TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+24.09 oC

Արխիվ

̰
Կառավարության ներկայացրած օրենսդրական նախագծերն ընդունվել են առաջին ընթերցմամբ

21:41 19.01.2021

Ազգային ժողովում այսօր շարունակել է լիագումար նիստի աշխատանքները: Ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ քննության իրականացում մասնագիտացված դատավորի կողմից, հակակոռուպցիոն, հակակոռուպցիոն վերաքննիչ, մասնագիտացած հակակոռուպցիոն դատարանների ստեղծում և այլն. համակարգի բարեփոխումների վերաբերյալ կառավարության ներկայացրած օրենքի բոլոր նախագծերն այսօր խորհրդարանն ընդունել է առաջին ընթերցմամբ: Պատգամավորների մեծամասնությունը առանց առարկությունների կողմ է քվեարկել երեկ քննարկված բոլոր 22 օրինագծերին, քննարկել օրակարգի […]

̰
Հանձնողներից մեկը դու ես. թեժ վիճաբանություն դատարանում

21:15 19.01.2021

Տևական ընդմիջումից այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Հիշեցնենք՝ դատական վերջին նիստերը հետաձգվում էին, քանի որ պաշտպանական խումբը միացել էր փաստաբանների բողոքի ակցիաներին, բացի դրանից՝ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն էլ առողջական խնդիր ուներ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ճանապարհը կրկին փակելու անհրաժեշտություն կառաջանա՞․ ի՞նչ են պահանջել արցախցիները՝ Դրմբոն-Մարտակերտ ճանապարհը փակելով

17:23 19.01.2021

Մինչ հերթական անգամ ադրբեջանական շարասյունը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կանցներ Դրմբոն-Մարտակերտ ճանապարհահատվածը, տեղացիներն ու հարակից այլ գյուղերի բնակիչները նրանց առաջ փակեցին այդ ճանապարհը և բողոքի խաղաղ ակցիա իրականացրին։ «Ինչո՞ւ հայերը չեն կարող օգտվել Մարտակերտ-Վարդենիս ճանապարհից, եթե այդ նույն ճանապարհից հիմա օգտվում են ադրբեջանցիները Քարվաճառ մեկնելու համար»,- ռուսական կողմից հետաքրքրվեցին ակցիայի մասնակիցները։ Այս և այլ հարցերի մտահոգությամբ […]

̰
Գերիների և  արտահերթ ընտրությունների հարցը խորհրդարանական քննարկումների թեմա․ Ազգային ժողովում մեկնարկել է վեցերորդ նստաշրջանը

20:01 18.01.2021

ԱԺ-ն այսօր սկսել է 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի աշխատանքները: Օրակարգում ընդգրկված են եղել մոտ հինգ տասնյակ նախագծեր, որոնց քննարկմանը ընդդիմությունը չի մասնակցել: Համարել է, որ դրանք չեն վերաբերում հետպատերազմյան երկրի առաջնահերթ խնդիրներին և լքել նիստերի դահլիճը, իսկ խորհրդարանական մեծամասնությունը քննարկել է դատական համակարգի բարեփոխումներին վերաբերող և այլ տասնյակ նախագծեր։ Մանրամասները՝ տեսանյութում․

̰
Ի՞նչ է արվում Շուշիի տեղահանված բնակիչներին աջակցելու նպատակով. շտաբի համակարգող Միքայել Վիրաբյանի ասուլիսը

17:43 18.01.2021

Ի՞նչ է արվում Շուշիի տեղահանված բնակիչներին աջակցելու նպատակով. հարցն այսօր հնչել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանի ասուլիսի ժամանակ: Վիրաբյանը պատասխանել է, որ Շուշիի դեպքում էլ գործում են աջակցության այն ծրագրերը, որոնք իրականացվում են թշնամու վերահսկողության տակ անցած բնակավայրերից տեղահանվածների մասով: Հայտնի է, որ բնակարանը կորցրած անձանց փոխհատուցման չափը ԱՀ վերահսկողության […]

̰
Կայացել են ՀԸ-ների հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթները. «Շանթը» առաջին եռյակում է

15:31 15.01.2021

Այսօր տեղի է ունեցել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նիստը, կայացել են հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթները: Հանրապետական սփռման մրցույթի համար նախապես հայտ ներկայացրել է 12 հեռուստաընկերություն, որից 3-ը միայն հանրապետական, իսկ 9-ը՝ միաժամանակ հանրապետական և մայրաքաղաքային սփռման համար, միայն մայրաքաղաքային սփռման համար դիմած հեռուստաընկերությունները 4-ն են եղել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչպե՞ս կայացած, բայց դժվարություններ ապրող բիզնեսի համար ֆինանսներն ավելի հասանելի դարձնել. նախագիծն ընդունվել է

21:40 14.01.2021

Ինչպես ֆինանսներն ավելի հասանելի դարձնել բիզնեսի համար, ինչ կարևոր փոփոխություններ են սպասվում դատական համակարգում: Այս խնդիրների շուրջ որոշումներ են կայացվել կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Գյումրիի ողբերգական դեպքից անցել է վեց տարի. այսօր հայրական տուն են այցելել Ավետիսյանների դուստրերը

20:00 12.01.2021

2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան 188 հասցեի տանը սպանվեցին  Ավետիսյանների ընտանիքի 7 անդամները, սպանության մեջ մեղադրվեց Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, որը դատապարտվեց ցմահ ազատազրկման, իսկ 2017 թվականին արտահանձնվեց Ռուսաստանին։ Այսօր հայրական տուն են այցելել Ավետիսյանների դուստրերը։ Նրանք հայտարարել են, որ մտադիր են վերաբացել քրեական գործը, քանի որ իրենց  հետաքրքրող հարցերի պատասխաններն […]

̰
Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է հայ ռազմագերիների և գերիների վերադարձի պրոցեսը․ ՄԻՊ

19:20 12.01.2021

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ներկայացրել է մոնիթորինգի արդյունքները, որոնք վերաբերում են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների որոշման գործընթացին ու դրա ազդեցությանը մարդու իրավունքների վրա: Թաթոյանը տեղեկացրել է, որ իրենց ուսումնասիրությունն առնչվում է Սյունիքի ու Գեղարքունիքի մարզեր իրենց այցելությանը: Խոսել է նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու գերիների նկատմամբ իրականացվող ադրբեջանական քաղաքականության մասին ու […]

̰
Շտապօգնությունն անցած տարում աշխատել է գերծանրաբեռնված. Ծառայության տնօրենն ամփոփել է տվյալները

23:05 11.01.2021

«Շտապօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանն այսօր ասուլիսով ամփոփոխել է 2020-նն ու որոշ տվյալներ ներկայացրել նոր տարվա առաջին օրերից: Նախորդ տարին եղել է գերծանրաբեռնված, դժվարությունները սկսվել են կորոնավիրուսից: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
4 ժամ տևած քննարկում, համատեղ հայտարարություն. ինչ հարցերի շուրջ է հաջողվել համաձայնության գալ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում

22:30 11.01.2021

Այսօր Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը: Երեք երկրների ղեկավարների բանակցությունները տևել են շուրջ 4 ժամ: Հանդիպման օրակարգային հիմնական հարցերը եղել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ի  եռակողմ հայտարարության իրագործումն ու տարածաշրջանում առկա խնդիրները հաղթահարելու քայլերը: Հանդիպման արդյունքներով ստորագրվել է համատեղ հայտարարություն: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչ քննարկումներ են նախորդել Մոսկվայի եռակողմ հանդիպմանը

15:26 11.01.2021

Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը նախորդել է նախապատրաստական որոշակի աշխատանք: Ռուսաստանի ղեկավարը մինչ այդ հեռախոսազրույցներ ու կարևոր քննարկումներ է ունեցել: Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Ինչպես է լուսանցքից դուրս մնացել Արցախի ինքնորոշման իրավունքը, ինչու է Ադրբեջանն անտեսում գերիների վերադարձի իրավունքը

22:32 07.01.2021

«Ազգային աղետ և վերածնունդ․ իրավական բաղադրիչը»․ Երևանում այսօր այս  խորագրով խորհրդաժողով է անցկացվել «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։ Խորհրդաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի ինքնորոշման իրավունքին, հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում առաջացած խնդիրներին և բազմաթիվ այլ հարցերի։ Մանրամասները ՝ տեսանյութում։

