TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+25.09 oC

Արխիվ

ԱԺ պաշտպանության հանձնաժողովն ընդդիմության 2 նախագծերին՝ բացասական, 2-ին դրական եզրակացություն է տվել

19:50 15.03.2021

  Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն ընդդիմության ներկայացրած երկու նախագծերին՝ բացասական, մյուս երկուսին դրական եզրակացություն է տվել: Մերժվել են «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու և ռազմական դրությունը վերացնելու մասին ընդդիմադիր երկու խմբակցությունների նախաձեռնությունները: Իշխանության բոյկոտի պատճառով այն չէր հաջողվել ավելի վաղ արտահերթ ռեժիմով […]

̰
Մնացել է 100 ազատ մահճակալ. կառավարության նիստում քննարկվել է համաճարակային վիճակը

22:14 11.03.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին և նշել, որ, ցավոք, բավական երկարատև ընդմիջումից հետո նոր տիպի կորոնավիրուսի մեկօրյա նոր դեպքերի էական աճ է արձանագրվել. 1 օրում՝ 700-ից ավելի ախտորոշված դեպք: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը […]

̰
Հայաստանում համաճարակային իրավիճակը խիստ լարված է․համաճարակաբանի գնահատականը

20:12 11.03.2021

Համաճարակային իրավիճակը Հայաստանում գնահատվում է որպես խիստ լարված: Մասնագետները չեն  բացառում, որ  թվերի շարունակական աճի դեպքում նորից սահմանափակումներ կկիրառվեն և դարձյալ  հորդորում են  խստորեն հետևել հիվանդության տարածումը կանխարգելող կանոններին: Մանրամասները ՝տեսանյութում․

̰
Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը շուտափույթ կկարգավորվի

23:37 10.03.2021

Հայաստանում տեղի ունեցողը Ռուսաստանը մեր երկրի ներքին գործն է համարել և հույս է հայտնել, որ Հայաստանում իրավիճակը շուտափույթ կկարգավորվի: Այդ մասին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Որքանով է արդյունավետ եղել կառավարության գործունեությունը համավարակի դեմ պայքարում․ քննարկում ԱԺ հանձնաժողովում

19:40 09.03.2021

  «Covid-19 Հայաստան. միասին հաղթահարենք համավարակը» դրամահավաքի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավաքագրել է ավելի քան 325 մլն դրամ: Նվիրատուների, ծախսման ուղղությունների մասին տեղեկությունները կառույցը մանրամասն ներկայացրել է կորոնավիրուսի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովին՝ ի պատասխան իրեն ուղղված հարցումների: Ստացվել են նաև ԿԳՄՍ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները և այլ պետական մարմինների պատասխանները, որոնք քննարկվել են […]

̰
Սյունիքի մարզում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի. Արման Թաթոյան

18:59 05.03.2021

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարծում է, որ Սյունիքի մարզում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թաթոյանը ասել է, որ այդ գոտու ստեղծման կարևորությունը ներկայացրել է միջազգային կառույցներին: Խոսելով սահմանների ճշգրտման գործընթացի մասին՝ նա նշել է, որ այդ հարցում պետք է պատասխանել կոնկրետ հարցերի՝ արդյո՞ք չկա սահմանում ապրող բնակչության կյանքի […]

̰
ԱԺ-ն չի ընտրել Վճռաբեկ դատարանի դատավոր․ ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 36-ը

22:34 04.03.2021

ԱԺ-ն այսօր շարունակել է Վռճաբեկ դատարանի դատավորի թեկնածուների հարցի քննարկումը: Այսօր ևս իմքայլականներն իրենց խոսքն ուղղել են ԲԴԽ նախագահին, ով սակայն ներկա չի եղել նիստին: Հարցի քննարկումն ու քվեարկությունն ավարտվել է, սպառվել է նաև նիստի օրակարգը: Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Հայրենիքում ելույթ կունենա ճանաչված թավջութակահար Նարեկ Հախնազարյանը

19:05 04.03.2021

Արամ Խաչատրյան համերգասրահում Նարեկ Հախնազարյանը Ազգային ֆիլհարմոնիկի հետ կներկայացնի թավջութակի կոնցերտ՝  նվիրված լեգենդար թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանին։ Արամ Խաչատրյանի համերգասրահում այսօր նվագախմբի վերջին փորձն էր։ Վաղը երեկոյան՝ ժամը 19-ին, Հախնազարյանը Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկի հետ կներկայացնի Շոստակովիչի Թիվ 1 թավջութակի կոնցերտը։ Համերգը կղեկավարի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, երկրորդ բաժնում կհնչի Բեթհովենի Թիվ […]

̰
Ըստ առողջապահության նախարարի՝ անհրաժեշտ է կրկին խստորեն կրել դիմակներ ու պահպանել բոլոր կանխարգելիչ միջոցառումները

17:18 04.03.2021

Կառավարության նիստն այսօր սկսվել է կորոնավիրուսի դեպքերի ավելացման մասին տեղեկությամբ: Հունվար-փետրվարի համեմատ նոր դեպքերի թիվը կրկնակի ավելացել է: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է, որ անհրաժեշտ է կրկին խստորեն կրել դիմակներ ու պահպանել բոլոր կանխարգելիչ միջոցառումները: «Պատվաստանյութերի ձեռքբերման աշխատանքները շարունակվում են, ռուսական կողմի հետ պայմանագիրը կնքման փուլում է»,- տեղեկացրել է նախարարը: Կառավարության նիստի այլ մանրամասներ՝ […]

̰
Արտահերթ ընտրություններից մինչև վարչապետի մարտիմեկյան հայտարարություններ` ԱԺ-ում

23:10 03.03.2021

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանն այսօր բոյկոտել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներին չի հաջողվել անձամբ վարչապետից ստանալ իրենց հարցերի պատասխանները: Ռազմագերիների վերադարձի, մարտի մեկի հանրահավաքին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունների ու գործադիրին ուղղված այլ հարցերի մասին՝ տեսանյութում:

̰
Ինձ ասում են՝ ջրի փոխարեն հայկական կոնյակ եմ խմում. Կոնստանտին Զատուլին

22:36 03.03.2021

Հայաստանի ներքաղաքական զարգացումների, հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարի մասին է այսօր տեսակապով խոսել Կոնստանտին Զատուլինը: ՌԴ պետդումայի պատգամավորն անդրադարձել է նաև հայ ռազմագերիների վերադարձի հարցում ռուսական օժանդակությանը: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
ԱԺ նիստում սուր հարցադրումներ՝ ԲԴԽ նախագահին

22:07 03.03.2021

Գերիների հայրենադարձությանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ հայտարարությանն ԱԺ-ն այսօր միաձայն կողմ է քվեարկել:  Խորհրդարանի ընդունած այլ որոշումներով դատարան հայց ներկայացնելու պետական տուրքը կբարձրանա, իսկ  ՊԵԿ աշխատակիցները օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս զենք կրելու իրավունք կստանան: Խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է այս և երեկ քննարկված բոլոր նախագծերը: Քվեարկություններից հետո շարունակվել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումը:  […]

̰
Քաղաքական հայտարարություններ ԱԺ ամբիոնից․ պատգամավորները խոսում են վերջին զարգացումների մասին

22:10 02.03.2021

ԱԺ-ում այսօր վերջին նիստի ժամանակ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով։ Գրանցվել է 20 պատգամավոր։ Հայտարարությունների գերակշիռ մասը վերաբերել է վերջին օրերի զարգացումներին, և երեկվա երկու հանրահավաքներին։ Մանրամասները՝ ռեպորտաժում։  

̰
ԱԺ-ն փակ նիստում քննարկել է Գերիների հայրենադարձությանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու հարցը

21:47 02.03.2021

ԱԺ-ն այսօր փակ նիստում քննարկել է Գերիների հայրենադարձությանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու հարցը: Այս և այլ հարցերի քննարկումները ուղեկցվել են սուր հարցերով ու քննադատություններով: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հերթական գիշերը Բաղրամյան պողոտայում ու հերթական հանրահավաքը

22:32 27.02.2021

«Հայրենիքի փրկության շարժում » կուսակցությունների խմբի մի շարք անդամներ անցած գիշերը ևս անցկացրել են Երևանի Բաղրամյան պողոտայում: Այսօր ընդդիմադիրները ԱԺ-ի հարակից տարածքում նախ հանրահավաք են անցկացրել, որից հետո քայլերթ արել: Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական քաղաքական կարգավորման հարցը լուծված չէ.Այվազյան

20:15 27.02.2021

Ադրբեջանական կողմը մանիպուլյացիայի է ենթարկում հայ գերիների ցուցակը և հրաժարվում է ընդունել հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերության մեջ պահելու փաստը: Ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:  Նախարարն անդրադարձել է նաև Ադրբեջանի քաղաքականությանը, Արցախի կարգավիճակին և այլ օրակարգային հարցերի։ Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Հետպատերազմական իրավիճակ, ներքին քաղաքական խմորումներ․քաղաքագիտական վերլուծություններ

