TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Արխիվ

Կրթության և զբոսաշրջության ոլորտներում կսահմանվեն նոր ստանդարտներ. գործադիրի որոշումները

18:56 23.01.2025

Նոր ստանդարտներ կսահմանվեն կրթության և զբոսաշրջության ոլորտներում: Ասիական զարգացման բանկի կողմից ներգրավված վարկով կիրականացվեն առողջապահական ծրագրեր: Որոշումներն ընդունվել են կառավարության այսօրվա նիստին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան 4 տարով կնախագահի Արայիկ Հարությունյանը

19:12 22.01.2025

Այսօր Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել միակ թեկնածուն՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ 4 տարի ժամկետով: Հիշեցնենք, որ ֆեդերացիան 2016թ.-ից ղեկավարում էր Հրաչյա Ռոստոմյանը, ով մի քանի օր առաջ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու: Իսկ ի՞նչ ռազմավարությամբ է Արայիկ Հարությունյանը ստանձնելու ֆեդերացիայի նախագահությունը: Մանրամասները՝ […]

̰
Ազատազրկված անձինք այսուհետ կարող են սովորել նոր արհեստ «Սևան» ՔԿՀ-ում

17:12 22.01.2025

Կրթական պայմանների բարելավման և կրկնահանցագործության կանխարգելման նպատակով «Սևան» քրեակատարողական հիմնարկում գործարկվել է կահույքագործության նոր վերանորոգված ու սարքավորումներով հագեցած ուսումնական լսարան։ Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Հայաստանի անվտանգությունը՝ զբոսաշրջիկների ընտրության գլխավոր պատճառ. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

15:25 18.01.2025

2024 թվականը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի գնահատմամբ, հագեցած և հիշարժան տարի է եղել։ Ամփոփելով տարվա արդյունքները և ձեռքբերումները՝ Լուսինե Գևորգյանը «Շանթ» հեռուստաընկերությանը ներկայացրել է նաև 2025 թվականի ծրագրերը, որոնք միտված են Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը և երկրի սահմաններից դուրս Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Վարչապետը մասնակցել է Փարաքարի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը

19:54 17.01.2025

«Դպրոցը երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել»,-Փարաքարի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով աշակերտներին, ուսուցիչներին, փարաքարցիներին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
ՀՀ ԶՈՒ-ի կերպափոխման հայեցակարգից են բխելու ապագա անելիքները. Սուրեն Պապիկյանն ամփոփել է 2024-ը

16:47 16.01.2025

ՀՀ ԶՈՒ-ի բարեփոխումների, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի հետ հարաբերությունների և պլանավորված անելիքների մասին երեկ ամփոփիչ ասուլիս է տվել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ի՞նչ է անհրաժեշտ տրանսպորտի արտոնություններից օգտվելու համար

19:12 10.01.2025

Երևանի տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային քարտերով կարող են մոտենալ մոտակա թաղապետարան, հետևել հրահանգներին, նույնականանալ և ձեռք բերել համապատասխան արտոնությունների զեղչերը: Ինչպե՞ս են անցնում գրանցումները, ի՞նչ կարծիք ունեն քաղաքացիները: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ավելի քան 8 մլրդ դրամ ուղղվում է ուսուցիչների վարձատրությանը. ԿԳՄՍ նախարարն ամփոփել է տարին

17:45 09.01.2025

Ավելի քան 8 մլրդ դրամ ուղղվում է հավելյալ ծրագրերով ուսուցիչների վարձատրությանը, այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսին տեղեկացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ի՞նչ փոփոխություններ է իրականացրել գերատեսչությունը 2024 թվականին, ի՞նչ արդյուքներ կան և ի՞նչ է սպասվում 2025-ին. նախարարն անդրադարձել է նաև այս հարցերին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ինչպե՞ս լինել արտոնյալ՝ տրանսպորտի թանկացումից հետո

17:16 09.01.2025

Միասնական տոմսային համակարգի արտոնություններից օգտվելու հարցերին է անդրադարձել Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման թեմայով կայացած ասուլիսում նա խոսել է նաև քաղաքացիներին հուզող այլ հարցերի մասին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ամանորին ի՞նչ է առաջարկում Հայաստանը զբոսաշրջիկներին

