19:22 20.11.2024
Կայացել է Հայաստանի շինարարների միության 5-րդ համագումարը, որին մասնակցել են Քաղաքաշինության կոմիտեի նախագահը, պետական գերատեսչական մարմինների և հասարակական կառույցների ներկայացուցիչներ։ Համագումարին միության նախագահ Գագիկ Գալստյանը ներկայացրել է հաշվետու զեկույց, ապա ընդունվել է միության նոր կանոնադրության նախագիծն ու տեղի է ունեցել միության խորհրդի նոր կազմի ընտրություն։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
21:32 16.11.2024
«Սիրային եռանկյունի՝ սպորտային ութանկյունում». Շանթ ՀԸ-ն իր երեսնամյա հոբելյանական տարում շարունակում է հեռուստադիտողին հաճելին մատուցել: Երկուշաբթի օրվանից եթերում կլինի 12 մասից բաղկացած բոլորովին նոր սիթքոմը՝ զվարճալին ու հետաքրքիրը համատեղող «Սիրանկյունին»: Սիրային խառնաշփոթ հիշեցնող այս պատմությունը սկիզբ է առնում հայտնի մարզիկի աներևակայելի արկածներից։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
13:30 16.11.2024
Մեդիագրագիտությանը նվիրված օրերը շատ ակտիվ էին Շանթ հեռուստաընկերությունում: Վերջին երկու շաբաթվա ընթացքում այստեղ են հյուրընկալվել Երևանի ու մարզերի դպրոցների բազմաթիվ աշակերտներ: Երեխաները հնարավորություն են ունեցել ծանոթանալու հեռուստատեսության աշխատանքին և լրագրողական գործի առանձնահատկություններին։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:37 11.11.2024
1996 թ.-ի նոյեմբերի 10-ին կայացած ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրություններից ի վեր նոյեմբերի 10-ը նշվում է որպես տեղական ինքնակառավարման օր: Այսօր տեղի ունեցավ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 28-ամյակին նվիրված միջոցառումը: Վարչապետը կիսվեց իր մտավախություններով՝ կապված ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների իրադրության հետ։ Նա նշեց, որ չխոշորացվող համայնքների և խոշորացված համայնքների միջև ճեղքն այսօր արդեն […]
15:52 09.11.2024
Համայնքային տարբեր մանկապարտեզներում ներդրվել է ռոբոտաշինության դասընթաց՝ զարգացնելու համար երեխաների թիմային աշխատելու կարողությունը, ստեղծագործական միտքը: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Երևանի թիվ 107 մանկապարտեզ՝ ծանոթանալու ծրագրի ընթացքին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:10 08.11.2024
Ընտրական օրենսգրքում ի՞նչ փոփոխություններ է առաջարկում Արդարադատության նախարարությունը: Թեմայի շուրջ ԱԺ-ում այսօր անցկացվել են խորհրդարանական լսումներ: Նախագծերի փաթեթը, որի հեղինակն Արդարադատության նախարարությունն է, հավանության է արժանացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից, ապահովվել է ԱԺ առաջին ընթերցում, անցկացվել են շահագրգիռ կողմերի հետ տարբեր քննարկումներ: Ուստի նախագծերի փաթեթի ԱԺ 2-րդ ընթերցումից առաջ այսօր անցկացվել են խորհրդարանական […]
19:03 04.11.2024
Միասնական տոմսային համակարգի միջոցով ուղեվարձ վճարողների թիվն ավելացել է, Երևանում նախատեսվում է կառուցել թենիսի ակադեմիա, ինչպես նաև հավաքովի կոնստրուկցիաներով նոր մարզադաշտ: Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:48 04.11.2024
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ ամեն տարի կազմակերպվում է Մեդիագրագիտության շաբաթ։ Հայաստանում այն անցկացվում է արդեն 7-րդ անգամ։ Նոյեմբերի 4-10-ը աշակերտները և ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու և ծանոթանալու արհեստական բանականության և մեդիա կապի զարգացումներին։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:26 01.11.2024
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի անմիջական առաջարկով, ԿԳՄՍ նախարարի հրամանով 2023 թվականին ստեղծվեց հոբելյանական հանձնաժողով: Նախագահականի աշխատակազմի, ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, արվեստագետների ընտանիքների սերտ համագործակցությամբ արվելու էր լավագույնը՝ նշանավորելու հայ մեծանուն քանդակագործներ և Հայաստանի ժողովրդական նկարիչներ Ղուկաս Չուբարյանի և Հակոբ Հակոբյանի 100-ամյա հոբելյանները: Ղուկաս Չուբարյանի ընտանիքն իր պատրաստակամությունն էր հայտնում Երևան քաղաքին նվիրել Չուբարյանի հեղինակած «Սուրբ […]
16:49 31.10.2024
Կառավարությունը մարզերում կատարված սուբվենցիոն ծրագրերի համար կհատկացնի 2 մլրդ 903 մլն դրամ, ևս 2 մլրդ 685 մլն դրամ էլ կհատկացնի 4 կրթահամալիրի և 7 դպրոցի շինաշխատանքների համար: Գործադիրի այսօրվա նիստում կայացրած այս և այլ որոշումների մանրամասները՝ ռեպորտաժում:
18:24 21.10.2024
Գործակարգավարական խորհրդակցությանը ի թիվս այլ հանձնարարականների, զեկուցվել է նաև այն մասին, որ Մերգելյանի այգին կվերաբացվի հոկտեմբերի 25-ին, այգում այժմ իրականացվում են ոռոգման համակարգի և էլեկտրաէներգիայի՝ ընդհանուր ցանցին միացման աշխատանքները: Ավարտվել է «Կասկադ» համալիրի արդիականացման ծրագրի մոտ մեկ ամիս տևած հանրային քվեարկության գործընթացը: «Ակտիվ քաղաքացի» հարթակում դրված «Կասկադ այգիներ» նախագիծն արժանացել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 44.4%-ի, […]
18:34 17.10.2024
Վարչապետն այցելել է ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող «Ռենդերֆորեսթ» ընկերություն: Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել են, որ ընկերությունն առցանց դիզայնի հարթակ է, որտեղ օգտատերերը կարող են ստեղծել վիդեոներ, գրաֆիկաներ, պրեզենտացիաներ, ինչպես նաև կայքեր։ «Ռենդերֆորեսթ»-ն օգտագործում է ներդրված արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մոդուլներ, որը թույլ է տալիս րոպեների ընթացքում օգնել օգտատերերին ստանալ վեբկայքեր և վիդեոներ։ «Ռենդերֆորեսթ»-ից օգտվում են […]
18:16 16.10.2024
Ալմա-Աթին կարող է հարթակ ծառայել հայ-ադրբեջանական բանակցությունների համար. ՀՀ նախագահի հետ հանդիպմանը կրկին այս առաջարկն է արել Ղազախստանի նախագահը: Վահագն Խաչատուրյանի Ղազախստան այցից մանրամասները՝ Տիգրան Հովակիմյանի ռեպորտաժում:
15:07 12.10.2024
«Ցավի բժշկության ազգային ասոցիացիա»-ին այս օրերին գլխացավերի մասին իրազեկման արշավ է իրականացնում: Մարզահամերգային համալիրում անցկացվում է խոշոր գիտաժողով ու դրան զուգահեռ նաև առողջապահական մեծ էքսպո՝ ոլորտի առաջատարների մասնակցությամբ: Դրան միացել է նաև «Շանթ» հեռուստաընկերության «Բուժ ինֆո» հաղորդաշարը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
14:03 12.10.2024
Օղակաձև այգում երեկ բացվել են Քըրք Քըրքորյանի ու ևս 6 հայ բարերարի արձաններ: Բրոնզաձույլ արձանները տեղադրվել են քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:39 09.10.2024
ԵՊՀ Պատմության ֆակուլտետն արդեն 105 տարեկան է: Այդ առիթով այս օրերին անցկացվում է «Հայագիտության արդի խնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը։ Ի՞նչ խնդիրներ են ծառացած հայագիտության առաջ, ինչպե՞ս լուծել դրանք. այս հարցերին է անդրադառնում գիտաժողովը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:21 30.09.2024
Սեպտեմբերի 27-29-ը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նախաձեռնությամբ իրականացվել է աշխատաժողով` «Արցախից բռնի տեղահանված անձանց վերաբերող գործընթացների իրազեկում լրագրողների շրջանակում» թեմայով: 2023 թվականի սեպտեմբերի 19-ից ի վեր Արցախից տեղահանվել է մոտ 150.000 անձ: Կառավարության հոկտեմբերի 26-ի որոշմամբ սահմանել են այն խմբերը, որոնք ստացել են ժամանակավոր պաշտպանություն ՀՀ-ում կամ նույնն է, թե փախստականի կարգավիճակ: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:24 23.09.2024
«Հայկական Եվրաքվեի» ստորագրահավաքի քայլարշավը սկսվեց մայրաքաղաքի սրտից: Նախաձեռնողները նախ հավաքվեցին Առնո Բաբաջանյանի արձանի տարածքում տեղադրված տեղեկատվական վրանի մոտ: Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու հարցը հանրաքվեով լուծելու համար ստորագրահավաքի առաջարկ է արել 3 քաղաքական ուժ՝ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, Հանրապետություն կուսակցությունը, Հանուն Հանրապետության կուսակցությունը։ ԿԸՀ-ն էլ օրեր առաջ բավարարել է 51 քաղաքացու դիմումը՝ «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության […]
15:49 20.09.2024
