17:30 05.07.2025
«Կրթվելը նորաձև է» շարժման 45-րդ հանդիպումը տեղի է ունենում հայրաքաղաքում: Մինչ միջոցառման մեկնարկը, վարչապետն ու իր տիկինը ծաղիկներ են խոնարհում Գյումրու թատերական հրապարակում գտնվող Մհեր Մկրտչյանի հուշարձանին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:21 03.07.2025
Հուլիսի 1-ի դրությամբ բնակարանային ապահովման հավաստագիր է ստացել Արցախից տեղահանված ավելի քան 1600 ընտանիք, ծրագիրը կշարունակվի։ Այս և մի շարք այլ որոշումներ են ընդունվել Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:45 21.06.2025
«Շանթ» հեռուստաընկերությունն այսօր դարձավ 31 տարեկան: Ի՞նչ նախագծեր եթեր հեռարձակվեցին հոբելյանական եթերաշրջաններում։ Մանրամասները՝ տեսանյութում։
18:12 20.06.2025
Եղեգնաձորում կտեղադրվի «Թումո տուփ», պետությունը կաջակցի անապահով ընտանիքների աշխատունակ անդամներին աշխատանքի տեղավորող գործատուներին, կձևավորվի Վաղարշապատ համայնքային փունջ և այս աշնանը կանցկացվեն ավագանու ընտրություններ: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:48 16.06.2025
Կառավարությունը նախատեսում է 5 տարում 4,5 տոկոսով կրճատել պետբյուջեի պակասուրդը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է Ֆինանսների նախարարը: Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:16 16.06.2025
Տարբեր տարիքի, մասնագիտության, հայացքների և փորձառության մարդիկ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում այս անգամ Արտաշատում են հավաքվել: Սա շարժման արդեն 41-րդ հանդիպումն է, և, ինչպես վստահ են «Իմ քայլը» հիմնադրամում, մարդիկ հավաքվել են կրթության, ինքնազարգացման և գիտակից հասարակություն ձևավորելու գաղափարի շուրջ։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:33 13.06.2025
Հարմարավետություն, խնայողություն և նորարարություն՝ մեկ մեքենայում: Չինական առաջատար մեքենաներ արտադրող Changan-ը առաջարկում է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած մեքենաներ, որոնք համատեղում են բարձր որակն ու մատչելիությունը։ Հայաստանում Changan-ի միակ և պաշտոնական ներկայացուցիչը՝ ABC Motors Group-ն է՝ վստահելի գործընկեր ձեր նոր ավտոմեքենայի ընտրության ճանապարհին։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:54 12.06.2025
Կոտայքի և Սյունիքի մարզերում կիրականացվեն ուսուցման և զբաղվածության ապահովման, Տավուշում՝ այգեհիմնման ու ոռոգման համակարգի ներդրման փորձնական ծրագրեր: Վերաքննիչ բողոքներն էլ այսուհետ կքննվեն գրավոր ընթացակարգով, առավելագույնը՝ 10 ամիս ժամկետով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:30 12.06.2025
«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը տեղի է ունեցել Երևանում: «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը նշել է, որ յուրաքանչյուր ցանկացող կարող է մասնակցել հանդիպումներին՝ լրացնելով համապատասխան ձևաթուղթը։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:16 11.06.2025
Երևանում մեկնարկել է «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող «ԱՊՐԻ Ֆորում 2025»-ը: Այն տեղի կունենա հունիսի 11-13-ը։ Կազմակերպիչների փոխանցմամբ՝ բազմաշերտ քննարկումների միջոցով ֆորումը կանդրադառնա Հայաստանի և Հարավային Կովկասի վրա ազդող գլոբալ անորոշություններին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
15:33 10.06.2025
Այսօր առավոտյան ուժեղ կարկուտ է տեղացել Գեղարքունիքի Լիճք, Ներքին Գետաշեն բնակավայրերում՝ վնասելով ցանքատարածություններ: Օրեր առաջ նույն մարզի Մադինա, Գեղհովիտ ու մի քանի այլ բնակավայրեր դարձյալ տուժել էին կարկտից: «Շանթյուզին» նշված բնակավայրերի ղեկավարները մանրամասներ են հայտնել: Ավելին՝ ռեպորտաժում:
20:12 09.06.2025
Կրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելն այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Այս համոզմունքով ու առաքելությամբ էլ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը Սյունիքի մարզում էր: Սիսիանում և Գորիսում վարչապետի և նրա տիկնոջ բանախոսությունները լսելու համար նախատեսվածից շատ են հայտագրվածները: «Իմ քայլը» հիմնադրում կարծում են պատճառը շարժման նկատմամբ գնալով […]
17:20 09.06.2025
Երևանի քաղաքապետարանը նամակ է ուղարկել կառավարությանը և Ջրային կոմիտեին՝ առաջարկելով վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները: Այս և այլ թեմաների մասին զեկուցել են այսօրվա գործակարգավարականի ընթացքում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:54 05.06.2025
Պետբյուջեից 13,8 մլրդ դրամի վերաբաշխմամբ հանրապետության տարբեր հատվածներում կհիմնանորոգվեն, կնորոգվեն ու կկառուցվեն ճանապարհներ ու կամուրջներ: Լրացուցիչ՝ 2,3 մլրդ դրամի վերաբաշխմամբ էլ կիրականացվեն միջին նորոգման աշխատանքներ: Վարչապետը հերթով թվարկել է այն ուղղությունները, որոնք վերաբաշխման արդյունքում պետք է ֆինանսավորվեն:ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ամփոփելով նշել է, որ այս տարի արդեն 48 կմ ճանապարհ է ասֆալտապատվել: Կառավարության հաջորդ ընդունված […]
19:52 05.06.2025