16:26 07.01.2025

Հայաստանը զբոսաշրջիկներին գրավում է ոչ միայն իր հարուստ խոհանոցով, բարձրորակ գինիներով և մշակութային գոհարներով, այլև իր անվտանգությամբ, քանի որ աշխարհի 10 ապահով երկրների ցանկում է, նշել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը: Իսկ թե ինչ է առաջարկում Հայաստանը զբոսաշրջիկներին Ամանորին՝ ռեպորտաժում:

̰
Հայ Առաքելական եկեղեցին նշեց Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը

17:42 06.01.2025

Քրիստոս ծնավ և հայտնեցավ. օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի: Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում այսօր տեղի է ունեցել Սուրբծննդյան Հայրապետական պատարագ, կատարվել Ջրօրհնեքի կարգ: Պատարագիչը եղել է Վեհափառ Հայրապետը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ամանորի պահապանները․ մարդիկ, որոնք աշխատում են անվտանգ տոներ պարգևելու համար

16:34 06.01.2025

Ինչպե՞ս են մարդիկ սովորաբար անցկացնում Ամանորը. ընկերների և հարազատների հետ, մի տաքուկ անկյունում, բարեմաղթանքներով և կենացներով: Սակայն այս ամենի մյուս կողմում կան մասնագիտություններ ու աշխատակիցներ, որոնք Ամանորը դիմավորում են հենց աշխատավայրում, որպեսզի մյուսները լինեն անվտանգ և զերծ անցանկալի միջադեպերից: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ի՞նչ ավանդույթներ են կորել կամ պահպանվել հայկական ավանդական Ամանորից

20:20 04.01.2025

Որքանո՞վ է այսօր նշվող Նոր տարվա տոնը նման ու տարբեր հայկական ավանդական Ամանորից: Ի՞նչ ավանդույթներ են եղել հնում, որոնք այսօր միգուցե մոռացվել են: Այս ամենի մասին՝ ռեպորտաժում:

̰
Տնից հեռու, բայց տունը պաշտպանելու համար. ինչպե՞ս են անցկացնում Ամանորը զինվորները

17:16 30.12.2024

Հայրենիքի պաշտպանի սրտում կարոտը վերածվում է ջերմ հուշերի, բայց ամեն ինչից վեր է հայրենիք պաշտպանելու գաղափարը։ Նոր տարվա նախաշեմին նրանց ձեռքերով զարդարված զորամասը դառնում է հեքիաթային մի անկյուն։ Նոր տարվա նախօրեին հայրենիքի պաշտպան տղաները զենքը ձեռքին նաև իրենց շնորհավորանքներն են հղել։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը տարին ամփոփող ասուլիս է տվել

20:23 27.12.2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ տարեվերջյան ամփոփիչ ասուլիս է տվել: Մայրաքաղաքում 2024-ին, նրա փոխանցմամբ, քաղաքապետարանն իրականացրել է ռեկորդային ծավալի աշխատանք՝ գրեթե բոլոր ոլորտներում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Բազմաթիվ հարցերի լուծման բանալին թվայնացման ճանապարհն է. Նիկոլ Փաշինյան

19:50 23.12.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է թվայնացման ոլորտում 2022-2024 թթ. կատարված աշխատանքի հաշվետվությունը և 2025 թ. աշխատանքային պլանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Հայաստանի ապագան հիմա է կառուցվում․ հաքաթոնի այս տարվա ծրագիրը՝ ամփոփված լավագույն գաղափարներով

19:16 23.12.2024

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ամփոփել է «Գործնական հմտությունների կատարելագործում» հաքաթոնի արդյունքները։ Հայաստանի տարբեր բուհերից մասնակցած 22 թիմերը եռօրյա ծրագրի ընթացքում ներկայացրել են իրենց գաղափարները երեք տարբեր ուղղություններով։ Ներկայացված աշխատանքներից ընտրվել է լավագույն երեքը, որոնց հեղինակները արժանացել են դրամական պարգևների։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը թարմացնելու անհրաժեշտություն կա. վարչապետը հանձնարարականներ է տվել