Նորք Մարաշ վարչական շրջանի Հովսեփյան փողոցը Սարալանջի շրջանցիկ հատվածին միացնող նոր ճանապարհը պատրաստ կլինի մոտ մեկուկես ամսից: Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:47 13.09.2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդես է եկել մամուլի ասուլիսով նվիրված նոր ուսումնական տարվա մեկնարկին: Նախարարն անդրադարձել է 2024/25 ուսումնական տարվա ծրագրերին, նոր դասագրքերի տպագրությանը, Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման գործընթացին, ուսուցիչների կամավոր և պարտադիր ատեստավորմանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:54 12.09.2024
Հայաստանը հյուրընկալել է ՄԱԿ Զբոսաշրջության կողմից կազմակերպվող հեղինակավոր «Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողով»-ը։ Այն միտված է նպաստելու Հայաստանի՝ որպես գինու հնագույն օրրանի ճանաչելիության բարձրացմանն ու միջազգային հարթակներում դիրքավորմանը, Հայաստանի ներուժը ոլորտի գիտակներին ներկայացնելուն, ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակմանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:46 11.09.2024
2023թ. դեկտեմբերի 16-ից ուժի մեջ են մտել քաղաքաշինության ոլորտում լիցենզավորման գործընթացին և մասնագետների հավաստագրմանն առնչվող օրենսդրական փոփոխությունները: Լիցենզավորված բոլոր գործող կազմակերպություններին և հավաստագրման հավակնող մասնագետներին տրվել է 9 ամիս ժամանակ․ մինչև 2024թ․ սեպտեմբերի 17-ը գործող կազմակերպությունները պետք է դիմեն լիցենզիան դասակարգելու համար, այլապես վերջնաժամկետից հետո այն կդադարի գործել։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:22 09.09.2024
Նոր հզորության լուսատուներ, ասֆալտապատ, բարեկարգ նոր ճանապարհներ ու խաղահրապարակներ. Երևանի քաղաքապետարանում անցկացվել է գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Բաղրամյան պողոտայում տեղադրվել են 3000 կելվին հզորությամբ նոր լուսատուներ։ Նախատեսվում է քաղաքի որոշ հատվածներում դիտարկել 2700 կելվինի հնարավորությունը, որը մի փոքր լույսն ավելի հանգիստ է արտացոլում։ Շինհրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերով կազմվել է 88 արձանագրություն՝ փոշեկլանիչ ցանցերի և […]
15:25 07.09.2024
Ալավերդին Սանահին համայնքին կապող կամուրջը երեկ հանձնվեց շահագործման: Բացմանը ներկա են եղել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:40 06.09.2024
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում բացվել է պարսիկ նշանավոր բանաստեղծ Ֆիրդուսիի անվան դահլիճ: Բացմանը ներկա է եղել նաև Իրանի դեսպանը: Բացումից հետո լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ դեսպանն անդրադարձել է հայ-իրանական համագործակցությանն ու Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Իրանի դիրքորորոշմանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:21 04.09.2024
Զվարթնոց օդանավակայանում դիմավորման արարողություն է, Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթներն՝ իրականություն: Հայ և չին գործընկերների երկար քննարկումներն ու պայմանավորվածությունները կյանքի կոչվեցին սեպտեմբերի 3-ին: Ուրումչի-Երևան առաջին չվերթը երեկ երեկոյան Երևան բերեց ավելի քան 7 տասնյակ ուղևորի: Նրանց դիմավորեցին ժպիտներով ու ծաղիկներով: Ուրումչի-Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքներն այսուհետ կտևեն 4-5 ժամ: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:37 29.08.2024
Նոր ուսումնական տարին հաջող սկսելու որևէ խոչընդոտ չկա: Նոր չափորոշիչ է ներդրվելու ևս 4 դասարանում՝ 3-րդ, 6-րդ, 8-րդ ու 10-րդ: Դրանք գումարվելու են նախորդ տարվա 3 դասարաններին: Արդյունքում 12-ից 7 դասարաններում նոր չափորոշիչը կգործի: Նախարարի վստահեցմամբ՝ նոր դասագրքերի տպագրման գործընթացն այս տարի ժամանակի որևէ ձգձգում չի ունենա. Դասագրքերի մեծ մասը դպրոցներում է, մնացածը՝ Անդրեասյանի խոսքով, […]
19:55 22.08.2024
Կառավարությունը կաջակցի ոչխարաբուծությամբ, այծաբուծությամբ, մեղվաբուծությամբ զբաղվողներին: Կձևավորվի նոր Հանրային խորհուրդ, որի կազմում կստեղծվի փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով: Գործադիրի այսօրվա նիստում հավանության է արժանացել նաև Էլեկտրոնային հարթակներով ուղևորափոխադրում իրականացնող անձանց հարկային մարմնում հաշվառելու պարզեցված կարգին վերաբերող որոշումը: Մանրամասները՝ ռեպորտաժում: