրը  սեփականացրել Իրանի հարևան նահանգի անունը։ Այս հարցերի շուրջ բաց դասախոսությամբ հանդես է եկել  աշխարհագրագետ և քարտեզագետ Ռուբեն Գալչյանը: Անվանի գիտնականն անդրադարձել է նաև խորհրդայնացումից հետո Ադրբեջանի կեցվածքին ու նկրտումներին, Ստալինի օգնությամբ մեր սահմանային խնդիրների հանգուցալուծման փաստերին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Երբվանի՞ց է քարտեզներում հայտնվել Ադրբեջանը, ինչու՞ է այդ երկիրը սեփականացրել Իրանի հարևան նահանգի անունը. մանրամասներ է հայտնում քարտեզագետ Ռուբեն Գալչյանը

16:38 24.04.2021

Ինչպե՞ս է ներկայացվել Հայաստանը հնագույն քարտեզներում, երբվանի՞ց է քարտեզներում հայտնվել Ադրբեջանը, ինչու՞ է այդ երկիրը սեփականացրել Իրանի հարևան նահանգի անունը։ Այս հարցերի շուրջ բաց դասախոսությամբ հանդես է եկել աշխարհագրագետ և քարտեզագետ Ռուբեն Գալչյանը: Անվանի գիտնականը անդրադարձել է նաև խորհրդայնացումից հետո Ադրբեջանի կեցվածքին ու նկրտումներին, Ստալինի օգնությամբ մեր սահմանային խնդիրների հանգուցալուծման փաստերին: Այլ մանրամասներ՝ ռեպորտաժում:  

̰
Կառավարության այսօրվա նիստում հիմնականում տնտեսական ուղղվածության հարցեր են քննարկվել

18:26 22.04.2021

Կառավարության այսօրվա նիստը հիմնականում տնտեսական ուղղվածություն է ունեցել: Գործադիրը հավանություն է տվել 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, Արցախի Հանրապետությանը տարեկան աջակցության գումարն ավելացնելու որոշմանը, խոսվել է նաև «Հայաստան» Համահայկական հիմնադրամի գումարների մասին: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ իրավիճակների նախարարությանը բյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի 100 մլն դրամ: Այդ գումարով պատերազմի մասնակիցներին, նրանց ընտանիքների անդամներին հոգեբանական վերականգնման […]

̰
Վարչապետի այցը Սյունիք հարթ չի ընթացել. բողոքավորները արգելափակել են Փաշինյանի տեղաշարժը

22:14 21.04.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով Սյունիքի մարզում էր: Վարչապետին ուղեկցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնյաներ։ Վարչապետը այցի ընթացքում կանգառներ է կատարել մի շարք համայնքներում, որոշ տեղերում` Փաշիյանին դիմավորել են բողոքի ակցիաներով։ Վարչապետի այցի հետ կապված լարված իրավիճակ էր ստեղծվել Մեղրի և Ագարակ քաղաքներում։ Այստեղ […]

̰
17 տարի անց ԵԱՀԿ անվտանգության համագործակցության ֆորումի նախագահությունը կրկին ստանձնում է Հայաստանը

20:40 21.04.2021

17 տարի անց ԵԱՀԿ անվտանգության համագործակցության ֆորումի նախագահությունը կրկին ստանձնում է Հայաստանը: Ազդարարելով մեկնարկը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարը նշել է, որ այն ժամանակ էլ զինված հակամարտությունների վտանգի և նման հակամարտությունների սպառնալիքի նվազեցմանն ուղղված միջոցառումները Հայաստանի նախագահության օրակարգի առանցքում են եղել: Իր ելույթում Այվազյանն անդրադարձել է Արցախյան 44-օրյա պատերազմին ու նշել՝ Ադրբեջանը ոչ միայն պարզապես արդարացնում […]

̰
̰
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելելու սահմանափակումներ չեն լինի

22:52 19.04.2021

Առողջապահության նախարարությունը հորդորում է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդ այցելելիս պահպանել հակահամաճարակային կանոնները: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ մարդկանց շփումներին զուգահեռ մեծանալու է հիվանդության տարածման ռիսկը: Վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանն էլ հայտնել է, որ ապրիլի 23-ին և  24-ին նախատեսված է հիշատակի համերգ:

̰
Եռօրյա քննարկումներից հետո ԱԺ-ն ավարտեց Կառավարության 2020թ-ի ծրագրի զեկույցի քննարկումները

20:56 16.04.2021

ԱԺ-ն ի վերջո ավարտել է Կառավարության 2020թ-ի ծրագրի զեկույցի քննարկումը։ Մասնակցել են «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների և անկախ պատգամավորները, ովքեր մեղադրանքներ ու արդարացումներ հնչեցրել պատերազմի հանգամանքների, տնտեսական իրավիճակի վերաբերյալ: «Բարգավաճ Հայաստանը» որևէ տեսակետ չի հայտնել: Զեկույցի ավարտին խորհրդարանը քննարկել է նաև մի շարք հարցեր, սակայն օրակարգը չի սպառել:Լիագումար նիստերը կկշարունակի նաև հաջորդ շաբաթ:  

̰
Ադրբեջանը ոչնչացնում է հայկական կոթողները․Ստեփանակերտում բողոքի ակցիա է անցկացվել

20:48 16.04.2021

Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում հուշարձանների պղծման և ոչնչացման հարցն այսօր Արցախում բարձրաձայնել են բողոքի ակցիայի միջոցով: Մասնակիցները միջազգային հանրությանը կոչ են արել հրաժարվել քաղաքական նպատակահարմարությունից և իրերը կոչել իրենց անուներով:  

̰
ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների ռիսկեր է հայտնաբերել հարկ վճարողների մոտ

14:31 16.04.2021

Պետական եկամուտների կոմիտեն, վերլուծական կարողությունների կատարելագործման շնորհիվ ավելի արդյունավետ է դարձրել չգրանցված աշխատողների ռիսկերի բացահայտումը: Մինչ հսկողական աշխատանքներ սկսելը հարկային մարմինը նախ համապարփակ ուսումնասիրություններ է կատարում, գնահատում ռիսկերը, ապա ծանուցում տնտեսվարողին: Արդյունքում ստուգումները դառնում են առավել հասցեական: ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետ Կարինե Ներսիսյանի խոսքերով՝ էլեկտրոնային հսկողություն է իրականացվում վերլուծական բաժիններում և […]

̰
Թուրքիայից ապրանքների ներկրման սահմանափակումը կերկարաձգվի․ քննարկում ԱԺ-ում

23:00 15.04.2021

Թուրքիայից ապրանքների ներկրման սահմանափակումը կերկարաձգվի, ինչի շնորհիվ կընդլայնվեն տեղական արտադրության սպառման հնարավորությունները, այսօր ԱԺ-ում Կառավարության 2020-ի ծրագիրը ներկայացնելիս ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նրա վստահեցմամբ՝ ոչ միայն ներքին, այլև արտաքին շուկայում հայ տնտեսվարողների համար նոր հնարավորություններ կստեղծվեն: Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
BACK_TO_TOP