14:47 21.12.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացված աշխատանքները՝ մշակվել է «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի հայեցակարգը, իրականացվել են տեղանքի ընդհանուր հետազոտության, անհրաժեշտ երկրաբանական և երկրատեխնիկական հետազոտությունները և այլն: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Կփոխվի զինակոչիկի տարկետման կարգը, աղետից տուժած ալավերդցիները կունենան նոր տներ. գործադիրի որոշումները

19:21 19.12.2024

Կհամաֆինանսավորվի 28 համայնքի 46 սուբվենցիոն ծրագիր, որոշ հիվանդությունների դեպքում զինակոչիկները կարող են ճանաչվել սահմանափակումով պիտանի, Ալավերդու՝ աղետից տուժած վթարային 25 բնակարանի սեփականատերերին նոր բնակարաններ գնելու շանս կտրվի. որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Կայացել է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա»-ի տարեկան ժողովը

21:24 10.12.2024

Այսօր «Կառուցապատողների հայկական ասոցիացիա»-ի տարեկան ժողովին ներկայացվել է ասոցիացիայի տարեկան հաշվետվությունը, անցկացվել են քննարկումներ պետություն-բիզնես երկխոսության խորացման, ոլորտում առկա խնդիրների ու դրանց լուծմանը միտված առաջարկների վերաբերյալ: «Կառուցապատողների հայկական ասոցիացիան», կազմակերպության նախագահ Գուրգեն Գրիգորյանի խոսքով,  իր ամենօրյա գործունեությամբ փորձում է համախմբել կառուցապատման ոլորտի ներկայացուցիչներին, նոր գործընկերային հարաբերություններ ձևավորել, աջակցել պետություն-մասնավոր երկխոսությանը, բարձրաձայնել ոլորտային խնդիրները: Իսկ դրանք, […]

̰
Կայացել է «Ոգեզէն» համահայկական հարթակի տարեկան ամփոփիչ համաժողովը

16:40 07.12.2024

Դեկտեմբերի 7-ին կայացել է «Ոգեզէն» համահայկական հարթակի տարեկան ամփոփիչ համաժողովը: Մինչ բուն միջոցառմանն անցնելը, ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգանգի տուրք են մատուցել՝ ի հիշատակ Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի: «Ոգեզէն» համահայկական հարթակը կոչված է պայմաններ ստեղծելու Հայաստանում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի   շրջանակներում հայ ժողովրդի ներուժի և կարողությունների կենտրոնացման ու ներդաշնակեցման համար։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Արարատ Միրզոյանը Մալթայում ունեցել է մի շարք հանդիպումներ

16:34 05.12.2024

Դեկտեմբերի 4-5-ը ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այցով Մալթայում է, որտեղ մասնակցում է ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը։ Արարատ Միրզոյանն ունեցել է նաև երկկողմ հանդիպումներ: Մալթայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, Արարատ Միրզոյանը երեկ հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչաշվիլիի հետ:  Հայ և վրացի գործընկերները վերահաստատել են այս տարվա հունվարին երկու երկրների միջև հռչակված ռազմավարական […]

̰
Լույս է տեսել կոռուպցիայի կանխարգելման ձեռնարկ՝ հասարակագիտություն առարկայի համար

19:34 04.12.2024

«Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ» միջոցառման շրջանակում տեղի է ունեցել «Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին» ձեռնարկի շնորհանդեսը: Հեղինակը նշել է, որ այն նախատեսվում է օգտագործել որպես հասարակագիտության ուսուցիչների մեթոդական ձեռնարկ։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Տրանսպորտի տոմսի միջինացված գինը 2025 թվականից կկազմի 144 դրամ. Տիգրան Ավինյան

19:26 02.12.2024

Մայրաքաղաքում առաջին անգամ տրոլեյբուսային գծերը հասել են Նուբարաշեն, որտեղից 2-րդ համարի երթուղին կտանի մինչև Աէրացիա: Նոր տրոլեյբուսների ավելացման շնորհիվ քաղաքացիները հաջորդ տրոլեյբուսին նախկին 21 րոպեի փոխարեն կսպասեն 14 րոպե: Իսկ ուղևորափոխադրման տոմսի միջինացված գինը 2025 թվականից կկազմի 144 դրամ: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Երևանը Ամանորի միջոցառումների մեկնարկը կտա դեկտեմբերի 8-ից՝ գլխավոր տոնածառի լույսերի միացմամբ

17:40 02.12.2024

Հանրապետության հրապարակում տեղադրված գլխավոր տոնածառի լույսերը կմիացվեն դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20-ին։ «Սուրբ ծննդյան տոնավաճառում» տարբեր օրերի կանցկացվեն համերգային ծրագրեր: Երևանի բոլոր ավտոբուսներում ու միկրոավտոբուսներում հնարավոր է վճարումն իրականացնել նաև բանկային քարտերով, առանց միջնորդավճարի, սակայն փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քաղաքացիներին հորդորում է իրենց պայմանագրային մանրամասները պարզելու համար լրացուցիչ ճշտում կատարել բանկից: Հայաստանում են 8,6-մետրանոց 171 նոր ավտոբուսները […]

̰
Երևանում հանդիսավորությամբ բացվեց «Ճառագայթ» բնակելի թաղամասը

16:30 30.11.2024

Պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացված ծրագրի շրջանակում Երևանն արդեն ունի բնակելի ևս մեկ թաղամաս։ Արաբկիր վարչական շրջանում տեղի է ունեցել «Ճառագայթ» բնակելի թաղամասի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, կառուցապատող «ML mining» ընկերության ղեկավար կազմը, նոր թաղամասի բնակիչներ: Տեղի է ունեցել բնակելի համալիրի օրհնման արարողություն: […]

̰
Սուբվենցիաներ, օրհներգի քառատողերի դասավորություն. գործադիրի այսօրվա որոշումները

18:53 28.11.2024

Կփոխվի ՀՀ օրհներգի քառատողերի դասավորությունը, կսահմանվի կատարման ստանդարտ: Պատգամավորական այս նախաձեռնությունը շրջանառության մեջ է դրվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի,  պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի կողմից: 2024թ.-ի պետական բյուջեից մարզպետերի աշխատակազմերին կհատկացվի 2 մլրդ 43 մլն 744 հազար դրամ: Այսկերպ կֆինանսավորվի 20 համայնքի թվով 29 սուբվենցիոն ծրագիր: Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ձմեռային անվադողերով երթևեկելը կդառնա […]

̰
Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն. Լեհաստանի նախագահ

18:55 26.11.2024

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Կողմերը քննարկել են հայ-լեհական համագործակցության խորացման հնարավորությունները, ՀՀ-ի՝ ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացները: ՀՀ նախագահը գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում տիրող իրավիճակն ու խաղաղության հասնելու տեսլականը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Հուշ-ցերեկույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմի հետախույզ Վահագն Թումասյանի հիշատակին

19:45 22.11.2024

ԵՊՀ պատմության ֆակուլտետում բացված 44-օրյա պատերազմի հերոս հետախույզ Վահագն Թումասյանի անվան լսարանում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ։  Կյանքս կյանքիդ գնով. ավելի քան 80 զինվորի կյանք փրկած 44-օրյա պատերազմի հերոս հետախույզ Վահագն Թումասյանի անունը կրող այս լսարան ԵՊՀ ուսանողները մտնում են մեծ ակնածանքով ու խոնարհումով, հեռանում՝ արիացած: Պատմության այս ֆակուլտետ Վահագնը գալիս էր անգամ, երբ ուսանող չէր […]

̰
2025թ.-ից կնվազեցվի արցախցիներին տրվող ընդհանրական բնույթի աջակցությունը, կբարձրացվի աջակցության հասցեականությունը

17:46 21.11.2024

Կհիմնանորոգվեն ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ: 2025թ.-ի հունվարից աստիճանաբար նվազեցվելու է արցախցիներին ուղղվող ընդհանրական բնույթի աջակցությունը, բայց բարձրացվելու է աջակցության հասցեականությունը: Նախագծերն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
BACK_TO_TOP