Կայացել է «Կրթվելը նորաձև է» շարժման 36-րդ հանդիպումը, որին ներկա է եղել շուրջ 300 մասնակից։ Այն ձևաչափով փոքր-ինչ տարբերվել է նախորդներից։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:56 30.05.2025
Մայրաքաղաքի սրտում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում, մայիսի 30-ին և 31-ին կանցկացվի ConFEAS 2025 միջազգային ամենամյա համաժողովը, որը հյուրընկալել են Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան՝ Եվրո-ասիական շուկաների միության հետ համատեղ: Երևանը հյուրընկալել է շուրջ 200 մասնակցի՝ ավելի քան 20 երկրի բորսաներից, բանկերից, կենտրոնական դեպոզիտարիաներից և միջազգային ֆինանսական հաստատություններից։ Հանրապետության նախագահը ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշել է, որ […]
18:37 29.05.2025
Սպայական պաշտոնի նշանակված սպաների համար կսահմանվի բնակարանի ձեռքբերման իրավունք, կավելացվեն պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների հիմնական արձակուրդի ժամկետները, պետական գույքը կտրամադրվի ոչ թե անհատույց՝ այլ վարձակալության: Այս և այլ որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
20:50 27.05.2025
Շանթ ՀԸ եթերում մեկնարկում է «Օջախի աղջիկ» 12 մասանոց հումորային սերիալը։ Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում և Եգիպտոսում, ինչը ապահովել է նաև սյուժեի վիզուալ հարուստ միջավայրը։ Հետաքրքիրն ու հումորը միախառնած՝ «Օջախի աղջիկ» սերիալում ծանոթ ու հայտնի դեմքերի կհանդիպեք: Շանթի եթերում սերիալը կլինի մայիսի 27-ից՝ յուրաքանչյուր երեքշաբթի ու հինգշաբթի՝ նույն ժամին՝ 23:00-ին: Մանրամասները՝ ռեպորտաժում։
21:16 23.05.2025
Սյունիքի մարզում ընթանում են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ: «Հորիզոնի» նկարահանող խումբը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչների հետ երկու օր եղել է Սյունիքի մարզում, հետևել շինաշխատանքներին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:50 22.05.2025
Մոտ 57 հազար անձ հայտարարագիր է լրացրել, որից 23 հազարը ստացել է սոցիալական կրեդիտ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է կոմիտեի՝ այս տարվա ընթացքում իրականացրած աշխատանքները և առաջիկա անելիքները: ՊԵԿ նախագահի խոսքով` վերջին ամիսներին հարկային մուտքերի տպավորիչ արդյունքներ են արձանագրվել: Ապահովվել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և […]
19:55 19.05.2025
Ասիական Զարգացման Բանկի «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում կառուցվում կամ վերակառուցվում է 46 դպրոց։ Ծրագիրն ուղղված է ոչ միայն շենքերի սեյսմիկ անվտանգության բարձրացմանը, այլև ժամանակակից ու զարգացած կրթական միջավայր ստեղծելուն։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
23:53 16.05.2025
Այս շաբաթ ուշադրությունն ուղղված էր դեպի Ստամբուլ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին։ Բանակցելու առաջարկը նախորդ շաբաթ արել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչ այս երկու երկրների միջև բանակցություններ տեղի էին ունեցել 2022 թվականի մարտին, դարձյալ Թուրքիայում, բայց կողմերը հաջողության չէին հասել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս օրերին բազմիցս ասել էր, որ անձամբ կգնա Ստամբուլ և կսպասի Պուտինին։ Ամերիկայի […]
19:22 15.05.2025
Կրկնապատկվելու է տնտեսվարողների, ֆերմերների հնարավորությունը, որպեսզի նրանք օգտվեն գյուղատնտեսական տեխնիկայի՝ լիզինգի աջակցության ծրագրից: Այս մասին որոշման նախագիծը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նրա խոսքով, ներկայումս ֆերմերը կարող է մինչև 250 մլն դրամի գյուղատնտեսական սարքավորում ձեռք բերել, բայց կան բազմաթիվ ֆերմերներ, որոնք ինստիտուցիոնալ գյուղատնտեսությամբ են զբաղվում և չեն կարողանում մատչելի պայմաններով գյուղտեխնիկա […]
15:48 10.05.2025
Խաղաղության և միասնության խորհրդանիշ հանդիսացող Եվրոպայի օրը նշվում է նաև Հայաստանում։ Տոնին նվիրված միջոցառման ընթացքում ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը իրենց ելույթներում կարևորել են Հայաստանի և Եվրոպական միության միջև ձևավորված ու զարգացող հարաբերությունները՝ ընդգծելով համագործակցության շարունակականության և խորացման կարևորությունը։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
23:24 09.05.2025
Այսօր Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրն է: Այդ օրից անցել է 80 տարի: Այդ տոնակատարությունները Եվրոպայում սկսվել էին դեռ երեկ: Այն մեծ մասշտաբով նշվեց եվրոպական շատ մայրաքաղաքներում։ Իսկ Գերմանիայում այդ օրը մայիսի 8-ը մահացածների հիշատակի և սխալների մասին խորհելու օր էր: Բրիտանական մայրաքաղաքում՝ դերասան Թիմոթի Սփալը կարդաց Ուինսթոն Չերչիլի հայտնի հաղթական այն ռադիոելույթը, […]
19:46 08.05.2025
Ոստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի: Նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը թվայնացնել տրանսպորտային միջոցի գրավոր գործարքի կատարումը: Խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար պետությունը սպանդանոցին կսուբսիդավորի 10,000 դրամի չափով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: