19:57 16.02.2021
Փետրվարի 13-ին գրանցված երկրաշարժի, դրա հետցնցումների վերաբերյալ այսօր հեռավար քննարկում է տեղի ունեցել ոլորտի մասնագետների հետ: Խոսելով բնակֆոնդերի մասին՝ մասնագետները նշել են, որ բազմաբնակարան շենքերի գերակշիռ մասը ենթակա է վերակառուցման, որոշ դեպքերում էլ՝ ապամոնտաժման: Սեյսմիկ ակտիվ գոտում գտնվող մեր երկրում, ըստ նրանց, պետք է լինեն 9 բալ սեյսմակայունությամբ շենքեր: Մանրամասները՝ տեսանյութում։
19:42 16.02.2021
Այսօր տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի երկրորդ նիստը: Քննարկվել է երկու հարց, ներկայացվել է հանձնաժողովի անդամների ու փորձագետների կողմից կառավարությանը ներկայացրած հարցաշարի բովանդակությունը: Իշխանության պատգամավորները դժգոհել են ընդդիմության առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովի աշխատանքից: Մանրամասները՝ տեսանյութում։
20:10 12.02.2021
Խորհրդարանական խմբակցություններն այսօրվա ճեպազրույցներում անդրադարձել են լիագումար նիստերի օրակարգում տեղ գտած խնդրահարույց նախագծերին և քաղաքական հարցերի: Լրագրողներին հետաքրքրել են համացանցում տարածում գտած Արցախի և Սյունիքի մասին փաստաթղթի, Հայաստանի շուկայի վրա Թուրքիայի հետ առևտրատնտեսական կապերի ազդեցության և սահմանների վերաբերյալ հարցերը: Մանրամասները՝ տեսանյութում․
17:10 12.02.2021
«Նոր տրանսպորտային ցանցի նախագծով Երևանում գործելու է 850 ավտոբուս, որից 450-ը լինելու է 7.5-8.5 մետրանոց, մնացածը` 12 և 18 մետրանոց»,- Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտնել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա ասել է, թե պետք է ձերբազատվել միկրոավտոբուսներից: Այսօր Երևանի 2021 թվականի բյուջեում փոփոխություններ են արվել, վերաբաշխումը կապված է նաև ավտոբուսների ձեռքբերման հետ: Այլ մանրամասներ՝ ռեպորտաժում:
23:30 11.02.2021
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: Ապա բուռն քննարկում է ընթացել օրակարգում ընդգրկված այլ նախագծերի շուրջ: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է վիրավորանքի համար սահմանել 5 մլն դրամի փոխհատուցում՝ նախկին 1 մլն դրամի փոխարեն, իսկ զրպարտության դեպքում՝ 2 մլն դրամի փոխարեն […]
18:28 11.02.2021
Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում կավելացվի ևս 39 համայնք։ Դրանք Գեղարքունիքի և Սյունիքի մարզի համայնքներն են։ Իսկ առաջիկա օրերին կառավարությունը գրավոր ընթացակարգով կընդունի Արցախի քաղաքացիներին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ նոր որոշում: Ըստ որի՝ մարտից Արցախի քաղաքացիներին ևս 4 ամսով կտրամադրվի յուրաքանչյուր անձին 68 հազար դրամ աջակցություն: Ծրագրի համար բացառություն են արական սեռի 18-63 տարեկան […]
22:45 10.02.2021
ԱԺ-ն այսօր աշխատանքները շարունակել է «Քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկմամբ: Նաև քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որով մի շարք էական փոփոխություններ են կատարվում բարձրագույն կրթական համակարգում: Վիճահարույց նախագծերի քննարկումն առանց սուր քննադատությունների չի անցել: Մանրամասները՝ տեսանյութում։
10:28 10.02.2021
Փետրվարի 5-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած երկրաշարժից տուժած համայնքների բնակիչները սպասում են իշխանությունների համարժեք քայլերին։ Էպիկենտրոնին մոտ գտնվող մի քանի համայնքներում լուրջ վնասներ են կրել բնակելի տները, դպրոցական ու վարչական շինությունները։ Այդ համայնքներ են այցելել Գավառի մեր գործընկերները: Փետրվարի 5-ի երկրաշարժից վնասներ են կրել Գեղարքունիքի մարզի 6 գյուղեր։ Առավել շատ տուժել են Շողակաթը, Արտանիշն ու […]
20:50 06.02.2021
Հայաստանը աշխարհի ամենաակտիվ սեյսմիկ գոտիներից է: Բայց միշտ չէ, որ դրա մասին հիշում ենք: Միայն թե բնությունը ստիպում է նորից հիշել, երբ գրանցվում է հերթական երկրաշարժը: Այդ ժամանակ է, որ միանգամից հիշում ենք նաև երկրաշարժից պաշտպանվելու կանոնների մասին։ Մանրամասները՝ ռեպորտաժում։
23:25 05.02.2021
Կորոնավիրոս և պատերազմ. Հայաստանում տուրիզմի գրեթե զրոյական մակարդակի հասնելու պատճառները քիչ չեն: Մասնագետներն այսօր ոլորտի աշխուժացման կոնկրետ ծրագրեր են ներկայացրել: Մանրամասները՝ տեսանյութում։
19:12 05.02.2021
Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Մինչ այդ նա մասնակցել է «Almaty Digital Forum 2021» միջազգային համաժողովին: Այն անցկացվում է «Թվային վերբեռնում. թռիչք դեպի նոր իրականություն» խորագրով: Ֆորումին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և ԵԱՏՄ դիտորդ-պետությունների կառավարությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը, […]
17:36 05.02.2021
«Վերադարձ» ծրագրի շրջանակներում Երևանի պետական բժշկական համալսարանում բացվում են ականավոր ուսուցիչների, բժիշկների անունները կրող լսարաններ։ Այսօր լսարաններից մեկն անվանակոչվել է ՀՀ վաստակավոր բժիշկ, ուրոլոգ Ռոբերտ Քարամյանի անվամբ: Կարևորելով համալսարանի կողմից ուրոլոգների պատրաստման գործընթացը` Քարամյան ընտանիքը 2021/2022 ուսումնական տարվանից սահմանել է կրթաթոշակ: Կփոխհատուցվի Սյունիքի մարզի Կապան համայնքի Ուրոլոգիա մասնագիտությամբ սովորող 3 օրդինատորի ուսման վարձավճարը` մասնակի կամ […]
15:55 05.02.2021
Շուտով մայրաքաղաքում կգործի վճարովի ավտոկայանատեղիների, պարզ ասած, կարմիր գծերի մասին նոր օրենք: Ըստ դրա՝ միայն Կենտրոն և Արաբկիր շրջաններում կգործի համակարգը: Մնացած 10 վարչական շրջաններում վարորդները զերծ կլինեն այդ սահմանափակումներից: Մանրամասները՝ տեսանյութում։
19:50 04.02.2021
Կառավարության որոշման համաձայն՝ Շուռնուխի և Որոտանի այն բնակիչները, որոնց տներն անցել են Ադրբեջանին, աջակցություն կստանան: Գործադիրը նաև նախատեսում է մասնագիտացված կազմակերպությունների միջոցով հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ծառայություններ մատուցել բնակչության, մասնավորապես, պատերազմական գործողություններին առնչություն ունեցած քաղաքացիների համար։ Կառավարությունն այսօրվա նիստում մի շարք կարևոր որոշումներ է կայացրել։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:35 03.02.2021
ԱԺ-ում տեղի է ունեցել կառավարության առաջարկած օրակարգով արտահերթ նիստը: Քննարկվել և ընդունվել են «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» նախագծերը: Նախագծերը դրվեցին քվեարկության և ընդունվեցին կողմ ձայների մեծամասնությամբ: Մանրամասները՝ տեսանյութում։
22:27 01.02.2021
Խորհրդարանում այսօր անցկացվել են «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներ: Այն նախաձեռնել է Կրթության, գիտության, սփյուռքի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը: Հրավիրվել են կրթության ու անվտանգության ոլորտի ներկայացուցիչներ: Իրենց ելույթներում նրանք անդրադարձել են առկա իրավիճակին, խոսել անհրաժեշտ քայլերի մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
18:45 01.02.2021
Այսօրվանից մեկ ամսով մեկնարկել է պիլոտային ծրագիր, համաձայն որի՝ Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսային հիվանդության հետազոտության բացասական արդյունքի առկայության դեպքում։ Այդ նպատակով գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը, որը քաղաքացուն հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ հանձնած Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով և սահմանահատման ժամանակ […]
23:43 28.01.2021
Ժամեր առաջ կայացել է «Հարսանիք թիկունքում» ֆիլմի պրեմիերան: 2018թ-ին Ապրիլյան պատերազմից հետո Գյումրու դրամատիկական թատրոնում բեմադրված ու լուրջ հաջողության հասած ներկայացումը, որը բեմ էր բարձրացել ավելի քան 65 անգամ, այսօր մեծ էկրաններին է: Ֆիլմն ու ներկայացումը 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմում Թալիշում զոհված գյումրեցի Հրաչ Գալստյանի մասին է: Ֆիլմի առաջին ցուցադրությունը ևս տեղի է ունեցել լեփ-լեցուն […]
23:48 27.01.2021
Մեկնարկում է «Ճամփորդիր առանց COVID-19» ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանի և ՌԴ իշխանությունների միջև պայմանավորվածության համաձայն` կորոնավիրուսի բացասական պատասխան ունեցող անձինք կկարողանան մեկնել ՌԴ: Այս մասին հայտնել է վարչապետը կառավարության այսօրվա նիստում: Ըստ Փաշինյանի՝ ծրագիրն արդեն անցել է փորձարկման փուլը: Կառավարության նիստի մանրամասները՝ տեսանյութում։
20:06 27.01.2021
Այսօր պատանդառության դեպք է գրանցվել Երևանում: Առավոտյան Ղափանցյան փողոցի առանձնատներից մեկում, հետախուզվող տղամարդը տեսնելով ոստիկաններին, ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչից հետո իր 3-ամյա որդուն պահել է մոտն ու սպառնացել, որ բերման ենթարկվելու դեպքում կվնասի։ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը մոտ երկու ժամ բանակցել է զինված տղամարդու հետ, ինչի արդյունքում վերջինս վայր է դրել զենքն ու բաց […]
23:42 25.01.2021
ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների նախաձեռնությամբ 2020-ին կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել էր քննիչ հանձնաժողով: Ռազմական դրությամբ պայմանավորված՝ կազմի հաստատումը հետաձգվել էր, այն ձևավորվել է 2021-ի հունվարի 12-ին: Հանձնաժողովն այսօր գումարել է իր անդրանիկ նիստը: Մանրամասները՝ ռեպորտաժում։
20:00 25.01.2021
2020-ին նախորդ տարվա համեմատ ՊԵԿ-ն ավելի ուժեղացված հսկողություն է կատարել հիմնականում ՀԴՄ-ի կիրառման կանոնների պահպանման ուղղությամբ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնել է ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը: Նա ներկայացրել է նաև ՊԵԿ հարկային մասի հիմնական ցուցանիշները: Մանրամասները՝ տեսանյութում։
19:53 22.01.2021
Այսօր անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները հավաքվել են Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դիմաց և իրենց հուզող հարցերն ուղղել կառույցի ներկայացուցիչներին, ապա փոխանցել են իրենց որդիների լուսանկարներն ու անձնական տվյալներ։ Իսկ մի խումբ այլ քաղաքացիներ էլ գերիների հարցերով խնդրագիր-նամակներ են փոխանցել Հայաստանում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանություններին։ Մանրամասները՝ տեսանյութում։
19:10 21.01.2021
Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է արցախյան պատերազմում վնասվածք ստացած անձանց պրոթեզավորման կարգի փոփոխման հարցը: Նոր կարգի համաձայն՝ առաջնահերթությունը տրվելու է ոչ թե գնին, այլ որակին և պրոթեզների ֆունկցիոնալությանը: Մանրամասները՝ տեսանյութում։
23:40 20.01.2021
Մինչ հարցուպատասխանը ԱԺ-ում առավոտից շարունակվել են լիագումար նիստի աշխատանքները: Առանց առարկությունների ընդունվել են գրեթե բոլոր նախագծերը, այդ թվում՝ Երևանի 10 վարչական շրջաններում ավտոմեքենաների կայանման կարմիր գծերի վերացման նախագիծը: Դրանով նաև սահմանվում է, որ Երևանի քաղաքապետարանն այլևս չի կարողանա տուգանել քաղաքացիներին` միայն լուսանկարներ ներկայացնելով: Քննարկումները տեղի են ունեցել հանգիստ մթնոլորտում: Քննարկումներին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել: […]