̰
Սուրբ Ծննդյան պատարագ. Հայ Առաքելական Եկեղեցին նշում էր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդն ու Հայտնությունը

21:50 06.01.2021

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդն ու Հայտնությունը: Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Իսկ այսօր առավոտյան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Վեհափառ Հայրապետի ձեռամբ մատուցվել է Սուրբ Ծննդյան պատարագ, որի ավարտին կատարվել է ջրօրհնեքի կարգ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ադրբեջանը պարբերաբար խախտում է Արցախի  այժմյան պայմանական սահմանները.Վիտալի Բալասանյան

21:00 06.01.2021

Ադրբեջանը պարբերաբար խախտում է Արցախի Հանրապետության այժմյան պայմանական սահմանները։ Այս մասին  Ռիա Նովոստիին տված հարցազրույցում ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Նա նշել է, որ Ադրբեջանը տեղաշարժում է իր դիրքերը դեպի Լեռնային Ղարաբաղի խորքերը: Մանրամասները՝ տեսանյութում․  

̰ ̰ ̰
44-օրյա պատերազմի ծագումը․ վարչապետը հոդված է հրապարակել ռազմական գործողությունների պատճառների ու ստեղծված իրավիճակի մասին

21:09 04.01.2021

44-օրյա պատերազմի ծագումը. վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այսպիսի վերնագրով հոդված է հրապարակել: Հոդվածում նա անդրադարձել է պատերազմի պատճառներին, խոսել նախորդ 30 տարիների ընթացքում ԼՂ հարցի կարգավորման գործընթացի մասին և խոստացել հետագայում ըստ անհրաժեշտության պատմել պատերազմի ընթացքի, հաղթանակի հնարավորությունների ու պարտության պատճառների, նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման, ետպատերազմական իրադարձությունների, Հայաստանի և Արցախի ապագայի մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Տոնական օրերին ի՞նչ խախտումներ է արձանագրել ՃՈ-ը և ի՞նչ են նկատել քաղաքացիները

19:55 04.01.2021

Արդյո՞ք տոնական օրերին երթևեկության կանոնները պահպանվել են։ Անցած 3 օրերի ընթացքում ի՞նչ խախտումներ է արձանագրել ՃՈ-ը և ի՞նչ են նկատել քաղաքացիները։ Ինչպե՞ս ա կետից բ կետ տեղափոխվելիս դա անել անտանգ։ Գաղտնիք չէ, որ հատկապես տոնական օրերին, երթևեկող ոչ սթափ վարորդների պակաս չի զգացվում։ Այս դեպքում ինչպե՞ս են քաղաքացիները վստահ լինում, որ օրինակ իրենց տաքսի ծառայություն […]

̰
2020 թվականին 2,1 միլիարդ դրամ է հատկացվել Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային հարցի լուծմանը

22:05 03.01.2021

Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակապահովման ծրագիրը շարունակվում է. 2020 թվականին 2,1 միլիարդ դրամ է հատկացվել։ Ավելի քան 70 ընտանիք արդեն նոր տուն է ձեռք բերել։ Մանրամասները՝ տեսանյութում․  

̰
Հայաստանն ու կորոնավիրուսը. իրավիճակը թվերի ու փաստերի լեզվով․ «Հորիզոնի» հատուկ անդրադարձը

22:03 30.12.2020

Երբ գրանցվեց կորոնավիրուսի առաջին դեպքն ու առաջին մահը Հայաստանում: Ինչպիսի ընթացք ունեցավ համաճարակի տարածումը մեր երկրում, ինչ գործոններով էին պայմանավորված տվյալների համեմատական աճն ու նվազումը տարբեր ժամանակահատվածներում: Երբ կհասնի պատվաստանյութի առաջին խմաքանակը Հայաստան և ովքեր են պատվաստվելու: Արդյոք ամեն ինչ արվում է հասարակության պատշաճ իրազեկելու պատվաստման կարևորության մասին: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Իրավիճակը կարգավորման միտում ունի. Լավրովը խոսել է Արցախի շուրջ զարգացումներից

21:50 30.12.2020

Ռուսաստանը պատրաստ է հանդիպում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, երբ կողմերը պատրաստ լինեն: Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում: Նա նաև հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության գոտում իրավիճակը կարգավորվելու միտում ունի: Հարցազրույցի մանրամասները` տեսանյութում:

̰
Նաիրա Զոհրաբյանը զրկվեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի լիազորություններից

20:00 29.12.2020

ԱԺ-ն այսօր շարունակել ու ավարտել է արտահերթ նիստը: Քննարկվել է երկու հարց՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները դադարեցնելու մասին «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությունն ու «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Աշխարհը շարունակում է պայքարել կորոնավիրուսի 2-րդ ալիքի դեմ․ մի շարք երկրներ անհանգստացած են նոր շտամի տարածմամբ

19:53 29.12.2020

Աշխարհի մի շարք երկրներում անհանգստության առիթ է տվել կորոնավիրուսի նոր շտամի տարածումը: Դեղագործական հայտնի ընկերություններն այժմ փորձում են պարզել՝ արդյոք իրենց կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը կարող են արդյունավետ լինել նաև վարակի նոր շտամի դեմ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Երևանի 12 վարչական շրջանների փողոցներից կվերանան կարմիր գծերը

18:50 29.12.2020

2021 թվականին Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններից կվերանան կարմիր գծերը: «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի վճարի մասին» և «Վարչական իրավախախտումների մասին» օրենքներում փոփոխությունների մասին օրենսդրական նախագիծն երեկ անցել է ԱԺ առաջին ընթերցումը, երկրորդը նախատեսված է տոներից հետո՝ հունվարի 20-ին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կորոնավիրուսի «բրիտանական» տեսակը, ԵՄ-ում մեկնարկած պատվաստումները, Իսրայելի 3-րդ լոքդաունը. կորոնավիրուսն աշխարհում

22:36 28.12.2020

Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամը բավական մեծ մտահոգություն է առաջացրել ամբողջ աշխարհում: Բազմաթիվ երկրներ խիստ միջոցառումներ են ձեռնարկել ՔՈՎԻԴ-19-ի մուտացված տարբերակի մուտքը կանխելու համար: Իսրայելում երրորդ համազգային լոքդաունն է հայտարարվել, իսկ Եվրոպական միությունում պաշտոնապես մեկնարկել են վիրուսի դեմ պատվաստումները: Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Զինծառայողների հիմնադրամի համար գանձվող գումարները կավելանան, կարմիր գծերից շատերը կվերանան․ նախագծերի քննարկում ԱԺ-ում

22:25 28.12.2020

ԱԺ-ի այսօրվա արտահերթ նիստի օրակարգում 15 հարց էր: Առաջարկ է հնչել նախագծերի մի մասի երկրորդ ընթերցումը կազմակերպել 24-ժամյա ռեժիմով, սակայն ընդդիմությունը չի քվեարկել և առաջարկությունը չի ընդունվել: Ընդդիմությունը չի մասնակցել նախագծերի քննարկմանը, քաղաքական հայտարարություններով հանդես գալուց հետո էլ լքել է նիստերի դահլիճը: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Արցախցի ևս մեկ փոքրիկ է ծնվել Գյումրիում․ նորածնի հայրը դեռ չի տեսել առաջնեկին

17:15 26.12.2020

Նորածին Ռոբերտը Շիրակի մարզում ապաստանած ու այստեղ ծնված 5-րդ արցախցի երեխան է։ Փոքրիկը Սաղյանների  երիտասարդ ընտանիքի առաջնեկն է։ Նորածնի հայրը դեռ Արցախում է, հետպատերազմական աշխատանքներին է մասնակցում, առաջնեկին դեռ չի տեսել, միայն հեռախոսով է լսել ձայնը ու տեղեկացել , որ մայր ու որդի իրենց լավ են զգում։ 3 կգ 450 գրամ՝ նորածին Ռոբերտի քաշն է։ […]

̰
Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը

23:39 24.12.2020

Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ զեկույցում անդրադարձ է կատարվել ԼՂ կարգավիճակին, գերիների փոխանակման գործընթացին, Մինսկի խմբի հետագա գործունեությանը և մի շարք այլ հարցերի։

̰
BACK_TO_TOP