TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+26.09 oC

Արխիվ

Կիրանցի առօրյան. սահմանազատումից մեկ տարի անց

19:14 02.05.2025

Մեկ տարի առաջ՝ 2024-ի ապրիլի 23-ին, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը: Արդյունքում սահմանազատվեց 12 կմ-ոց հատված: Անվտանգային ինչպիսի՞ հարց է լուծվել, մեկ տարվա ընթացքում ի՞նչ է փոխվել սահմանամերձ այս գյուղերում ապրող մարդկանց կյանքում: «Շանթ» ՀԸ  «Հորիզոնի» նկարահանող խումբը եղել է Կիրանցում ՝ զրուցելու տեղացիների հետ և նրանց առօրյայի ու զգացողությունների մասին […]

̰
Մայիսի 1-ը Հայաստանում. տո՞ն, արձակո՞ւրդ, թե՞ հիշեցում իրավունքների մասին

18:11 01.05.2025

Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կազմակերպել էր «Արժանապատիվ աշխատանք» խորագրով երթ: Երթը մեկնարկել է մայրաքաղաքի Աբովյան պուրակից և հասել մինչև Հանրապետության հրապարակ: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Կհամաֆինանսավորվի 27 սուբվենցիոն ծրագիր. գործադիրի որոշումները

18:36 30.04.2025

Կառավարությունը 3 լավարկում է առաջարկում ընդհանուր հայտարարագրման գործընթացում սոցծախսերի փոխհատուցման մասով, կհամաֆինանսավորվի սուբվենցիոն ևս 27 ծրագիր, Հայաստանը կունենա նոր դեսպանատուն Օմանի Սուլթանությունում, առաջիկայում նաև՝ Հունգարիայում: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Տալլինում համատեղ ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը

16:37 29.04.2025

Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ԵՄ հետ հարաբերությունների խորացման և մի շարք այլ ուղղությունների շուրջ Տալլինում համատեղ մամուլի ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
«Հայ սուպերսթար»-ի սպասված վերադարձը. ինչպե՞ս են արձագանքում հեռուստադիտողները

23:11 25.04.2025

Ապրիլի 20-ին Հայ սուպերսթար նախագծի 6-րդ եթերաշրջանի առաջին թողարկումն էր, լսումների առաջին փուլը, որը հեռուստադիտողների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել: Մանրամասները` ռեպորտաժում:

̰
Ականատեսների աչքերով. Հայոց ցեղասպանության սարսափները` վավերագրված ցուցադրությունում

16:24 24.04.2025

«Փաստագրելով հանցագործությունը․ Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները»։ Այս խորագրով ժամանակավոր ցուցադրությունը նվիրված է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և բացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Մանրամասները՝ ռեպորտաժում:  

̰
Ցեղասպանությունը վերապրած մարսելահայերի անձնական պատմությունները՝ առաջին անգամ Հայաստանում

16:08 24.04.2025

Ցեղասպանությունը վերապրած մարսելահայերի անձնական իրերը, փաստաթղթերն ու լուսանկարները առաջին անգամ Հայաստանում են և ներկայացված են Պատմության թանգարանում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Աջակցություն՝ անհուսալի վարկեր ունեցողներին. Կառավարության նիստի որոշումները

19:48 23.04.2025

Անհուսալի վարկ ունեցող ևս 2968 անձ փետրվար-մարտ ամիսների համար կստանա վճար: Հաստատվել է ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ. ռազմավարությունը. որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Որքա՞ն կթանկանա աղբահանության վճարը և ո՞ր խմբերի համար կսահմանվեն արտոնություններ

17:54 22.04.2025

Երևանում որքա՞ն կթանկանա աղբահանության վճարը և ո՞ր խմբերի համար կսահմանվեն արտոնություններ. Երևանի ավագանին այսօր՝ ապրիլի 22-ին, գումարել է իր հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված 25 հարցից զեկուցվող է եղել միայն 3-ը: Դեռ նախորդ տարեվերջին էր նշվում, որ աղբահանության վճարը 2025-ից կթանկանա: Մինչև այս աղբահանության համար մարդիկ վճարում էին 200 դրամ՝ ըստ շնչի, նոր նախագծով 2025-ից այն […]

̰
Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեում Հայաստանը ևս ներկայացված կլինի

19:11 21.04.2025

Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեում Հայաստանը ևս կունենա իր տաղավարը: Հայաստանը կմասնակցի «Միկրոճարտարապետություն արհեստական բանականության միջոցով՝ ստեղծելով նոր հիշողություններ պատմական հուշարձաններից» տաղավարով: Բիենալեն տեղի կունենա 2025 թվականի մայիսի 10-ից նոյեմբերի 23-ը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Երևանի բոլոր վարչական շրջաններում ակտիվ ծառատունկ է սպասվում

18:12 21.04.2025

Երևանում նախորդ տարի 20 հազարից ավելի ծառ է տնկվել: Գործակարգավարական խորհրդակցությանը վստահեցրել են, որ մինչև մայիսի վերջ այդ թիվը կմոտենա 25 հազարի: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
12 տարի անց. «Հայ սուպերսթար»-ը վերադառնում է

15:53 19.04.2025

12 տարվա դադարից հետո դարձյալ եթերում կլինի «Հայսուպերսթար»-ը: «Շանթ»-ի հոբելյանական տարում լեգենդար այս նախագիծը հեռուստաընկերության անակնկալն է իր հեռուստադիտողների համար: Մանրամասները՝ ռեպորտաժում:  

̰
Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփում

22:37 18.04.2025

Այս շաբաթ Իրանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները դարձյալ հանդիպելու են Օմանում, չնայած որ երկրորդ հանդիպման վայր էր նշվել Հռոմը: Ինչո՞վ ավարտվեց Օմանի նախորդ հանդիպումը: «Հորիզոնն» ամփոփել է այս շաբաթ աշխարհում տեղի ունեցած միջազգային կարևորն իրադարձությունները: Մանրամասները ներկայացնում է Ալլա Ղալաչյանը:

̰
«իԳործ» ծրագրի 2025-ի նախնական փուլն անցած մասնակիցներն արդեն հայտնի են

17:48 18.04.2025

«իԳործ»՝ այսպես է կոչվում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերից մեկը, որի իրականացման նպատակն է արտերկրում բնակվող հայազգի մասնագետներին վերադարձնել հայրենիք և ներառել նրանց պետական համակարգում։ Ծրագրի շարժիչ ուժը հայրենադարձության գաղափարն է՝ վերադարձ ոչ միայն ֆիզիկապես, այլև՝ մտքով ու կարողություններով, որպեսզի գիտելիքն ու փորձը ծառայեն հայրենիքի զարգացմանը։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ գործադիրի որոշումները

20:40 17.04.2025

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջարկով ստեղծվելու է «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ, որի շահառուն հեռուստադիտողն է: Մեկ այլ ծրագրով  պետությունը տարբեր ուղղություններով   կաջակցի տեխնոլոգիական ընկերություններին: Կառավարության այսօրվա նիստի մանրամասները։

̰
Անթալիայում ՀՀ ԱԳ նախարարը հարցազրույց է տվել Սիվիլնեթին ու թուրքական լրատվամիջոցներին

19:48 14.04.2025

Ապրիլի 11-13-ը Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել ՍիվիլՆեթին և Թուրքիայում գործող լրատվամիջոցներին, խոսել Ադրբեջանի հետ շփումներից: Սիվիլնեթի լրագրողը նշել է, որ սա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումն էր խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո և Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք քննարկվել է պայմանագրի ստորագրման հարցը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Մոսկվայում մեկնարկել է անշարժ գույքի միջազգային ցուցահանդեսը․ ներկայացվել է նաև Shant Residence-ը

23:01 12.04.2025

Այսօր Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի անշարժ գույքի միջազգային ցուցահանդեսը, որի շրջանակներում ներկայացված են մեր երկրում իրականացվող առաջատար շինարարական նախագծերը, որոնց թվում է նաև Shant Residence բնակելի համալիրը։ Ցուցահանդեսը նպատակ ունի օտարերկրյա ներդրողներին ներկայացնել անշարժ գույքի հայկական շուկան, նրա հաջողություններն ու առավելությունները։ Նախագծի հեղինակ Business Partners of Armenia ընկերության նախագահ Վրույր Փենեսյանը համոզված է, որ շինարարական […]

̰
Երևանում մեկնարկել է հազվադեպ հանդիպող հիվանդությունների ախտորոշմանն ու բուժմանը նվիրված միջազգային գիտաժողովը

16:45 12.04.2025

Երևանում մեկնարկել է հազվադեպ հանդիպող հիվանդությունների ախտորոշմանն ու բուժմանը նվիրված միջազգային գիտաժողովը։ Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ նման մասնագիտական հարթակները նպաստում են հազվադեպ հանդիպող հիվանդությունների վերաբերյալ արդի գիտելիքների և բուժման մեթոդների ներդրմանը՝ ապահովելով առավել բարձր արդյունավետություն առողջապահական ոլորտում։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Անահիտը եկավ, տպավորեց, հեռացավ․ հրաժեշտ հայկական մշակույթին վերելք բերած աստվածուհուն

18:53 11.04.2025

6 ամիս Հայաստանում մնալուց հետո Անահիտ ասվածուհու բրոնզաձույլ արձանի գլուխն ու ձեռքն այսօր կվերադարձվի Բրիտանիային: Այս ամիսների ընթացքում «Մայր Աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ցուցահանդեսը ռեկորդներ է գրանցել այցելությունների թվով: Ցուցադրության արդյունքներն այսօր ամփոփել են հրավիրած մամուլի ասուլիսում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Կարիքավոր արցախցիներին կտրամադրվի լրացուցիչ աջակցություն

17:54 11.04.2025

Արցախից բռնի տեղահանված կարիքավոր անձանց ՀՀ կառավարությունը կտրամադրի սոցիալական լրացուցիչ աջակցություն: Այս և արցախցիներին ուղղված այլ ծրագրերի մասին մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Տնտեսական աճ և 0.3% գնաճ 2025-ին. ԱԶԲ-ի կանխատեսումները

18:12 10.04.2025

2025 թվականին Հայաստանում հնարավոր է 5 տոկոս տնտեսական աճ և 3 տոկոս գնաճ, 2026-ին այս ցուցանիշներում ակնկալվում են նվազումներ, երեկ հրավիրած ամփոփիչ ասուլիսում այս կանխատեսումներն է արել Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչը: Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը խոսել է նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագրից և դրա հնարավոր ազդեցություններից: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Վահագն Խաչատուրյանը ԱՄԷ-ում շարունակում է բարձրաստիճան գործիչների հետ հանդիպումները

19:28 09.04.2025

Երկկողմ հարաբերությունների խորացում, նոր համագործակցային հնարավորություններ. Հայաստանի նախագահը Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակում է հանդիպումները բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Վահագն Խաչատուրյան-շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյան հանդիպմանը կարևորվել է երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ու փոխադարձ վստահության ամրապնդումը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Իրանը թույլ չի տա ինչ-որ պետության խախտել հայ-իրանական սահմանը. Մեհդի Սոբհանի

19:16 04.04.2025

«Հայաստան-Իրան. հազարամյա հարևանություն» հանրային համաժողովին երկու երկրների առաջատար փորձագետները քննարկել են հայ-իրանական պատմական կապերը։ Քաղաքագետների համոզմամբ՝ այս համաժողովը կարող է լինել շարունակական և նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Բոլոր ոլորտներում կա կադրային ճգնաժամ. վարչապետ

19:47 03.04.2025

Կլավարկվի դպրոցների տնօրենների մրցութային համակարգը, ԿԳՄՍՆ-ն իր միջոցներից կանի վերաբաշխում՝ մի շարք դպրոցների շենքային պայմանները բարելավելու համար: Որոշումներն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
609 միլիոն արժողությամբ 12 նոր մեքենաները կմաքրեն Երևանի փողոցները

00:34 02.04.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել նոր բազմաֆունկցիոնալ մեքենաներ, որոնք նախատեսված են փողոցների, մայթերի մաքրման, իսկ ձմռան ամիսներին՝ փողոցների և մայթերի ձյան մաքրման, աղ և ավազով մշակման աշխատանքներն իրականացնելու համար: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Կառավարությունը կսուբսիդավորի ուսանողի և դասախոսի՝ վարկով հեծանիվ ձեռք բերելը. գործադիրի որոշումները

19:47 27.03.2025

Կհամաֆինանսավորվի 17 համայնքի սուբվենցիոն 23 ծրագիր, կնախատեսվեն «Խաղաղության խաչմերուկի» իրականացման համար անհրաժեշտ ճանապարհաշինական աշխատանքներ, կիրականացվի Բուսաբուծության աջակցության 2025 թ.-ի ծրագիրը: Որոշումներն ընդունվել են Կառավարության այսօրվա նիստում: Մեկ այլ որոշմամբ էլ՝ առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման նպատակով Կառավարությունը կսուբսիդավորի մինչև 300 հազար դրամի հեծանիվ ձեռք բերած ուսանողի և դասախոսի վարկի տոկոսադրույքը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Գնդակը Ադրբեջանի դաշտում է, նա պետք է ստորագրի խաղաղության համաձայնագիրը․ Ֆոգ Ռասմուսեն

19:24 21.03.2025

Անդերս Ֆոգ Ռասմուսենը երեկ այցելել էր Իջևան: Լրագրողների հետ զրույցում ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը կարևորել է խաղաղությունը Հարավային Կովկասում՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ստորագրել խաղաղության համաձայնագիրը: Նա նշել է, որ տարածաշրջանը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Կկարգավորվի մշակութային աճուրդների դաշտը, անչափահասների վնասակար աշխատանքային պայմանները

19:40 20.03.2025

Հակակոռուպցիոն կոմիտեն կղեկավարի Արթուր Նահապետյանը, կկարգավորվի մշակութային աճուրդների դաշտն ու միաժամանակ սովորող և աշխատող 16-18 տարեկան անձանց ծանր, վնասակար աշխատանքային պայմանները: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Անի Բադալյանի արձագանքը՝ Ադրբեջանի կեղծ պնդումներին

17:33 19.03.2025

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեի հայտարարություններին, որը կեղծ պնդումներ է արել Հայաստանի կողմից հրադադարի խախտումների և Հայաստանի կողմից իբր իր պարտավորությունները չկատարելու վերաբերյալ։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Նոր արևային կայաններն արդեն 2026-ից ամբողջությամբ կապահովեն ՀԱՊՀ-ի էլեկտրաէներգիայի կարիքները

21:33 14.03.2025

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 9-րդ մասնաշենքի տանիքում գործարկվել է արևային ֆոտովոլտային կայան, որի հիմնական նպատակն է զգալիորեն նվազեցնել կրթական հաստատության էներգետիկ ծախսերը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ այս ծրագիրը ոչ միայն միտված է ծախսերի նվազմանը, այլև՝ կանաչ էներգիայի ստեղծմանը և կրթության զարգացմանը։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
BACK_TO_TOP