19:55 14.03.2025
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացավ Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառումը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները հանրության լայն շրջանակներին իրազեկելու նպատակով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ կարևորել է այն, որ Սպառողների պաշտպանության միջազգային օրը նշանավորվում է բարձրացված հարցերին տրված լուծումներով: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:43 14.03.2025
Ամեն տարի ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվում է «Տարվա երիտասարդության մայրաքաղաք» մրցույթը: Արդեն հայտնի է, թե որ քաղաքն այս տարի իր շուրջը կհավաքի երիտասարդական նոր գաղափարներն ու միջոցառումները, որոնց մեկնարկն արդեն տրված է: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:44 13.03.2025
Պետությունն այս տարի ևս իր վրա կվերցնի գյուղացիական տնտեսությունների ապահովագրության ռիսկերի մեղմման զգալի մասը, պետական բյուջեից կհամաֆինանսավորվեն համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերը: Այս և Կառավարության այսօրվա նիստի այլ որոշումների մասին՝ ռեպորտաժում:
19:00 12.03.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այսօր համագործակցության հուշագիր է ստորագրել «Հայաստանի շինարարների միություն» և «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների հետ: Հուշագրի կնքման համար հիմք են ընդունվել պետության քաղաքականության հիմնական նպատակները: Հուշագրի շրջանակներում նախատեսվում է սեփական կարողությունների, գործառույթների, հնարավորությունների սահմաններում ՀՀ օրենսդրության շրջանակներում համագործակցել միմյանց հետ՝ իրենց վերապահված լիազորությունների, գործառույթների, հնարավորությունների, միջոցների և փորձի կիրառմամբ։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:39 12.03.2025
Ձնահյուսի հետևանքով Արագած լեռան գագաթին կորած իսպանացի լեռնադահուկորդի դին այսօր առավոտյան հայտնաբերվել է: Եվս 8 լեռնագնաց տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոններ: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:14 06.03.2025
Քաղաքաշինության կոմիտեն, Ասիական զարգացման բանկն ու Կորեայի Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում էներգաարդյունավետության զարգացման նպատակով։ Հարավային Կորեայի Հանրապետությունը ծրագրի շրջանակում կհատկացնի մոտ 300 հազար դոլար՝ շենքերի և շինությունների էներգաարդյունավետությունը բարելավելու համար։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:48 06.03.2025
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված 7-ամյա ծրագիր կիրականացվի, 2.9 հա մակերեսով ետ ստացած հողամասը կնվիրաբերվի Ծաղկաձոր համայնքին, ուսանողների՝ արտերկրի բուհերում սովորելու կրթաթոշակային քաղաքականությունը ֆինանսավորման տեսանկյունից կվերանայվի: Նախագծերն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:36 05.03.2025
Հայաստան-Իրան հարաբերությունների, բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության, Հայաստանում գոյություն ունեցող կարմիր գծերի և տարածաշրջանային այլ հարցերի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:47 27.02.2025
Գործադիրը հաստատել է Կառավարության ծրագրի՝ 2024-ի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին հարցը. այն կքննարկվի խորհրդարանում: Այս և Կառավարության այսօրվա նիստում ընդունված այլ որոշումների մանրամասները՝ ռեպորտաժում:
21:37 26.02.2025
Հայաստանի պատմության թանգարանում նշվել է զորավար Անդրանիկ Օզանյանի 160-ամյակը: Միջոցառման շրջանակներում ամփոփվել է «Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը և տեղի է ունեցել 360° առցանց ցուցադրության շնորհանդեսը։ Մանրամասները՝ ռեպորտաժում։
16:54 24.02.2025
Փետրվարի 21-ին որո՞նք են եղել մայրաքաղաքի հիմնական խցանումների պատճառները. դրանք այսօր նշվել են գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Ավինյանը տվել է նոր ցուցումներ: Խորհրդակցությանը, ի թիվս այլ հարցերի, զեկուցվել է նաև այն մասին, որ վերջին 30 տարիների ընթացքում մայրաքաղաքի համար առաջին անգամ կկառուցվի 2 նոր գազաբաշխիչ կայան, «Կասկադ» համալիրի վերակառուցման համար էլ կներդրվի շուրջ 20 մլրդ […]
18:46 21.02.2025
Գաղտնիք չէ, որ ձմռանը նաև առատ ձյուն պետք է տեղա: Պարզապես եղանակին պետք է միշտ պատրաստ լինել բոլոր առումներով: Առատ տեղումները մեզանում անսովոր են դարձրել կլիմայի գլոբալ փոփոխությունները: Վերջին տարիներին անձյուն ձմեռներ անցկացրած մայրաքաղաքում եղանակային անգամ թեթև փոփոխությունը էսթետիկ հաճույք է պատճառում նախ փոքրերին, իսկ փոքր-ինչ ավելի տեղացած ձյունն արդեն փաստի առաջ է կանգնեցնում հատկապես […]
19:47 20.02.2025
Մայիսի 1-ից վարորդների տուգանային միավորների համակարգը 9-ից անցում կկատարի 13-ի, ֆինանսական միջոցներ կհատկացվեն՝ կրթական և մարզական մի շարք հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման և այլ ծախսերի համար: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
23:46 19.02.2025
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում շահագործման է հանձնվել վերանորոգված վարչական շենքը և կալանավորված անձանց պահման վայրը։ Բացմանը ներկա է գտնվել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ով ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության շրջանակում անհրաժեշտ է պատիժ կրող անձանց համար ապահովել պատշաճ պայմաններ։ Մանրամասները՝ ռեպորտաժում։
23:32 18.02.2025
Քաղաքապետն այսօր շրջել է Աջափնյակում: Նա եղել է այն տարածքներում, որտեղ բարկարգման աշխատանքներ են անհրաժեշտ: Անդրադառնալով վթարային շենքերի հարցին՝ Տիգրան Ավինյանը, նշել է, որ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ կլինեն օրենսդրական փոփոխություններ: Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:11 18.02.2025
Աբու Դաբիում մեկնարկած «IDEX 2025» միջազգային համաժողոում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը խոսել է ապատեղեկատվության դեմ պայքարի մասին և ընդգծել, որ դա պարզապես ազգային խնդիր չէ: Թվային դարաշրջանի առաջ կանգնած մարտահրավերները հաղթահարելու համար նախարարը կարևորել է միջազգային համագործակցությունը կիբեռանվտանգության, մեդիագրագիտության և տեղեկատվական անվտանգության ոլորտներում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:49 15.02.2025
«Գիտուժ» նախաձեռնությունը միտված է գիտության և տեխնոլոգիաների միջոցով Հայաստանի հզորացմանը նպաստելուն: Նախաձեռնության հեղինակն է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Փետրվարի 14-15-ը կազմակերպված «Գիտություն և տեխնոլոգիա. Դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» համաժողովում գիտական տարբեր ոլորտների ներկայացուցիչները քննարկել են ոլորտային կարևորագույն խնդիրներն ու լուծման ուղիները։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:07 13.02.2025
Համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը կընդլայնվի 3 ուղղությունով, 1 միլիարդ 732 մլն դրամ ընդհանուր կադաստրային արժեքով 7 գույք ամրացվել է ՀՀ-ին: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:24 13.02.2025
Երևանի և մարզերի տարբեր դպրոցների 10-16 տարեկան աշակերտները Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում մասնակցել են «Երեխաների առցանց անվտանգությունը երեխաների աչքերով» թեմայով կլոր սեղան-քննարկմանը: Դպրոցականներին են ներկայացվել համացանցային անվտանգության խնդիրներն ու հնարավոր լուծումները: Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:47 10.02.2025
Արդարացված են բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում տրանսպորտային համակարգում. այս մասին գործակարգավարական հերթական խորհրդակցությանն այսօր նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նա նաև անդրադարձել է հանրային տրանսպորտում խուլիգանական պահվածքի դեպքերին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
15:38 08.02.2025
Մեկնարկել է «Ներուժ 6» ծրագիրը, որը բացառապես սփյուռքում ապրող հայ ստարտափների համար է: Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը Բարձր Տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ միասին կազմակերպել է տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են նախարարության կողմից կազմակերպվող ծրագրերը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
14:16 08.02.2025
Հայաստանում ենթակառուցվածքների զարգացումը կնպաստի զբոսաշրջության աճին: Այս մասին նշել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրած ասուլիսին: Նա նաև անդրադարձել է դեսպանատներում առաջացող խնդիրներին, վիզաների տրամադրման ձգձգմանն ու հերթերին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
21:44 06.02.2025
Իրանի գլխավոր հանձնառությունն է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ ընդգծելով, որ Թեհրանը դեմ է Հարավային Կովկասում միջազգային սահմանների փոփոխությանը: Ասուլիսի մանրամասները՝ ռեպորտաժում։
17:21 05.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում այցելել է Ատլանտյան խորհուրդ, որտեղ հանդես է եկել ելույթով: Վարչապետը նախ պատասխանել է Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրենի հարցերին: Այնուհետև հանդիպումն անցկացվել է փակ ձևաչափով, որի շրջանակում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև փորձագետների մի շարք հարցերի: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:53 04.02.2025
Ի՞նչ նոր հնարավորություններ ու մարտահրավերներ կան ուռուցքաբանության ոլորտում և ի՞նչ նոր զարգացումներ այն կարող է ունենալ: Հայաստանում անցկացվել է Հայկական ուռուցքաբանական 5-րդ համաժողովը, որին մասնակցել են եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Վրաստանի և այլ երկրների առաջատար մասնագետներ, ովքեր 2 օր շարունակ քննարկել են ոլորտին առնչվող հարցերն ու խնդիրները: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:25 03.02.2025
Միասնական տոմսային համակարգից վերադարձ 100 դրամների համակարգ անհնար է. այս մասին այսօր՝ գործակարգավարական հերթական խորհրդակցությանն ասել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ միասնական տոմսային համակարգի ներդրումն առաջին հերթին Երևանում որակյալ տրանսպորտ ունենալու համար է արվում։ Ավելին՝ ռեպորտաժում:
18:35 30.01.2025
Վրաստանը տարածաշրջանում կայուն խաղաղություն տեսնելու անկեղծ ցանկություն ունի: Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների համատեղ մամուլի ասուլիսին կողմերը հույս են հայտնել, որ խաղաղության պայմանագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև կամփոփվի այնպիսի դրույթներով, որ երկուստեք նպատակահարմար կլինի: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:27 27.01.2025
Միասնական տրասնպորտային համակարգի տրամաբանությանն անդրադառնալիս, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է՝ պետք է հասնենք նրան, որ կանգառ դուրս գալիս պարտադիր չլինի՝ մեր ավտոբուսին սպասենք: Կարող ենք առաջին եկած ավտոբուսն այդ ուղղությամբ նստել, ապա մի քանի կանգառ հետո մեկ այլ ավտոբուս կամ մետրո նստել և հասնել տեղ շատ ավելի արագ: Վարորդն էլ անելու է իր գործը՝ […]