20:00 27.02.2021

Արցախյան երկրորդ պատերազմը դադարեցրած պայմանագրի կնքումից անցել է համարյա 4 ամիս: Ներքաղաքական խմորումները Հայաստանում պարբերաբար հանդարտվում են, հետո՝ ակտիվանում: Ինչպիսի զարգացումներ են կանխատեսում քաղաքագետները մոտ ապագայում: Մանրամասները ՝ռեպորտաժում ․

̰
Գիշերը՝ Բաղրամյան պողոտայում. հանրահավաքի երկրորդ օրվա ժամանակագրությունը

22:39 26.02.2021

Բաղրամյան պողոտայի մի մասը, ԱԺ-ին հարող մասը, այսօր էլ փակ էր: Երեկվա իրադարձություններից հետո «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի ներկայցուցիչներն ու աջակիցները վրաններ են տեղադրել այնտեղ: Այսօր առավոտվանից ընդդիմությունը վերսկսել է բողոքի ակցիաները: Ներկայացնում ենք օրվա իրադարձությունների համառոտ ժամանակագրությունը: Դեպքերից  հետո վերսկսված ընդդիմադիր շարժումն այսօր շարունակվել է:

̰
Ռազմական հեղաշրջման փորձից մինչև քաղաքացիական հավաք. օրվա խճանկարը

22:43 25.02.2021

Այսօր  կեսօրից  ներքաղաքական իրավիճակը կրկին սրվեց: Նախ զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց, այնուհետև վարչապետը  քաղաքացիական խաղաղ հավաք հրավիրեց հանրապետության հրապարակում:  Դեպքերի կարճ քրոնիկան՝ ռեպորտաժում:

̰
Մանրամասներ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ տեղի ունեցած վթարից

22:12 25.02.2021

Անցած գիշեր «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, մահվան ելքով: Ավտովթարը տեղի է ունեցել կեսգիշերին։ 27-ամյա Մարտին Դանիելյանը «Mercedes S500» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել, գետնանցումի երկու հենապատերին, դրանց վրայով թռիչք կատարել և հարվածել «Հայրենիք» կինոթատրոնի քարե սյուներից մեկին։ Մեքենայի վարորդը հոսպիատալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել է։ Բախման հետևանքով […]

̰
ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատավարությունը հասավ վերջնագծին․ այսօր հրապարակվել են դատավճիռները

22:39 24.02.2021

3 տարի 8 ամիս տևած դատավարությունից հետո այսօր հրապարակվել են  ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով  10 ամբաստանյալների դատավճիռները: Դատարանը վճռել է Պավել Մանուկյանին դատապարտել 7 տարի 8 ամիս, Վարուժան Ավետիսյանին՝ 7 տարի 4 ամիս, Մխիթար Ավետիսյանին՝ 7 տարի 6 ամիս, Գագիկ Եղիազարյանին ՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանին՝ 7 տարի 1 ամիս,  Սմբատ Բարսեղյանին՝ 25 […]

̰
Փակ խորհրդակցություն ԱԺ-ում․ Արա Այվազյանը ներկայացրել է հրադադարից հետո առկա իրավիճակը

21:58 23.02.2021

44-օրյա պտերազմից ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմական ու տնտեսական իրավիճակն է ԱԺ-ում ներկայացրել արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: Հարցը քննարկվել է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում: Նախարարի ելույթից հետո նիստը շարունակվել է փակ ռեժիմով, որից հետո նա պատասխանել է լրագրողների հարցերին: Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Հերթական անգամ հետաձգվել է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը

21:43 23.02.2021

Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն այսօր հետաձգվեց, քանի որ նիստին չէր ներկայացել Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Նա դատարանին նախորդ նիստին տեղեկացրել էր, որ վերաքննիչ դատարանում նույն օրը նույն ժամին ևս նիստ է նշանակված իր մասնակցությամբ: Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Ո՞ւմ և որքա՞ն փոխհատուցում է տրամադրում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը

21:16 23.02.2021

Ինչպե՞ս դառնալ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու և ում, ի՞նչ ու որքա՞ն հատուցում է տրամադրել այս հիմնադրամը մինչև 44-օրյա պատերազմն ու դրանից հետո։ Այս և այլ հարցերի վերաբերյալ այսօր կայացած ասուլիսում անդրադարձել է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։ Մանրամասները՝ ռեպորտաժում։ Զինծառայողների ապահովագրության հիմադրամի տնօրենն այսօր «Հեռանկարում» կպատասխանի Արամ Աբրահամյանի հարցերին:

̰
Ապաստարանների կառուցումը բոլոր շենք-շինությունների համար սահմանվել է որպես պարտադիր պահանջ

10:10 23.02.2021

Հայաստանում թաքստոցներին ու ապաստարաններին վերաբերող առցանց քննարկում է երեկ տեղի ունեցել: Մասնակիցները կարծում են, որ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա: Մասնագետները կարևոր են համարել, որ կառուցվող շենք-շինությունների համար պարտադիր կերպով նախատեսվի ապաստարանների կամ թաքստոցների կառուցումը: Մեր երկրում մի կողմից ապաստարանների ու թաքստոցների, մյուս կողմից էլ՝ իրազեկվածության խնդիր կա. թե ինչ քայլեր պիտի անեն վտանգի դեպքում, քաղաքացիները […]

̰
Ընդդիմությունը հայտարարում է պայքարի նոր փուլի մասին

20:30 20.02.2021

Այսօր՝ ժամը 15։00-ին, Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի հանրահավաքը: Ընդդիմադիր կուսակցությունների հրավիրած հավաքը տևել է երկու ժամ: Հավաքի ողջ ընթացքում ձյուն է տեղացել: Մինչ այս, վերջին օրերին «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը այցելում էր Ազատություն հրապարակ և պատասխանում այստեղ հավաքվող քաղաքացիների հարցերին: Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Հայ լուսանկարչության պատմության ալեքպոլյան էջը․ Փալանջյան լուսանկարչատան եզակի նմուշները Գյումրիի պատմության թանգարանում են

16:29 19.02.2021

19-րդ դարի հայտնագործություն՝ լուսանկարչական արվեստը 20-ական թվականներին արդեն տարածում է գտնում Հայաստանում, լուսանկարչատներ են բացվում արվեստի ու արհեստի կենտրոն համարվող քաղաքներում։ Հայ լուսանկարչության պատմությունն են ստեղծել հայ լուսանկարիչները, որոնք աշխարհին են հայտնի։ Հայ լուսանկարչության լավագույն ավանդույթներն են շարունակվել նաև Ալեքպոլում, որտեղ գործել են մի քանի հայտնի լուսանկարչատներ և դարձել են քաղաքի մշակութային կոլորիտի մի մասը։ […]

̰
Կառավարությունն արցախցիների համար աջակցության ևս մեկ ծրագիր է հաստատել. տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը

18:28 18.02.2021

Կառավարությունն արցախահայերի համար աջակցության ևս մեկ ծրագիր է հաստատել: 4 ամիս ժամկետով ամսական 68 հազար դրամ կտրամադրվի Արցախի քաղաքացիներին: Այսօրվա նիստի ընթացքում գործադիրը որոշել է նաև շուրջ 470 միլիոն դրամ հատկացնել Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխի բնակելի թաղամասի կառուցման նպատակով: Այլ մանրամասներ՝ ռեպորտաժում:

̰
Որքանով են սեյսմավտանգ հանրապետության դպրոցները․ հեռավար քննարկում

22:37 17.02.2021

Փետրվարի 13-ի երկրաշարժը վերհիշեցրեց սեյսմիկ անվտանգության և իրազեկվածության խնդրի մասին: Ցավոք, որքան  թարմ է վերջին ուժեղ երկրաշարժի մասին հիշողությունը, այնքան շատ է խոսվում խնդրի մասին, հետո՝ մոռացվում մինչև հաջորդ երկրաշարժը։ Մամուլի ակումբներից մեկում հեռավար քննարկման թեման հանրապետության դպրոցների սեյսմակայունության և աշակերտների իրազեկվածության խնդրի մասին էր։ Պարզվում է՝ հանրապետության դպրոցների մոտ 30 տոկոսը սեյսմավտանգության խնդիր ունի։ […]

̰
Գյումրի-Երևան ավտոճանապարհի մի հատվածը երթևեկության համար դարձել է խիստ վտանգավոր

09:28 17.02.2021

Գյումրի-Երևան ավտոճանապարհի մի հատվածը երթևեկության համար դարձել է խիստ վտանգավոր։ Մոտ 18 կմ երկարության Լանջիկ-Գյումրի հատվածում անգամ սահմանված՝ 60 կմ ժամ արագությամբ երթևեկելն է դարձել անհնար։ Ձնհալից հետո փոսերն ավելացել են և խորացել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
BACK_TO_TOP